Լրահոս
Իրավական
22:10
03.02.23
252

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Img default alt hy

Հունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի:

Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: