Լրահոս

2023-02-08
  • Img default alt hy
    Արցախ
    Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ «Իրականացվել է մարդասիրական բեռով երկու ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    20:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ: Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից: Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար:
    20:40
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հայտնել է երկրաշարժի զոհերի նոր թվի մասին
    Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը 9 057 է, տուժածներինը՝ 52 979, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեթ Թայիբ Էրդողանը։ Նա հայտնել է նաև, որ 6 444 շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով։
    20:30
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Vatican news լրատվական գործակալությունը։ Հռոմի պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել տուժածների համար: «Իմ ամբողջ սրտով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց կողքին եմ։ Շարունակում եմ աղոթել զոհվածների, ինչպես նաև վիրավորների ընտանիքի անդամների և փրկարարների համար։ Թող մեր օգնությունը սատարի նրանց այդ սարսափելի ողբերգության մեջ», - սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայրապետական ​​առաքելությունների ընկերությունները նույն օրը դրամահավաք են սկսել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժերի օգնության հիմնադրամի համար: Թուրքիայում աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ: Ողբերգության զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 11 հազարը։
    20:20
    08.02.23
    Ավելին
  • Սպորտ
    Հակոբկոխյան-Բռնցքամարտի ֆեդերացիա. երկրորդ ռաունդ
    Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը չի ավարտել մրցամարտը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի դեմ։ Նա պնդում է, որ իր որդուն թույլ չեն տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը՝ քաղաքական պատճառներով։
    20:10
    08.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ջարդում են, վառում, գոռում. հսկայական ժողովրդական շարժում՝ Ֆրանսիայում
    «Ժողովրդավարական, ժողովրդական շարժում» են անվանում իրենց ակցիաները Փարիզի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ, որոնք բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Նրանք դեմ են, որ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 64-ը լինի: Նախօրեին բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև: Ցույցը ցրելու գործողություններին մասնակցում են ոստիկանության հատուկ ջոկատայինները:
    20:00
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
    Փետրվարի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու Մալաթիայի բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու։ Կասկածանքը զենք և թմրանյութ պահելն էր։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ ու 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    19:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը
    Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 11 հազար 104-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի: Սիրիայում զոհերի թիվը հասել է 2530-ի:
    19:40
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ
    Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել և Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել 25 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    19:30
    08.02.23
    Ավելին
  • Ապարանը՝ ձյան տակ
    Ապարան-Սպիտակ ճանապարհին այնքան ձյուն է եկել, որ մեքենաները հազիվ են շարժվում: «Հայլուր»-ի թղթակիցներն են նկարել այս կադրերը: Ապարան քաղաքում ձյան շերտը հասնում է մոտ մեկ մետրի, ծածկվել են մեքենաները, տանիքները, աղբամանները:
    19:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։ «Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
    19:12
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը 2022 թ. մարտից ի վեր եռակի ավելացրել է սպառազինությունների արտահանումը
    Իրանական սպառազինությունների արտահանումը 2022 թ. մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանում եռակի աճել Է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մեր պաշտպանական արտադրանքի արտահանումն աստիճանաբար զարգանում է, այս տարի (խմբ.՝ իրանական օրացույցով 1401 թ., սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) արտահանումը եռապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ», - Ֆարահիի խոսքը մեջբերում IRNA գործակալության Telegram-ալիքը։ Փոխնախարարի խոսքով՝ երկրում ռազմաարդյունաբերական համալիրի ինտենսիվ զարգացումն սկսվել է տասը տարի առաջ։ Դրա արդյունքում նկատելիորեն աճել է զորավարժություններին հայրենական զինտեխնիկայի մասնակցությունը. միայն վերջին տարում դրա բաժինն աճել է 10%-ով՝ հասնելով 93%-ի նշագծին։ Իրանցի գեներալը նաև նշել է, որ աշխարհում Իրանի հակառակորդների մեծ թվի կապակցությամբ հանրապետությունում պաշտպանական արդյունաբերությունը պետք է գտնվի ոչ թե մասնավոր անձանց, այլ կառավարության ձեռքում։
    19:10
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 8 գործարարների և 6 ընկերությունների նկատմամբ
    Մեծ Բրիտանիան պատժամիջոցների ցուցակում ներառել Է ռուսաստանցի ութ գործարարի և ռուսական վեց ձեռնարկություն, ասվում է չորեքշաբթի օրը Դաունինգ սթրիթում տարածված հայտարարության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Պատժամիջոցներ են սահմանվում ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հանձնակատար Բորիս Տիտովի, նրա որդու՝ Պավել Տիտովի նկատմամբ։ Բացի այդ, բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը, «Աերոստատ» ընկերության սեփականատեր Վիկտոր Մյաչինը, «R-Pharm» դեղագործական ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, «Ռոսիա» բանկի և Ազգային մեդիախմբի բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխը, ՌԴ նախագահի նախկին օգնական և «Միասնական էներգահամակարգի համակարգային օպերատոր» ԲԸ-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Եվգենի Շկոլովը, ինչպես նաև Նիկոլայ Եգորովը, որը, ինչպես նշվում Է հայտարարության մեջ, մինչև վերջին ժամանակներս զբաղեցրել Է Ռուսաստանում խոշորագույն մասնավոր նավթավերամշակման գործարանի կառավարող խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ռուսական անօդաչու թռչող սարքեր արտադրողը CST-ն, ռազմական ավիացիայի համար ծրագրային ապահովման մշակող «Տոպազ»-ը, զենիթահրթիռային համալիրի համար թրթուրավոր շասսի արտադրող «Ունիվերսալմաշ»-ը և «Լիպեցկ»-ը, «Օբորոնլոգիստիկա»-ն, որը կազմակերպում Է ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը, և ուղղաթիռների համար մասեր արտադրող ,ՌՏ-Կոմպլեկտե-ը։ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ավելի քան 1300 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։
    19:00
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին իր հարկի տակ կընդունի անօթևան մնացածներին
    Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին պատրաստ է իր հարկի տակ ընդունել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակօս»-ը: «Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին դրսում մնացածներին տեղավորելու համար բացվել է հանրության առաջ»,-նշում է թերթը։
    18:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը
    Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը: Հրաբխից 2 կմ շառավղի վրա գտնվող մարդկանց հորդորել են զգուշանալ պիրոկլաստիկ հոսքերից և թափվող քարերից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությանը: Ժայթքումը տեղի է ունեցել Սյովա խառնարանում տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:52-ին: Ըստ Կագոսիմայի օդերևութաբանական գրասենյակի՝ հրաբուխն արտանետել է մոխրի և ծխի սյուներ՝ մոտ 1 կմ բարձրությամբ: Գործակալությունը նշում է, որ Սյովա խառնարանը հատկապես ակտիվ էր 2006-2018 թթ.-ին:
    18:40
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը թիմի հարձակվողի հետ
    «Փյունիկը» ու թիմի հարձակվող Լուկա Յուրիչիչը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բոսնիացի հարձակվողը հայկական թիմին է միացել 2022-ի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը: Յուրիչիչը իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում. նա, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Ներքին ասպարեզում Լուկան մասնակցել է 13 խաղի ու հեղինակել 9 գոլ: Այս ցուցանիշով նա թիմի գործող ռմբարկուն է: 26-ամյա ֆուտբոլիստը նաև ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող:
    18:30
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդկանց մոտ սառը զենք և կաթուցիչ կար
    Փետրվարի 6-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկների ուշադրությունը գրավել էր Գյումրիի Ղարիբջանյան խճուղու մոտ կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ էին դրսևորում: Նրանք սառը զենք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Կումայրիի բաժին: Վարորդի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին դանակ և կռփազենք, իսկ ուղևորի գրպանից՝ մոխրացված հետքերով կաթուցիչ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գործադիր կոմիտեին առաջարկվել է ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
    Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներն, ամփոփելով Մինսկում կայացած միջարտգործնախարարական խորհրդակցությունների արդյունքները, ԱՊՀ Գործադիր կոմիտեին առաջարկել են ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Խորհրդակցությունների մասնակիցներն ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկել են շարունակել այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման աշխատանքը, ինչպես նաև հանդես են եկել ԱՊՀ-ում գործընկերոջ և դիտորդի կարգավիճակների հաստատման աշխատանքի ակտիվացման օգտին: Նշվել է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի հետ ԱՊՀ-ի փոխգործակցության խորացման կարևորությունը», - ասված է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Փետրվարի 7-ին և 8-ին Համագործակցության կենտրոնակայանում տեղի ունեցած «2023 թ.-ին ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին» միջարտգործնախարարական խորհրդակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ «Խոսելով Անկախ Պետությունների Համագործակցությունում համագործակցության հետագա զարգացման խնդիրների մասին՝ խորհրդակցությունների մասնակիցները նախանշել են արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար փոխգործակցության, անվտանգության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդման ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Դիվանագետները նշել են 2022 թ.-ին ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության արդյունավետությունը և աջակցություն հայտնել 2023 թ.-ին Ղրղզստանի նախագահության ջանքերին», - նշել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հավաստել են ԱՊՀ ձևաչափով համագործակցության հետևողական զարգացման, դիրքորոշումների համակարգման ամրապնդման և միջազգային ասպարեզում ԱՊՀ անդամ երկրների նախաձեռնությունների աջակցության պրակտիկայի ընդլայնման, արդիական թեմաներով միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ համատեղ հայտարարությունների նախապատրաստման՝ իրենց երկրների հանձնառությունը: «ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն արձանագրել են, որ տնտեսական համագործակցությունն առանցքային գործոն է պետությունների ինտեգրման և կայուն զարգացման հետագա խորացման համար, հանդես են եկել «Ծառայությունների ազատ առևտրի շուրջ» համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին», - հաղորդել Է Համագործակցության գործադիր մարմնի մամուլի ծառայությունը:
    18:10
    08.02.23
    Ավելին