Լրահոս
2023-02-13
-
ՏարածաշրջանՎրաստանում երկու երկրաշարժ է եղել՝ 14 րոպե տարբերությամբՎրաստանի արևմուտքում 14 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Կիրակի նախ 12-ն անց 7-ին է երկրակեղևը ցնցվել՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ՝ Բախմարո հանգստավայրում: Այնուհետև 3,3 մագնիտուդով Օզուրգեթի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գոմի գյուղում՝ 12-ն անց 21-ին: Ի դեպ, Գոմիի մոտակայքում երկրաշարժ է եղել նաև շաբաթ՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ:Ավելին14:0013.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը կրկին ավելացել էԹուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ասել է 31 հազար 643-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նոր տվյալները հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFA)։Ավելին13:5413.02.23 -
Եղվարդում բնակարան է այրվում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՓետրվարի 13-ին, ժամը 12։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։Ավելին13:4913.02.23 -
Հրդեհ՝ Գետափ գյուղում. այրվում է անասնագոմ և մարագՓետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին։Ավելին13:4413.02.23 -
ՍպորտԽոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում հաղթանակների քանակով ռեկորդակիր էԱնգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկին անցկացրած 250 խաղերից 184 խաղում Գվարդիոլան հաղթանակ է տոնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն մրցել է «Աստոն Վիլլա»-ի հետ և առավելության հասել 3:1 հաշվով: Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Գվարդիոլան 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:Ավելին13:3513.02.23 -
ՔաղաքականԻնչո՞ւ Հայաստանից մարդասիրական բեռներ չեն հասնում Արցախ. հարցը տրամաբանական չի համարում ՔՊ-ականըԻնչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը կարողանում է Թուրքիայի հետ արագ պայմանավորվել ու մարդասիրական բեռներ ուղարկել, բայց նույն այդ մարդասիրական բեռները չեն կարողանում Արցախ հասցնել ավելի քան երկու ամիս, հարցն անտրամաբանական է անվանել այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ինչպես գիտեք, Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա Մարգարայի կամրջով, որը Թուրքիան փակ էր պահում Հայաստանի համար ավելի քան 30 տարի:Ավելին13:3013.02.23 -
Իրավական15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:2513.02.23 -
Իրավական«Համմեր»-ի վարորդին կալանավորելու վերաբերյալ ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել դատարանՔննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացվել դատարան՝ «Համմեր»-ի վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ անձին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հիշեցնենք փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել էր հրազեն անվադողերի ուղղությամբ:Ավելին13:1713.02.23 -
ՔաղաքականՄիջազգային հանրության ուշադրությունն Արցախում տիրող իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանրության ուշադրությունը հրավիրեց Արցախում առկա իրավիճակի վրա, որը երկու ամսից ավելի է՝ շարունակում է շրջափակված մնալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ ավելացող խնդիրներին զուգահեռ միջազգային հանրության ուշադրությունը Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է։ «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը և հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեին լուրջ հնարավորություն Ադրբեջանի վրա ազդելու և իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։ Պատգամավորի խոսքով՝ Արցախում գազամատակարարման, էլեկտրաէներգիայի ճգնաժամը շարունակվում է։ Պատգամավորը հիշեցրեց՝ Արցախում սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, դեղորայքի պակաս կա, երկար ժամանակ է հետաձգվել են պլանային վիրահատությունները, և նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ բավարար չեն առողջապահական իրավիճակը կայունացնելու համար։ «Այն իրավիճակը, որ այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է և, չնայած շատերին թվում է, թե մարդիկ ադապտացվում են ստեղծված իրավիճակին, որոշակի խնդիրներ կարգավորվում են, միանշանակ ասեմ, որ այդպես չէ։ Մեր հայրենակիցները Արցախում բավականին բարդ շրջան են ապրում և ցավալիորեն այս իրավիճակում նրանք միայնակ են»,- եզրափակեց Աբրահամյանը։Ավելին13:1213.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է սադրանքների և խաղաղության գործընթացը խարխլելու համարԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է սադրանքների ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը խարխլելու համար: Տարածաշրջանում Ադրբեջանի նախաձեռնությունների մասին Բայրամովը խոսել է Կահիրեում՝ եգիպտացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Երևանի հասցեին նմանատիպ մեղադրանքներ են հնչել նաև Բայրամովի գլխավորած գերատեսչությունից: Պատասխանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությանը, թե Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ասել է, թե հայկական կողմը խեղաթյուրում է Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի պահանջագիր-նամակը:Ավելին13:0713.02.23 -
ԱռողջապահականԱշտարակի ԲԿ տեղափոխված 10 քաղաքացիները դուրս են գրվել․ նրանցից 4-ը երեխաներ ենՆախնական ախտորոշմամբ` շմոլ գազի թունավորմամբ կիրակի ուշ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 10-ը տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել: Նրանցից 4-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։Ավելին13:0213.02.23 -
ԻրավականԱնչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։ Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023թվական: Դատարան ուղարկված վարույթներից՝ • 1-ը եղել է սպանության, • 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, • 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, • 3-ը՝ մարդուն առևանգելու, • 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, • 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, • 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու, • 4-ը՝ ֆիզիկական ներգործության, • 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, • 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, • 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից: 77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:Ավելին12:5713.02.23 -
ԱշխարհԵրկնքում պայթել է Երկրի մթնոլորտ մտած աստղակերպը. ՏԵՍԱՆՅՈՒԹԼա Մանշի երկնքում գիշերը պայթել է Երկրի մթնոլորտ մտած աստղակերպը՝ լուսավորելով երկնակամարը, գրում է Daily Mail-ը: Հրե գունդը տեսանելի է եղել հարավային Անգլիայում և Ուելսում, հյուսիսային Ֆրանսիայի որոշ մասերում: Sar2667 կոչվող աստղակերպը, մտնելով մթնոլորտ, ստեղծել է հրե գունդ և տրոհվել փոքր կտորների, որոնք ընկել են ջուրը:Ավելին12:4813.02.23 -
Շոու բիզնեսՌիհաննան կրկին հղի՞ է. ՏԵՍԱՆՅՈՒԹԱյս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել բարբադոսցի երգչուհի Ռիհանան, որը, ինչպես պարզվել է, կրկին հղի է: Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին կատարել է իր, ինչպես նաև այլ աստղերի հիթերից մի քանիսը։ Գլենդեյլում գտնվող State Farm Stadium մարզադաշտում աստղը հայտնվել է ալ կարմիր հագուստով, որն ընդգծել է նրա կլորիկ փորիկը: Նշենք, եր Ռիհանայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ինն ամիս առաջ: Woah baby! Rihanna confirmed she is pregnant with her second child after surprising fans with a baby bump during her highly anticipated comeback at the Super Bowl 57 on Sunday Surprise! The super star sent fans into a frenzy online after taking to the stage in a red costume that put her tummy on showThat was quick! The singer and partner A$AP Rocky welcomed their first child just nine months agoStarting with a bang! She opened her performance with B**** Better Have My Money. The song was rather ironic, given artists don't get paid by the NFL for halftime showsԱվելին12:4013.02.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 ԱՄՆ-ը 60 գրոհային կուղարկի ԱՊՀ. ՌԴ արտաքին հետախուզությունԱվելին12:3013.02.23 -
Որոշ հասցեներում 7 օր շարունակ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 07:30-ն կդադարեցվի Բյուրեղավան քաղաքի Հայրենադարձներ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2713.02.23 -
Հասարակական«Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել«Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնը երկուշաբթի օրվանից անցնում է իր բնականոն աշխատանքին առավել հարմարավետ և ապահով պայմաններով։ Ցանկանում ենք Ձեզ բարի գնումներ»։Ավելին12:1513.02.23 -
Հասարակական21-ամյա երիտասարդներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոցՓետրվարի 11-ին, ժամը 19.35-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Երևան-Մեղրի ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենան բախվել է շինության պատին, ինչի հետևանքով 21-ամյա Համլետ Պետրոսյանը մահացել է, իսկ 21-ամյա Արման Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ավելին12:0813.02.23 -
ՔաղաքականՍեյրան Օհանյանն ամփոփեց ԱԺ ավարտված նստաշրջանը«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ամփոփեց ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ իրենց խմբակցության համար շարունակում է առաջնահերթ մնալ Արցախը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և բանակի հետ կապված խնդիրները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշեց, որ ընթացիկ ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նիստերում քննարկված բոլոր հարցերին, իր տեսակետներն է արտահայտել բոլորի վերաբերյալ։ «Առավել կարևոր հարցեր կան, որի նկատմամբ մեր շեշտադրումները կարևոր էին և որոնք մենք նախաձեռնել էինք։ Առաջին հերթին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից պարբերաբար փակվող Լաչինի միջանցքի վերաբերյալ մեր հայտարարության քննարկումները, որոնք, կարծում եմ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բոլորիս գործունեության առանցքում պետք է լինեն Արցախը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Երկրորդը՝ մեր կողմից նախաձեռնված հրատապ փակ նիստն էր բանակում ստեղծված իրավիճակի և այն անելիքների վերաբերյալ, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ փարատվել են այն բոլոր տեսակետները, որ բանակը գտնվում է նույն վիճակում, բանակը հանդիսանում է մեր անվտանգության կարևորագույն երաշխավոր»,- ընդգծեց Օհանյանը։Ավելին12:0513.02.23 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայում մահացել էԵրեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։ Բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին12:0013.02.23