Լրահոս
2023-02-08
-
ՏարածաշրջանՀայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարարՀայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր թվով 56 փրկարար: «Արմենպրես»-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ Սիրիա՝ 29 փրկարար:Ավելին12:2208.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում հայտնաբերել են փլատակներում 2 օր մնացած 1-ամյա փոքրիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀաթայում հայտնաբերվել է մեկ տարեկան տղա, ով երկրաշարժից հետո գրեթե երկու օր մնացել է փլատակներում։ Այս մասին հայտնում է 360tv Telegram ալիքը։ Երեխան մնացել է բետոնե սալիկի տակ։ Մինչ փրկարարները սղոցել են կառույցը, մյուս աշխատակիցները տղային ջուր են տվել շշի կափարիչից։ Երեխային դուրս բերելուց հետո նրան հոսպիտալացրել են բուժհաստատություն։ Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում 2023 թվականի փետրվարի 6-ին։ Ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել նաև Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում 14-ամյա դեռահասը երկրաշարժից հետո ողջ է մնացել փլատակների տակ և մեկ օր սպասել է օգնության։Ավելին12:1508.02.23 -
ԱրցախԱրցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանովՓետրվարի 8-ից 10-ը Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։ Հանրապետության տարածքում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, բարձրադիր գոտիներում կլինի մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս պահին ձյան թույլ տեղումներ են Ստեփանակերտ քաղաքում, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում, լեռնային տեղանքներում։ Մյուս բոլոր շրջաններում ձնախառն անձրև է։ ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։Ավելին12:0708.02.23 -
Շիրակի մարզի Ախուրյան միացյալ համայնքի Կամո բնակավայրում շչակ է գործարկվելուՓետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է Շիրակի մարզի Ախուրյան միացյալ համայնքի Կամո բնակավայրի դպրոցի էլեկտրական շչակը: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։Ավելին12:0008.02.23 -
ՔաղաքականԴեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առեւտրի: Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որեւէ դեսպանատուն եւ օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչեւ 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում: Չի բացառվում, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն եւ նախապես զգուշացվում են, թե որ օրը որ ժամին է ազատ տեղ բացվելու: Այս ծառայությունը նրանք չեն ձեւակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր են լրացրել: Ուշագրավն այն է, որ որեւէ պետական կառույցի կողմից այս գործընթացը չի վերահսկվում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գուցե տեղյակ են, բայց լռում են՝ անգործություն դրսեւորելով: Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ ապացույցներ չունեն, որ տուրընկերություններն «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ նույն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ իրենք եւս այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարություն, սակայն անարդյունք. պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռեւս արձագանք չի ստացել: Գուցե իրավապահ մարմինը սկսի ուսումնասիրել խարդավանքների այս պտույտը»:Ավելին11:5208.02.23 -
ԱշխարհԻնդոնեզիայում պատանդ են վերցրել ինքնաթիռի օդաչուին և ուղևորներինԻնդոնեզիայի Susi Air ավիաընկերության ինքնաթիռի նորզելանդացի օդաչուն և նրա հինգ ուղևորները անջատողական զինյալների կողմից պատանդ են վերցվել Ինդոնեզիայի Արևմտյան Պապուայի նահանգում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է NZ Herald պարբերականից: Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտնել է, որ կառավարությունը «տեղյակ է իրավիճակին, և Ինդոնեզիայում Նոր Զելանդիայի դեսպանության աշխատակիցները աշխատում են այդ գործի շուրջ»: «Նրանք դեռևս ամբողջական տեղեկատվություն չեն հայտնել մեզ պատահարի և այն մասին, թե ինչ են անում իրավիճակը կարգավորելու համար, բայց մենք գիտենք, որ այդ գործով աշխատանք Է տարվում», - ասել է Հիփքինսը Radio New Zealand ռադիոկայանի եթերում: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ օդաչուի ընտանիքին հյուպատոսական աջակցություն է ցուցաբերվում, սակայն ձեռնպահ են մնացել հետագա մեկնաբանություններից՝ վկայակոչելով գաղտնիության մասին օրենքը: Հաղորդվում է նաև, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Շարժում հանուն ազատ Պապուայի» անջատողական կազմակերպության (Ինդոնեզիայում համարվում է ահաբեկչական կառույց) ռազմական թևը ՝ «Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակը»՝ հայտարարելով, որ օդաչուն ազատ չի արձակվի այնքան ժամանակ, մինչև Ինդոնեզիայի կառավարությունը չճանաչի Արևմտյան Պապուայի անկախությունը: Պարբերականը, մեջբերելով The Australian-ի հոդվածը, նշում է, որ ըստ անջատողական խմբի հայտարարության՝ օդաչուն պատանդ է վերցվել՝ «ի պատասխան այն աջակցության, որ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան տրամադրում են Ինդոնեզիայի անվտանգության ուժերին»: 1969 թվականին Ինդոնեզիան վերահսկողություն Է հաստատել Արևմտյան Նոր Գվինեայի տարածքի նկատմամբ և դրանից կազմել Արևմտյան Իրիանի նահանգը՝ ավելի ուշ այն բաժանելով երկու մասի՝ Պապուայի և Արևմտյան Պապուայի: 2019 թվականին Պապուայի և Արևմտյան Պապուայի նահանգներում տեղի են ունեցել անկարգություններ և բողոքի ցույցեր՝ ինքնորոշման հանրաքվե անցկացնելու պահանջով:Ավելին11:4608.02.23 -
ՀասարակականԱղավնոն քանդում են. Հովհաննես ԻշխանյանՀովհաննես Իշխանյանը ՖԲ գրառում է արել՝ հրապարակելով ադրբեջանցիների կողմից օկուպացված Աղավնո գյուղի լուսանկարը։ «Մաթեմատիկայի ուսուցիչ տիկին Հասմիկի տունը չկա։ Աղավնոն քանդում են»,-գրել է նա։Ավելին11:4008.02.23 -
ԱշխարհՌԴ ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է ուղարկել օրեր առաջ երկրաշարժից տուժած ԻրանՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության կարգադրությամբ հումանիտար օգնություն կհասցնի Իրան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Իրանի Իսլամական Հանրապետություն հումանիտար օգնություն հասցնելու նպատակով ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից օդ է բարձրացել: ՌԴ կառավարության կարգադրությամբ տեղ կհասցվի 35 տոննա ընդհանուր քաշով հումանիտար բեռ», - հաղորդել Է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Մարդասիրական օգնությունը ներառում է շաքարավազ, ալյուր, բուսայուղ, վրաններ, տաք ծածկոցներ, վառարաններ և շարժական էլեկտրակայան։ Հունվարի 28-ի երեկոյան 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, այդ թվում՝ Խոյ քաղաքի շրջանում։ Վերջին տվյալներով՝ առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 973-ը՝ վիրավորվել։ Երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 25 հետցնցում։Ավելին11:3308.02.23 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն հայտարարել է կարճ ժամանակում Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասինԲաքուն 15 օր առաջ է խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ ուղարկել Երևան: «Հայկական կողմը, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, իսկ Ադրբեջանը պատրաստ է բանակցել խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ ու պատրաստ է համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարել»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն:Ավելին11:2708.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդքվ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08.52-ին Թուրքիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք: Ըստ EMSC կայքի՝ երկրաշարժին հաջորդել են ևս յոթ հետցնցումներ Թուրքիայում՝ 2,5-ից 4,4 մագնիտուդով:Ավելին11:2508.02.23 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Օշականում․ տանը հայտնաբերվել են տղամարդու դի և կիսաայրված անկողինԱյսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օշական գյուղի Վ․ Ամատունու փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վաչության պետի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազարյանի և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Նվարդ Ղանդիլյանն ու կրտսեր պարեկ Գարեգին Մովսիսյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ 76-ամյա Սերյոժա Ա․-ի դին՝ գետնին ընկած վիճակում, իսկ դիակի մոտ՝ այրված իրեր, այդ թվում՝ կիսաայրված անկողինը։ Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին11:2308.02.23 -
Որ ճանապարհներն են Հայաստանում փակՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները: Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար: Սիսիան-Սարավան հատվածը և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Աշոցքի տարածաշրջանում, Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Լանջիկ-Մաստարա, Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Ամասիա-Աշոցք, Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է: Սյունիքի մարզում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին11:2108.02.23 -
ՄիջազգայինՌուսաստանի ներխուժումն Ուկրաինա դարձել է դարի փորձությունը. ԲայդենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը Կոնգրեսում հանդես է եկել «Պետության վիճակը» ամենամյա ուղերձով, որի 72 րոպեների ընթացքում անդրադարձել է ինչպես պետության ներքին վիճակին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին, հաղորդում է «Արմենպրես»-ը: ԱՄՆ նախագահն անդրադարձել է Չինաստանի ենթադրյալ լրտեսական օդապարիկին, որն օրերս հայտնվել էր ԱՄՆ-ի երկնքում և որը խոցվեց ամերիկյան զինվորականների կողմից: Միևնույն ժամանակ Բայդենը շեշտել է, որ մտադիր է աշխատել Պեկինի հետ այն դեպքերում, երբ դա կնպաստի ԱՄՆ-ի շահերին: «Այսօր մենք վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ դիրքում ենք՝ մրցակցելու Չինաստանի կամ աշխարհում ցանկացածի հետ: Ես հանձնառու եմ աշխատել Չինաստանի հետ, երբ դա առաջ կտանի ԱՄՆ-ի շահերը և օգուտ կբերի աշխարհին: Բայց համոզված եղեք, ինչպես մենք ցույց տվեցինք անցյալ շաբաթ, եթե Չինաստանը սպառնա մեր ինքնիշխանությանը, ապա մենք կգործենք, որպեսզի պաշտպանենք մեր երկիրը: Եվ մենք այդպես էլ արեցինք: Եվ եկեք մի բան պարզ հասկանանք՝ Չինաստանի հետ մրցակցությունում հաղթելը պետք է միավորի մեզ բոլորիս: Մենք լուրջ մարտահրավերների ենք բախվում ամբողջ աշխարհում», - Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ դրանք որակելով որպես դարի փորձությունը: «Պուտինի ներխուժումը դարձել է դարի փորձություն՝ փորձություն Ամերիկայի համար, փորձություն աշխարհի համար… Միասին մենք արեցինք այն, ինչ ԱՄՆ-ն անում է լավագույնը: Մենք առաջնորդեցինք: Մենք միավորեցինք ՆԱՏՕ-ն և կառուցեցինք համաշխարհային կոալիցիա: Մենք կանգնեցինք Պուտինի ագրեսիայի դեմ: Մենք կանգնեցինք ուկրաինացի ժողովրդի կողքին», - ասել է Բայդենը՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնը Կիևի կողքին կկանգնի այնքան, որքան դրա կարիքը լինի: Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գտնվում է բեկումնային կետում. երկիրը պետք է հաղթահարի ներքաղաքական պառակտումը: Նա ընդգծել է ամերիկյան տնտեսության ուժն ու կայունությունը՝ հայտնելով, որ գործազրկության մակարդակը հունվարին հասել է վերջին 50 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին: Բայդենը նաև հավաստիացրել է, որ վերջին 40 տարիների ընթացքում վատթարագույն ինֆլյացիան արդեն կարգավորվում է: Իսկ համաշխարհային գնաճի պատճառ ԱՄՆ նախագահն անվանել է COVID-19-ի համավարակը և Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունները: ԱՄՆ նախագահը նաև ցանկություն է հայտնել, որ Կոնգրեսը հաստատի իր ներկայացրած որոշ առաջարկություններ, այդ թվում՝ ավելացնի միլիարդատերերի հարկերը, արգելի հարձակողական զենքի վաճառքը: Ջո Բայդենը նաև հայտարարել է, որ շուտով ԱՄՆ-ում կչեղարկվի կորոնավիրուսի պատճառով հանրային առողջապահության ոլորտում հայտարարված արտակարգ դրությունը: Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ Բայդենի ելույթը Կոնգրեսում շատ առումներով, ասես, նախերգանք էր 2024 թ.-ի նախագահական ընտրություններում նրա հնարավոր առաջադրման համար: Սակայն շատերը կասկածում են, որ 80-ամյա նախագահը կկարողանա կառավարել երկրորդ նախագահական ժամկետում, որի ավարտին, ընտրվելու դեպքում, նա կլինի 86 տարեկան:Ավելին11:1508.02.23 -
ԱշխարհԱրամ Ա վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանըՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 6-ին ողջ օրը Սիրիայի հայ համայնքի հոգեւոր ու աշխարհական պատասխանատուների հետ մնայուն կապի մեջ է եղել՝ մոտիկից հետեւելով երկրաշարժի վնասներին ու փլատակներին, հաղորդում է «Ազդակը»: Ստացված տեղեկությունների համաձայն, մինչ այս պահը ունենք չորս հայ զոհեր. հատկապես Հալեպի մեջ բավական նյութական վնասներ են գրանցվել։ Լաթաքիայի եւ Քեսաբի վնասները հարաբերականորեն ավելի նվազ են։ Հալեպի մեջ Ազգային առաջնորդարանը եւ համայնքի ղեկավարությունը պատրաստել է 7 հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդը ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։ Կիլիկիո Ս. Աթոռի կողմից, վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններչում ապաստանած մեր ժողովրդի զավակների սննդաբաշխումի աշխատանքների համար։ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։Ավելին11:0708.02.23 -
ՍպորտԱրգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը հայտ են ներկայացրել Մունդիալ-2030-ը հյուրընկալելու համարՖուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնող երկրները շատանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2030 հյուրընկալելու հայտ են ներկայացրել Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը: 2030 թվականին կտոնվի աշխարհի առաջնության 100-ամյակը, և կազմակերպիչները հայտարարել են ֆուտբոլային տոնն առանձնահատուկ դարձնելու իրենց նպատակների մասին: Մինչ այս աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու ցանկություն էին հայտնել Մարոկկոն, Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան, Կոլումբիան, էկվադորը, Պերուն: Աշխարհի 2030 թվականի առաջնության անցկացման վայրը կընտրվի 2024 թվականին:Ավելին11:0008.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կրկին աճել էԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի, վիրավորներինը՝ 37,011-ի, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։ «Այս պահին զոհվել է 6 234 մարդ, վիրավորվել՝ 37 011 քաղաքացի»,- հայտնել են նախարարությունից։ Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։Ավելին10:5508.02.23 -
Քաղաքականէրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ խիստ վտանգավոր թշնամի է. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։ Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի»։Ավելին10:5208.02.23 -
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 8-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Միրաք, Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ բուք է։ Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:4608.02.23 -
Արգելափակումից դուրս է բերվել շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 7-ին, ժամը 08:44-ից փետրվարի 8-ը ժամը 01:01-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի, Մարտունիի, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Ամասիայի, Արթիկի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա (53 ուղևոր)։Ավելին10:4008.02.23