Լրահոս

2023-02-08
  • Քաղաքական
    Նրանք սրիկա են, իսկ մե՞նք... օգնե՞լ, թե՞ չօգնել քեզ սպանողներին
    Հայաստանի հասարակությունը միանշանակ չի ընդունել, որ Հայաստանը օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած թուրքական քաղաքներ: ՔՊ-ականները այդ քայլը մարդասիրություն և դիվանագիտություն են անվանում: Ընդդիմությունը արձանագրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիային քննադատող Նիկոլ Փաշինյանն այսօր օգնություն է ուղարկում Թուրքիա, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունը կուլ է գնացել թուրքական ռեժիմին:
    23:25
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մանկական ուղեղային կաթված. առաջացման նախապայմանները, խնդրի վիրահատական լուծումը
    Մանկական ուղեղային կաթվածը սպեցիֆիկ շարժիչային խանգարումների համալիր է, որն առաջանում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի վնասման հետևանքով պտղի զարգացման ընթացքում, ծննդաբերության ընթացքում կամ կյանքի առաջին 1-2 տարիներին: Պաթոլոգիան դրսևորվում է տարբեր ծանրության շարժիչային ֆունկցիաների խախտմամբ՝ փոքր դժվարություններից մինչև ամբողջական անշարժություն: Որպես կանոն, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխան ունի նաև խոսքի, կամ հոգեկան խանգարումներ և մտավոր հետամնացության տարբեր ձևեր։ Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ ուղեղային կաթվածի ախտորոշումը կատարվում է միջինում յուրաքանչյուր հազարից 2-7 երեխայի մոտ։ Վաղաժամ նորածինները 10 անգամ ավելի հաճախ են բախվում այս պաթոլոգիայի, քան լրացած ժամկետում ծննդաբերված երեխաները: Վերջին տասնամյակների ընթացքում բժիշկները նկատել են ուղեղային կաթվածի դեպքերի աճ, ինչը կարող է կապված լինել նորածիններին կերակրելու ունակության հետ: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս փրկել նույնիսկ շատ վաղաժամ նորածինների կյանքը, մասնավորապես՝ երբ նրանք հիվանդության վտանգի տակ են։ Այս դեպքում չի կարելի բացառել նաև անընդհատ վատթարացող էկոլոգիայի ազդեցությունը։ Գոյություն ունեն ուղեղային կաթվածի դասակարգման մի քանի տեսակներ՝ հիմնված գերակշռող համախտանիշի վրա. սպաստիկ ձևեր. ուղեկցվում են մկանային սպազմերով, փոփոխությունները կարող են ազդել միայն ոտքերի վրա (դիպլեգիա), կոճղի աջ կամ ձախ կողմում (հեմիպլեգիա) կամ միանգամից բոլոր վերջույթների վրա (տետրապլեգիա), դիսկինետիկ (աթետոիդ) ձևեր. ուղեկցվում է մկանային հսկողության խախտմամբ, ինչը երեխայի համար դժվարացնում է մարմինը մեկ դիրքում պահելը, ճշգրիտ գործողություններ կատարելը, պարբերաբար լինում են ցավոտ մկանային կծկումներ, ատաքսիկ ձև. ուղեկցվում է շարժումների համակարգման ընդգծված խախտմամբ: Հիվանդության ընթացքում առանձնանում են երեք պայմանական փուլեր՝ վաղ. հիվանդության առաջնային դրսևորումները, որոնք բնութագրվում են հիմնականում խանգարված ռեֆլեքսներով, ներգանգային ճնշման բարձրացմամբ, ջղաձգական և սպաստիկ համախտանիշի զարգացմամբ, սկզբնական մնացորդային. հիվանդության դրսևորումները մեծանում են, մինչդեռ երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացումը արգելակվում է. այս ժամանակահատվածում հայտնվում են կոնտրակտուրներ (որոշ հոդերի շարժունակության սահմանափակում), վերջնական մնացորդ. վերջապես ձևավորվում է հիվանդության կլինիկական պատկերը, ակնհայտ են դառնում հոգեկան խանգարումներ և խոսքի խանգարումներ։ Շարժիչային ֆունկցիայի մշտական ​​խանգարումն անխուսափելիորեն հանգեցնում է բարդությունների զարգացմանը: Երեխաների մեծ մասի հետ հանդիպում են հոդերի կոնտրակտուրաներ (շարժունակության սահմանափակում), ազդրի հոդերի տեղաշարժեր կամ ենթաբլյուքսացիաներ, ողնաշարի դեֆորմացիաներ։ Խնդրի կարգավորման վիրահատական տարբերակի մասին «Ուիգմոր Քլինիք»-ի վնասվածքաբան-օրթոպեդ Դավիթ Սեկոյանը ունի իր դիրքորոշումը. «Հիմնականում կիրառվում է վերականգնողական բուժումը, որն օգնում է երեխաներին նոր հմտություններ սովորեցնել, զարգացնել մեծ և մանր մոտորիկան։ Օրթոպեդի դերը ժամանակ առ ժամանակ հսկելը և ուղղումներ մտցնելն է հենաշարժիչ համակարգի խնդիրների բուժման գործընթացում։ Իսկ երբ պահը հասունանում է, կարելի է քննարկել վիրահատության տարբերակը։ Հիմնականում դրա կարիքը լինում է ՄՈՒԿ-ի սպաստիկ դրսևորումն ունեցող երեխաների պարագայում։ Սակայն մենք միշտ փորձում ենք սպառել բոլոր ոչ վիրահատական բուժման մեթոդները, իսկ եթե այդպես էլ չի ստացվում ստանալ տվյալ դիրքը անհրաժեշտ հոդում, սկսում ենք մտածել վիրահատության մասին։ Սա վերաբերում է քայլող երեխաներին, իսկ եթե երեխան քայլող չէ, ապա հետևում ենք ողնաշարին, որը հաճախ թեքվում է, և կոնքազդրային հոդի խնդիրներին, քանի որ չքայլող երեխաների մոտ մեծ է հոդախախտի զարգացման վտանգը, ինչն էլ հանգեցնում է կյանքի որակի կտրուկ վատացմանը»։
    23:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածը
    Փետրվարի 8-ին, ժամը 21։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ-ին «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով միակողմանի փակել է ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    23:16
    08.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Չճանաչված մարմիններ հողին կհանձնեն. հարազատներին գտնում են ու կորցնում թուրք-սիրիական փլատակներում
    Սիրիայում փլատակներից դուրս է բերվել 2662 մարմին: Սրանք այդ երկրի իշխանության և սիրիական կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջանների տվյալներն են՝ միասին: Իսկ Թուրքիան մոտ 9000 զոհի մասին է հայտնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Թուրքիայում «երրորդ աստիճանի արտակարգ դրություն» է հայտարարել: Այսինքն, Թուրքիային օգնելու համար մոբիլիզացվելու է կազմակերպության ամբողջ ներուժը, այդ թվում՝ ֆինանսական: Սիրիային օգնելու վերաբերյալ ԱՀԿ-ն առայժմ հայտարարություն չի արել:
    23:10
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կարտոֆիլը՝ ավելորդ քաշից ազատվելու համար
    Կարտոֆիլը, որպես կանոն, համարվում է ոչ շատ օգտակար մթերք և խորհուրդ չի տրվում օգտագործել հաճախ ՝ հատկապես ավելորդ քաշի դեպքում, սակայն մասնագետները նշում են, որ իրականում կարտոֆիլը միայն օսլայի աղբյուր չէ, ինչպես շատերն են կարծում: Այս մթերքը հարուստ է В1, В2, В6 և С վիտամիններով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի այն հարկավոր է ժամանակ առ ժամանակ անպայման ներառել սննդակարգում: Ավելին՝ կարտոֆիլը կարող է նաև հիանալի մթերք լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Սա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս շատ արագ հագեցնել քաղցը, ինչը շատ կարևոր գործոն է նիհարել ցանկացողների համար: Բացի այդ, կարտոֆիլով ուտեստներն օգնում են նաև կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար: Կարտոֆիլը սովորաբար չի ներառվում քաշի նվազման համար նախատեսված սննդակարգերի մեջ, քանի որ համարվում է, որ այն նպաստում է քաշի ավելացմանը, սակայն իրականում այս մթերքի ճիշտ գործածությունը կօգնի պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման շնորհիվ կարտոֆիլը թույլ է տալիս արագ հագենալ ու պահպանել այդ զգացումը բավական երկար ժամանակ՝ խուսափելով սննդի չարաշահումից: Բացի այդ, այս բանջարեղենի գործածության շնորհիվ նվազում է քաղցր կամ վնասակար մթերք ուտելու ցանկությունը, ինչն էլ պաշտպանում է ավելորդ կալորիաներից: Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է նախ սովորել ճիշտ պատրաստել կարտոֆիլով ուտեստները: Մասնագետները նախազգուշացնում են, որ քաշի նվազման համար հարկավոր է անպայման բացառել սննդակարգից տապակած կարտոֆիլը, քանի որ տապակած կարտոֆիլով ուտեստներն ունեն չափազանց բարձր կալորիականություն: Առավել օգտակար է խաշած կարտոֆիլը, որը կարելի է համադրել կանաչեղենի ու բանջարեղենի հետ՝ ստանալով ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար ուտեստներ:
    23:00
    08.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Աննա Վարդապետյանը «քաղաքական հետապնդման կարևոր գործիք է դարձել»
    Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն կողմ քվեարկած ՔՊ-ն վաղը քվեարկության է դնելու Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Վարդապետյանն այսօր է ներկայացրել այդ միջնորդությունը: Օհանյանի պես Արմեն Չարչյանն էլ չի օգտվել վաղեմության ժամկետի հիմքով գործը փակելու հնարավորությունից: Ուզում է` քննությամբ պարզվի, որ իրականության հետ որևէ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքը, թե Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ եզրակացություն է տվել:
    22:50
    08.02.23
    Ավելին
  • Արցախ
    Ամուսինը մնացել է Արցախում, կինը եկել է Հայաստան. բլոկադայի 59-րդ օրը Արցախում նորից գազ չկա
    Արցախը 59 օր շրջափակած Ադրբեջանը կրակել է արցախցիների ուղղությամբ: Ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է Մարտակերտի շրջանում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննում է միջադեպը: Ըստ ռուսական կողմի՝ Բերձորի միջանցքը ապաշրջափակելու համար ընթացող բանակցություններն էլ շարունակվում են: Ռուսաստանի արտգործնախարարությունում վստահ են, որ ռուս խաղաղապահները արդյունավետ լուծում են խաղաղության վերականգնման խնդիրները:
    22:45
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու Սիրիային
    Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո Եվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։ «Հանձնաժողովը հայտարարում է Սիրիային 3,5 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնության տրամադրման մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ: Թուրքիա կուղարկվի նմանատիպ նյութական դոտացիա ՝ 3 մլն եվրոյի չափով։ Հաղորդագրության համաձայն ՝ այդ միջոցները կարիքավոր մարդկանց կօգնեն ապաստարաններ, ջուր, սնունդ, հիգիենայի միջոցներ ձեռք բերել, ինչպես նաև եվրոպական ֆինանսական աջակցությունը թույլ կտա իրականացնել որոնողափրկարարական գործողություններ:
    22:40
    08.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Մեծ ավանտյուրա». ՔՊ-ականները տպավորություն ունեն, որ քրեական գործը կապ չունի Օհանյանի հետ
    Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը զրկվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: ՔՊ-ն կողմ է քվեարկել, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու երեք միջնորդություն էր գլխավոր դատախազը տարել խորհրդարան: Օհանյանի դեմ հարուցված գործը կփակվեր, եթե պաշտպանության նախկին նախարարը օգտվեր վաղեմության ժամկետի հանգամանքից: Սակայն Օհանյանը դա չի արել, ուզում է, որ քննությամբ ապացուցվի` ինքն անմեղ է:
    22:30
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները հայտնաբերել են և՛ գնորդին, և՛ իրացնողին
    Արմավիրի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի 27-ին: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում նրանք ձերբակալեցին Հայկավան գյուղի 58 և 66 տարեկան երկու բնակչի և, «Ժիգուլիով» հանդերձ, տեղափոխեցին բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվեց խուզարկություն: 58-ամյա տղամարդու գուլպայի մեջ հայտնաբերվեց դեղահաբ: Նա հայտնեց, որ սուբուտեքսն իրենն է: Արմավիրի քրեական հետախույզներն արդեն տվյալ ունեին, որ նա թմրամիջոցը 10 հազար դրամով ձեռք էր բերել Արմավիր քաղաքի 45-ամյա մի բնակչից: Նա հունվարի 30-ին հայտնաբերվեց, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ձերբակալվեց և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:
    22:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները․ Արտակ Զաքարյան
    Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Սիրո, հանդուրժողականության, թավիշի մեջ թաղված ՀՀ իշխանությունները չափից դուրս բարեգութ են հայ ժողովրդի թշնամիների նկատմամբ: Այդքան մեծ հոգատարություն և կամեցողություն, որ ցուցաբերում են Հայաստանի իշխանությունները մեր թշնամիներին` ուրիշ ոչ մի տեղ չկա: Այնինչ անկուշտ թշնամին ոչ մի կերպ չի գնահատում իր բարեկամ Նիկոլի ջանքերը: Շատ երախտամոռ ու անկուշտ դուրս եկան: Խեղճ Նիկոլն ուզում է ամեն ինչ տա, որ հանգիստ վայելի իր մի կերպ գոյատևող երևանյան իշխանությունը: Բայց թշնամին դա էլ է շատ համարում Նիկոլի համար: Գազն ի՞նչ է, որ ձմեռվա կեսին, թշնամին նույնիսկ չի թողնում, որ մատակարարեն Արցախի բնակչությանը: Նիկոլը անբողջ Քաշաթաղը նվիրեց թշնամուն, իսկ այդ սրիկաները անգամ հայկական գազի մատակարարումը չեն թողնում հասնի իր օրինական սպառողներին: Տպավորություն է ստղծվել, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը մինչև վերջ լավ չի հասկացել, թե ի՞նչեր են ուզելու իրենից իր «կիրթ» բարեկամները: Լավ բան չստացվեց: Թուրքերը Նիկոլին են խաբում, Նիկոլն էլ հավատալով նրանց` գալիս մեր խեղճ ժողովրդին է խաբում: Արդյունքում` ոչ խաղաղության օրակարգ կա, ոչ հանգիստ կյանք, ոչ անվտանգ ապագա, ոչ էլ Արցախի հետ Հայաստանը կապող միջանցք: Թշնամին նույնիսկ խաբել է Նիկոլին և օկուպացրել է Հայաստանի տարածքները: Ու այսքան խաբվելուց ու տուժվելուց հետո, Նիկոլի լեգենդար «արտգործնախարար» Արոն, այսօր ասում է «...Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին` (այսինքն հոգուտ թշնամու ամեն ինչ անելուն) իրավիճակը տարածաշրջանում մնում է լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում»: Այսքանից հետո` ինձ մնում է հիշեցնել հետևյալը. «Бог против вас, потому что он ненавидит идиотов»»։
    22:15
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դադարեցվել է «Ոսկու շուկայի» աշխատանքները
    ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է,որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում: «Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում։
    22:10
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գավառի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    22:00
    08.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Որտեղ փող, այնտեղ հայրենիք. հայր և որդի Արսենյաններն ու Արցախի 120 հազար հայերը
    Արցախի խորհրդարանում շարունակում են պնդել, որ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը պետք է ներողություն խնդրի սկանդալային իր վերջին հայտարարության համար: Արցախցի պատգամավորները պառակտիչ են անվանում Արսենյանի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած այն միտքը, որը հանրային գիտակցության մեջ տպավորվել է որպես համոզմունք, թե Արցախի 120 հազար հայերին կարելի է զոհել՝ հանուն 3 միլիոն հայերի փրկության: Արցախցի պատգամավորների համար անընդունելի են նաև Արսենյանին արդարացնելու՝ Ալեն Սիմոնյանի փորձերը:
    22:00
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարները սկսել են իրենց աշխատանքը. Փայլան
    Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում»,- գրել է Փայլանը։
    21:50
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքն է արձանագրվել Արմավիրի մարզում
    Այսօր, փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։ Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
    21:40
    08.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Եվրոպացի դիտորդները Հայաստան են գալիս, որ ռուսները զորք չկուտակեն. Փաշինյանի բացահայտումը
    Այսօր խորհրդարանի ամբիոնից անսպասելի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը: Նա, ըստ էության, խոստովանել է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատման ամենադրամատիկ պահին Եվրոպան դիտորդներ է ուղարկել Հայաստան՝ պարզելու, թե արդյոք ռուսները լրացուցիչ զորքեր չեն կուտակում այստեղ: Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը Արևմուտքում հայտարարում էր, թե Հայաստանի վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում հայ-ադրբեջանական սահման և պատրաստվում է ռուսների հետ հարձակվել Ադրբեջանի վրա: Հայաստանի վարչապետն էլ եվրոպացիներին ասել է՝ եկե՛ք-տեսեք՝ ինչ-կա չկա մեր սահմաններին:
    21:30
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել». Խուռհատի գործով վկան պատմեց շրջափակումից դուրս գալու մասին
    2020 թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զորքերը հարձակում են սկսում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի ուղղությամբ։ Այդ ժամանակ սարի վրա դիրքավորված Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, որոնցից շատերը 2 ամսվա ծառայողներ են եղել, տալով կորուստներ՝ նահանջում է։ Սարից իջնելիս զինծառայողները նկատում են, թե ինչպես է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նստում մեքենան և հեռանում։ Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։ Փետրվարի 7-ին կայացած հերթական դատական նիստի ժամանակ վկա Մստո Մստոյանը նշեց, որ սարից իջնելուց հետո հավաքվել են և որոշել իրենցից աջ գտնվող՝ նույն զորամասի 3-րդ գումարտակին միանալ։ Սակայն, երբ արդեն մոտենալիս են եղել, գումարտակի անձնակազմը կրակ է բացել իրենց ուղղությամբ՝ կարծելով, թե ադրբեջանցիներ են։ Նորակոչիկների անձնակազմը կապի միջոց չի ունեցել, այդ պատճառով էլ չի կարողացել 3-րդ գումարտակի անձնակազմին զգուշացնել իրենց գալու մասին։ Երբ 3-րդ գումարտակը սկսել է կրակել, անձնակազմը, խուճապի մատնվելով, բաժանվել է 2 մասի։ Մի մասը գնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ, իսկ գումարտակի մյուս անձնակազմը մնացած սպաներին է միացել։ Քրեական գործում առկա տվյալների համաձայն՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը մի խումբ զինծառայողների հետ, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել է դեպի Վանք գյուղ և զոհվել։ Մեկ այլ վկայի՝ Կարեն Աբրահամյանի խոսքով՝ Մուրադյանի հետ մոտ 150 հոգի է եղել։ Երբ Հովհաննեսին կրակել են, զորքը ցրվել է։ Վկա Կարեն Աբրահամյանը 8 հոգու հետ թաքնվել է Վանք գյուղի տներից մեկում։ Այդ խմբի հետ գնացած և զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը վկային հարցրեց. -Որ սարից իջաք, գնացիք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։ -Ինը,- պատասխանեց վկան։ -Հետներդ վիրավոր կա՞ր, ովքե՞ր էին։ -Նարեկը, Նարեկ Սիրունյանը, մնացածի անունները չեմ հիշում։ Էդ տան մեջ 9 հոգի ենք եղել։ -Իմ տվյալներով՝ 9-ը չեք եղել, գյուղում շատ եք եղել՝ 32 հոգի։ Ձեր մոտ ցանկություն չառաջացա՞վ՝ գոնե էդ տղերքին հանեք։ -Ո՞վ ա ասում, որ չենք հանել։ -Ո՞ւր եք տարել։ -Տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։ -Փաստորեն, ես ի՞մ տղային չեմ թաղել։ -Ձեր տղան ո՞վ է։ -Նարեկը Ղազարյան։ -Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։ Վկան նշեց՝ Նարեկը զոհվել է տանը, հետագայում Նարեկին դին հանել են Վանք գյուղում գտնվող կապույտ դարպասներով տնից։ Այդ տանը մնացել են 1 օր, 9 հոգանոց խումբը չի իմացել, որ գյուղի ուրիշ տներում էլ հայ զինծառայողներ կան։ Զոհված Նարեկի հայրը՝ Գեղամը, հարցրեց վկային՝ հիշո՞ւմ է Նարեկի վերջին խոսքերը։ -Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկի, բուշլատով ծածկել եմ, ջուր ա ուզել, ջուր չի եղել, կոմպոտ ենք տվել։ Նարեկի հայրը փորձում էր ճշտել, թե որո՞նք են եղել որդու վերջին խոսքերը։ -Չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրան շատ եմ սիրում,- հարցրեց զոհվածի հայրը։ -Ինձ չի ասել, չգիտեմ,- պատասխանեց վկան։ Տեսնում էինք ադրբեջանցիներին, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք. վկա Գործով մեկ այլ վկա՝ Մստո Մստոյանը, պատերազմը սկսվելու պահին 2 ամիս 3 օրվա ծառայող էր։ Վկայի խոսքով՝ Խուռհատ սարի վրա խրամատ չի եղել, 3-4 հոգով ամենքը մի տեղ տեղավորվել էին։ «Ես, կարելի ա ասել, եղել եմ բնագծի մեջտեղում։ Առաջին օրը մտածում էինք՝ հարձակում կլինի, թուրքերը բերել, շարել էին տանկերը։ Հաջորդ օրը ցերեկը շարժը նկատեցինք, մեր մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր, ինքը գնաց ամենադիմացը, մի քանի րոպե անց սկսվեց կռիվը։ Մենք տեսնում էինք իրենց, ասում էինք՝ կրակենք, Վահանյանն ասում էր՝ չէ, մեր ռազվեդկեն ա, մի կրակեք, մինչև էն պահը, երբ շատ քիչ էր մնացել՝ մոտ 50 հոգի, որ հասնեն մեզ, էդ ժամանակ մեր կողմից էլ, իրանց կողմից էլ կրակոցներ են եղել, զոհեր ենք ունեցել»,- նշեց նա։ Մստո Մստոյանի խոսքով՝ Վահանյանն ասել է՝ հետ չգնան, այդ ժամանակ իրենց հետ եղել է ՄՈԲ-ից մի լեյտենանտ, որը Վահանյանին ասել է. «Դու ասեցիր, որ ապահով ա լինելու, էրեխեքին բերինք աղացի բերան, քեզ չենք լսելու, էրեխեքին հետ կտանենք։ ՄՈԲ-ին լսելով, որովհետև հրամանատարության կողմից շատ ենք խաբվել, իրար պահելով՝ հետ ենք իջել»,- ասաց վկան։ Ըստ նրա՝ երբ իջել են, իմացել են, որ Վահանյանը գնացել է։ Այդ ժամանակ, վկայի խոսքով, հնարավոր չէր բեկորային վիրավորում ստանալ։ «Ծանր զենք չի եղել, գրանատ էլ չի եղել, որ վիրավորում ստանաս։ Չեմ տեսել, բայց լսել եմ, որ Վահանյանի իջնելու ժամանակ սնայպեր ա աշխատել, կրակել ա, կպել ա ծառին, ծառից ա ինչ-որ վիրավորում ստացել, ոչ թե բեկորից, տենց եմ լսել»։ Վկայի խոսքով՝ սարից իջնելուց հետո քիչ էր մնացել, որ հասնեին Հադրութ, տեսել են, որ խոցված «Ուրալ»-ներ կան, այդ ժամանակ գումարտակի սպաներն իրենց հետ են եղել, իրենք են հրամայել՝ ինչ անել։ Սարից իջած անձնակազմը մոտ 250 հոգի կլիներ։ Որոշվել է նահանջել դեպի Հադրութ։ «Իջնում էինք դեպի Հադրութ, տեսանք, որ շուռ եկած ավտոներ կան, որոշեցինք բարձրանալ 3-րդ գումարտակի մոտ, քիչ էր մնացել, որ հասնեինք, կրակոցներ եղան, մեր զորքը կրակեց՝ իմանալով, որ թուրքերն են, որովհետև արդեն Հադրութում շատ թուրք կար սարերի վրա դիրքավորված, կապի միջոց չկար, որ զգուշացնեինք։ Միաշարասյուն էինք գնում, մի մասն արդեն ուժասպառ էր, հետևից էր գալիս, բաժանվել ենք երկու մասի, մոտ 40-45 հոգի սպաների հետ են մնացել, մնացածը Հարութ Ղարախանյանի ու ՄՈԲ-ից սպայի հետ։ Ով որ սպաների հետ էր, իջել ենք դեպի Հադրութի գյուղ։ Իջանք դեպի գյուղ, էդտեղից Վարդանյանը կապ տվեց Ղարախանյան Հարութին (սերժանտ), ասեց՝ մենք էս ինչ տեղն ենք, եկեք, հասեք մեզ, Հարութն ասաց, որ շրջափակման մեջ են, մեր զորքի մեծ քանակը էդտեղ էր մնացել»,- հայտնեց վկան։ Ըստ Մստոյանի՝ իրենք Հադրութի գյուղերը շրջանցելով գնում էին, երբ իրենցից աջ վեց հոգու են տեսել, սպաները գոռացել են՝ «հա՞յ եք, ասել են՝ այո, այո, հասկացանք, որ թուրքեր են, իրենց կողմ էլ չգնացինք»։ «Սարի վրայով բարձրացանք, թուրքերը ֆռացին, մեր դիմացից հարձակում գործեցին, գրանատ շպրտեցին, էդտեղ էլ ենք ունեցել զոհ, վիրավոր։ Ստարշինան՝ Ղարիբ Ջավադյանը, գոռաց՝ տղերք, հելեք, կփրթենք, վեց հոգի են, էդ պահին մենք հելել ենք, որ հարձակվենք իրանց վրա, ֆռում ենք տեսնում՝ զորքից, կարելի ա ասել, 40 հոգի սպաների հետ դեպի ներքև է գնում։ Մնացել ենք չորս հոգի՝ ես, Արմեն Երիցյանը, Արթուր Անդրեասյանը, Խաչատուր Անախասյանը, մեկ էլ վիրավորները։ Տղերքին ասի՝ կամ պիտի մնանք, զոհվենք կամ հենց հիմա իջնենք, որոշեցինք իջնել, որովհետև մթնում էր, չէինք կարող պաշտպանվել։ Երկու հոգով կրակում էին մեր վրա, իջանք հասանք զորքին, ստարշինան, որ Հադրութից էր, իրա ղեկավարությամբ դուրս եկանք։ Կապ տվեցինք, որ ավտո ուղարկեն, ոչ մեկ չէր կարում քայլեր, ասեցին՝ ոչ մի ավտո չի գա էդտեղ, մոտ 3 կմ քայլեցինք, հանդիպեցինք ռազվեդկի խմբի, ավտո տվեցին, դուրս եկանք էդտեղից»,- պատմեց վկան։ Մստոյանը նշեց՝ իրենք տեղյակ էին, որ հակառակորդը Հադրութում է, որովհետև զրահատեխնիկան տեսել են, քաղաքը սարից երևում էր, երևում էին նաև հակառակորդի տանկերը։ -Ձեզանից բաժանված անձնակազմը Հովհաննեսի գլխավորությամբ գնացել է Հադրութ, իսկ Դուք նշում եք՝ երբ իջել եք սարից, տեղյակ էիք, որ Հադրութը գրավված է։ -Իրանք շուտ են իջել, ես Հովհաննեսին չեմ տեսել։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին՝ ժամը 13.00-ին։
    21:20
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տները
    Ավելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները: Սիրիայի շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆի խոսքով ՝ տեղահանվածների համար բացվել է 180 ապաստարան։
    21:10
    08.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ շինարարության նախարարությունը պատրաստ է Թուրքիային և Սիրիային օգնել նաև երկրաշարժից հետո
    Փետրվարի 8-ին ՌԴ շինարարության, բնակարանային և կոմունալ ծառայությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը Պետդումայում կառավարական ժամից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանի շինարարության նախարարությունը պատրաստ է մասնագետներ ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ օգնելու վերականգնել երկրաշարժի հետևանքով ավերված օբյեկտները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կառավարությունում առաջադրանքը սինխրոնիզացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Մասնագետներ են ուղարկվում ինչպես Թուրքիայի Հանրապետության, այնպես էլ Սիրիայի Հանրապետության տարածք։ Աշխատանքները շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն այլ մարմինների, այդ թվում՝ շինարարության նախարարության մասնագետներ»,- ասել է Ֆայզուլինը։
    21:00
    08.02.23
    Ավելին