Լրահոս
Իրավական
21:30
03.02.23
129

Դեմքի վրա միայն աչքերն են երևում, ձեռքերը վիրակապված են. կապիտանն ուզում է ցուցմունք տալ

Բանակային ողբերգության վերաբերյալ պաշտոնական միակ վարկածի գլխավոր գործող անձը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, ուզում է՝ օր առաջ բացահայտվեն դեպքի բոլոր հանգամանքները, պատրաստ է ցուցմունք տալ, բայց առայժմ չի կարող: Երկու օր առաջ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, թե կապիտանը հրաժարվում է ցուցմունք տալ: 

Հակոբյանի փաստաբանը՝ Հովսեփ Սարգսյանը, «Հայլուր»-ի թղթակցին ասել է, որ երեկ է հանդիպել իր վստահորդին: Կապիտանը  դժվարությամբ է խոսում՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան ցավի պատճառով: