Լրահոս
Միջազգային
20:50
03.02.23
87

ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր

Img default alt hy

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ստորագրել են ԵԱՏՀ-ի և Համագործակցության Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման՝ 2023-2025 թթ. միջոցառումների ծրագիր:  

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ստորագրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման  հուշագրի իրականացման միջոցառումների ծրագիր առաջիկա երեք տարիների համար», - արարողության ընթացքում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նիստի ընթացքում ստորագրվել են նաև փաստաթղթեր արդյունաբերության ոլորտում միջպետական ​​ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի շրջանակներում էլեկտրաէներգիայի (հզորության) միջպետական ​​փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների, ինչպես նաև Միության աշխատանքին վերաբերող որոշումների հաստատման մասին: