Լրահոս
Քաղաքական
22:00
03.02.23
176

Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․

«Հայկական պետության (ոչ ներկա իշխանության) ռազմավարական շահը պահանջում է բացառել Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում և կանխել Արցախի հայաթափումը։

Հայաստանի այս ռազմավարական շահերի և մեր դաշնակիցների ռազմավարական շահերի մեջ կա գրեթե 100 տոկոսանոց համընկնում։ Շահերի նման համընկնման պարագայում անհրաժեշտ մակարդակի հարաբերությունների բացակայությունը կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե կողմերից մեկը դիտմաբ խոչընդոտում է հերաբերությունների կառուցմանը և զարգացմանը։

Ավելին, Հայաստանի այս ռազմավարական շահերի պաշտպանության պետական մակարդակով առաջ մղումը մեզ համար լայն դաշտ է բացում նոր դաշնակիցների որոնման և նոր որակի հարաբերությունների կառուցման համար այն պետությունների հետ, որոնց ստրատեգիական շահերին սպառնալիք է Թուրքիայի ազդեցության աճն աշխարհում»։