Լրահոս
2023-02-20
-
ՀասարակականԲանակում երեք զոհ՝ մեկ օրում. 2 զինվոր գլորվել է ձորը, 1-ը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացելՄեկ օրում երեք զոհ ենք ունեցել բանակում: Կիրակի Սյունիքում ձորն է գլորվել Ուազը, որով զինվորները տաք հագուստ էին տանում դիրքապահ ծառայակիցներին: Երկու զինծառայող զոհվել է: Տավուշի դիրքերում էլ ժամկետայինը հրազենի մահացու վիրավորում է ստացել գլխին:Ավելին23:4520.02.23 -
ԱշխարհՍաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիաներ Թբիլիսիից՝ Կիև, Փարիզից՝ Վաշինգտոն20 երկրի մայրաքաղաքում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիաներ են անցկացվել:Ավելին23:4320.02.23 -
ԱրցախԱրցախը կորցնելու գործընթացը. առանց էմոցիաների35 տարի առաջ Արցախը ազգային բարձր արժեք էր, որը պահպանել չհաջողվեց: Հակառակ Ադրբեջանի, որտեղ երեք տասնամյակ անփոփոխ է մնացել պետականամետ քաղաքականությունը, թե առանց Ղարաբաղ չկա Ադրբեջան: Արցախյան շարժման 35-ամյակի օրը քաղաքագետները Երևանում քննարկել են մեր բացթողումները, Արցախը վերջնականապես չկորցնելու համար լուծումներ առաջարկել:Ավելին23:3020.02.23 -
ՏարածաշրջանՍիրիայում գտնվող բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում նոր երկրաշարժից տուժածներինՀալեպում տեղակայված դաշտային հոսպիտալի անձնակազմի բելառուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում երկուշաբթի օրը տեղի ունեցած նոր երկրաշարժից տուժածներին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Այս պահին բելառուս զինվորական բժիշկները տուժածներին օգնում են ոչ միայն ռազմադաշտային հոսպիտալում, այլև անմիջապես քաղաքի փողոցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բելառուսի զինված ուժերի հատուկ նշանակության բժշկական ջոկատը փետրվարի 14-ին մեկնել է Սիրիա՝ փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բելառուս ռազմական բժիշկները ռուս զինծառայողների աջակցությամբ Հալեպում հիմնել են ռազմադաշտային հոսպիտալ։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 17-ից հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 375 մարդ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ SANA գործակալությունը հաղորդել էր, որ առնվազն վեց մարդ է տուժել երկուշաբթի օրը երկրի հյուսիսում գտնվող Հալեպում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ըստ բժիշկների՝ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ։ Ինչպես նշել է Հալեպի առողջապահության վարչության ղեկավար Զիյադ ալ-Հաջ Թահան, «հիվանդանոց տեղափոխված բնակիչները լուրջ վնասվածքներ չունեն»։ Որոշ ժամանակ առաջ հաղորդվել էր, որ ցնցումների հետևանքով Հալեպի մի քանի թաղամասերում շենքերի փլուզումներ են գրանցվել։ Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժի մասին, որոնք տեղի են ունեցել 17 րոպե տարբերությամբ։ Ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։ Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն վեց մարդ է տուժել։Ավելին23:2820.02.23 -
ԻրավականՁերբակալել են Գրիգորի Խաչատուրովին. Փաշինյանն իրագործում է Ալիևի երազանքը. «168.am»Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականություն դարձնել իր գործընկեր Իլհամ Ալիևի երազանքը` նա ոչ միայն հետևողականորեն քանդում է բանակը, այլև մեկուսացնում լավագույն զինվորականներին: 168.am-ի տեղեկություններով` բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար: Փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վատ բեմականացված ելույթների արդյունքում, երբ քննարկում էին Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Այդ քննարկումների նպատակը շատերի համար հասկանալի էր` թիրախում Գրիգորի Խաչատուրովն է: ՔՊ-ականների կողմից Սեյրան Օհանյանին վերագրվող հանցանքում Զինված ուժերի ստեղծման և կայացման հիմքում կանգնած Յուրի և Գրիգորի Խաչատուրովների անունների շահարկումն, ի դեպ, պայմանավորված էր նրանով, որ 2018 թվականից ի վեր Յուրի և Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, բանակը նպատակադրված կազմաքանդելու, 44-օրյա պատերազմի պարտության և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների վերաբերյալ։ Փաշինյանի մտասևեռումն արդեն իսկ ակնհայտ էր նաև այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Գրիգորի Խաչատուրովը զինվորականների հետ միասին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` փորձելով կասեցնել այս արհավիրքը։ Նշենք, որ գործը քննվելու է այս իշխանությունների կամակատար և ԲԴԽ-ի կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանում:Ավելին23:2420.02.23 -
ՏարածաշրջանԻրանը հրթիռներով է ամրապնդում դիրքերը. Արևմուտքին անհանգստացնում է ռուս-իրանական համագործակցությունըՎաշինգտոնը չափազանց մտահոգված է Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցության խորացումից։ Սպիտակ տունը հայտնել է՝ տեղեկություններ ունի, որ Մոսկվան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է խնդրել Թեհրանից:Ավելին23:2220.02.23 -
ՏարածաշրջանՄարդկային կորուստ՝ Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով. կան վիրավորներՀաթայ նահանգի Սամանդաղ քաղաքում երկրաշարժի հետևանքով կին է մահացել. Այս մասին երկուշաբթի հայտնել է CNN Türk-ը։ Նրա խոսքով՝ կնոջ գլխին բետոնի կտոր է ընկել։ Դեֆնե քաղաքի փլատակների տակ, որը նույնպես նոր երկրաշարժի էպիկենտրոնում է եղել, առնվազն չորս մարդ կա։ Փրկարարներն արդեն փորձում են շենքի փլատակներից դուրս բերել նրանցից մեկին։ Հաղորդվում է, որ առնվազն ութ մարդ է տուժել Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով: Իշխանությունները հանրությանը խնդրում են հեռու մնալ շենքերից: Կեսօրին որոշ քաղաքացիներ որոշել են վերադառնալ իրենց տները՝ կա՛մ որոշելով, որ վտանգն անցել է, կա՛մ իրենց բնակարաններից անձնական իրեր վերցնելու նպատակով։Ավելին23:1720.02.23 -
ԱրցախԱրցախյան շարժման 35-ամյակին Ստեփանակերտը դիմում է աշխարհին՝ Ադրբեջանին զսպելու կոչովԱրցախյան շարժման 35-ամյակի օրը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միասնության պար են բռնել արցախցիները: Հայկական երկրորդ հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում՝ Շարժման 35-ամյակի առիթով հայտարարություն ընդունել: Ինչպես 88-ին, այնպես էլ հիմա՝ 71 օր շրջափակված Արցախը հավատում է՝ նոր զարթոնք լինելու է:Ավելին23:1520.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում նոր ցնցումներից հետո տների փլատակների տակ մարդիկ կան. Հաթայի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայի Հաթայի քաղաքապետն ասել է, որ նոր ցնցումներից հետո տների փլատակների տակ մարդիկ կան, փրկարարներն ուղարկվել են օգնության: Մարդիկ դուրս են եկել փողոցներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Հաթայ նահանգը երկրաշարժից հետո ամբողջովին հոսանքազրկվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ երկուշաբթի երեկոյան մեկ ժամվա ընթացքում Թուրքիայում 6.3, ապա 5.8 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժից տուժել է նաև Սիրիան, որտեղ շենքեր են փլուզվել, կան վիրավորներ:Ավելին23:0420.02.23 -
ՀասարակականԱլիևի «սողացող» ծրագիրը. Հայաստանի ամեն 4-րդ բնակիչը կարող է ադրբեջանցի լինելՀայաստանից հեռացած ադրբեջանցիներին մեր երկրում վերաբնակեցնելու՝ Ալիևի ծրագիրը թափ է հավաքում: Եթե Բաքվի այդ նախաձեռնությունը իրականանա, մեր երկրում ամեն 4-րդը կարող է ադրբեջանցի լինել, կարծում են Ադրբեջանի հարցերով փորձագետները: Նրանց խոսքով, սա ամենևին էլ սյուրռեալիստական ինչ-որ բան չէ:Ավելին23:0020.02.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք. ՀՀ ԱԻՆՍույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:Ավելին22:5520.02.23 -
Արտաքին քաղաքականությունՆվաստացում և դավադրություն՝ Մյունխենում. Փաշինյանն ու Ալիևը նույն բանն էին ասում՝ Արցախի հետ կապվածԽաղաղության արևմտյան պատկերացումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հիտլերյան խաղաղեցումն է հիշեցրել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը, երբ երկու մասի բաժանվեց Չեխոսլովակիան, որը երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը դրեց: Մյունխենում ամերիկյան միջնորդությամբ վերսկսված հայ-ադրբեջանական բանակցությունները, ըստ ընդդիմության, նվաստացուցիչ են հայկական կողմի համար, մինչդեռ, պատգամավորների խոսքով, Հայաստանի վարչապետի խոսքերը ոչ թե հակադարձում, այլ լրացնում էին Ալիևին:Ավելին22:4520.02.23 -
ՏարածաշրջանՄեկ ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել ԹուրքիայումԱղետների օգնության վարչությունը (AFAD) հաղորդել է Թուրքիայի Հաթայ նահանգում տեղական ժամանակով ժամը 20.07-ին երկրորդ երկրաշարժի մասին՝ 5.8 մագնիտուդով։ Երկուշաբթի երեկոյան իշխանությունները հայտնել են նահանգում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ CNN Türk-ի թղթակիցը հայտնել է շոշափելի ցնցումների և ավերածությունների մասին։ Երկուշաբթի օրը նահանգ է այցելել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Տեղական ժամանակով ժամը 20:07-ին Թուրքիայի Հաթայ նահանգում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է Սամանդաղ շրջանում»,- հայտնել են վարչությունից։Ավելին22:3020.02.23 -
ՄիջազգայինԱՄՆ նախագահի խիստ գաղտնի այցը՝ Ուկրաինա. «Կրեմլի կործանման» հույս ունի ԿիևըՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անսպասելի այցելել է Կիև: Նա Զելենսկիի հետ շրջել է Կիևի փողոցներում, վստահեցրել, որ շուտով Ուկրաինա կհասնեն խոստացված 700 տանկերը, միլիոնավոր հրանոթներն ու զրահատեխնիկան: Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա, որի մասին Սպիտակ տունը նախապես ոչ մի հայտարարություն չէր արել:Ավելին22:1520.02.23 -
ՏարածաշրջանԹուրք-սիրիական սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել սիրիա-թուրքական սահմանին, հայտնել են եվրոպացի սեյսմոլոգները։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 17.04-ին Թուրքիայի Անթաքիայից ինը կիլոմետր և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա: Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։ Իր հերթին, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը տուժել է Թուրքիայի Հաթայ նահանգում։ Ըստ CNN Turk-ի թղթակցի՝ ավերածություններ կան։ «Երկիրը դողաց ոտքերի տակ, շատ ուժեղ ցնցումներ են եղել, ավերածություններ կան»,- հայտնում է հեռուստաալիքը։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան. այնտեղ զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրեթե 2,5 հազարը վիրավորվել է։Ավելին22:0020.02.23 -
ՔաղաքականԱրցախում գոյություն ունի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ Դավիթ ԲաբայանԱրցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրում է. «Եթե հանկարծ Արցախում լինեն պաշտոնանկություններ, ինչո՞ւ պետք է դա կապ ունենա Բաքվի հետ։ Բաքուն ի՞նչ կապ ունի Ռուբենի պաշտոնավարման կամ պաշտոնանկության հետ։ Ի՞նչ տարաձայնություններ պետք է լինեն Արցախի ապագայի վերաբերյալ, ո՞վ է ինչ պաշտպանում, և ո՞վ չի պաշտպանում։ Խնդիրը պետք է ճիշտ ձևակերպել՝ Արցախում գոյություն ունի միասնական մոտեցում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ սա տասնամյակներ շարունակ մեր մոտեցումն է, պետք չէ կապել մեկ մարդու հետ։ Ադրբեջանը մեզ ատում է, ժողովուրդը չէ, պետությունը, և բոլորս միակարծիք ենք, որ չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա բոլորիս մոտեցումն է։ Եվ Ռուբենը որևէ նոր բան չի ասել»:Ավելին21:4520.02.23 -
ՀասարակականԱդրբեջանցի է գյուղում հայտնվել հրդեհից առաջ. զոհված զինվորների ծնողները պատասխաններ են պահանջումԱյսօր կառավարության մոտ սկանդալային հայտարարություն են արել Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած 15 զինվորների հարազատները: Զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրն ասել է, որ հրդեհից ամիսներ առաջ ադրբեջանցի զինվորական է հայտնվել գյուղում, որին բռնել են վաշտի տղաները, հանձնել հրամանատարությանը: Այդ միջադեպի մասին իմանալով են ծնողները շարունակում պնդել դիվերսիայի վարկածը:Ավելին21:3020.02.23 -
ՄիջազգայինՏասնյոթ ռուս դիվանագետ կլքի ՆիդերլանդներըՏասնյոթ ռուս դիվանագետ ստիպված կլինի լքել Նիդերլանդների Թագավորությունը՝ երկու երկրներում աշխատող դիվանագետների թիվը հավասարեցնելու Նիդերլանդների որոշման շրջանակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Յան Սվիլենսը: Ավելի վաղ ասվել էր, որ խոսքը տասը դիվանագետի մասին է, սակայն Սվիլենսը շեշտել է, որ խոսքը 17 դիվանագետի մասին է: Դիվանագետները երկիրը պետք է լքեն երկու շաբաթվա ընթացքում:Ավելին21:1520.02.23 -
ՏարածաշրջանՎրաստանից Հայաստան արտահանման ցուցանիշն աճել էՎրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը (Geostat) հրապարակել է Վրաստանում 2023 թվականի հունվար ամսվա ապրանքաշրջանառության վիճակագրությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Տեղեկության համաձայն՝ 2023 թվականի հունվարի տվյալներով Ռուսաստանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Վրաստանի ապրանքաշրջանառության 18 տոկոսը ստացվում է այս երկրից։ Ընթացիկ տարվա առաջին ամսվա ընթացքում Վրաստանից ամենաշատ ապրանք արտահանվել է Ռուսաստան, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Հունվար ամսին Վրաստանից Հայաստան է արտահանվել 69․8 միլիոն դոլարի ապրանք, այս ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 235․6 տոկոսով։ Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 51,9 մլն ԱՄՆ դոլար։ 2023 թվականի հունվարին Վրաստան ամենաշատ ապրանք ներմուծող երկրների եռյակում են Ռուսաստանը (175,8 մլն ԱՄՆ դոլար), Թուրքիան (164,7 մլն ԱՄՆ դոլար) և Ադրբեջանը (68,5 մլն ԱՄՆ դոլար)։Ավելին21:0020.02.23 -
ԱշխարհԸնկերության հետևում թաքնված է ԴՆԹ-ի նմանությու՞նըԵրկու ամերիկացի գիտնականների կողմից կատարված և մի շարք տարաձայնություններ առաջացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ մենք գենետիկորեն ավելի մոտ ենք մեր ընկերներին, քան անծանոթ մարդկանց: Ամերիկյան փոքր քաղաքներից մեկում մոտ 2000 բնակիչների ԴՆԹ-ն ուսումնասիրելով՝ գիտնականները հայտնաբերել են, որ ընկերների մոտ առկա են 0.15 անգամ ավելի շատ ընդհանուր գեներ, քան անծանոթների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվելուն պես արժանացել են շատ գիտնականների քննադատությանը: Հետազոտության համահեղինակ Ջեյմս Ֆաուլերը Յեյլի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Կրիստակիսի հետ վերլուծել է մոտ 500000 միակորիզ պոլիմորֆիզմ՝ գենետիկ փոփոխականության մարկեր: Հետզոտության մասնակիցները ոչ միայն տրամադրել են իրենց ԴՆԹ-ի նմուշները, այլև ասել, թե ովքեր են իրենց մտերիմ ընկերները: Պրոֆեսորներ Ֆաուլերը և Կրիստակիսը հաշվել են ազգակցական կապի գործակիցը՝ սկզբում օգտագործելով մի զույգ ընկերների մարկերները, իսկ այնուհետև՝ իրար անծանոթ մարդկանց մարկերները, և հայտնաբերել են, որ այն մի փոքր բարձր է ընկերների շրջանում: «Մենք չենք խոսում ինչ-որ հատուկ գեների մասին, այլ խոսում ենք գենոմի կառուցվածքային բնորոշ գծերի մասին»,- ասել է պրոֆեսոր Ֆաուլերը՝ BBC-ի հարցազրույցի ժամանակ։ Սակայն մի շարք գիտնականներ կասկածով են մոտենում այս հետզոտության արդյունքներին, քանի որ դրա վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հետազոտվողների էթնիկական ծագումը կամ սոցիալական շերտավորման այլ ասպեկտներ, որոնք կարող էին հանգեցնել մարդկանց կողմից՝ գենետիկորեն իրենց նման մարդկանց հետ մտերմանալուն: Ըստ նրանց, նման հետազոտությունն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե հետազոտվողները ազգակցական որևէ կապ չունենան իրար հետ, իսկ ազգակցական կապի բացակայությունն ապացուցելը գործնականորեն անհնարին է: Օքսֆորդի համալսարանի վիճակագրության մասնագետները գտնում են, որ ամերիկյան հետազոտության արդյունքների վրա կարող էր ազդել պոպուլյացիայում շատ դժվար հայտնաբերելի գենետիկ կառուցվածքը և նման հետազոտությունները չափազանց մեծ շեշտ են դնում ԴՆԹ-ի կառուցվածքային հաջորդականության վրա: Մասնագետների խոսքով, միակորիզ պոլիմորֆիզմները՝ բացառությամբ հազվադեպ պատահող գենետիկ հիվանդությունների, մինչև հիմա տեղեկատվություն չեն տրամադրել մարդու վարքագծի և բնավորության մասին: Սակայն հետազոտության հեղինակները վստահ են իրենց արդյունքների վրա. «Չնայած անսահման քանակի հնարավոր պերմուտացիաների առկայությանը՝ որպես մեզ ընկերներ մենք ինչ-որ կերպ ընտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր նման են մեր ազգականներին»,- ասել են գիտնականները:Ավելին20:4520.02.23