Լրահոս
2023-02-08
-
ՍպորտԼեբրոն Ջեյմսը NBA-ում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստն է«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը NBA-ի բոլոր ժամանակների ամենաշատ միավորներ հավաքած բասկետբոլիստն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` NBA-ի հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը մրցել է «Օկլահոմա Սիթի»-ի հետ, որտեղ Լեբրոն Ջեյմսը հավաքել է 36 միավոր` NBA-ում իր հավաքած միավորների ընդհանուր թիվը հասցնելով 38.388-ի: Այսպիսով` նա դարձել է NBA-ի պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստը: Ջեյմսը գերազանցել է մինչ այդ ընդհանուր առմամբ 38.387 միավոր հավաքած Կարիմ Աբդուլ-Ջաբարայի ռեկորդը: Ջեյմսը մասնակցել է1410 հանդիպման, իսկ Ջաբարան` 1560: Երբ Ջեյմսը գերազանցել է Ջաբարայի ռեկորդը, հանդիպումն ընդհատվել է փոքրիկ արարողությամբ, որտեղ նախկին ռեկորդակիրը անձամբ շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին, ինչպես նախ խորհրդանշական գնդակ է փոխանցել նրան: Լեբրոն Ջեյմսը 38 տարեկան է, NBA-ի քառակի չեմպիոն է, կանոնավոր առաջնության լավագույն բասկետբոլիստ և եզրափակիչ շարքի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի կազմում Ջեյմսը երկու անգամ դարձել է Օլիմպիական խաղեր չեմպիոն:Ավելին15:1508.02.23 -
ՔաղաքականԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն, այսինքն՝ վարձատրությունն ավելանա։ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ատեստավորման կարգը սահմանող կառավարության որոշման նախագիծ։ Նախագծից տեղեկանում ենք, որ ատեստացիայի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են, կադրերի բաժնի պետն էլ հանձնաժողովի քարտուղարն է։ Ատեստացիան անցկացվելու է, մի դեպքում՝ երկու, իսկ ծառայության որոշ տեսակների դեպքում էլ՝ երեք փուլով․ ստուգարք, գրավոր թեստավորման փուլ եւ հարցազրույց, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցելու են միայն հարցազրույցի փուլին։ Նշենք, որ նման ատեստացիաներ այլ ոլորտներում էլ էին հայտարարել, օրինակ, ուսուցիչների շրջանում, սակայն ուսուցիչներից շատերը նախընտրել էին նույն աշխատավարձով աշխատել, քանի որ բազմավաստակ ուսուցիչները չէին ցանկացել, որ տարիներ ի վեր դասավանդելուց հետո խիստ երիտասարդ տարիքի ու անհասկանալի կենսագրության անձինք իրենց հարցեր տան, որոշեն, թե արդյոք իրենք համապատասխանո՞ւմ են իրենց մասնագիտությանը, թե ոչ, ապա նոր աշխատավարձ բարձրացնեն»:Ավելին15:0708.02.23 -
ԱշխարհԼիբանանը բացում է օդային տարածությունն ու նավահանգիստներըԼիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիա հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը: Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսի դեմ գործում են ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցները, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Կառավարության կարգադրությամբ բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և տեխնիկա կփոխադրեն Սիրիայի համար, ազատվում են Լիբանանի նավահանգիստներում տուրքեր վճարելուց», - նշել է Համիեն։ Նրա խոսքով՝ նույնպիսի արտոնություններ են գործում Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների պահին», - ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: Նա հայտնել Է, որ Հալեպ և Լաթաքիա են մեկնել լիբանանցի փրկարարների խումբը Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, բանակի ինժեներական ստորաբաժանումը, կամավորներ Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունից և մասնավոր բարեգործական կազմակերպություններից։ Փետրվարի 6-ին 4,9 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հենց Լիբանանում։ Ինչպես հայտնել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բասսամ Մավլավին, զոհեր և տուժածներ չկան, սակայն վնաս Է հասցվել մի քանի շենքերի, մասնավորապես՝ Տյուրոսում, որտեղ տարհանվել են շենքերից մեկի բնակիչները։ Մի շարք վայրերում վնասվել են ավտոճանապարհները:Ավելին15:0008.02.23 -
ՔաղաքականՀանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, եւ օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել եւ պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի մասով։ ԱԺ օրակարգում կան այլ հարցեր եւս, որոնք կարեւորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երեւանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երեւանի ավագանին ունենալու է նոր գործառույթ եւ կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երեւանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաեւ փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) օգտագործման պայմանները, պահանջները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Սա նշանակում է, որ որեւէ հանրահավաք գուցե քաղաքային իշխանության սրտով չլինի, եւ վերջինս տուգանի կազմակերպիչներին»:Ավելին14:5208.02.23 -
ՍպորտԱթլետները Ստամբուլի փոխարեն կմասնակցեն Բելգրադի մրցաշարինՀայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն մասնակցի Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն մրցաշարի մի հատված տեղափոխվել է Սերբիա, որում Հայաստանը կունենա 4 վազորդ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը: «Նախատեսված էր, որ կմասնակցեինք Ստամբուլում կայանալիք Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն վերջին դեպքերից հետո այն չեղարկվեց: Փոխարենը Սերբիայի ֆեդերացիան առաջարկել է Բելգրադում մասնակցել իրենց ամենամյա մրցաշարին (փետրվարի 15), բայց այստեղ աթլետիկական ոչ բոլոր ձևերը կլինեն: Հայաստանը կներկայացնեն վազորդները` Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը»,-ասաց մասնագետը: Բարսեղյանի խոսքով` եռացատկորդներից Լևոն Աղասյանը նախապատրաստվում է Ղազախստանում կայանալիք World athletics silver tour-ին, որը կկայանա փետրվարի երկրորդ կեսին: «Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հետ կապված կարծում եմ կունենանք մոտ երկու ուղեգիր, առանց սպիտակ քարտերը հաշվի առնելու: Ուղեգիր նվաճելու կարգը բարդացվել է»,-ասաց նա: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտաների համար աթլետները կսկսեն պայքարել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, իսկ «օլիմպիական պատուհան»-ի վերջնաժամկետը մինչը 2024 թվականի հունիսի 30-ն է:Ավելին14:4508.02.23 -
ՍպորտՀայաստանից 4 ձյուդոիստ կմասնակցի Եվրոպայի բաց առաջնությանըՀայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք Եվրոպայի բաց առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք EUROPEAN OPEN 2023 մրցաշարին Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան և Ֆերդինանդ Կարապետյան: EUROPEAN OPEN 2023-ին մասնակցում են 45 երկրի 441 ներկայացուցիչ: Այն կմեկնարկի փետրվարի 11-ին և կեզրափակվի 12-ին:Ավելին14:3708.02.23 -
ՔաղաքականՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում: ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգեւորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչեւ Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել»:Ավելին14:3008.02.23 -
ԱշխարհՎաշինգտոնը պլանավորում է Վարշավային վաճառել գրեթե 10 մլրդ դոլարի HIMARS, ATAMCS համակարգեր և զինամթերքՄիացյալ Նահանգները պատրաստվում է Լեհաստանին վաճառել շուրջ 10 միլիարդ դոլար գումարի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), ATACMS բանակային մարտավարական հրթիռային համակարգեր և զինամթերք, հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Defense News» պարբերականից: «Այս առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ բարելավելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ուժ է», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը հավելել է, որ ,վաճառքը կբարելավի Լեհաստանի ռազմական նպատակները՝ արդիականացնելու իր կարողությունները՝ միևնույն ժամանակ է՛լ ավելի մեծացնելով փոխգործակցությունը Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների հետե: Կոնգրեսը ծանուցվել Է Վարշավային նման սպառազինություն վաճառելու պլանների մասին։ Ըստ Defense News-ի՝ Կոնգրեսն իրավասություն ունի արգելափակել վաճառքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմումը կհաստատվի՝ առանց խոչընդոտի: Լեհաստանը խնդրել է 18 HIMARS կայանք, 468 լիցքավորման մոդուլ, 45 ATACMS հրթիռային համակարգեր, հարյուրավոր կառավարվող հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի հրթիռային համակարգերի պահեստամասեր:Ավելին14:2208.02.23 -
ԻրավականԸնդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքներով՝ միայն 1 հոգի է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 7 հոգի, միավորների անցողիկ շեմը եղել է 80-ը, եւ միայն մեկ հոգի՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն է կարողացել հատել անցողիկ շեմը, նա ստացել է 86 միավոր։ Ամենացածր ստացած մասնակիցը հավաքել է 30 միավոր։ Նշենք, որ հավակնորդները 5 օր ժամանակ ունեն քննության արդյունքները բողոքարկելու համար, եւ չի բացառվում, որ բողոքարկումից հետո ոմանց միավորներն ավելանան, եւ նրանք ներառվեն դատավորների ցուցակում»:Ավելին14:1508.02.23 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթը կտրվի «Փյունիկ»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կհանձնի «Փյունիկ»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցում են նախորդ մրցաշրջանի չեմպիոնը և գավաթակիրը, սովորաբար անցկացվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերին: Դեռևս մինչև 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը «Նորավանք» ֆուտբոլային ակումբը դադարեցրեց գոյությունը: 2022 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում էր ՈՒԵՖԱ Եվրոպայի Ազգերի Լիգայի հերթական հանդիպումը՝ մրցելով Ուկրաինայի հավաքականի հետ: Հետևաբար, Սուպերգավաթի հանդիպման անցկացումն այդ օրը հնարավոր չէր: Պայմանավորված եվրագավաթային ելույթներով՝ «Փյունիկի» գրաֆիկը չափազանց խիտ էր, ինչի պատճառով Սուպերգավաթի հանդիպման անցկացումը հնարավոր չեղավ նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածում: ՀՖՖ-ն կայացրել է հատուկ որոշում. չանցկացնել Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը և մրցանակը շնորհել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին կշնորհվի Պրեմիեր Լիգայի՝ փետրվարի 24-ին կանանալիք «Վան» - «Փյունիկ» հանդիպումից առաջ:Ավելին14:0708.02.23 -
ՄիջազգայինԹրամփը ծաղրել է Բայդենին՝ չինական օդապարիկի միջադեպին արձագանքի համարԴոնալդ Թրամփը հերքում է, որ իր նախագահության տարիներին չինական հետախուզական օդապարիկներ են թռել ԱՄՆ-ի վրայով։Ավելին14:0008.02.23 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 262 քաղաքացուՓետրվարի 7-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած, Ռյա Թազա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Աբովյան, Հրազդան քաղաքներում,Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Ամասիա, Ախուրյան գյուղերում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 107 ավտոմեքենա և 262 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին13:5208.02.23 -
ՔաղաքականՊատգամավորների դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ է քննարկում ԱԺ-նԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու երրորդ միջնորդությունը: Դատախազի առաջին միջնորդությունը միայն ՔՊ-ականները քննարկել են երեկ՝ բաց նիստի ռեժիմով, երկրորդ միջնորդության քննարկումը դռնփակ էր: Այսօր նախատեսված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:Ավելին13:4508.02.23 -
ԱրցախՈրպես աջակցություն տրվել է 5.000.000 դրամ և 9.000.000 դրամի չափով մուրհակ․ ԱՀ դատախազությունԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում «Ա-ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ունենալով իր գործունեության համար ստացված և չվերադարձված՝ 28.000.000 դրամի չափով պարտավորություն, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել պատերազմի հետևանքով ավելի քան 27.000.000 դրամի չափով վնաս կրելու վերաբերյալ տեղեկություններ և պետական հանձնաժողովի որոշման հիման վրա որպես աջակցություն ստացել 5.000.000 դրամի չափով կանխիկ գումար, ինչպես նաև ավելի քան 9.000.000 դրամի չափով մուրհակ: Հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:Ավելին13:3908.02.23 -
Արտաքին քաղաքականություն«ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա». ՌԴ ԱԳՆ պաշտոնյա«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա, ռուս խաղաղապահները արդյունավետ լուծում են խաղաղության վերականգնման խնդիրները»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։ Ըստ նրա՝ միշտ չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները վայելում են ընդունող երկրների վստահությունը:Ավելին13:3708.02.23 -
ՀասարակականԱրագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքըՓետրվարի 8-ին՝ ժամը 10։18-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ տուժածին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև տուժածին (Մ. Ա․, ծնված 2022 թ.), բժիշկներին և պարեկային ծառայության աշխատակիցներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Մ․ Ա․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։Ավելին13:3008.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում 5,1 և 4,6 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժեր են գրանցվելԹուրքիայի հարավ-արևելքում և կենտրոնական հատվածում փետրվարի 8-ին նոր երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,1 մագնիտուդ, իսկ կենտրոնական հատվածում գրանցված երկրաշարժի ուժգնությունը' 4,6 մագնիտուդ։ Երկրաշարժերի հետևանքով նոր ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։Ավելին13:2208.02.23 -
ԱրցախԱրցախում միայն բնակիչները գազ կունենանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 59 օր փակ է: Այն բացելու շուրջ բանակցությունները դեկտեմբերի 12-ից արդյունք չեն տալիս: Երեկ երեկոյան Արցախում մասնակի վերականգնվել է գազամատակարարումը: «Արցախգազը» հայտնել է, որ գազի ոչ բավարար ծավալի և ցրտի պատճառով առաջիկայում միայն բնակիչները գազ կունենան, տնտեսվարողների համար գազամատակարարումը առաջիկայում չի վերականգնվի:Ավելին13:1508.02.23 -
ԱրցախԱդրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի շրջանում. ռուսները հետաքննություն են անցկացնումԱդրբեջանը խախտել է հրադադարը Արցախի Մարտակերտի շրջանում: Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ Զոհեր և վիրավորներ չկան, գրված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա տեղեկագրում:Ավելին13:0708.02.23 -
ՔաղաքականՆիկոլի օրոք 71 չգործող զորամաս է դրվել վաճառքի. ի՞նչ կասի սրա մասին քայլիստ Գևորգը. Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Քայլիստ երեսփոխան Գևորգը, ով նախկինում մոլի ՀՀԿ-ական էր և հայտնի է նրանով, որ ստում էր, թե իբր իր հորը նախկինների օրոք ընդդիմադիր լինելու համար ազատել են ԵՊՀ-ից, այնինչ նա ԵՊՀ-ում երբեք չէր էլ աշխատել, երեկ բացահայտ մանիպուլյացիաների դիմեց և փորձեց Սեյրան Օհանյանի շուրջ ծավալվող տրագիկոմեդիայում դիվիդենտներ շահել... Սույն քայլիստը փորձեց սեփական թիմի հանցանքները և փնթիությունը կրկին բարդել նախկինների վրա և հիմա բանակում տիրող խայտառակ վիճակի պահով հայտարարեց, թե «Զինվորը տնակի և վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել են»՝ նկատի ունենալով, որ 2000-ականների սկզբին Սեյրան Օհանյանի ՊՆ նախարար եղած ժամանակ Արարատի մարզում չգործող զորանոց է վաճառվել...։ Նախ, Էժանագին մանիպուլյատոր Գևորգին ասեմ, որ նույն Նիկոլի օրոք, 71 չգործող զորամաս է դրվել վաճառքի... Ի՞նչ կասի սրա մասին քայլիստ Գևորգը...։ Երկրորդը, մեր զինվորները անմարդկային պայմաններում են ծառայում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, որտեղ 2020 թ-ից հետո՝ քայլիստ-պատուհասների օրոք են բացվել այդ խոզանոց-զորամասերը, որոնցից մեկն էլ Ազատ գյուղի այդ զորամասն էր, որտեղ 15 զինվոր մահացավ...։ Գևո՛րգ, նախկինների օրոք բացված զորամասերը սահմանամերձ Տավուշի և Արարատի մարզերում մինչև հիմա էլ նորմալ գործում են...։ Հարց ստախոս և մանիպուլյատոր Գևորգին՝ Ի՞նչ կապ ունի մոտ 20 տարի առաջ Արարատի մարզում չգործող զորամասի վաճառքը հիմա Սյունիքում, Գեղարքունիքում կամ Վայոց Ձորում խայտառակ պայմաններում ծառայող մեր զինվորների վիճակի հետ...։ Քայլիստ Գևորգ՝ Արարատի մարզի այդ զորամասը պոկե՞լ տանելու էիր Ազատ կա՛մ Ներքին Հանդ..․։ Կեղծարարությունը և ստախոսությունը քայլիստ-քայլիստուհիների հիմնական զբաղմունքն է...»։Ավելին13:0008.02.23