Լրահոս
2023-02-04
-
Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ի՞նչ է կատարվել. «Ժողովուրդ»Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս:Ավելին10:5004.02.23 -
ՍպորտՉելսիի երկրպագուները մեզ լավ ընդունեցին. Վիլիան«Ֆուլհեմի» հարձակվող Վիլիանն ամփոփել է Անգլիայի առաջնության 22-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպումը (0:0).Ավելին10:4004.02.23 -
ՔաղաքականԻշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները․ «Ժողովուրդ»Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում:Ավելին10:3004.02.23 -
Առողջապահական26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»Հայաստանի պետական գերատեսչություններում կան վարչություններ և բաժիններ, որոնք տևական ժամանակ է՝ թափուր են: Որքան էլ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գրավիչ դարձնել պետական ոլորտը, սակայն փաստ է, որ պետական գերատեսչությունների կայքերում չեն դադարում առկա թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները, քանի որ մարդիկ խուսափում են պետական աշխատանքի անցնել:Ավելին10:2004.02.23 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Ավելին10:1004.02.23 -
ԻրավականԿալանավորված անձը ներքնազգեստում թաքցրել էր կասկածելի զանգվածներԱյսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված: Ըստ կալանավորված անձի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար: Нет описания фото. Возможно, это изображение в помещенииԱվելին10:0004.02.23 -
Քաղաքական«Գայլերը փարախ են մտել», որ գառ չուտեն․ «Hraparak.am»Hraparak.am-ը գրում է․ Զարմանում եք, որ Արարատ Միրզոյանը 280 հազարանոց դոլարով շքեղ առանձնատուն է գնել։ Զարմանքը խոսում է այն մասին, որ հավատում եք՝ «գայլերը փարախ են մտել» , որ գառ չուտեն»։ Ախր այդպես ո՞նց կլինի։ Եթե համարյա թե գաղտնազերզծված է, որ այս իշխանությունն ինչի համար է եկել, վկայակոչումս մամուլում հրապարակված փաստերին, ինչի՞ վրա եք զարմանում։ Այս աշխարհում տեսե՞լ եք մի ծառայություն, որ գին չունենա։ Առավել ևս այնպիսի ծառայությունները, որ սեփական երկրի ուրացման հետ է կապված։ Այս իշխանության օրոք կորցրինք Արցախը, թշնամին ներխուժեց ու առ այսօր նստած է Հայաստանի սուվերեն տարածքում, կորցրինք 44-օրյա պատերազմում հայ ոսկե գենոֆոնդը, երբ՝ ըստ գերագույնի հայտարարության, կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց։ Այլ փակագծեր չեմ բացում, բայց դուք լրիվ իրազեկված եք, թե ով ով է։ Պարզապես նրանք առայժմ իշխանություն են և հնարավոր չէ, որ իրենք իրենց բացահայտեն։ Լրագրողներն ինչքան էլ տքնաջան աշխատեն, ինչքան էլ փորձեն գտնել «կերած գառների քանակը» , անկեղծ եմ ասում, չեն կարող իմանալ, հնարավոր չէ։ Չնայած շատ լրագրողների աշխատանք գերմարդկային է՝ ամեն գնով բացահայտելու քայլիստների «կերած ուրացածը» , և թեկուզ մեկ դեպքի բացահայտում կարող է նրանց ունեցվածքով զարմացողների աչքերը բացել , նորից եմ ասում՝ նրանց համար սարքված են բոլոր պատճառաբանությունները ու հնարավոր չէ «իրենք իրենց վառեն»։ Զարտուղի բոլոր ճանապարհները ի վերուստ են տրվել ու, ի վերուստ գիտեն, ինչ ոնց թաքցնեն, ինչը ոնց քողարկեն, ինչ ճանապարհով։ Բայց մի բան, փաստերից ելնելով, ընդհանրացնում եմ։ Քայլիստների ծառայությունը այնքան էլ էժան չէ։ Եթե շատերի ունեցվածքը, գնած տները, փայատերեր, սեփականատերեր դառնալն արդեն հրապարակված է, մի բան պարզ է․ նրանց լռության ու գործելու համար ապահովագրությունը շատ մեծ է։ Տարբեր աղբյուրներ արդեն հրապարակել են «լրիվ տկլորների» թանկ բնակարանների, մեքենաների մասին տվյալներ, որոնք ընդամենը ձեռք են բերվել մեկ- երկու տարվա ընթացքում։ Նման համատարած շռայլությունը մի բան է հուշում․ «նրանց ի վերուստ է տրվում մանանա» , մեկի կամ տասնմեկի հարց չէ, թիմային աշխատանքի դիմաց տրվում է համապատասխան գին։ Իսկ թե որն է այդ գնի թիրախը, կարծում եմ ինքներդ գիտեք։Ավելին09:5004.02.23 -
ԱշխարհԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և ԹուրքմենստանՀյուսիս-Հարավ միջանցքով պարենամթերքի մատակարարումները կընդլայնվեն դեպի Հնդկաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքմենստան: Դրա շուրջ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները պաշտպանել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկը՝ «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ինտեգրացիոն նախագծում ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումները, որոնք իրականացվում են Թուրքմենստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի Հանրապետության ուղղությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի համապատասխան կարգադրությունն ընդունվել է փետրվարի 2-3-ին, Ալմաթիում կայացած նիստի շրջանակներում», - ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Մի շարք տրանսպորտային երթուղիների վերակողմնորոշման հետ կապված՝ զգալիորեն աճել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի պահանջարկը: Ծրագրի շրջանակներում Իրան և Հնդկաստան իրականացվող փորձնական առաքումները հաստատել են ուղղության գրավչությունը: Այստեղ մեր երկրները մեծ ներուժ ունեն իրենց տարանցիկ և արտահանման ներուժն ընդլայնելու համար», - ասել Է ԵԱՏՀ-ի առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնևը։ «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծն իրենից ներկայացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի արագացված բեռնարկղային երկաթուղային ու մուլտիմոդալ մատակարարումներ ներքին և արտաքին շուկաներ: Նախագիծը մեկնարկել է 2022 թ. փետրվարի 25-ին: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին տեղափոխվել է 525,5 հազար տոննա հավի և տավարի միս, կաթի փոշի, ճարպայուղ, պտուղ-բանջարեղենային և հատիկաընդեղենային արտադրանք, որից 282,9 հազար տոննան՝ արագ փչացող ապրանքներ։Ավելին09:4004.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԳործող իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, հիմա արդեն իրենք էլ դա չեն թաքցնում:Ավելին09:3504.02.23 -
ՀասարակականՁյուն և բուք․ փետրվարի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազիՀանրապետության տարածքում փետրվարի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 3-ին, 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում փետրվարի 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։Ավելին09:3004.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարը հետաձգել է փետրվարի 5-6-ը նախատեսված այցը ՉինաստանԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է փետրվարի 5-6-ը նախատեսված այցը Չինաստան՝ չինական օդապարիկի միջադեպից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։ Ըստ աղբյուրի ՝ Բլինքենը հետաձգել է Չինաստան նախատեսված դիվանագիտական այցը մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնահատի ԱՄՆ-ի տարածքում հայտնաբերված չինական օդապարիկի միջադեպը։ Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ հյուսիսային մասում հետևում են օդապարիկին, որը ենթադրաբար պատկանում է Չինաստանին: Օդապարիկի տեղաշարժին հետևել են նաև Կանադայի իշխանությունները և երկրի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Կանադան միջոցներ է ձեռնարկում իր օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար:Ավելին00:0004.02.23
2023-02-03
-
ԱռողջապահականԺամանակակից էսթետիկ միջամտությունները՝ դարի մարտահրավեր․ ՄեզոթերապիաՄեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել կենսական անհրաժեշտության վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով և նուկլեինաթթուներով։ Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկվում են հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ. հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ խնդրով այցելուի համար: Մեզոթերապիան, ի տարբերություն երիտասարդացման այլ մեթոդների, ունի մի շարք գերակա առավելություններ՝ ցավի բացակայություն, տարիքային սահմանափակումների բացակայություն, բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ, կարճ վերականգնողական շրջան։ Մեզոթերապիայի պրոցեդուրան ակտուալ է հետևալ ցուցումների դեպքում՝ մաշկի չորություն, մաշկի տոնայնության կորուստ, լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ, տարիքային և միմիկայի գծերի առկայություն, աչքերի տակ մուգ շրջանակներ, աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։ Այս միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ, իսկ մեկ այցի տևողությունը 60 րոպե է։ Մեզոթերապիայի տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար մասնագետները խորհուրդ են տալիս կուրսային տարբերակը՝ 5-10 այցելություն։ Մեզոթերապիան լայն կիրառում է գտել նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ նիհարեցում՝ պայքար տեղային ճարպագոյացությունների, ցելյուլիտի դեմ, կրկնակզակի հեռացում, տրիխոլոգիա՝ մազարմատների ամրացում և մազաթափության կանխում։ Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում: Ժամանակակից մեզոկոկտեյլները օգնում են ամրացնել մազարմատները և հասնել մազաթափության կանխման շատ բարձր արդյունքների:Ավելին23:5003.02.23 -
ՏարածաշրջանԶոհված ռուս զինվորներին է հաշվում BBC-ն. Մոսկվան ոչնչացնում է ամերիկյան զենքը ՈւկրաինայումՌուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երևում: Կրեմլը հերքել է, թե Միացյալ Նահանգներից Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը վերցնելու և պատերազմը դադարեցնելու առաջարկ է եղել: Շվեյցարական գերմանալեզու մի թերթ էր գրել, թե Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հունվարին առաջարկել է Ուկրաինային խաղաղության դիմաց տարածքներ զիջել Ռուսաստանին: Ռուսաստանի նախագահի խոսնակը այսօր ասել է, որ Մոսկվան շարունակելու է հատուկ ռազմական գործողությունը այնքան ժամանակ, մինչև Դոնբասը ամբողջությամբ պաշտպանված համարվի:Ավելին23:4503.02.23 -
ԱրցախՎաղվա օրը կախված է ձեր այսօրվա կեցվածքից․ Արցախի թեմի առաջնորդՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Սարգսի տոնի առիթով կոչ է ուղղել երիտասարդներին․ «Սիրելի երիտասարդներ, Մեր աղոթքն ու ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ երիտասարդների և նրանց կյանքը իմաստավորող Սիրո համար բարեխոս հռչակված Սուրբ Սարգսի տոնի առիթով։ Բազմիմաստ ու անչափ կարևոր է այս տոնի խորհուրդը հատկապես ներկա օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձությունների միջով։ Զորական, երիտասարդություն և ընտանիք․ Այս երեք կարևոր գաղափարներն են մեր մտապատկերում հայտնվում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի և նրան նվիրված եկեղեցական տոնի մասին։ Դարեր առաջ հաստատված տոնը կարծես թե ազգի փրկության բանալիներ ու բանաձևեր է տալիս ներկա ժամանակի համար։ Եվ սա բնական է, քանի որ այն Սիրո տոն է, իսկ Սերը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) և միշտ էլ ժամանակակից է։ Կարիք չկա խոսքերի գեղեցկությամբ ու շատությամբ բացատրելու, թե ով է զինվորն ու զորականը Հայոց ազգի համար, որովհետև վերջին գոյապայքարից հետո դեռ չեն սպիացել մեր վերքերը, դեռ թարմ են հիշողությունները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնությունը ձեր նման երիտասարդներ էին։ Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր երկրի գոյության շարժիչ ուժը, որովհետև ձեր շարքերից են ծնվում երկրի պաշտպաններ ու կազմվում նոր ընտանիքներ։ Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, մեծապես կախված է ձեր այսօրվա կեցվածքից ու դավանած արժեքներից։ Եթե հետադարձ հայացք գցենք ոչ վաղ անցյալին, կտեսնենք որ արցախյան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակությամբ։ Հաջորդ արժեքը ազգային մեր կյանքում Հայ Ընտանիքն է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի ընտանիքի արժեքն ու դերը, տեղին ենք համարում մեջբերել Մուրացանի խոսքը, որ հնչում է Գևորգ Մարզպետունու բերանով․ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է․․․ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ․․Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հեռու է սերը, միությունը, առաքինությունը և նամանավանդ Աստծո երկյուղը»։ Ցավոք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դավաճանությունների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգված է Հայ Ընտանիքի համակարգը, և փորձում են բազմատեսակ եղանակներով աղավաղել ավանդական ընտանիքի և հայի սրբազան օջախի գաղափարը։ Սիրելիներ, ամուսնությունը երիտասարդական հույզերից և զգացմունքային զեղումներից ավելին է, և այն ենթադրում է գիտակցված ու կամավոր հանձնառություն, փոխադարձ հարգանք ու հասկացողություն։ Երբ սիրահարությունը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միությունը պահելու խնդիր։ Պետք է լրջորեն մոտենաք ամուսնության խորհրդին, կյանքի ընկեր ընտրեք ոչ միայն զգացմունքներով, այլ նաև ձեզ տրված բանականությամբ։ Եթե Աստծո առաջ խոստացել եք մինչև ի մահ տեր և պաշտպան լինել իրար, ապա արեք ամեն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միությունը, եթե չեք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեք ձեր շահերը։ Ջանացեք սիրահարվածությունը վերածել մնայուն Սիրո։ Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նույն նախանձախնդրությամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպես ծնող և զավակ արհեստականորեն բաժանված են իրարից, երբ զավակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայություն վայելելու հնարավորությունից, Ձեր վրա է նորից մեր հույսն ու հավատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չեք կորցնի ձեր արժանապատվությունը և տեր կլինեք մեր սրբազան երկրին։ Ցավոք, պակասել է սերը մեր ընտանիքներում, պակասել է սերը նաև մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարավոր եղավ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի, սիրելիներ, Սուրբ Սարգսի տոնի խորհրդի շուրջ համախմբված և քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախված մեր ընտանիքի փրկությունը, լցվենք սիրով, համբերությամբ, նեղություններին դիմագրավելու վճռականությամբ, և կտեսնենք, որ Աստված նորից պիտի օրհնի մեր միությունն ու կշնորհի մեզ խաղաղ և բարօր կյանք»։Ավելին23:4003.02.23 -
ՀասարակականԲագրատունյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներՓետրվարի 3-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ավելին23:3503.02.23 -
ԱռողջապահականԻնչո՞վ կարելի է փոխարինել մայոնեզը՝ հետևելով առողջ սննդակարգինՇատերին հետաքրքրում է, թե ինչո՞վ կարելի է փոխարինել մայոնեզը: Այն ուտեստների շատ հայտնի բաղկացուցիչ է, սակայն բավականին կալորիական է, ուստի հարմար չէ առողջ սննդակարգում ներառելու համար։ Սոուսը պատրաստվում է դեղնուցից, մանանեխից, ձեթից, կիտրոնի հյութից և, ըստ ցանկության, այլ բաղադրիչներից։ Արտադրանքի 100 գրամը պարունակում է մոտ 600 կալորիա։ Հաճախ արտադրողները դրան ավելացնում են տարբեր քիմիական նյութեր և ոչ միշտ՝ բարձրորակ բաղադրիչներ, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։ Կան նաև մի քանի այլ պատճառներ, որոնք ստիպում են մարդկանց հրաժարվել մայոնեզից և գտնել առողջ այլընտրանք. Մայոնեզի մեջ առկա շաքարը խթանում է ախորժակը, հրահրում է շատակերությունը և հանգեցնում ավելորդ քաշի։ Համի ուժեղացուցիչների պատճառով մարդու մոտ թուլանում են համի ընկալիչները, նա չի վայելում սովորական սնունդը և սկսում է չարաշահել տարբեր կերակրատեսակներ։ Արտադրանքի ավելի լավ պահպանման համար օգտագործվող բաղադրիչները բացասաբար են ազդում ենթաստամոքսային գեղձի վրա։ Տրանսճարպերը կուտակվում են մարմնում և ժամանակի ընթացքում նպաստում խոլեստերինի թիթեղների, սրտի և արյան անոթների հետ կապված խնդիրների առաջացմանը։ Ջերմամշակման արդյունքում (թխում, շոգեխաշում, տապակում) ապրանքի բաղադրիչների քիմիական հատկությունները փոխվում են, ինչը վտանգավոր է առողջության համար: Մայոնեզին փոխարինող հանրաճանաչ այլընտրանքը կաթնամթերքն է, որը թույլ կտա ստեղծել ախորժելի մենյու՝ չկորցնելով սննդի համը։ Յոգուրտը հիանալի սոուս է խմորեղենի և աղցանների համար: Շնորհիվ իր ցածր յուղայնության և կալորիականության, այն կարող է օգտագործվել դիետիկ սննդի համար: Թթվասերը հարմար է ինչպես սառը, այնպես էլ տաք ուտեստների համար: Կեֆիրը լավ ընտրություն է մսային ուտեստների և բանջարեղենային աղցանների պատրաստման համար։ Դրան կարելի է ավելացնել սխտոր, խոտաբույսեր, ձիթապտուղ կամ թարմ վարունգ, սակայն բավարար խտության սոուս ստանալու համար ավելի լավ է օգտագործել բարձր յուղայնությամբ կեֆիր։ Կաթնամթերքից բացի, հիանալի լուծում է կիտրոնի հյութը՝ թեթև և առողջարար արտադրանք, որը սննդին համեղ համ է հաղորդում։ Հաջորդ բաղադրիչը, որը կարող է ծառայել որպես այլընտրանք, խնձորի քացախն է. այն, ի տարբերություն մայոնեզի, օրգանիզմի վրա ունենում է նաև դրական ազդեցություն։Ավելին23:3003.02.23 -
ՏարածաշրջանԷրդողանին ու Ալիևին զսպող Իրանին հարվածելու նոր պլան ունի Իսրայելը. Թեհրանը թարմացնում է զինանոցըՍպահանի ռազմական պահեստի վրա ուղարկված դրոնների ծագման երկիրը բացահայտելուց հետո իրանական կողմը հայտարարել է, որ անսպասելի պատասխան հարվածներ է հասցնելու Իսրայելին: Իրանագետները վստահ են` Իսրայելն էլ չի հրաժարվելու Իրանին անընդհատ ճնշելու իր ծրագրից, իրանական ռազմական օբյեկտները մշտապես Թել Ավիվի թիրախում են: Բայց, ըստ Ժաննա Վարդանյանի, Իրանը ամեն ինչ կանի, որ թեթև խայթոցները մեծ բախման չվերածվեն, որ տարածաշրջանում պատերազմ չլինի:Ավելին23:2503.02.23 -
Արտաքին քաղաքականությունԼավրովի «աղավաղված» հայտարարություններն ընդդիմադիրները բնական են համարում՝ իշխանության քայլերի ֆոնինԱրցախի հարցի վեաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները, ըստ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության, ոչ հայամետ են: Ընդդիմության կարծիքով՝ Լավրովը հավասարության նշան է դրել Ադրբեջանի օկուպացրած Հադրութի, Շուշիի և հայկական վերահսկողության տակ եղած 7 շրջանների միջև, ինչը անընդունելի է: Հինգշաբթի Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը տարիներ շարունակ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները, իսկ Ադրբեջանը վերադարձրել է դրանք պատերազմով:Ավելին23:2003.02.23 -
ԱշխարհԻրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիրԻրանը մշակել Է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։ «Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր Է դուրս բերել չորս արբանյակներ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունըե, - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։ «Պլանավորվում է, որ չորս տարի անց Իրանի պաշտպանության նախարարությունը կունենա ամբողջ անհրաժեշտ սպեկտրի արբանյակները, տանող հրթիռներիը, տիեզերակայանները և ուղեծրային կայանները: Տանող հրթիռների կատարելագործման բնագավառում մենք աշխատում ենք «Սիմուրգ» և «Զուլ Ջանա» տիպի արտադրանքների արդիականացման համար, որի արդյունքները շուտով կհրապարակվեն», - հավելել Է նա։ Պաշտոնյան հավելել է, որ այս տարի (խմբ.՝ ըստ իրանական տոմարի՝ այն սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) հաջողությամբ փորձարկվել է «Սաման» տիեզերանավը, որը մշակվել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից և նախատեսված է արբանյակները մի ուղեծրից մյուսը տեղափոխելու համար։ «Մենք մտադիր ենք հասնել միաժամանակ մինչև 10 արբանյակ արձակելու հնարավորության: Ուստի որոշում Է ընդունվել նոր տիեզերակայան ստեղծել երկրի հարավ-արևելյան Չաբահարի շրջանում, բացի Սեմնանի նահանգում գործող տիեզերակայանից: Նախագծվում է «Սորուշ» տանող հրթիռը, որը պետք է ապահովի արբանյակների դուրսբերումը գեոստացիոնար ուղեծիր, և որի առաջին արձակումը նախատեսված է 2025-2027 թվականներին», - նշել է Հոսեյնին։ Իրանն իր տիեզերական ծրագիրն սկսել Է իրականցնել է 2004 թ.-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Իրանն աշխարհի այն ինը երկրներից մեկն Է, որոնք արբանյակներ են արտադրում: Իրանը ՄԱԿ-ի՝ 1959 թ.-ին ստեղծված Տիեզերական տարածության խաղաղ նպատակնեով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: 2017 թ.-ին Իրանում բացվել Է Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնը՝ ազգային օդատիեզերական արդյունաբերության խնդիրները լուծելու համար:Ավելին23:1003.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասինԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bloomberg-ը, այս մասին հայտնել է Պենտագոնը։ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ՀՕՊ միջոցներ, «HIMARS»-ի համար հեռահար հրթիռներ։Ավելին23:0003.02.23