Լրահոս

2023-02-17
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի նախագահը կարող է փոխվել, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը՝ ոչ. ՀՀ ԱԳՆ «իջեցված պատվեր»
    Ինչո՞ւ Հայաստանի արտգործնախարարը Անկարա այցի ընթացքում հրապարակային չխոսեց շրջափակված Արցախի մասին և Ադրբեջանի մեծ եղբորը՝ Թուրքիային չհորդորեց միջնորդել, որ բացվի 68 օր փակված Լաչինի միջանցքը: Վերլուծաբանները միաբերան պնդում են, որ Հայաստանի իշխանությունն ընդունել է թուրքական նախապայմանները, որոնց թվում է նաև Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը:
    22:37
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    8 նշան` վկայող, որ մարդը հոգեպես առողջ է
    Հոգեկան առողջությունը միայն հոգեկան հիվանդությունների կամ շեղումների բացակայությունը չէ։ Կան վարքագծի որոշակի կանոններ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ մարդը ներքուստ հավասարակշռվա՞ծ է, թե՞ այս կամ այն պատճառով խախտվել է նրա և արտաքին աշխարհի միջև եղած հարմոնիան։ Հոգեբաններն առանձնացնում են այն հատկությունները, որոնք բնորոշ են հոգեպես առողջ մարդկանց Հոգեպես առողջ մարդիկ հասկանում են, որ տրամադրության փոփոխությունները բնական են և օրինաչափ․ ուրախությունն այնպես, ինչպես տխրությունը, անխուսափելի են ու կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Հոգեպես առողջ մարդը գիտակցում է, որ բացասական էմոցիաները ոչ միայն անխուսափելի են, այլ նաև՝ հաղթահարելի, իսկ եթե թախիծն ու վատ տրամադրությունը շատ երկար են ձգվում, նրանք չեն ինքնամեկուսանում, ընդունում են մերձավորների օգնությունը և հոգեբանին դիմելը չեն համարում «հանցագործություն»։ Հոգեպես առողջ մարդիկ գնահատում են կյանքը, սիրում են այն և գոհ են, որ ապրում են։ Նրանց մոտ դրական էմոցիաները գերազանցում են բացասականներին, նրանք ապակառուցողական վարք չեն դրսևորում, սիրում են ուրախանալ, կարողանում են սիրել, հասկանում են, որ ունեն սխալվելու իրավունք և իրավիճակը կարողանում են գնահատել տարբեր կողմերից, ինչը նշանակում է նաև, որ ինքնախարազանմամբ չեն զբաղվում։ Հոգեպես առողջ մարդիկ իրենց հասարակության անդամ են համարում։ Նրանք չեն տառապում միայնությունից, չեն խուսափում մարդկանցից, իրենց համարում են սոցիումի իրավահավասար անդամ, որն իր ներդրումն ունի սոցիումի ընդհանուր կյանքում կամ այդ կյանքի դրսևորումներում։ Հոգեպես առողջ մարդիկ իրենք են կառավարում իրենց կյանքը։ Անհաջողությունների, նույնիսկ մեծ ձախողումների դեպքում մինչև վերջ չեն հիասթափվում, կարողանում են ուժ գտնել՝ հավաքելու մտքերը, քայլ անելու՝ անհաջողությունը հաղթահարելու կամ նվազագույնը կյանքի հաջորդն փուլ մտնելու համար, այդ ընթացքում հավելյալ փորձ են կուտակում, որն օգտագործում են որպես քաղած դաս՝ նմանատիպ իրավիճակներու կրկին չհայտնվելու կամ հայտնվելու դեպքում՝ դրանք ավելի հեշտ հաղթահարելու համար։ Հոգեպես առողջ մարդիկ կարողանում են ասել «ոչ»։ Դա չի նշանակում բացառել ամեն ինչ և ամեն մեկին։ «Ոչ» ասելու կարողությունը այն սահմանն է, որոնք իրենք իրենց համար և իրենց շուրջ կարողանում են գծել հոգեպես առողջ մարդիկ։ Նրանք կարողանում են ոչ միայն արժանվույնս պաշտպանել այդ սահմանը, այլև այդպիսով ապացուցում են, որ անհատականություն են՝ ընդհանուր հասարակության մեջ։ Հոգեպես առողջ մարդիկ առողջ հարաբերություններ են կառուցում շրջապատի հետ։ Հոգեկան կայուն վիճակում գտնվողները շրջապատի նկատմամբ հոգատար են, բայց նաև՝ արդարամիտ, ինչը նշանակում է, որ նրանք գնահատում ու հարգում են արժանավորներին, իսկ ոչ արժանավորների վրա ավելորդ ռեսուրս չեն ծախսում, ինչպես նաև ունակ են վերանայելու իրենց հարաբերությունները այլ անձանց հետ, եթե նրանք «սպառնում են» իրենց հոգեկան հավասարակշռությանը։ Հոգեպես առողջ մարդիկ այդ բոլոր պոցեսներն անցնում են հանգիստ, առանց ավելորդ հուզականության։ Հոգեպես առողջ մարդիկ բոլոր համար «լավը լինելու» կարիք չեն զգում, իրենց գործողություններում չեն առաջնորդվում այլոց անպայման դուր գալու մղումով կամ ցանկությամբ՝ գիտակցելով, որ շրջապատում ցանկացած պարագայում կգտնվի ինչ-որ մեկը, ում ինքը կարող է դուր չգալ։ Եթե մարդը հոգեպես առողջ է, չի անցնում սեփական «ես»-ի վրայով՝ ինչ-որ մեկին անպայման դուր գալու կամ հաճելի թվալու համար։ Հոգեպես առողջ մարդիկ նաև առողջ ինքնագնահատական ունեն։ Ամուր ու կայացած ներաշխարհ ունեցող մարդիկ քաջ գիտակցում են, որ յուրաքանչյուր անձ արժեքավոր է՝ յուրովի, այդ պատճառով իրենք իրենց առջև անհաղթահարելի պահանջներ չեն դնում, լավ գիտակցում են սեփական հնարավորությունները և կյանքից ինչ-որ կոնկրետ բան չստանալիս ողբերգություն չեն սարքում, չեն տառապում, օրինակ, որ չունեն մոդելի կազմվածք կամ Քեմբրիջի համալսարանի դիպլոմ։
    22:30
    17.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանին չեն կանչել, Զելենսկիին ծափահարում են. Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում են
    Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցի շեմին` մոտ 150 պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ հավաքվել են գերմանական Մյունխենում՝ անվտանգության համաժողովի: Առանց Ռուսաստանի անցկացվող տարվա գլխավոր անվտանգային միջոցառման գլխավոր հերոսը Զելենսկին է: Բավարիայի մայրաքաղաքում են նաև Փաշինյանն ու Ալիևը: Նրանց հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ չեն նստի նաև Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված պանելային քննարկմանը, ինչպես երեք տարի առաջ:
    22:15
    17.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Ստում են թուրքերի հետ բանակցողները». փաստեր է ներկայացնում ընդդիմադիր պատգամավորը
    Անիի կամրջի նորոգումը հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ կապ չունի․ դա վաղուց էր պլանավորվում, խորհրդարանական թղթակիցներին այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություների «կարգավորման» գործընթացը պարզապես ծխածածկույթ է: Մանուկյանը կարծում է՝ հասարակությանը կեղծ, հիմնազուրկ տեղեկություններով կերակրելու՝ իշխանության գործողությունները պետք է բացահայտվեն:
    22:07
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ե՞րբ է օրգանիզմը զգուշացնում աղի չարաշահման և հնարավոր վտանգների մասին
    Մարդն աղի պահանջի 90 տոկոսը ստանում է սննդի միջոցով: Սակայն հաճախ խախտվում է համամասնությունը և օրգանիզմն ինքն է հիշեցնում, որ ժամանական է հրաժարվել աղի մեծ պաշարներից։ Օրինակ՝ աղի հավելյալ քանակը կարող է ջուրը պահել օրգանիզմում, առաջացնել այտուցներ ու քաշի ավելացում: Ավելին, աղի չարաշահումը կարող է ազդել նաև մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել ծարավի զգացում, գլխացավեր, երբեմն նույնիսկ հիպերնատրեմիա` դեհիդրատացիոն վիճակ, որն առաջանում է, երբ արյան շրջանառության մեջ առկա աղը գերբեռնում է երիկամները` հանգեցնելով մկանային ջղաձգումների, դեպրեսիայի, փսխման և այլ երևույթների առաջացման: Հայաստանում չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին, 71%-ն էլ տանը կերակուր պատրաստելիս է աղը չարաշահում: Աղի նույնիսկ փոքր հավելյալ քանակը երկար ժամանակահատվածում ընդունելը կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա, օստեոպորոզ, ստամոքսի քաղցկեղ և սրտային հիվանդություններ: Մասնագետները վստահեցնում են՝ սննդակարգում աղի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար: Աղի չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ Երիկամների խնդիրներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները: Զարկերակային ճնշման բարձրացում: Աղի չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, քանի որ հեղուկի կուտակումը սրտին ստիպում է ավելի արագ աշխատել: Դա լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանների համար և կարող է հանգեցնել սիրտ-անոթայհին հիվանդությունների, դեմենցիայի, կաթվածի և այլ առողջական խնդիրների: Այտուցներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է հեղուկի կուտակման ամբողջ օրգանիզմում: Այտուցներն առավել հաճախ նկատվում են ձեռքերի և ոտքերի հատվածում: Խնդիրը կարելի է շտկել օգտագործելով այլ բազմաթիվ համեմունքներ, որոնք կիրառելի են աղի փոխարեն:
    22:00
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վտանգավոր մարդասպանը բանտից փախել է գառան հագուստով
    Բոլիվիայում վտանգավոր մարդասպան Խոսե Լուիս Դիասը փախել է բանտից գառան հագուստով։ Նա գառան մաշկը գցել է մեջքի վրա և չորեքթաթ սողացել քնած պահակների կողքով։ Նրան բռնել են բանտից ոչ հեռու գտնվող դաշտում։ Մանրամասները՝ տեսանյութում։
    21:45
    17.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը զենք է տալիս Ուկրաինային. հակառուսական դավեր՝ Մոսկվայի աչքի առաջ
    «Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա, իսկ մենք աչք ենք փակում դրա վրա»,- հայտարարել է պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը և պաշտոնական Մոսկվային հորդորել անարձագանք չթողնել Ալիևի ու ԱՊՀ մյուս պետությունների առաջնորդների աջակցությունը Զելենսկուն:
    21:37
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչու՞ է ձմռանը մեծանում հարբուխով հիվանդանալու ռիսկը և ինչպե՞ս չվարակվել, եթե տանը հիվանդ կա
    Հարբուխը վերին շնչուղիների վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է քթի խոռոչը։ Ըմպանը, հարքթային ծոցերը և կոկորդը նույնպես կարող են ախտահարվել։ Հարբուխն ուղեկցվում է դողով, բարձր ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով, մկանների և հոդերի ցավով։ Հիվանդության հարուցիչը բավականին ագրեսիվ է և արագ է բազմանում ու տարածվում։ Երբ գրիպով հիվանդը խոսում է, հազում կամ փռշտում, քթից, կոկորդից ու բերանից դուրս եկող մանրագույն կաթիլները արագ տարածվում են մինչև 3 մետր հեռավորությամբ, և առողջ մարդիկ, շնչելով դրանք, վարակվում են։ Հատկանշական է, որ գրիպի վիրուսն ավելի արագ է նահանջում՝ պայմանավորված շրջակա միջավայրի պայմաններով։ Տաք, չոր եղանակին, երբ ջերմաստիճանը բարձր է, արևի լույսն ու ճառագայթներն՝ ավելի ուժեղ, վիրուսը շուտ է վերանում։ Եվ հակառակը, ձմռանը, երբ ջերմաստիճանը ցածր է, խոնավության մակարդակը՝ բարձր, այն ավելի կայուն է մնում։ Մարդիկ ձմռանը գրիպով ավելի հաճախ են հիվանդանում նաև մրսելու հետևանքով, սակայն մեծ դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ ցուրտ եղանակին բնակարանները կամ աշխատասենյակները հաճախ չեն օդափոխվում, թարմ օդը չի թափանցում ներս։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է, անկախ եղանակային պայմաններից, հաճախ օդափոխել ինչպես բնակարանը, այնպես էլ աշխատասենյակը։ Իսկ ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկնումեկն արդեն հիվանդացել է հարբուխով։ Հնարավո՞ր է արդյոք խուսափել վարակվելուց։ Մի քանի տարրական կանոններ կան, որոնք պահպանելու դեպքում գրիպը կարող է շրջանցել ձեզ, նույնիսկ եթե տանը հիվանդ կա։ Գրիպով հիվանդին պետք է «մեկուսացնել» առանձին սենյակում։ Առանձին սպասք է պետք հատկացնել հիվանդին, ինչպես նաև հիգիենայի առանձին պարագաներ՝ սրբիչներ, թաշկինակներ, սպիտակեղեն և այլն։ Հիվանդի սպասքը պետք է տանն օգտագործվող սպասքից առանձին լվանալ՝ տաք, հոսող ջրի տակ՝ լվացող միջոցներով, որից հետո ողողել եռման ջրով։ Հիվանդի սենյակը պետք է «խոնավ» եղանակով մաքրել՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ։ Բնակարանը, ինչպես նաև սենյակը, որում պառկած է հարբուխով հիվանդը, պետք է հաճախակի օդափոխել՝ մինչ այդ հոգալով, որ նա տաք փաթաթվի՝ չմրսելու համար։ Հիվանդին խնամելիս պետք է դիմակ կրել, փոխել այն՝ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ։ Ինչ վերաբերում է «անվտանգության» ընդհանուր կանոններին, ապա ձմռան սեզոնին, երբ գրիպով հիվանդանալու ռիսկը մեծ է կամ արդեն հայտնի է համաճարակի բռնկման մասին, պետք է խուսափել հաճախակի մարդաշատ վայրեր՝ թատրոններ, համերգներ կամ այլ միջոցառումների այցելելուց։ Նախընտրելի է ավելի հաճախ զբոսնել թարմ, մաքուր օդին։
    21:30
    17.02.23
    Ավելին
  • Իրավական
    Բենզինն ինքն է լցրել սուրճի բաժակով. կապիտանը 4 ժամ պատմել է ողբերգական հրդեհի մասին
    Բանակային աննախադեպ ողբերգության պաշտոնական վարկածի շուրջ կասկածները ավելի են խորացել կապիտան Եղիշե Հակոբյանի հարցաքննությունից հետո: Նա քննիչներին հայտնել է, որ քնած զինվորները 15-20 րոպե ժամանակ են ունեցել դուրս գալու հրդեհվող կացարանից, սակայն չեն լսել այրվածքներ ստացած կապիտանի բղավոցներն ու մնացել են անշարժ պառկած:
    21:15
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորակազմի երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս– Ստեփանակերտ երթուղով: Ստեփանակերտում անցկացվել է մարդասիրական ակցիա, որի շրջանակներում բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ տրամադրվել։ «ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տարածքների ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։Հայտնաբերվել և վնասազերծվել է 1 պայթյունավտանգ առարկա Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը ականներից և արկերից մաքրել են 2510,1 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ,1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26765 պայթյունավտանգ առարկա: ՌԴ խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
    21:00
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Կապան քաղաքում
    Փետրվարի 17-ին, ժամը 17։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    20:45
    17.02.23
    Ավելին
  • Հասարակական
    «Պոլի վրա են քնել՝ ծխի ու մրի մեջ». ՊՆ նախկին շենքից վտարվածները կացարան են պահանջում պետությունից
    Երկրորդ օրն է՝ դրսում են պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարվածները: Ընտանիքները պատրաստվում են այս գիշեր լուսացնել հենց շենքի բակում: Երեխաները քնում են սառը քարերին՝ գորգերի մեջ փաթաթված: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակիչներին ժամանակավոր կացարաններ է առաջարկել: Անցած գիշեր ընտանիքներից մի քանիսը գնացել են նախարարության տված հասցեներով: Ասում են՝ կա՛մ բանալին դուռը չի բացել, կա՛մ տանն արդեն ապրողներ են եղել:
    20:30
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում․ վարորդը հոսպիտալացվել է
    Փետրվարի 17-ին, ժամը 17։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Գեղի գետի կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել Գեղի գետում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Կապանի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    20:21
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիկին Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը․ փաստաբան
    Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նկատեցի, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի փաստաբան «պաշտպաններից» մի կին մանրամասն պատմելով Սեդա Սաֆարյանի ՄԻԵԴ-յան գործունեությունը անդրադաձել է նաև վերջին շրջանում լայն քննարկման առիթ դարձած՝ ՍԴ դատավոր-փաստաբան համատեղության թեմային: Այդ պատմության մեջ «պաշտպան»-ը մասնավորապես նշել է, թե Սեդա Սաֆարյանը բոլորիցս լավ իմանալով, որ իրավունք չունի զբաղվել փաստաբանությամբ՝ վտանգելով իրեն, գնացել է այդ քայլին (փաստաբանություն է արել) հանուն Վարդենիսի դեպքով անցնող տուժողոների իրավունքների պաշտպանության: Նա նաև նշել է, որ իր երազանքների դատավորը հենց տիկին Սաֆարյանն է: Գիտե՞ք ինչն է այս պատմության մեջ ամենածանրը․ եթե տիկին Սաֆարյանը չխախտեր օրենքը և ՍԴ անդամի համատեղությամբ չաներ այդ գործով փաստաբանություն, ապա հնարավոր կլիներ իրականում պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, և ոչ թե այդ ապօրինության հետևանքով դատարանն առանց քննության կթողներ վերաքննիչ բողոքը: Այսինքն, ստացվում է, որ տիկին Սաֆարյանը ամբողջ ուժով խանգարել է Վարդենիսի գործով տուժած անձանց իրավունքների վերականգման հնարավորությանը:
    20:15
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժի հետանքով հայկական եկեղեցիներ են վնասվել
    Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժը վնաս է հասցրել նաև Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող հայկական երեք եկեղեցիներին, մեկն ամբողջությամբ փլվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում էր կիսավեր վիճակում (փլված էր միայն տանիքը), ամբողջովին փլվել է: Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինությունը բարեբախտաբար չի վնասվել, բայց վնասվել է ներսի մի հատվածը և դրսում գտնվող աղբյուրի կողքի պատը: Իսքենդերունի (Ալեքսանդրետ) Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցին նույնպես ներսի հատվածում վնասներ է կրել, որոնք հնարավոր է վերանորոգմամբ շտկել: Նշվում է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում և Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցում ներսի մաքրման և շտկման աշախատանքներ են իրականացվում: 331652569_510340791263225_4350008281300310199_n.jpg (66 KB) 331517296_525751379644543_8278326839663613642_n.jpg (120 KB) 331472013_751220486211623_5386468563846925137_n.jpg (361 KB)
    20:00
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորված անձն իր հետ «Գորիս» ՔԿՀ բերված հավի չախոխբիլիում թաքցրել էր բջջային հեռախոս
    2023 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վ. Ա.-ն տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փետրվարի 17-ին կալանավորված անձը վերադարձվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և այնտեղ ենթարկվել անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով: Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ՁՊՎ-ում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար: Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото.
    19:45
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի պարեկները ատրճանակ են հայտնաբերել
    Փետրվարի 14-ին պարեկային ծառայության Տավուշի գումարտակի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում ստուգել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական։ Բացի այդ, մեքենայի պահոցում ատրճանակ կար։ Ըստ նրա՝ ատրճանակն ընկերոջինն է։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
    19:30
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսագրությունում պատկերված կինը որոնվում է
    Տեսագրությունում պատկերված կինը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    19:15
    17.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
    Չիլիի մայրաքաղաքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել ԱՄՆ դեսպանատան շենքից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող բարձրահարկ շենքի կողքին. հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պարզաբանվում է, որ տեղում աշխատում են սակրավորներ։
    19:00
    17.02.23
    Ավելին