Լրահոս

2023-02-24
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է «Սուրմալու»-ի պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։ «Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով: Վարույթի շրջանակում պարզվել էր, որ Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում՝ փոխհատուցել այն: Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թականի հունիսի 18-ի հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր: Արդյունքում, տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ: 2022 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր: 2023 թվականի հունվարի 21-ին, սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    18:30
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարալիկ քաղաքում բռնկված հրդեհը մարվել է
    Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։40-ին։
    18:15
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունը: «Արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ միջազգային մակարդակով համակարգված պատժամիջոցների և առևտրի ոլորտում միջոցառումների նոր փաթեթի մասին: Մասնավորապես, արգելք է դրվել Ռուսաստան յուրաքանչյուր այնպիսի ապրանքի արտահանման վրա, որոնք օգտագործվել են մարտական գործողությունների անցկացման համար», - ասվում է հաղորդագրությունում: Ինչպես նշվում է փաստաթղթում, «խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»։ Պատժամիջոցներ են սահմանվել ռազմական տեխնիկայի արտադրությամբ կամ վերանորոգմամբ զբաղվող ընկերությունների՝ «Իզումրուդ» ԲԲԸ-ի, «Էլեկոն զավոդ» ԲԲԸ-ի, «Լոմո» ԲԲԸ-ի, «Զվեզդա» ԲԲԸ-ի, «Զավոդ Սոկոլ» ՍՊԸ-ի նկատմամբ. ռուսաստանյան երկու խոշորագույն պաշտպանական ընկերությունների՝ «Ռոստեխ»-ի և «Ալմազ Անտեյ»-ի, ինչպես նաև «Սանկտ Պետերբուրգ բանկ», «Ուրալսիբ», «Բանկ Զենիթ»,«ՄՏՍ բանկ» բանկերի հետ կապված 34 ներկայացուցիչների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Փորձարարական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը, որը մտնում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի մեջ, ինչպես նաև Տեխնիկական ֆիզիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ​​ինստիտուտը։ Պատժամիջոցների նոր ցուցակում տեղ են գտել նաև 80 ֆիզիկական անձինք, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, «Աերոֆլոտ» ՀԲԸ-ի գլխավոր տնօրեն և կառավարման նախագահ Սերգեյ Ալեքսանդրովսկին, «Ռոստեխ» ավիացիոն համալիրի տնօրեն Անատոլի Սերդյուկովը, «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն, «Ռոստեխ»-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Անդրիանովը, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Սամարայի մարզի նահանգապետ Վլադիմիր Արտյակովը։ Պատժամիջոցներ են սահմանվել «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովայի, «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովի և Ի.Մ.Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական ​​համալսարանի ռեկտոր Վիկտոր Մարտինովի նկատմամբ:
    18:00
    24.02.23
    Ավելին
  • Միջազգային
    Տանկերի դեմ պատնեշներ է դնում Լեհաստանը՝ Բելառուսի ու Ռուսաստանի հետ սահմանին
    Լեհաստանը հակատանկային պատնեշներ կտեղադրի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններին: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հնարավոր հարձակումը զսպելու համար են պատնեշներ կառուցում: Լեհաստանը դեռ մինչև ուկրաինական պատերազմն էր փշալարել քաշել Բելառուսի հետ սահմանին: Վարշավան նաև մտադիր է արտաքսել Բելառուսի դեսպանատան ռազմական կցորդին։
    17:45
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի մանվածքեղենի արտադրամասի տարածքում այրվում է բամբակ
    Փետրվարի 24-ին, ժամը 15։53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցում գտնվող «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի մանվածքեղենի արտադրամասի տարածքում այրվում է բամբակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
    17:30
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիները գրում են, որ միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում․ Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը գրում է․ Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ: Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի: Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից:
    17:22
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանում մեքենա է այրվել
    Փետրվարի 24-ին՝ ժամը 13։48-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը։
    17:15
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել ԱԽ նիստ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:
    17:07
    24.02.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել ԱԺ աշխատակազմին
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դարձյալ պարգևատրման կարգադրագիր է ստորագրել: Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել Ազգային ժողովի աշխատակազմին՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով։ Ավարտ չունեցող պարգևատրումների ֆոնին՝ խորհրդարանում օր օրի անվտանգության միջոցներն են ավելանում: «Հայլուրի» տեսախցիկը արձանագրել է, որ տեսախցիկ է տեղադրվել անգամ ԱԺ պարսպից դուրս դիտարկումների համար:
    17:00
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել
    Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:
    16:52
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը G7-ի հանդիպմանը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
    «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների` այսօր նախատեսված վիրտուալ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարել, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ Նա նշել է, որ «ղեկավարները կքննարկեն, թե ինչպես ենք մենք շարունակում աջակցել Ուկրաինային և մեծացնում ճնշումը» Ռուսաստանի ու այս ռազմական գործողություններին աջակցող նրա բոլոր կողմնակիցների վրա։ «Ի թիվս այլ հայտարարությունների, Միացյալ Նահանգներն ընդգրկուն պատժամիջոցներ կսահմանի այն առանցքային հատվածների դեմ, որոնք եկամուտ են բերում Ռուսաստանին, միջոցներ կձեռնարկի ավելի շատ ռուսական բանկերի, ռուսական պաշտպանական և տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաև երրորդ երկրների սուբյեկտների դեմ, որոնք փորձում են լրացնել մեր պատժամիջոցների վնասները և շրջանցել դրանք», -հայտարարել է Ժան-Պիեռը։ Ավելի վաղ պատժամիջոցների սահմանման մասին հաղորդել էր The Washington Post թերթը՝ հարցազրույց հրապարակելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ: Վերջինս զգուշացրել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի նաև չինական այն ընկերություններին ու կազմակերպություններին, որոնք չեն պահպանում Վաշինգտոնի կողմից ավելի վաղ մտցված սահմանափակումները։ «Մենք նաև այլ սահմանափակումներ ենք կիրառելու Չինաստանում տեղակայված կազմակերպությունների կամ Եվրոպայում չինական դուստր ընկերությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, ակտիվորեն խուսափում են պատժամիջոցների իրագործումից», - ընդգծել է ամերիկացի դիվանագետը։ Իր հերթին The Guardian հրատարակությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի հանդիպման մասնակիցներին կոչ կանի ակտիվացնել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու միջազգային ջանքերը: «Փուլային մոտեցման փոխարեն՝ մենք պետք է ավելի արագ առաջ շարժվենք հրետանու, զրահատեխնիկայի և հակաօդային պաշտպանության բնագավառում», - կարծիք Է հայտնել Սունակը։ Նրա խոսքով՝ «այժմ ժամանակն է աջակցել Ուկրաինային վերազինելու, վերախմբավորելու և առաջ տանելու պլանին»։
    16:45
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 հիվանդ. 9 բուժառու վերադարձել է Արցախ
    ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են,որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 122 հիվանդ։
    16:37
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաղողագործները հիասթափության և անորոշության մեջ են. Գառնիկ Դանիելյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. « Մոտ մեկ ամսից կսկսվի խաղողի էտման գործընթացը։ Ինձ հետ հանդիպումներում խաղողագործները նշում են, որ հիասթափության և անորոշության մեջ են։ ❗️Վերջին երկու տարիների ընթացքում խաղողագործները մեծ վնասներ են կրել՝ բերքը ինքնարժեքից ցածր՝ 115-120 դրամով մթերելով։ Մինչդեռ, օրինակ 2007 թվականին 1 կգ-ն մթերվել է 165 դրամով։ ❗️Պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի և պետական վերահսկողության բացակայության պատճառով տնտեսության այս ճյուղը վերացման եզրին է։ ❗️Մթերող կազմակերպությունները առիթից օգտվելով՝ մթերումը իրականացնում են անբարեխիղճ եղանակներով։ ❗️Շատերը քանդում են իրենց այգիները, որոշներն էլ չեն կողմնորոշվում ինչպես վարվել։ ❌Ի պատասխան խաղողագործների բողոքի՝ Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է, որ քանդեն կամ փոխեն այգիների տեսակները՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այլ սորտերի խաղողի մթերման դեպքում խաղողագործները խնդիր չեն ունենա։ Բացի այդ, նոր ծառերի տնկման պարագայում օգուտը կարող է զգացվել 5-10 տարի հետո միայն»:
    16:30
    24.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Վենետիկը ցամաքել է
    Ապշեցնող կադրեր՝ Վենետիկից: Քաղաքի ջրանցքները ցամաքել են անձրևներ չլինելու և ջրի մակարդակի նորմայից կես մետր նվազելու պատճառով: Այս տեսարանը տխրեցնում է ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև քաղաքի իշխանությանը: Աշխատանքից զրկվել են ջրային տաքսիները, գոնդոլները: Կաթվածահար է քաղաքի շտապօգնության ծառայության աշխատանքը: Վենետիկի ջրանցքները վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են առանց ջրի մնում:
    16:15
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կբարձրանա 12-15 աստիճանով
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
    16:00
    24.02.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում. Սիրիայում շատերը փողոցներում են գիշերում
    Թուրքիայում ու Սիրիայում ավերիչ երկրաշարժից 18 օր անց շարունակվում են հետցնցումները: Հինգշաբթի երեկոյան 5 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Հաթայ քաղաքի Դեֆնե թաղամասում: Նոր երկրաշարժի ահից Սիրիայում շատերը գիշերում են փողոցներում:
    15:45
    24.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով
    Ուկրաինայում պատերազմի տարելիցին Ֆրանսիայի ամենահայտնի ճարտարապետական հուշարձաններից Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով: Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն է կայացրել որոշումը: «Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Փարիզը հարգանքի տուրք է մատուցում ուկրաինացի ժողովրդի խիզախությանը և համերաշխություն հայտնում»,- այսպիսի հաղորդագրություն է տարածել քաղաքապետարանի պատոնական թվիթերյան էջը:
    15:30
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մասնակից թիմերը
    Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի մասնակից թիմերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Իստանբուլ Բաշակշեհիր»-ը, «Սիվասպոր»-ը, «Վեստ Հեմ»-ը, «Վիլյառեալ»-ը, «Նիցա»-ն, «ԱԶ Ալկմար»-ը, «Յուրգորդեն»-ը, և «Սլովան Բրատիսլավա»-ն։ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 16-ին։
    15:15
    24.02.23
    Ավելին