Լրահոս

2023-02-08
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից
    Հայտնի է դարձել, թե ինչպես կարող է պատժվել «Մանչեսթեր Սիթին», եթե ապացուցվեն ֆինանսական կանոնների խախտման մեղադրանքները։ Sky Sports-ը, մեջբերելով Պրեմիեր լիգայի կանոնները, նշում է, որ անկախ հանձնաժողովը, որը կքննարկի ակումբի գործը, կարող է հեռացնել ակումբին առաջնությունից, լիգայի ղեկավարությանը խորհուրդ տա վերախաղարկել որոշ հանդիպումներ կամ փոխհատուցում պահանջել: Նաև հանձնաժողովը կարող է չեղարկել որոշ խաղացողների գրանցումը։ Բացի դրանից, հնարավոր է պայմանական պատիժ կամ տուգանք կիրառվի։ Նշվում է, որ եթե մեղքն ապացուցվի, ապա հաջորդ մրցաշրջանում ակումբից միավորներ կարող են հանվել։ Դա տեղի կունենա, եթե վարույթը չավարտվի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ The Athletic-ը հայտնում է նաև, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է զրկվել տիտղոսներից՝ նախորդ մրցաշրջաններում թիմից միավորներ հանելու դեպքում Հաղորդվում է նաև, որ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են, որ ակումբի դեմ գործն ավարտվի այս մրցաշրջանում։ Փետրվարի 6-ին Պրեմիեր լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական կանոնների բազմաթիվ խախտումների մեջ։ Պատմության մեջ ակումբը 6 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան (2011/12, 2013/14, 2017/18, 2018/19, 2020/21, 2021/22): Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ 21 խաղում վաստակած 45 միավոր և 5 միավորով հետ է առաջնության առաջատար «Արսենալից»։
    17:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տան խուզարկությամբ 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել. ոստիկանության բացահայտումը
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ մարիխուանայով։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։ Երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվել են 164 փաթեթ մարիխուանա՝ 300 գրամից ավելի ընդհանուր քաշով։ Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:12
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թբիլիսին կարող է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայր. Տոյվո Կլաար
    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները կարելի է անցկացնել Թբիլիսիում, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումների համանախագահ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքը Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացել է (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, և կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես առաջնորդների հանդիպումների համար, այնպես էլ այլ ձևաչափով: Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է այս առումով, այստեղ կարելի է արագ և հեշտությամբ գալ հարևան երկրներից», - ասել է Կլաարը։ Ինչպես նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, «տրամաբանական է, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության եզրեր գտնել»։ Նրա խոսքով՝ «կարևոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Կլաարը նաև նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի և Երևանի հարաբերություններում։ Գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այսպես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 15 զինվորականի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում։
    17:05
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա և Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ), Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Վեդի և Արարատ քաղաքներում տեղում է ձյուն։ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    17:01
    08.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Այդ գործերով Սեյրան Օհանյանին մեղադրել հնարավոր չէ». Աղվան Վարդանյան
    «Եթե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համաձայներ օգտվել վաղեմության ժամկետից, ապա այս միջնոդությունը չէր լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ այս փաստն արդեն բավական է եզրակացնելու համար, որ Դատախազությն ներկայացրած միջոնորդությունները իրավական հիմքեր չունեն և միակ նպատակը՝ շեղել հանրության ուշադրությանը:
    16:57
    08.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքիային ուղարկված օգնությունը ՔՊ-ն անվանում է «մարդասիրություն և դիվանագիտություն»
    Հայաստանի հասարակությունը միանշանակ չի ընդունել, որ Հայաստանը օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած թուրքական քաղաքներ: ՔՊ-ականներն այդ քայլը մարդասիրություն և դիվանագիտություն են անվանում: Ընդդիմությունն արձանագրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիային քննադատող Նիկոլ Փաշինյանն այսօր օգնություն է ուղարկում Թուրքիա, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունը կուլ է գնացել թուրքական ռեժիմին:
    16:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    65-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի ենթադրյալ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է նույն քաղաքի վերոնշյալ բնակչի դին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ խանութում սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:43
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանը և Հնդկաստանը օգնում են երկրաշարժից տուժած Սիրիային
    Չինաստանը 30 միլիոն յուան ​​(շուրջ 4,4 միլիոն դոլար) գումարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Չինաստանի կառավարության և ժողովրդի ցավակցությունն ու աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնելու համար ՉԺՀ-ն որոշում Է ընդունել սիրիական կողմին տրամադրել 30 միլիոն յուան գումարի շտապ հումանիտար օգնություն», - ասել է նա։ Մաո Նինը պարզաբանել է, որ երկու միլիոն դոլարի օգնությունը կտրամադրվի փողի, մնացածը՝ անհրաժեշտ պարագաների տեսքով։ Իր հերթին ТАСС գործակալությունը հաղորդում Է, որ ըստ Հնդկաստանի ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության՝ Հնդկաստանը վեց տոննա հումանիտար օգնություն Է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիային: «Հնդկաստանի կառավարությունը հնդկական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով վեց տոննա շտապ օգնություն է ուղարկել Սիրիա: Բեռը Դամասկոսի օդանավակայան է հասել այսօր առավոտյան», - հայտնել է գերատեսչությունը: Սիրիա են առաքվել դեղամիջոցներ՝ անհետաձգելի օգնության համար, և բժշկական սարքավորումներ, ներառյալ՝ Էլեկտրասրտագրության դյուրակիր ապարատներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 7100-ը: 40 910 մարդ վիրավորվել է: Սիրիայի կառավարության և ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհվել է 2530 մարդ:
    16:35
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տուլայի մարզում գտել են բնակելի շենքում գազի պայթյունի 6-րդ զոհի մարմինը
    Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում: «Փլվածքներում փրկարարները գտել են վեցերորդ զոհվածի մարմինը», - ասել է գործակալության զրուցակիցը։ Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի շենքում գազի պայթյունը տեղի Է ունեցել չորրորդ հարկում վարձակալած բնակարանում փետրվարի 7-ի երեկոյան: Փլուզվել է առաջին մուտքը։ Շենքի բնակիչները տարհանվել են, կազմակերպվել է ժամանակավոր կացարան։ ՌԴ ԱԻՆ վերջին տվյալներով՝ զոհվել Է 6 մարդ, 7 մարդ փրկվել է, 3-ը՝ տուժել:
    16:27
    08.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Կան անհամաձայնություններ». հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում ՀՀ ԱԳ նախարարը
    Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը ուռճացված է համարում Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների միջև որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ:
    16:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը
    ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը։ Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
    16:15
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին երեք միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ 107 պատգամավոներից քվեարկությանը մասնակցել են 68-ը։ Բոլորը կողմ են քվեարկել։ Այսպիսով՝ ԱԺ-ն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տվեց: Հիշեցնենք, որ ըստ դատախազության միջնորդագրերի՝ Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։ Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
    16:12
    08.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանն ԱԹՍ-ների ու ռազմական օդանավերի ստորգետնյա բազա է ցուցադրել. «Թող թշնամիները տեսնեն»
    Իրանում հերթական ստորգետնյա բազան են ցուցադրել: Այն բանակի ռազմաօդային ուժերինն է, որը նախատեսված է իրանական ռազմական ինքնաթիռների, ԱԹՍ-ների համար: «Մեր թշնամիները, որոնք թյուր կարծիք ունեն մեր մասին, պետք է տեսնեն, թե ինչի ենք մենք ընդունակ։ Դա կօգնի խաղաղություն պահպանել աշխարհում և տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին:
    16:05
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար
    Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով: Այս մասին են վկայում փետրվարի 7-ին ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «2022 թ.-ին ապրանքների և ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 միլիարդ դոլար՝ 2021 թ.-ի 845 միլիարդ դոլարի համեմատությամբ ավելանալով 103 միլիարդ դոլարով», - ասված է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ, որը մտնում է առևտրի նախարարության կազմի մեջ: Դեկտեմբերին դեֆիցիտն ավելացել է 10,5%-ով՝ հասնելով 67,4 մլրդ դոլարի: 2022 թ.-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ 2021 թ.-ի համեմատությամբ ավելանալով 453,1 մլրդ դոլարով, ներմուծման ցուցանիշը 2021 թ.-ի համեմատությամբ աճել Է 556,1 մլրդ դոլարով և գրեթե հասել է 3,96 տրլն դոլարի: Ինչպես գրում Է Dow Jones գործակալությունը, ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի արդեն երրորդ տարին անընդմեջ։ Եթե ​​2022 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 948,1 միլիարդ դոլար, ապա վեց տարի առաջ այն կիսով չափ պակաս էր։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն առևտրային մեծ դեֆիցիտ ունի արդեն շատ տարիներ, և սովորաբար դա զգալի ազդեցություն չի ունենում տնտեսական ցուցանիշների վրա։ 2022 թ.-ին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիներն արտասահմանում գնել են տեխնիկա, դեղամիջոցներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև ավտոմոբիլներ և դրանց պահեստամասեր, վկայում են առևտրի նախարարության տվյալները:
    15:57
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8574-ի
    Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ, վիրավորների թիվը գրեթե հասել է 50 հազարի, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 574, վիրավորվել՝ 49 133 մարդ», - ասել է նա ճեպազրույցում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ տուժած նահանգներում փլուզվել է 6 444 շենք։
    15:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդի պայուսակում ատրճանակ է եղել
    ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները փետրվարի 7-ին ծառայություն իրականացնելիս Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա 3» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահում դրված պայուսակը: Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար: 24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
    15:43
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ
    ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Նրանք Հայաստան են տեղափոխվել, որպեսզի վերամիավորվեն ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։
    15:37
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բոբ Մենենդեսը հավանություն է տվել F-35-երի մատակարարմանը Հունաստանին
    ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն է տվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու Հունաստանի խնդրանքին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ես ուրախ եմ, որ երկու օր առաջ հավանություն տվեցի Հունաստանի Հանրապետությանը F-35-ի (խմբ.՝ վաճառքին), և ես դա չարեցի այն պատճառով, որ պարզապես հույն ժողովրդի երկրպագուն եմ: Ես դա արեցի, քանի որ դա մի երկիր է, որը կիսում է մեր արժեքները, որը համաձայն է մեզ հետ այն հարցում, թե ինչն է կարևոր աշխարհում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դա երկիր Է, որը ռազմատենչորեն տրամադրված չԷ իր հարևանների նկատմամբ, այլ՝ հակառակը»,- Վաշինգտոնում Դելֆյան տնտեսական համաժողովում ​​ասել է Մենենդեսը՝ ներկա գտնվողների ծափահարությունների ներքո: «Երբ երկիրը կիսում է մեր արժեքները և կա ռազմավարական շահ, ես առանց որևէ խնդրի կստորագրեմ որպես արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, որի իրավասության մեջ մտնում Է զենքի վաճառքը: Բայց երբ երկիրը հակառակն է ցույց տալիս, ապա՝ այո՛, ինձ մոտ խնդիրներ են առաջանում», - ասել է Մենենդեսը։ Հունաստանը 2022 թ. հունիսի վերջին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու վերաբերյալ։ Աթենքը մտադիր է ձեռք բերել 20 F-35 ինքնաթիռ, իսկ հետագայում՝ ևս 20-ը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը հունվարի 27-ին խորհրդարանական նիստի ժամանակ ասել էր, որ F-35-ի հարցով խնդրագրին ԱՄՆ-ի պատասխանն սպասվում է երկու-երեք ամսից։ Միաժամանակ Հունաստանը փորձում է խոչընդոտել Թուրքիային F-16 Block 70 կործանիչների վաճառքը, ինչը դարձել է պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թուրքիան պլանավորում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ևս 80-ը: Սենատոր Մենենդեսը, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի վրա։ Մենենդեսը 2022 թ. հուլիսին Աթենքի AMHA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թվարկել Էր այն պայմանները, որոնց դեպքում նա կարող էր հետ կանչել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու իր առարկությունները: Դրանց թվում են Անկարայի հրաժարումը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, հունական կղզիների վրայով թռիչքների դադարեցումը, մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների ազատազրկման դադարեցումը։
    15:29
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. նիստը շարունակել փակ ռեժիմով․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ: Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի միջնորդությունը` փակ ռեժիմով։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը, քննարկումը փակ շարունակել։ Դատախազն էլ առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»:
    15:22
    08.02.23
    Ավելին