Լրահոս

2023-02-17
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է 35-ամյա տղամարդու կողմից իր կնոջ հորը կյանքից զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
    Ավարտվել է Երևան քաղաքի Եկմալյան փողոցում 2020թ. մարտի 19-ին Երևանի 49-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված ծավալուն քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային hարբածության վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել է իր տանը հյուրընկալած կնոջ հոր հետ: Այնուհետև, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դուրս է եկել բնակարանից և դիտավորությամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, մարդկանց անդորրը խախտելով, գիշերվա ուշ ժամին, իրական վտանգ ստեղծելով շրջապատում գտնվող բնակիչների կյանքի և առողջության համար, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված և իր բնակրանում պահած «AK-74» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել փողոցի ուղղությամբ։ Ապա իջնելով շենքի առաջին հարկ՝ նա կրակոցներ է արձակել նաև մուտքի դռան ուղղությամբ՝ վնասելով այն: Շարունակելով իր հանցավոր գործողությունները, չհանդուրժելով աներոջ կողմից իր հասցեին հնչեցված վիրավորանքը, ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, նա բարձրացել և կանգնել է իր բնակարանի մուտքի դռան դիմաց, թակել է դուռը, որից հետո մի քանի քայլ հետ գնալով և դիրքավորվելով՝ ինքնաձիգի փողն ուղղել է դեպի մուտքի դուռը։ Երբ կնոջ հայրը դուռը բացել է, գիտակցելով, որ բնակարանի նախասրահում հնարավոր է նաև այլ անձանց ներկայությունը և իր գործողությունների հետևանքով նրանց կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացման հնարավորությունը, վերջիններիս կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակել աներոջ կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով նա մահացել է: Դեպքի վայրի զննությամբ 35-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվել են նաև ակոսափող հրազեն հանդիսացող «MP-654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող 5,45մմ և 7,62մմ տրամաչափերի մեկական փամփուշտներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Սպանության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:45
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումներում
    Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է հրազենի մեխանիզմի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ամասիա գյուղի մի բնակիչ։ Բացի այդ, Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են նաև «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր ու ռազմամթերք։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Արդյունավետ էր նաև Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արաքս գյուղի բնակիչներից մեկն էլ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» հրացան ու ռազմամթերք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:30
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ նշանակելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից»:
    18:15
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    58 մլն ՀՀ դրամ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենը
    ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է իրեն վստահված շուրջ 58 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որով հիշյալ ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նույն տարվա ընթացքում ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 ՀՀ դրամ գումար: Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ.-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թվականի հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության և շինարարական աշխատանքներ իրականացնող երկու ընկերությունների կոնսորցիումի հետ: Վերջինիս հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 135 մլն ՀՀ դրամ: Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն նախնական համաձայնությամբ՝ խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները և դրանցում ներառելով աշխատանքների կատարված լինելու մասին մտացածին ուռճացված տվյալներ, 2020 թվականի ընթացքում կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ին, այնինչ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.440.909 ՀՀ դրամ արժեքի աշխատանքներ: Բացի այդ, Գ. Մ.-ն էլ իր հերթին՝ Դ. Խ.-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր, իսկ մեկ դեպքով՝ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ: Արդյունքում՝ փաստացի 58.440.909 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմաններում, Գ. Մ.-ն, հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների օժանդակությամբ, ՊՈԱԿ-ին հատկացված և ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 ՀՀ դրամ գումար՝ կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 56.845.861 ՀՀ դրամ գումարի վատնում: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ.-ն 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել: Տեղեկացված լինելով հիշյալ հանգամանքի մասին՝ Գ. Մ.-ն, վատնման եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ.-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ.-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 ՀՀ դրամ գումար, որը Գ. Մ.-ն վատնման եղանակով հափշտակել է: Գ. Մ.-ն, Դ. Խ.-ն և Ս. Մ.-ն 17.02.2023թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    17.02.23
    Ավելին
  • Միջազգային
    Լուկաշենկոն Պուտինին ու Բայդենին հրավիրում է Մինսկ. Բելառուսի նախագահը Մոսկվայում է
    Մոսկվայում կհանդիպեն Բելառուսի և Ռուսաստանի նախագահները: Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր է ժամանել Դաշնության մայրաքաղաք: Սպասվում է, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպումը Մինսկում: Լուկաշենկոն երեկ է Միացյալ Նահանգների նախագահին հրավիրել Բելառուսի մայրաքաղաք՝ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման: Ի դեպ, Պուտինի խոսնակն այսօր ասել է, որ Կրեմլում չեն կարծում, թե Բայդենը կընդունի Մինսկում Պուտինի հետ հանդիպելու՝ Լուկաշենկոյի առաջարկը:
    17:52
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված տղամարդիկ որոնվում են
    Տեսագրությունում պատկերված տղամարդիկ որոնվում են: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    17:45
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքը. ԱՀ ԱԱԾ
    Թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում: Ձեռնարկված միջոցառումներով ամբողջությամբ հերքվել է հիշյալ ապրանքները ադրբեջանական կողմի ջանքերով արցախյան շուկա մտնելու վարկածը: «Նկատի ունենալով 12.12.2022թ.-ից Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակման մեջ առնելը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, սնանկացման եզրին կանգնած տարբեր տնտեսվարող սուբյեկտներ հաճախ փորձում են ամենատարբեր եղանակներով որոշակի ապրանքատեսակներ տեղափոխել Արցախ: Հաշվի առնելով դրա վտանգավորությունն ու ռիսկայնությունը, ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը, համագործակցելով Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ, շարունակելու է միջոցներ ձեռնարկել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման պայմաններում Արցախ տեղափոխվող հումանիտար բեռների անվտանգությունն ապահովելու և անվերահսկելիությունը բացառելու ուղղությամբ»,-ասվում է Արցախի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:
    17:37
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը 6 տոննա օգնություն է ուղարկել Թուրքիային
    Թավրիզի Բժշկական համալսարանի պատրաստած օգնությունը ժամանել է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Հումանիտար օգնության կազմակերպմանը մասնակցել են նաև Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները, համալսարանի ռեկտորն ու ուսանողներ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Մենք Թավրիզում գտնվող օգնության համակարգմամբ ենք զբաղված։ Երկրաշարժից անմիջապես հետո մեր բարեկամ իրանական պետությունն ու իրանցի ժողովուրդը օգնություն տրամադրելու հարցում չի զլացել»,- ասել է Թաները։ Նա նաև նշել է, որ Իրանի Խոյ քաղաքում 5․8 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետքերը դեռ թարմ են իրանցի ժողովրդի հիշողության մեջ, և Թուրքիային տրվող այս օգնությունն, ըստ իրանական կողմի, տրամաբանական է։ «Այս օգնությունն ամենակարճ ժամկետներում կհասցնենք Թուրքիա։ Թեհրանում և Թավրիզում դեռ շարունակում են օգնություն հավաքել։ Շատ շնորհակալ ենք»,- ավելացրել է Թաները։
    17:30
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պայքարել նշանակում է բոլոր ուղղություններով կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք. Ռուբեն Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։ Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև՝ խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև: Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»,-ասել է նա:
    17:15
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Փաշինյանի նկարագրածին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից: Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետեւանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է: Ըստ սպայի խոսքերի՝ մինչեւ տղաների ննջասենյակին կրակը հասնելը մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից եւս մեկը՝ Լեւոն անունով, եւ իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից… Սպան հայտնել է, որ իր համար մինչեւ հիմա ահասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը եղել է հունվարի 19-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը. փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի հետքեր չկան»:
    17:00
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է
    Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աջակցություն ցուցաբերելու համար այցելել է Թուրքիա։ Նա Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ նա հանդիպել էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել իր ցավակցությունն ու զորակցությունը երկրաշարժի կապակցությամբ։ Ստոլտենբերգը նաև նշել էր, որ սա դաշինքի ստեղծումից ի վեր դրա անդամ երկրների տարածքում տեղի ունեցած ամենամեծ աղետն էր։ Անդրադառնալով Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ նա ասել էր, որ ժամանակն է այդ երկրներին ներառել դաշինքի կազմում, քանի որ Մադրիդյան հանդիպումից հետո նրանք էական քայլեր են կատարել։ Ստոլտենբերգն Ադանայի 10-րդ տանկային ռազմաբազայում էլ հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Վերջինս շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի աղետների դեմ պայքարի եվրո-ատլանտյան համակարգման կենտրոնի կողմից 2000 վրան Թուրքիայի աղետի գոտներ ուղարկելու համար։
    16:45
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռեւերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգեւորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախեւառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տեւական խաղաղություն։ Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, եւ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից»:
    16:30
    17.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Պատմության աղբանոց են ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը». Զախարովան մեղադրում է Արևմուտքին
    Մոտ 3 տասնամյակ արցախյան հակամարտությամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա պնդել է, որ պատճառը ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են, որոնք անցած տարվա փետրվարից դադարեցրել են շփումը ռուս գործընկերոջ հետ։
    16:22
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երևանի «Արարատ»-ը նորեկներ ունի
    Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը 3 նորեկ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել սերբ պաշտպան Դուշան Միյիչը: 29-ամյա ֆուտբոլիստն առաջին քայլերն արել է սերբական «Նովի Սադ» ակումբում, որտեղ խաղացել է 2010-2014 թվականներին: Այնուհետև տարբեր տարիներին խաղացել է «Բաչկա», «Հայդուկ», «Տրայալ», «Սլոգա Կրալյեվո» թիմերում: Նա ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Կրուպա» ակումբում: Միյիչի վերջին ակումբը «Մլադոստն» է, որը խաղում է Սերբիայի Սուպերլիգայում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 9 հանդիպման, իսկ Սերբիայի Գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 2 անգամ: «Արարատ»-ում կարիերան կշարունակի նաև երիտասարդ կիսապաշտպան Կասիմ Հաջին: 22-ամյա խաղացողը «Արարատ» տեղափոխվել է շվեյցարական «Ստադ Նիոն» ակումբից: Շվեյցարական ակումբի կազմում մասնակցել է 40-ից ավելի խաղերի, դարձել 7 գոլի հեղինակ: Կասիմ Հաջին Ֆրանսիայի և Կոմորյան կղզիների քաղաքացի է: Բուլղարացի եզրային հարձակվող Գեորգի Բաբալիևը ևս համալրել է «Արարատ»-ի շարքերը: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է բուլղարական «Վիտոշա», «Սոզոպոլ», Սոֆիայի «Լոկո» ակումբներում: 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Վարնայի «Սպարտակ»-ն է: Բուլղարիայի Բարձրագույն լիգայում այս մրցաշրջանում Բաբալիևն անցկացրել է 10 հանդիպում ու դարձել մեկ գոլի հեղինակ: Բաբալիևը նաև Բուլղարիայի տարբեր տարիքային հավաքականներում խաղալու փորձ ունի: Հանդես է եկել Բուլղարիայի Մ16 տարեկանների հավաքականում, իսկ մինչև 18 տարեկանների թիմում անցկացրել է երկու խաղ:
    16:15
    17.02.23
    Ավելին
  • Հասարակական
    «Մրի մեջ ենք, կեղտի մեջ ապրում ենք». դրսում են մնացել ՊՆ նախկին շենքում ապաստանած մարդիկ
    Երկրորդ օրն է՝ դրսում են պաշտպանության նախարարության նախկին շենքում ապաստանածները: Ընտանիքները գիշերն անցկացրել են հենց շենքի բակում: Երեխաները քնել են սառը քարերին՝ գորգերի մեջ փաթաթված: Մեր նկարահանման պահին բնակիչներից մի քանիսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Շենքում բնակվում էին Արցախից տեղահանվածներ, տարբեր պատճառներով տունը կորցրած, սոցիալապես անապահով մարդիկ: Երեկ առավոտյան ոստիկանական գնդեր են գնացել ու սկսել մարդկանց ուժով հանել իրենց կացարաններից:
    16:07
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ կտաքանա եղանակը
    Հանրապետության տարածքում` Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
    16:00
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ մարդկանց անուններով, համարներով բացում են Viber և WhatsApp հաշիվներ․ Մարտիրոսյան
    Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ։ Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են հիմնականում Վոթզափ, նաեւ Վայբեր հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։ Էս պահին , բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու «բարեկամների» հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։ Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթզափում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի բնակիչներ։ Մեկնաբանությունում դնում եմ դրա վերաբերյալ տեսանյութը, որը մենք սարքել ենք հենց Մետայի, Վոթզափի թիմի հետ։ Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»։
    15:45
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը
    «Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:
    15:30
    17.02.23
    Ավելին