Լրահոս

2023-02-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է
    Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ–Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
    15:00
    21.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նոր երկրաշարժեր Թուրքիայում. զոհեր ու վիրավորներ կան
    Թուրքիայի հարավում 2 նոր երկրաշարժ է եղել: Գրանցված 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները ևս երեք մարդու կյանք են խլել, վիրավորվել է 213 մարդ: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հորդորել է բնակիչներին չմոտենալ վնասված շենքերին: Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։
    14:51
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրի դավաճանները պատասխանատվության կենթարկվեն. Պուտին
    Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ:
    14:47
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի Սևանի փողոցում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
    Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։ Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետև հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ, ապա մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:
    14:45
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա. Պուտին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում։
    14:37
    21.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանն առաջարկում է ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել՝ «3+3» ձևաչափով
    Թեհրանը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին է հայտնել: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն է այս մասին ասել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Սա, ըստ էության, 3+3 ձևաչափի գործարկման հերթական փորձն է:
    14:33
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ պատգամավորների հետ
    Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին:
    14:30
    21.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստանում ԵՄ առաքելությունը Մոսկվան դիտարկում է որպես ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու փորձ
    Մոսկվան Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան անազնիվ է անվանել դիտորդներին՝ շեշտելով, որ նրանք անտեսել են Բաքվի բացասական գնահատականը:
    14:18
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ավելացել են բաց տարածքներում հրդեհների բռնկման դեպքերը
    Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված և քամու ուժգնացման պատճառով, ավելացել է չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգերը:
    14:15
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԽ քարտուղարն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը
    Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:
    14:07
    21.02.23
    Ավելին
  • Հայաստան
    ԵՄ դիտորդները՝ Հանրապետության հրապարակում. սկսվել է պարեկությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին
    Եվրամիության դիտորդական առաքելությունը երկուշաբթի սկսել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի տարածքում: «Հայլուր»-ի տեսախցիկը Հանրապետության հրապարակում ֆիքսել է Եվրամիության առաքելության մեքենաները: Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերում հույս է հայտնել, որ առաքելությունը կնպաստի վստահության մթնոլորտի ամրապնդմանը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում
    14:00
    21.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բաքվի նոր նախապայմանը. նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ գերիների վերադարձ
    Ադրբեջանը կվերադարձնի Բաքվում պահվող հայ գերիներին՝ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. ըստ էության, սա է հնարավոր դուրս բերել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքից: Թահիր Միրքիշլին ասել է.
    13:48
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված սպա Զորակ Երանոսյանը Շիրակի մարզից էր. MediaHub
    Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
    13:45
    21.02.23
    Ավելին
  • Հասարակական
    Վարդենիսի հոգեբուժարան են այցելել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները
    Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր իր զեկույցներում գրել տուն-ինտերնատում հակահիգենիկ պայմանների, գերբեռնվածության, ժամկետանց դեղերի ու զսպման միջոցների կիրառման կարգի խախտումների մասին:
    13:35
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բազմաբնակարան շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
    Փետրվարի 21-ին, ժամը 10։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղում այրվում է եռահարկ բազմաբնակարան շենքի տանիք։
    13:30
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    23-ամյա աղջիկը փորձել է կամրջից ցած նետվել
    Oրեր առաջ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նույն մարզի բնակիչ, 23-ամյա Մարիամ Վ․-ն փետրվարի 18-ին իր բնակության վայրում գտնվող կամրջից փորձել է ցած նետվելու եղանակով ինքնասպան լինել։
    13:20
    21.02.23
    Ավելին
  • Իրավական
    ՍԴ դատավորի պաշտոնանկության հարցը կմտնի ԱԺ. փաստաբաններն ավարտել են միջնորդությունը
    Փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը ավարտել են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը, այն կներկայացրեն Ազգային ժողովի նախագահին, «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով դիմել Բարձր դատարան՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:
    13:15
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 1 միլիարդ արժեքով ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք
    Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։
    13:13
    21.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումը սպառնում է միջազգային անվտանգությանը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունը
    Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք երկրներ ԿԺԴՀ-ին դատապարտում են հրթիռների արձակման համար և երկխոսության կոչ են անում Փհենյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հրապարակել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը:
    13:10
    21.02.23
    Ավելին
  • Իրավական
    Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունն է քննում Հակակոռուպցիոն դատարանը
    Արդեն կես ժամ է՝ Հակակոռուպցիոն դատարանը քննում է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը: Խաչատուրովը ձերբակալվել է երեկ երեկոյան ժամը 8-ին: «Հայլուրի» հետ զույցում նրա փաստաբանն ասել է, որ Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը և կալանքի միջնորդություն ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
    13:04
    21.02.23
    Ավելին