Լրահոս
2023-02-18
-
ՍպորտՏխուր եմ․ Մխիթարյանը խոսել է թիմակցի՝ ՊՍԺ տեղափոխության մասին«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշման մասին։Ավելին10:3018.02.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։Ավելին10:1818.02.23 -
ՀասարակականԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց էՓետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:Ավելին10:1518.02.23 -
ՀասարակականԴիլիջանի ճանապարհներին ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգի մասին զգուշացնող նշաններ կտեղադրվենԻ պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը (WWF-Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Այս մասին տեղեկացրին WWF-Հայաստանից։ «Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։ «Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,- նշել կազմակերպության հասարակության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։ WWF-Հայաստանից նաև հայտնում են. «Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։ Հիշեցնենք, որ 2013 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում»՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։ Վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն»:Ավելին10:0018.02.23 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՔամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։Ավելին09:4518.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄարտի 7-9-ը Բեռլինում կայանալիք համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսի կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է Լեռնային Ղարաբաղի մասին որևէ նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։Ավելին09:3518.02.23 -
ՀասարակականՀոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3018.02.23 -
Հասարակական1-2 օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ հայտարարությունՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Ինչպես տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման ցանց ներմղման) տեխնիկակական պայմանները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ղեկավարվելով ԳՄՕԿ-ի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի N 95-Ն որոշմամբ հաստատված կանոնների), 2.8 կետով, 5.5 կետի «ա» ենթակետով և 5.5.1 կետով ամրագրված իրավակարգավորումներով, տեղեկացնում է, որ ստեղծված պայմաններում վթարային իրավիճակները կանխելու և մնացած գազասպառողների հուսալի ու անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով ս.թ. փետրվարի 18-ի ժամը 11։00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Միևնույն ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքը չխաթարելու նպատակով բոլոր մնացած ԱԳԼՃԿ-ների (ցանկը կցվում է) գազամատակարարումը կշարունակվի: 1 «Օկտան-ԴՊ» ՍՊԸ ք.Երևան, Գրիբոյեդովի 48/2 2 «Մուլտի Գազ» ՍՊԸ ք.Երևան, Ռուբինյանց փ. վերջնամաս 3 «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ ք.Երևան,Դավիթաշեն, 3թաղ. 19/2 տարածք 4 «Կելլի և Վիլյամս» ՍՊԸ ք.Երևան, Շիրազի 43 5 «Վ-Սանկ» ՍՊԸ ք.Երևան, Ռաֆֆու 99/3 6 «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ք.Երևան, Նորք-Մարաշ Նոր Նորք տանող ճանապարհ կենսագիտահետազոտական ինստ. մոտ 7 «Մուլտի-Լեոն»-1 ՍՊԸ ք.Երևան, Երևանյան լճի մոտ Իսակովի պողոտա 8 «Ա.Ն.Մ.Ա.» ՍՊԸ Շիրակի մարզ, ք, Գյումրի, Վ.Սարգսյան և Շիրակացի փ. խաչմերուկ 9 «ԱՐԹ-ԹՈՎ» ՍՊԸ Շիրակի մարզ, ք, Գյոմրի Թումանյան փողոց 143 10 «Մհեր Զարգարյան» ՍՊԸ Շիրակի մարզ, ք. Գյումրի Թբիլիսյան խճ.3/33 11 ԱՁ «Ռուստամ Սարգսյան» Շիրակի մարզ, ք. Գյումրի Շիրակացի փ. թիվ 17/2 լցակայան 12 «Գազ-Կոմպրեսոր Գուպ» ՍՊԸ Շիրակի մարզ գ.Ախուրյան Գյումրու խ/ճ 66 13 «Նիկա-Կատրին-Սերվիս» ՍՊԸ Շիրակի մարզ գ, Վահրամաբերդ 14 «ԱԴԱ ԳՐԻԳ» ՍՊԸ Շիրակի մարզ ք.Արթիկ Շիրակացի 15 15 «Մուշ-Կոլ» ՍՊԸ Շիրակի մարզ ք.Արթիկ Տուֆագործների 5 16 ԱՁ «Դավթյան Գագիկ» Շիրակի մարզ, ք. Մարալիկ Գագարինի 1 17 «Անի» ԲԲԸ Շիրակի մարզ, գ. Շիրակավան 18 «Գյումրի-Հաց» ՍՊԸ Շիրակի մարզ գ, Աշոցք 2-րդ թաղ. 26/1 տարածք 19 «Արտուր և Արտակ Սաքանյան» ՍՊԸ Լոռու մարզ գ. Գուգարք 14/6 20 «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ Լոռու մարզ ք.Վանաձոր, Շիրակի խ/ճ 38 21 «Ռաս-Մարի» ՍՊԸ-1 Լոռու մարզ ք.Վանաձոր, Երևանյան խ/ճ 140 22 «Սեզամ-Գազ» ՍՊԸ Լոռու մարզ ք.Վանաձոր, Նարեկացու 67գ 23 «Ախթալշին» ԲԲԸ Լոռու մարզ ք, Ալավերդի Թբիլիսյանխճ, 24 ՙՎարս-Գրուպ» ՍՊԸ Լոռու մարզ ք, Ալավերդի Երևանյան 22/3 տարածք 25 «Վահ-Վաս» ՍՊԸ Լոռու մարզ, գ.Մարգահովիտ 26 «Լեռանուն» ՍՊԸ Լոռու մարզ ք.Ստեփանավան, Ա.Երկաթի 9 27 «Ստեփշին» ՍՊԸ Լոռու մարզ գ, Գարգառ Կենտրոնական 1/1 28 «Վահան և Ինգա Գրիգորյաններ» ՍՊԸ Լոռու մարզ ք.Տաշիր, Կիրովի 502 թաղ. 14 29 «Վեսնա» ԱԿ Լոռու մարզ ք.Տաշիր, Կիրովի 1բ 30 «Արվետ» ՍՊԸ Լոռու մարզ ք. Սպիտակ,Ս.Ավետիսյան փ. 31 «Բույլ» ՍՊԸ Լոռու մարզ ք. Սպիտակ,Շիրակի խ/ճ 32 «Աշնաղ» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ.Արզաքան 33 «ԿԱՅԾ» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Տերվիշյան 11 34 «Դավս Գրուպ» ՍՊԸ Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Զ. Անդրանիկի 12 35 «Դանիել-Ա» ՍՊԸ Կոտայքի մարզ, Զովաշեն – Դդմաշեն ճանապարհ 36 «Արդա Գազ» ՍՊԸ Կոտայքի մարզ ք, Աբովյան Կոտայքի թիվ 1/80տարածք 37 «Մուլտի-Գազ» ՍՊԸ Կոտայքի մարզ, Բալահովիտ 1-ին փողոց թիվ 4/1-2 38 ԱՁ «Արթուր Աբրահամյան Գոռի» Կոտայքի մարզ գ.Նոր Գեղի Թևոսյան 8 39 «Լուսակերտի Էլիտ» ՍՊԸ Կոտայքի մարզ, համայնք Նոր Գեղի, Ֆ. Թևոսյան փողոց 225/2 40 «ԱՅՄԵԳԱ» ՍՊԸ Կոտայքի մարզ, Զովունի 1-ին թողոց, թիվ 183 շինություն 41 ԱՁ «Սաֆարյան Վաչիկ» Արարատի մարզ ք.Վեդի Ս. Նիկողոսյան 63 42 «Գասպար 51» ՍՊԸ Արարատի մարզ գ, Սուրենավան երևանյան խ/ճ 14 43 «ՍԳ ԳԱԶ» ՍՊԸ Արարատի մարզ, գ.Արարատ Գրիբոյեդովի 67 44 «Վիգ-Հաս» ՍՊԸ Արարատի մարզ, գ. Այգավան Ժ. Սաղաթելյան 14 45 «Արաշագ» ՍՊԸ Արարատի մարզ ք.Արտաշատ, Երևան-Երասխ խճուղի 4 46 «Գազոսֆերա» ՍՊԸ Արարատի մարզ, գ.Վերին Արտաշատ 47 «ԳԱԶ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ Արարատի մարզ, գ.Մրգանուշ Նար-Դոսի 34 48 «Լիգա» ՍՊԸ -1 Արարատի մարզ, գ.Այնթապ 49 «Ճերմակ Երամ» ՍՊԸ Արարատի մարզ Նորապատ գյուղի և Մասիսի խճ 50 «Երվանդ և Սամսոն» ՍՊԸ Արմավիրի մարզ ք.Արմավիր, Մրգաշատ գյուղի տարածք Ալաշկետի խ/ճ 2 51 «Պետրոս-Զախար» ՍՊԸ Արմավիրի մարզ ք.Արմավիր, Երևանյան 56ա 52 «Թեմ-Արմ-Կար» ՍՊԸ Արմավիրի մարզ ք.Արմավիր, Երևանյան 15/8 53 «ՌՄ Պլազա» ՍՊԸ Արմավիրի մարզ,գ.Դալարիկ Երևանյան փ. 24 54 ԱՁ «Քոչարյան Կարինե» Արմավիրի մարզ գ, Փարաքար Երևանյան 135 55 «ԳԳ» ՍՊԸ Արմավիրի մարզ, գ, Շահումյան 56 ԱՁ «Դովլաթբեկյան Վարդան» Տավուշի մարզ, Աչաջուր համայնք, 1-ին փողոց 63/7 տարածք 57 «Ռ-Լ-Ն-Դ Էներջի» ՍՊԸ Տավուշի մարզ Իջևան-Նոյեմբերյան մայր,,Վասիլյանի 14 58 «Գոշգազ» ՍՊԸ Տավուշի մարզ Հովք 4-րդ փողոց 12 տարածք 59 «Դիալոգ-Մ» ՍՊԸ Տավուշի մարզ, գ.Հաղթանակ 60 «Զևս» ՍՊԸ Տավուշի մարզք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29 փ. 61 «Վիցի գրուպ» ՍՊԸ Տավուշի մարզ ք. ք.Բերդ Մաշտոցի 2/զ 62 «Տիկո գազ» ՍՊԸ Տավուշի մարզ գ. Պառվաքար 63 «ՀՊՆ» ՍՊԸ Տավուշի մարզ, գ. Ծովազարդ Ծ. Իսակովի 12 64 «ԱՆԴ Մարիամ» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ գ.Նորատուս Սևան-Մարտունի մայրուղի 35 կմ. 65 «Փարոս» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ,ք, Մարտունի-Վարդենիկ ճանապ-ի ձախ կողմում 66 «Ավետ-Մհեր» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ ք.Մարտունի, Կամո փ. 67 «Գոգա և Սեդա Հարությունյաններ» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ գ.Լուսակունք 68 «Ինեսա և Իրինա քույրեր» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ, Ք, Վարդենիս Երևանյան փ, թիվ 9 69 «Ռաֆիկ Սմբատյան» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Երևանյան խ/ճ, թիվ 53 տարածք 70 «Էներգոսերվիս» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ ք.Սևան, Խաղաղության 33 71 «Եր-Ռու» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ, գ, Չկալովկա 10փողոց թիվ 45 տարածք 72 «Տիգարելլ» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ, Գ.Նժդեհի 2ա 73 «Ուրսա Մաժոր» ՍՊԸ Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ, Գարդմանի 7 74 «ՌՎ Գազ» ՍՊԸ Արագածոտնի մարզ Աշտարակ-Էջմիածին խճ. 8 75 «Ապտես» ՍՊԸ Արագածոտնի մարզ Աշտարակ-Գյումրի մայրուղի 35 76 «Ձորամեջ» ՍՊԸ Արագածոտնի մարզ ք.Աշտարակ, Երևանյան 99 77 «Վինթեր Ֆլաուեր» ՍՊԸ Արագածոտնի մարզ ք.Թալին, Գայի 66 78 «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ Արագածոտնի մարզ Թալինի շրջ., գ. Կաթնաղբյուր 79 «Սլոններ» ՍՊԸ Արագածոտնի մարզ գ.Ափնա 1խ/ճ 07 80 «Ապարան գազ» ՍՊԸ Արագածոտնի մարզ ք. Ապարան Բաղրամյան 1/1 81 «ԱԳԿ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ Սյունիքի մարզ գ, Սյունիք Գաղթականների 56 82 «Գրիգ բիզնես» ՍՊԸ Սյունիքի մարզ ք. Կապան Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբանցք 10/6 83 «Զաքի» ՍՊԸ Սյունիքի մարզ ք.Գորիս, Երևանյան խ/ճ 2ա 84 «Սալ-քար գազ» ՍՊԸ (գ.Քարաշեն) Սյունիքի մարզ գ.Քարաշեն 85 «Սուլավա-ՏԱՍ» ՍՊԸ Սյունիքի մարզ ք.Սիսիան, Շիրազի 1 86 «Ս.Կ. ԿԱԶ» ՍՊԸ Սյունիքի մարզ գ, Գորայք Վ, Հովակիմյան 2ա 87 «Գլաձոր ՄԳՀ» ՍՊԸ Վայոց Ձորի մարզ ք.Եղեգնաձոր, Երևանյան խճ. 4 88 «Արփի գազ» ՍՊԸ Վայոց Ձորի մարզ, Արփի համայնք Երևանյան խ/ճ 10/1 տարածք 89 «Ս.Ավետյան և ընկերներ» ՍՊԸ Վայոց Ձորի մարզ Վայք-Գորիս մայրուղու 2 կմ 90 «Վայք գազ» ՍՊԸ Վայոց Ձորի մարզ ք.Վայք, Ջերմուկի խճ. 22ա 91 «Ջերմուկի Ստեփանյաններ» ՍՊԸ Վայոց Ձորի մարզ ք.Ջերմուկ, գ.ԿեչուտԱվելին00:0518.02.23 -
Հասարակական28-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում․ կա վիրավորԱյսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռուբիկ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա գլորվելով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռուբիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։Նախաձեռնվել է վարույթ։Ավելին00:0018.02.23
2023-02-17
-
ՀասարակականԵրկրաշարժ՝ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև ՀայաստանումԵրկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք Սույն թվականի փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի՝ Ագարակ,Մեղրի և Քաջարան քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին23:5717.02.23 -
ՀասարակականՍահմռկեցուցիչ մանրամասներ՝ հոգեբուժարանում տեղի ունեցածից. վարդենիսցիները պատմում ենՎարդենիսի հոգեբուժարանի 5-րդ աշխատակիցն է ձերբակալվել՝ հիվանդներին անմարդկային տանջանքների ենթարկելու կասկածանքով: Ոստիկանները երեկ հոգեբուժարանում երկու հիվանդի են գտել, որոնցից մեկը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին, մյուսը՝ անկողնուն: Քրեական գործ է հարուցվել: Ձերբակալվածների մեջ է նաև Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը:Ավելին23:5217.02.23 -
ՍպորտՖուտբոլիստուհիները 11 մետրանոց չնշանակելու համար ծեծել են մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹՀանրապետության տարածքում փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:Ավելին23:4517.02.23 -
ԱրցախԱրցախում կտրոնով կառնեն նաև միրգը, բանջարեղենը, ձուն. բլոկադայի 68-րդ օրն էՇրջափակված Արցախում վաղվանից կտրոններ կտրամադրեն միրգ, բանջարեղեն և ձու գնելու համար: Մանկական կեր գրեթե չկա Արցախում: Ամեն օր ավելացող անորոշությունը նաև ֆիզիկապես է հյուծում մեծերին ու երեխաներին: Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կյանքի ու մահվան կռիվ են տալիս երեխաներ, տարեցներ:Ավելին23:3717.02.23 -
ՀասարակականՀրդեհ Արտաշատի խճուղում. այրվում են ջերմոցային տնտեսության թափոններՓետրվարի 17-ին` ժամը 21։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 13/1 հասցեի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում։ Մոտ 500 քմ տարածքում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։Ավելին23:3017.02.23 -
ՀասարակականԱբովյան քաղաքում մեքենան բախվել է բենզալցակայանի պատինՓետրվարի 17-ին, ժամը 22։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բենզալցակայանների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին։ Возможно, это изображение 1 человек, автомобиль и на открытом воздухе Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին23:2217.02.23 -
ՀասարակականՎախ ու տագնապ՝ Անիի կամրջի այս կողմում. Թուրքիայի սահմանին ապրող մարդիկ 2 կողպեքով են փակում դռներըԱնիի ավերված կամուրջը վերակառուցելու պայմանավորվածության մասին Արարատ Միրզոյանի հայտարարությունը զարմացրել է ճարտարապետներին: Նրանք հիշում են, որ դեռ տարիներ առաջ Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ից միլիոնավոր դոլարներ էր ստացել Անի քաղաքն ու կամուրջը վերակառուցելու համար, սակայն մինչև հիմա որևէ բան չի արվել ու հիմա Անկարան ու Երևանը կամրջի հնարավոր կառուցումը փորձում են ներկայացնել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խորհրդանիշ: Ի դեպ, կամուրջը, ըստ մասնագետների, նախատեսված չէ բեռնափոխադրումների համար: Այն կարող է միայն տուրիստական շարժ ապահովել: Վախ. սա է առաջին բանը, որ զգում են հայ-թուրքական սահմանին ապրող մարդիկ, երբ լսում են, թե Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններն ուզում են բարեկամանալ, բացել սահմանը:Ավելին23:1517.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիան ուշքի չի գալիս երկրաշարժերից. Էրդողանի «թղթե շենքերը»Թուրքիայում նոր՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումից փլվել են մի քանի շենքեր, որ վնասվել էին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի պատճառով: Աղետի գոտում անկառավարելի է դարձել թալանը: Թուրք իրավապահներն արդեն 83 մարդու են ձերբակալել:Ավելին23:0717.02.23 -
ՍպորտՄեսսիի հայրը խոսել է որդու՝ Բարսելոնա վերադառնալու հավանականության մասինՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու՝ «Բարսելոնա» վերադառնալու հավանականության մասին: «Չեմ կարծում, որ Լեոն կվերադառնա «Բարսելոնա»։ Պայմաններ չկան։ Առաջարկ չկա, մենք չենք շփվել Լապորտայի հետ»,- Խորխեի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը ՊՍԺ-ի հետ անհաջող բանակցություններ է վարել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։Ավելին23:0017.02.23 -
ԱշխարհՇիրմաքարերի մոտ են քնում. սիրիացիները բղավում են՝ «մենք անտեր ենք»Հինգշաբթի գիշերը Սիրիայում էլ են ուժգին ցնցումներ եղել: Մարդիկ նորից դուրս են վազել, գիշերն անցկացրել փողոցում:Ավելին22:5217.02.23 -
ԵրևանԾարավ աղբյուրի փողոցով երթևեկող հ. 99 ավտոբուսի վերջնականգառը ժամանակավորապես կփոխվիԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ աղբյուրի փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված։Ավելին22:4517.02.23