Լրահոս

2023-02-13
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արգելվել են ՌԴ-ից ծանր բեռնատարների ելքը. պատճառը հայտնի է
    Ծանր տրանսպորտային միջոցների համար արգելվել Է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դա պայմանավորված է սահմանակից Վրաստանում վատ եղանակով, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - ասված Է հաղորդագրության մեջ: Հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է:
    11:51
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը. Վահե Հովհաննիսյան
    «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։ «Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան, Բենիկ Գալստյան, Էլինար Վարդանյան։ Ընդհանրական հետևությունն էր. Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը Պետք է պայքարել։ Դա թակելու է բոլորի դուռը և որևէ կերպ չի սահմանափակվելու իշխանության ցայտուն ընդդիմախոսներով։ Դատաիրավական հրեշը բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում ունի ինտենսիվ աճելու հատկություն։ Այն չի սահմանափակվելու «նախկին թալանի» շրջանակներում, դառնալու է (դարձել է) ցանկացած հարց լուծելու գործիք՝ ներիշխանական, ներբիզնեսային, անձնական վատություն անելու և այլն՝ այդպես հասնելով յուրաքանչյուրին։ Դատաիրավական հրեշի անզուսպ աճը միշտ վերջանում է ողբերգությամբ, արյունով ու չմոռացվող թշնամանքով։ Ինչպես պայքարել, ինչպես կասեցնել Իրավական համայնքի բազմաթիվ անդամներ անդադար պայքարի մեջ են։ Ոչ միայն լավ մասնագետներ, այլև՝ լավ քաղաքացիներ։ Բայց ինչպես ճակատագրական սխալ է՝ պետության անվտանգությունը միայն բանակի վրա թողնելը, ճիշտ այդպես էլ ռեպրեսիվ համակարգի դեմ պայքարը չի կարելի թողնել միայն իրավական համայնքի վրա։ Դա կարող է բերել ընդամենը կա´մ լոկալ հաջողությունների, կա´մ հերոսական պարտության։ Հրեշին կանգնեցնելու համար, իսկ դատաիրավական ամենաթողությունն ամենաիսկական հրեշն է, պետք է պայքարի և դիմադրության լուրջ համակարգեր ստեղծել՝ քաղաքական, քաղաքացիական, մեդիա, հանրային բազմաթիվ այլ շրջանակներից։ Բայց այստեղ ծագում է հարցը՝ 2018 –ից արդեն անցել է 5 տարի, դա բավարար ժամանակ էր լուրջ համակարգեր ստեղծելու համար. ինչո՞ւ արված չէ։ Անձնակա՞ն, թե՞ համակարգային Դատաիրավական բեսպրեդելի առաջին ակնառու դրսևորումը Ռ. Քոչարյանի բանտարկությունն էր։ Հեղափոխական վարչապետը հանրահավաքում նշանակում է մեղավոր, հրապարակը ողջունում է, և թափանիվը սկսում է գործել. ՀՔԾ, դատախազություն, իշխանական մեդիա, cheers team-եր, փողով լացողներ, դատավորներ և այլն։ Եվ իհարկե՝ մեծ անվանացանկ մարդկանց, որոնք հասկանում էին ամեն ինչ, բայց խիզախություն չունեցան ճիշտ պահին լինել քաղաքացի և լռեցին։ Այդ հետո, շատ ավելի ուշ, իրավիճակը փոխվելուց հետո նրանցից շատերը հայտնվեցին Քոչարյանի կողքին և փոխադարձ համաձայնությամբ դարձան համախոհներ, իսկ դժվար պահին հրաժարվում էին կոնտակտի դուրս գալ, ձայն հանել։ Բայց խոսքը հիմա ավելի կարևոր բանի մասին է։ Ռ. Քոչարյանի բանտարկությունից հետո սկսվեց դատաիրավական հանցագործությունների հաղթարշավը՝ ընդգրկելով արդեն ամենևին ոչ «նախկինների», այլ հաճախ՝ շարքային քաղաքացիների, որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ գործող իշխանության քայլերին։ Այդ արշավը շարունակվում է առ այսօր։ Հրեշի ընթացքը ողբերգական էր. ճանապարհին տալով մահեր՝ այն ավելի կարծրացավ՝ ձեռք բերելով համակարգային հրեշի կայուն հատկանիշներ։ Ինչո՞ւ հինգ տարում չի ստեղծվել այս հրեշի դեմ պայքարի լուրջ համակարգ։ Ինքս այս հարցի պատասխանի վրա երկար եմ մտածել ու հանգել եմ եզրակացության. 2018-ից, երբ սկսվեց դատաիրավական ամենաթողությունը, ամեն մեկը մտածում էր բացառապես իր պաշտպանության մասին։ Յուրաքանչյուրը մտածում էր միայն իր անձնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին։ Եվ մարդիկ, ովքեր ունեին թե´ ռեսուրսներ, թե´ բավարար գրագիտություն և այլ հատկանիշներ, այդպես էլ չհանգեցին այն գիտակցությանը, որ պետք է ստեղծել ոչ միայն սեփական անձի պաշտպանության համակարգ, այլև՝ դատաիրավական հրեշի դեմ միասնական դիմադրության։ Ընտրվեց անձնական պաշտպանության, և ոչ՝ միասնական դիմադրության տարբերակը։ Եթե նկատել եք՝ ում դեմ ռեպրեսիաները թուլանում են, ում հարցը այս կամ այն կերպ լուծվում է, դադարում է մտածել ընդհանուր պրոբլեմի մասին։ Սա այն նույն կենցաղային հայի մտածողությունն է, թե՝ իմ դրսի պոլի շորից այն կողմ՝ ինձ չի հետաքրքրում, իմը այդքանն է։ Հենց այդ պատճառով է, որ 5 տարում որևէ լուրջ համակարգ չկարողացանք ստեղծել։ Ու ոչ միայն դատաիրավական բեսպրեդելի դեմ, այլև՝ քաղաքական համակարգ չստեղծվեց, քաղաքացիական կառույցներ չստեղծվեցին։ Մեծ հաշվով, ոչ մի միասնական համակարգ չստեղծվեց։ Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան»։
    11:42
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ են պարզվել 10 քաղաքացիների՝ ԲԿ տեղափոխվելու մասին
    ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։ Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով»։
    11:37
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայում պետական մակարդակով արհամարհվեց հայկական օժանդակությունը․ Գեղամ Մանուկյան
    Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան մի քանի օր քրտինքները ճակատին փորձում են արդարացնել Թուրքիա փրկարարներ եւ մարդասիրական օգնություն ուղարկելու իրենց քայլը։ Արդարացումների շարքում էլ ընկնում են իրենց իսկ լարած ծուղակների մեջ։ Այսպես. 1. Եթե 1999-ին նման օգնություն ուղարկվել է, ապա մենք գործ ենք ունեցել ոչ 44-օրյա պատերազմի նախաձեռնողներից, ողջ ընթացքում ամբողջական մասնակիցներից մեկի, Արցախում ցեղասպան քաղաքականության իրականացման ու այս օրերին Արցախի բլոկադան մոլի արդարացնող Թուրքիայի հետ։ 2. Նույն արադարացումների շարքում նշվում է, թե այդ օրերին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելն է պաշտոնապես շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին։ Իսկ հիմա ոչ միայն շնորհակալություն չի հայտնվում, այլ ադրբեջանցի փրկարարների հետ հանդիպմանը, Էրդողանը Բաքվի օգնությունը համեմատում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանին իրենց տրված օգնության հետ՝ վերահաստատելով իրենց ցեղասպան քաղաքականությունը։ 3. Միակ խոսքը Թուրքիայից հնչեցրեց Հայաստանի հետ բանակցող Քըլըչը։ Բայց ուշադրություն. նա իր ասելիքն ու շնորհակալությունը չուղղեց իշխանություններին կամ Հայաստանին։ Այլ՝ փոխարտգործնախարար նշանակված երիտասադ Վահան Կոստանյանին ու Ռուբեն Ռուբինյանին՝ հայկական օգնությունը վերածելով անձնական նախաձեռնությամբ մի փոքրիկ փաստ միայն։ Ի դեպ, Թուրքիայում պետական մակարդակով արհամարհվեց հայկական օժանդակությունը։ 4. Իսկ Մարգարայի կամրջի բացումը եւ Լաչինի փակված ճանապարհը մեր հայ իրականության, հայկական դիվանագիտոթյան սողալով ու ծառայամտությամբ շարժվելու ողջ պատկերն են։ 5. Թուրքիա ուղարկված օգնությունը դարձավ լոկ արտաքին ճակատում մեկ երկու հայ պաշտոնյաների ու Նիկոլի գլուխը շոյելու փոքրիկ առիթ, որն օգտագործեց միայն եվրոպացի շարքային պաշտոնյա, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 6. Վաղը նորից Անկարայի կողմից Հայաստանի ու Արցախի հանրապետություններին ուղղված նոր սպառնալիքի, առաջադրված նախապայմանի դեպքում Երեւանից հնչեցվելիք միջազգային հանրությանն ուղղված օգնության կանչին լինելու է զարմացական արձագանք՝ թե կարծես Մարգարայի կամրջով հայ-թուրքական հակամարտությունն ավարտվել էր։ 7. Իսկ այն բոլոր տկարամիտները, որ ոգեւորվում ուրախանում, հուսավառվում են թուրքական ցանկացած տողատակում արհամարական ժպիտից, թող մի քիչ ոչ վաղ անցյալն ուսումնասիրեն։ Սիրիայի հետ Էրդողանը հարաբերությունների ջերմացումը դարձրեց անգամ ընտանեկան մակարդակի։ Բայց մեջքից դանակով հարվածն ու շուրջ 10 տարի Սիրիայի նկատմամբ ագրեսիան շարունակվում է, նույնիսկ երկրաշարժի օրերին։ ՀԳ լուսանկարներից մեկում թուրքական ազգայնական գորշ գայլերը Սիրիայի օկուպացիայի ժամանակ։ Մյուսում Արարարտ Միրզոյանի հետ պարբերաբար հանդիպող արտգործնախարար Չավուշողլուն ազգայնականների նշանով սպառնում է հայ ցուցարարներին Լատինական Ամերիկայում։ Խոսուն զուգահեռներ։
    11:32
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրապարակվել է տեսանյութ Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից
    Սոցցանցերում հրապարակվել են են փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կադրերը։ Տեսանյութը նկարահանվել է Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը դարձել է ամենաուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:24
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումներ․ Գևորգ Դանիելյան
    Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օգնություն ցուցաբերողների շարքում Հայաստանը հրապարակավ չարտաբերելը էրդողանի պարագայում ոչ այնքան քաղաքակրթության պակաս է, որքան նենգ հաշվարկ։ Անհնար կլիներ միջազգային՝ արդեն խիստ նոսրացած առողջ հատվածին բացատրել, թե այդ դեպքում, հենց քո ջանքերով ծանր կորուստներ կրած, բայց ձեռք մեկնողին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչպես կարելի է անվրդով շարունակել պաշարել ու տանջանքների մատնել ողջ Արցախը, ինչպես կարելի է զորքն աղետի գոտում օգտագործելու փոխարեն պահել Արցախի շուրջ, որ շարունակվի ցեղասպանության հասցնող հումանիտար աղետը, մանավանադ, որ զորավարժությունները հետաձգվել են։ Երկրաշարժը մարդկանց կյանքեր խլող բնական աղետ է, թշնամուն անգամ չեն ցանկանում, բայց թշնամին էլ պետք չէ այսչափ նենգ ու երախտամոռ լինի։ Հ.Գ. Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ցավոք, միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումները .... 0 0
    11:15
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչել են կոչեր և բարձրացվել նույնաբովանդակ պաստառներ․ Վարդան Ոսկանյան
    Իրանում երեկ անցկացված տոնական բազմահազարանոց քայլերթերի ժամանակ հատկապես Ատրպատականի քաղաքներում տեղի է ունեցել աննախադեպ մի բան. Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ հնչել են կոչեր և բարձրացվել նույնաբովանդակ պաստառներ։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Նույն այն ատրպատականցիները, որոնց Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «հռչակում է» բազմամիլիոնանոց, իբր, «ադրբեջանական համայնք» Իրանում, իրենց զայրույթն ու բողոքն են արտահայտել արհեստածին Ադրբեջանի բարբարոսական վարչախմբի հակաիրանական քաղաքականության կապակցությամբ։ Բաքվի վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող այն սպառնալիքներին, թե Ատրպատականի, իբր, «30 միլիոն ադրբեջանցիները ոտքի կկանգնեն», Իրանում, ակնարկելով Բաքվի դեսպանատուն կոչեցյալի դեմ ծագումով հենց ատրպատականցու իրականացրած գործողությունը, պատասխանում են սև հումորով՝ «30 միլիոնից առայժմ միայն մեկը ոտքի կանգնեց, Բաքվի վարչախմբի հատուկ ծառայության աշխատակիցներից մեկին գնդակահարեց, երկուսին վիրավորեց և դեսպանատունը գրավեց, հապա, եթե 30 միլիոնը ոտքի կանգնի...»»: 0 0
    11:07
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շղթայական վթար՝ Ստեփանակերտում. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
    Փետրվարի 12-ին ժամը 08:50-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչ Մ. Բաբայանը պարզել է, որ նույն օրը ժամը 08:35-ի սահմաններում, Մաշտոց փողոցի թիվ 12/2 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի 61-ամյա Ս. Բ.-ի վարած «Նիսսան իքստրաիլ» և Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի 31-ամյա Է. Ղ.-ի վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենաները։ Այնուհետև, «Նիսսան իքստրաիլ» ավտոմեքենան դուրս գալով հանդիպակած երթևեկելի գոտի` բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «ԳԱԶ-3110» ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել են նույն վայրում վերադասավորված կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074», «ՈՒԱԶ-3962», «ՎԱԶ-21093» և «ՎԱԶ-210740» ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «Նիսսան իքստրաիլ» ավտոմեքենայի ուղևոր 64-ամյա Գ.Գ.-ն. մարմնական վնասվածքներով տեղախոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
    10:57
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվ գերազանցել է 34 հազարը
    Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է 34 179-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի կիրակի օրվա տվյալների՝ զոհերի թիվը երկրում հասել է 29 605-ի: Աղետի գոտուց տարհանվել է 147 934 մարդ: Սիրիայում հաստատվել է 4574 մարդու մահ: Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 1414: Իսկ Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում զոհվել է 3160 մարդ: Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության՝ Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո գրանցվել է 2412 հետցնցում:
    10:49
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուղևորի վերարկուի գրպանում հայտնաբերվել են 572 գրամ չհայտարարագրված ոսկենման զարդեր. ՊԵԿ
    Ուղևորի վերարկուի գրպանում հայտնաբերվել են 572 գրամ չհայտարարագրված ոսկենման զարդեր. ՊԵԿ
    10:40
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոռումպացված պաշտոնյաները՝ Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին. «Armlur.am»
    Armlur.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Նախ նկատենք՝ Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստից բացակայել են ընդդիմության անդամները եւ ներկաները իրենք իրենցով են քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ»: Սակայն կոռուպցիա ասվածը պետք չէ միայն հասկանալ որպես կաշառակերություն, այն նաեւ կապ ունի հովանավորչության հետ եւ հենց դահլիճում նստած ներկաները որևէ կերպ կապ ունեն այդ նշված հովանավորչության հետ։ Խոսենք անուններով և փաստերով. նիստին մասնակցել են օրինակ արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Նախարարը հենց Անդրեասյանի կողմից հովանավորելու արդյունքում է հայտնվել այդ պաշտոնում. նա եկել է, մյուսին էլ հովանավորել։ Մեկ այլ օրինակ է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում ավագանու անդամ եղբոր ընկերությունը հաճախ է մրցույթներում հաղթող դառնում։ Դահլիճում տեսնում ենք նաեւ նախկին պատգամավոր, ներկայումս ԿԸՀ նախագահ Վահագն հովակիմյանին, ում երկու որդիները բանակից ազատվել են կասկածելի հանգամանքներում, իսկ նրա կողքին էլ հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Հովանավորության մեկ այլ օրինակ է ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսնու նոր պաշտոնը։ Ավետ Պողոսյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից հետո դարձավ ԲՏԱ փոխնախարար։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս նստած է նիստին. նրա եղբայրն աչքի ընկավ ՏԻՄ ընտրություններում, սակայն դրա մասին եւս բոլորը լուռ են։ Ստացվում է՝ կոռումպացված պաշտոնյաները մասնակցում են Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին։
    10:30
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում. Արայիկ Հարությունյան
    Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մասնավորապես ասել է. «Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։ Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում: Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը: Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։ Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»:
    10:20
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող անասնագոմում
    Փետրվարի 12-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։39-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 17 խոճկոր։
    10:10
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը հոգեբանական ճգնաժամի հասցնել. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել: Մեկուսացում, արտաքին աշխարհից տարանջատում, շարժի էական սահմանափակումներ, դեղորայքի, սննդի, վառելիքի բարդություններ, որոնք այսօր արցախցիների առօրյայի ուղեկիցն են դարձել: Ստեղծված իրավիճակում մարդիկ բավականին նրբազգաց են բոլոր հարցերում` իրենց նկատմամբ ուշադրությունից մինչև արդարության զգացում: Կողքից մի տեսակ հեշտ է ասել, բայց սա էլ հաղթահարելի է, եթե թունելի վերջում լույսը տեսանելի լինի: Հայաստանի իշխանության տխմարությունների և միջազգային հանրության ոչ բավարար ջանքերի հետևանքով դիմակայելու, հաղթահարելու ողջ սպասումն ու դժվարություններն արցախցիների ուսերին են: Արցախցիները մեծ զոհողությունների գնով շարունակում են կանգուն մնալ, չեն հանձնվում` դրանով խառնելով շատերի խաղաքարտերը: Արցախցիները շարունակում են ապրել իրենց պապենական օջախում, իսկ Արցախը շարունակում է մնալ հայկական ու դա նրա շնորհիվ, որ արցախցու համար հողը սրբություն է, այդ հողի վրա ապրելը ոչ միայն առաքելություն էլ, այլ հարգանք բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր ապրել, կռվել ու պայքարել են հանուն այդ հողի»։
    10:00
    13.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան, Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Հրազդան, Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    00:00
    13.02.23
    Ավելին
2023-02-12
  • Img default alt hy
    Առողջապահական
    Էնդոկրինոլոգը նշել է օրգանիզմում վիտամինների պակասի նշանները
    Ամենից հաճախ ձմռանը մարդկանց մոտ նկատվում է D և C վիտամինների պակաս, ինչը կարող է հանգեցնել մարմնի պաշտպանիչ գործառույթների նվազմանը, տրամադրության վատթարացման և այլ հետևանքների։ INVITRO-Ural-ի էնդոկրինոլոգ և մանկական էնդոկրինոլոգ Վերոնիկա Զայցևան «Իզվեստիային» պատմել է, թե ինչպես ճանաչել և փոխհատուցել վիտամինի պակասը: Նա բացատրել է, որ բերիբերին արյան մեջ որոշակի վիտամինի լիակատար բացակայություն է, ինչը հանգեցնում է մարմնի կրիտիկական վիճակի և պահանջում է անհապաղ բժշկական օգնություն: Հաճախ ախտորոշվում է հիպովիտամինոզ՝ վիտամինի կամ միանգամից մի քանի նյութերի պակաս։ «Այո, իսկապես թերի վիճակներն ավելի ակտիվորեն դրսևորվում են աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Սա առաջին հերթին պայմանավորված է սննդակարգի փոփոխությամբ. մենք սկսում ենք օգտագործել ներմուծված բանջարեղեն և մրգեր, և, որպես կանոն, ավելի փոքր քանակությամբ, բայց վիտամինների ամենամեծ քանակությունը հանդիպում է սեզոնային բանջարեղենի և մրգերի մեջ, այսինքն՝ մենք ստանում ենք ավելի քիչ վիտամիններ սննդից»,- նշել է բժիշկը։ Հիպովիտամինոզի հիմնական ախտանշանները Զայցևան նշել է թուլությունը, գերհոգնածությունը, տրամադրության վատթարացումը, քնի որակի վատթարացումը, չոր մաշկը, մազաթափության ավելացումը: Վիտամին A-ի պակասի դեպքում նկատվում են լորձաթաղանթների վնասվածքներ, չորություն և փխրուն մազեր։ Վիտամին D-ի պակասը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանիչ գործառույթները, որոնք հաճախ արտահայտվում են տրամադրության վատթարացմամբ։ Միևնույն ժամանակ, beriberi-ն հանգեցնում է ավելի լուրջ պաթոլոգիաների, որոնք դժվար է բաց թողնել. տեսողությունը և մաշկի որակը վատանում են, տարբեր օրգանների և մարմնի համակարգերի աշխատանքը խաթարվում է՝ կախված նրանից, թե որ վիտամինն է գրեթե ամբողջությամբ բացակայում դրանում: «Որպեսզի գրագետ օգնեք ձեր օրգանիզմին, ավելի լավ է խորհրդակցեք բժշկի հետ հետազոտության և խորհրդատվության համար: Դրանից հետո կնշանակվի անհրաժեշտ ուսումնասիրությունների ցանկ։ Կան բազմաթիվ վիտամիններ, սակայն պարտադիր չէ բոլոր ցուցանիշների համար թեստեր հանձնել՝ օրգանիզմի իրական կարիքները գնահատելու համար։ Եվ բժիշկը ձեզ կասի, թե որ ցուցանիշներն են լավագույնս ստուգել՝ ելնելով հետազոտության և խորհրդատվության արդյունքներից»,- խորհուրդ է տվել էնդոկրինոլոգը: Ըստ նրա՝ օրգանիզմում որոշակի նյութերի պակասը անհատական ​​է և կախված է աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքից, սակայն ամենից հաճախ ձմռանը մարդկանց անհրաժեշտ են վիտամիններ D և C։ Դա պայմանավորված է իմունային համակարգի ուժեղացված գործունեությամբ։ և կարճ ցերեկային ժամեր: Ձմռան ամիսներին հաճախ ցերեկային լույսը բավարար չէ մաշկի մեջ վիտամին D արտադրելու համար: Բացի դրանից, աղտոտված օդը և պատուհանի ապակիները հետաձգում են վիտամինի սինթեզի համար անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Զայցևան նշել է, որ կան սննդատեսակներ, որոնք օգնում են պահպանել վիտամին D-ի մակարդակը, բայց չեն լրացնում պակասը դրա կլանման խախտումների առկայության դեպքում: Դրանք ներառում են ձկան յուղ, ծովատառեխ, սկումբրիա, սաղմոն, սարդինա յուղով, թունա, կաթ, ամբողջական ցորենի ձավարեղեն, ձու և լյարդ: Իր հերթին վիտամին C կարելի է ստանալ հետևյալ մթերքներից՝ մասուր, չիչխան, սև հաղարջ, մաղադանոս, բրյուսելյան կաղամբ, բրոկկոլի, քաղցր կարմիր պղպեղ, սամիթ, սպանախ, կիվի, լոլիկ, հապալաս։ Այնուամենայնիվ, սննդակարգում ներառելով այս մթերքները, արժե հաշվի առնել, որ վիտամին C-ն քայքայվում է 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում, հավելել է բժիշկը։
    23:50
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Opel Astra-ն ու «Նիվան», վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
    Այսօր` փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մրգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 48-ամյա Համլետ Թ.-ի վարած ՎԱԶ 2121 և 48-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyancom-ը: Բախման հետևանքով «Նիվան» կողաշրջվել է, իսկ Opel Astra-ի վարորդ Արտակ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    23:35
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք. Սասունիկ գյուղի տներից մեկից հիվանդանոց է տեղափոխվել 10 քաղաքացի
    Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում,: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ Աղբյուրի տեղեկություններով, Սասունիկ գյուղի նշված տանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ստեփան Սիմոնյանի գլխավորությամբ։ Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև. թե ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։ Դեպքի փաստով Արագածոտնի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    23:20
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին արտգործնախարարը
    Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին արտգործնախարարը: Կիպրոսի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում հաղթելով իր մրցակցին՝ կիպրահունական կողմի նախկին գլխավոր բանակցողին և Կիպրոսի նախկին մշտական ներկայացուցչին։
    23:05
    12.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Շուշիի, Մարտունու և Մարդակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Հաղորդվում է, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բռնված հումանիար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։
    22:50
    12.02.23
    Ավելին