Լրահոս
2023-02-03
-
ԱռողջապահականԿորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Գեղարքունիքի մարզումԳեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում 2023 թվականի հունվարի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 563 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 142 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից – 2023թ․ փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 566 Covid-19-ի դրական դեպք:Ավելին17:4003.02.23 -
ԱրցախԱդրբեջանական «բողոքի ակցիան» նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը ․ Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների: Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա: Ընդգծվել է, որ շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, այլ ուղիղ շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38 000 մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված: Նշվել է, որ Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի. մասնավորապես, լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Շեշտվել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումներն առ այն, որ Լաչինի միջանցքը բաց է, հերքվում են փաստով, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի որևէ բնակչի պատկանող ավտոմեքենա այդ ճանապարհով չի անցել: Իրականում արգելափակված ճանապարհով անցնելու թույլտվություն են ստանում միայն ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները: Ավելին, չկարողանալով միջազգային հանրությանը համոզել, որ «բողոքի ակցիան» իբր էկոլոգիական բնույթ է կրում՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն իրենց ներքին գործն է, և նրանք պարտավոր չեն այն քննարկել որևէ երկրի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում։ Նամակներում նախարար Սերգեյ Ղազարյանը կոչ է արել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ իրենց կառավարություններին ներկայացնել զարգացումների իրական պատկերը: Նշվել է. «Հորդորում ենք Ձեր կառավարությանը փոխանցել մեր կոչը՝ գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»:Ավելին17:3003.02.23 -
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին, Լարսը բեռնատարների համար փակ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների։ Ռուսական կողմում կա մոտ 115 կուտակված բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին17:2403.02.23 -
ՔաղաքականՓաշինյանի հայտարարությունը Լարսի մասին հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության. ՊարսյանԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վերին Լարսում լոգիստիկ խնդիրներ ունեինք, սակայն շնորհակալ ենք ռուսական կողմին, որ արագ այդ խնդիրները լուծվում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դաշնակցական տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա նաեւ նշել է. «Սա այն դեպքում, որ 2022 թվականի ընթացքում հազարավոր բեռնատարներ շաբաթներով հերթերի մեջ էին, բազմաթիվ արտահանողներ մեծ կորուստներ ունեցան ապրանքների փչանալու հետևանքով։ Անշուշտ, այս ամենը կախված է նաև վրացական կողմից։ Ինչևէ, երկրի ղեկավարի նման պահվածքը հանգեցնելու է ապագայում նման իրավիճակների կրկնության։ Ռազմավարական գործընկերոջը չպետք է քծնել տեղի-անտեղի առիթներով, այլ աշխատել հետը փոխշահավետ և փոխդարձ վստահության մթնոլորտում»։Ավելին17:2003.02.23 -
ԱշխարհՔրիստոսի արձանը գետնին է գցել՝ խաչի ճանապարհին. վանդալիզմ՝ Սուրբ քաղաքումԵրուսաղեմում վանդալիզմի է ենթարկվել Հիսուս Քրիստոսի արձանը: Սուրբ քաղաքի Դատապարտման եկեղեցու խորանից տղամարդը վերցրել է Հիսուսի արձանն ու գետնին տապալել: Վանդալիզմի հեղինակը տուրիստ է եղել՝ Միացյալ Նահանգներից: Տղամարդուն ձերբակալել են:Ավելին17:1003.02.23 -
ՀասարակականԻնստագրամում նոր կեղծիք է տարածվում․ զգուշացումՈւշադրություն Ինստագրամում նման կեղծիք է տարածվում: Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ: Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը: Միացրեք երկփուլային նույնականցումը, որը հնարավարություն չի տա մտնել ձեր հաշիվ նույնիսկ, եթե գողանան գաղտնաբառը: Ինչպես միացնել Ինստագրամում 👇 https://moj.am/storage/uploads/00.Insta.pdf Բանկային քարտի տվյալներ մի լրացրեք չստուգված կայքերում: Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել:Ավելին17:0003.02.23 -
ԻրավականՈստիկանին հարվածներ հասցրած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունվարի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Պարեկային ծառայության» գնդի պարեկները, Երևան քաղաքի Օհանովի փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչին միջամտել և խոչընդոտել են երկու քաղաքացիներ: Պարեկների՝ իրենց գործողությունները, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու և երթևեկելի ուղեգոտուց դուրս գալու խնդրանքին ի պատասխան՝ հիշյալ քաղաքացիները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին՝ շարունակելով իրենց գործողությունները: Պարեկները նշված անձանցից մեկին փորձել են նստեցնել ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում մոտեցել են այլ քաղաքացիներ, ովքեր սկսել են քաշքշել նրանց, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ հասցնել ոստիկաններից մեկի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպին մասնակից մյուս անձինք, օգտվելով ստեղծված իրավիճակից, դիմել են փախուստի: Դեպքի ամբողջական հանգամանքները, ինչպես նաև մասնակից մյուս անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու նպատակով պահանջվել են տեսախցիկների տեսագրությունները, ինչպես նաև Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն: Հարուցված քրեական հետապնդման հիման վրա ձերբակալված անձին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:5203.02.23 -
ՀասարակականԻ գիտություն կենսաթոշակառուների և նպաստառուներիԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։ 📌 Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։ Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։ Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։Ավելին16:4503.02.23 -
ՄշակույթՎրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը: Ի սկզբանե հայտարարվել է, որ հենց այդ մրցույթի հաղթողն է Վրաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2023»-ին: Իրու Խեչանովան 22 տարեկան է: Նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երաժշտական կոմպոզիցիայի բաժինը: Բեմական գործունեությունը սկսել է 9 տարեկանից: Մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների: 2011-ին Հայաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում հաղթել է վրացական Candy խումբը, որի անդամներից մեկը եղել է Իրու Խեչանովան:Ավելին16:3703.02.23 -
ԱշխարհՉինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի երկնքում լրտեսական օդապարիկի մասին տեղեկություններինՉինաստանն ուսումնասիրում է հաղորդագրություններն այն մասին, որ չինական լրտեսական օդապարիկը թռչում է ԱՄՆ-ի օդային տարածքում: Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հորդորել է հանգստություն պահպանել՝ հավելելով, որ «ոչ մի ինքնիշխան երկրի տարածքը և օդային տարածքը խախտելու մտադրություն չկա»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը: Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Մաո Նինգը հայտարարել է, որ քաղաքական գործիչները և հասարակությունը պետք է զերծ մնան դատողություններ անելուց, մինչև հստակ պատկերացում չլինի լրտեսական օդապարիկների վերաբերյալ զեկույցներին առնչվող փաստերի մասին: «Չինաստանը պատասխանատու երկիր է և միշտ խստորեն պահպանել է միջազգային օրենքները, և Չինաստանը մտադիր չէ խախտել որևէ ինքնիշխան երկրի տարածքն ու օդային տարածքը։ Ինչ վերաբերում է օդապարիկին, ինչպես ես քիչ առաջ նշեցի, մենք ուսումնասիրում և ստուգում ենք իրավիճակը և հուսով ենք, որ երկու կողմերը կարող են հանգիստ և զգույշ կարգավորել դա», - ասել է Մաո Նինգը: Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ տեղեկություն չունի այն մասին՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ հաջորդ շաբաթ պլանավորված այցը Չինաստան կշարունակվի՝ ըստ նախատեսվածի։ Էնթոնի Բլինքենի այցը Պեկին պլանավորված է փետրվարի 5-ին: Նա կլինի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ամենաբարձրաստիճան անդամը, ով կայցելի Չինաստան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Նշվում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար:Ավելին16:3003.02.23 -
ԱշխարհՀարկադրաբար նշանադրված 15-ամյա աղջիկը գտնվել էՄառնեուլիի գյուղերից մեկում անհետացած 15-ամյա աղջիկը, ում 3 օր առաջ հարկադրաբար նշանադրել են, հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դեռահասի հայրը ձերբակալվել է։ Նախաքննություն է անցկացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ և 150-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ կատարված բռնությանը և հարկադիր ամուսնությանը։Ավելին16:2203.02.23 -
Հասարակական«Opel Kadett»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՓետրվարի 3-ին, ժամը 09:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կամրջի մոտակայքում «Opel Kadett» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել:Ավելին16:1503.02.23 -
Արտաքին քաղաքականությունԼավրովին հակադարձում են ընդդիմադիր պատգամավորները«Ոչ հայամետ» հայտարարություն է անվանել Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունները Արցախի հարցի վերաբերյալ: Լավրովն ասել էր, թե Հայաստանը տարիներ շարունակ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները, իսկ Ադրբեջանը վերադարձրել է դրանք պատերազմով:Ավելին16:0703.02.23 -
ՔաղաքականՆերկա իշխանությունը բացել է Հայաստանի կործանման ճանապարհը․ Արեգնազ ՄանուկյանԸնդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ․ Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն ավելի քան 1,5 ամիս շրջափակված է։ Երևանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող Արցախում կտրոնային համակարգ է ներդրված սննդամթերքի որոշ տեսակների վրա։ Կա հոսանքի ու գազի խնդիր, կապի խնդիր։ Երեխաները զրկված են նորմալ կրթվելու հնարավորությունից։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման դուրս գա օրակարգից ու վերածվի ընթացիկ լրահոսի։ Իրենց քարոզի հիմքում Հայաստանն Արցախին հակադրելն է, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն մտցնելը։ Ինչպես որ 44-օրյա պատերազմից հետո մեր պարտությունն էին ներկայացնում որպես հաղթանակ ու բարեբախտություն, այնպես էլ Լաչինի միջանցքի փակումն են ներկայացնում որպես հնարավորություն, թե, իբր, փոխարենը Հայաստանի ինքնիշխանությունն ենք կարողանալու պաշտպանել ու չենք հանձնելու «Զանգեզուրի միջանցքը»։ Իրականությունն այն է, որ սրանք Արցախը ճանաչել են ադրբեջանական ու դրանով ոչ թե փրկել են, այլ բացել են Հայաստանի կործանման ճանապարհը։ Եթե Երևանում, Իջևանում, Գյումրիում, Ենոքավանում կամ Հայաստանի այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող որևէ մեկին թվում է, թե կարելի է Արցախը զիջելով խաղաղություն ստանալ, ապա նա չարաչար սխալվում է։ Նիկոլենք 44-օրյա պատերազմից հետո ասում էին՝ ոչինչ, որ պատերազմում պարտվեցինք ու հսկայական տարածքներ կորցրեցինք, փոխարենը շանս է ստեղծվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու, առևտուր անելու, լավ ու խաղաղ ապրելու։ Հիմա արդեն իրենք են խոստովանում, որ Ալիևը Երևանն է պահանջում, Հայաստանն էլ համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Խոստովանում են, բայց շարունակում են թուրք-ադրբեջանական նախապայմանները բավարարելու ուղղությամբ գնալ ու մարդկանց խաբել։ Լաչինի միջանցքը փակվել է Ալիևի հանցավոր որոշման ու Հայաստանի իշխանությունների հակաղարաբաղյան, հակահայաստանյան քաղաքականության արդյունքում։ Հայաստանի ու Արցախի շահերը տարանջատելը, առավելևս այդ շահերը հակադրելը պետական հանցագործություն է։ Ահա այդ հանցագործության զոհ են դարձել Արցախի մեր քույրերն ու եղբայրները։ Զոհի կարգավիճակում ենք նաև մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։ Ու թող ոչ մեկին չթվա, թե Լաչինի միջանցքի թեման Հայաստանին չի վերաբերում։ Իշխանությունները հենց դա են ուզում տարածել, որ Լաչինի հարցը բացառապես ղարաբաղցիներինն է և թող իրենք էլ ռուսների ու ադրբեջանցիների հետ լուծեն այդ հարցը։ Եվ սա այն դեպքում, երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում խոստացել էին հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ավելին՝ խոսում էին Արցախի տարածքների դեօկուպացիայից։ Հիմա ասում են՝ խաբել ենք, թեքվում ենք դեպի Թուրքիա ու հույսներս դնում Ադրբեջանի ողորմածությանը։ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը, Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան 1-ին պատերազմում մեր հաղթանակը, Հայաստանի անկախության հռչակագիրը խորթ ու ատելի են եղել և՛ իշխանության գալուց առաջ, և՛ հիմա։ Հետևանքները տեսանելի են։ Մեզ նոր որակի առաջնորդություն է պետք։ Առաջնորդություն, որը Արցախը չի համարի ադրբեջանական, չի փլուզի հայ-ռուսական հարաբերությունները, Իրանի հետ նոր մակարդակի հարաբերություն կհաստատի, Արևմուտքի համար կդառնա վստահելի գործընկեր, այլ ոչ թե օգտագործման ենթակա գործիք, կբերի իրական խաղաղություն, կվերականգնի բանակը, կվերացնի ներազգային թշնամանքը, վերջ կտա այս մղձավանջին։ Մինչև այս ամենը չլինի, չի լուծվելու Լաչինի միջանցքի խնդիրը, Արցախի ու Հայաստանի գոյությունը հայտնվելու է հարցականի տակ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ մեկ մարդու, իշխանությունը զավթած փոքրիկ խմբակի պատճառով հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովրդին կրկին հայտնվել կրակի բերանում կամ սրի քաշվել։ Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց։ Եվ վերջում ուզում եմ դիմել արցախահայությանը։ Սիրելինե՛րս, մենք Ձեզ հետ ենք, դուք Հայաստանի իշխանությունների ու նրանց փոքրաթիվ կողմնակիցների կարծիքներով մի՛ դատեք բոլորի մասին։ Բոլորս ենք շրջափակման մեջ, պարզապես՝ դուք եք այդ բեռն արժանապատվորեն տանում։ Համոզված եմ, որ միասնական ուժերով կարողանալու ենք հաղթահարել այս ճգնաժամը, կարողանալու ենք տեր կանգնել մեր արժանապատվությանն ու ապրելու իրավունքին։ Ես դիմանալու կոչ չեմ անում, գիտեմ, որ դուք դրա կարիքը չունեք, դուք դիմանում եք ու պայքարում նաև հանուն Հայաստանի։ Շնորհակալությո՛ւն։Ավելին16:0003.02.23 -
Հայաստանի մի շարք համայնքներում ձյուն է տեղումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Ապարանի, Թալին-Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ, Գեղարքունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։Ավելին15:5403.02.23 -
ՔաղաքականՄովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ երկու տարի է դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, մոտեցել է ավարտական փուլին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, եւ քրեական գործն արդեն մոտեցել է վերջաբանին: Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի դատարանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Գործը մակագրվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, որը հրաժարվել էր քննել այն՝ նշելով, որ Մովսես Հակոբյանի զինվորն է եղել ու նրա կողմից խրախուսանքի է արժանացել, ինչի արդյունքում գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»:Ավելին15:4703.02.23 -
ՍպորտՀայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԿիպրոսումՀայաստանը ներկայացնող մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ-ից հայտնում են, որ փետրվարի 3-14-ը հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ: Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչն՝ Արման Ալաբերքյանը: Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։Ավելին15:4003.02.23 -
ՏարածաշրջանԻրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումներըԻրանի հարկային ծառայությունը հավանություն Է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց արտարժույթի ներմուծման հարկերից ազատելու որոշմանը, որը տարածվում է ինչպես կանխիկ դրամի, այնպես էլ դրամական փոխանցումների վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС-ից: Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն, որը վկայակոչել է Tasnim գործակալությունը, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակի թղթադրամ՝ մուտքի պահին մաքսատանը հայտարարագրելով արժույթը։ Հրամանագրին համապատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, ոստիկանությունը և համապատասխան այլ հիմնարկություններ պարտավոր են միջոցներ ձեռնարկել արտարժույթի ներմուծումը դյուրացնելու համար։ Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից և գործում է մինչև 2023 թ. հոկտեմբեր:Ավելին15:3003.02.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 «Գուգո՛, տղա չկարացաք դառնալ». Արսենյանին պատասխանում է զոհված զինվորի հայրըԱվելին15:3003.02.23 -
ԱշխարհԾեծել են իրար ու դավաճանության համար միմյանց մեղադրել Սերբիայի խորհրդարանում. Եվրամիության առաջարկըԾեծկռտուք է եղել Սերբիայի խորհրդարանում հինգշաբթի Բելգրադի ու Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Եվրամիության առաջարկած ծրագրի քննարկման ժամանակ: Իրավիճակը սրվել է, երբ «Ժողովրդական երկիր» կուսակցության անդամները պաստառներ են պարզել, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մեղադրել դավաճանության համար։ Վուչիչն էլ իր հերթին ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է Կոսովոն ծախելու, Սերբիան թալանելու համար։Ավելին15:2203.02.23