Լրահոս
2023-02-24
-
ԱռողջապահականԱսթման հղիության ընթացքում. ինչպես է դրսևորվում և ինչ ռիսկեր ունիՀղիի մոտ ասթմայի բուժումը և հսկողությունը առավելագույնս ճիշտ կազմակերպելու դպքում հղիությունը կամ կրծքով կերակրումը այլևս լուրջ խնդիրներ չեն առաջացնի։ Ժամանակակից բոլոր ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ հղիության ընթացքում ևս պետք է շարունակել ասթմայի՝ դեղորայքային բուժումը։ Այստեղ պետք է առավելագույնս զգուշություն ցուցաբերել. եթե հղի կնոջ դեղերի մեջ կան ստերոիդ դեղեր, ապա անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ և ևսմեկ անգամ համոզվել, որ այդ դեղերի ընդունումը հղիության համար վտանգ չի ներկայացնում։ Ասթմայի դեղերի մեծ մասը մոր և աճող երեխայի համար անվտանգ է։ Դրանք թույլ են տալիս, որ հղիության ընթացքում ասթմայի ախտանիշները վերահսկվեն։ Հակառակ պարագայում ասթման կարող է վնաս պատճառել նաև երեխային։ Ընդհանուր առմամբ, չվերահսկվող ասթման ավելի մեծ վտանգ է ներկայացնում հղիությանը, քան ասթմայի դեղերից որևէ մեկը։ Այսպիսով, երբեք առանց բժշկի հետ խորհրդակցելու մի՛ դադարեցրեք ասթմայի դեղերի ընդունումը։ Խոսքն ինչպես կանխարգելիչ, այնպես էլ ախտանիշները մեղմացնող միջոցների մասին է։ Որոշ կանայք հղիության ընթացքում կարող են զգալ ախտանիշների մեղմացում, հավանաբար, կապված արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման հետ։ Հղիության ժամանակ բազմաթիվ կանանց մոտ կարող են ի հայտ գալ օդի պակասի զգացում և հևոց, որը ոչ թե ասթմայի, այլ հղիությանն ուղեկցող հորմոնային տեղաշարժերի արդյունք է։ Հղիության ավելի ուշ փուլերում հևոցը կարող է պատճառվել նաև մեծացող և ստոծանու շարժունակությունը սահմանափակող արգանդով։ Սա բազմաթիվ հղի կանանց և անգամ ասթմա ունեցողների համար նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է։ Անհավանական է, որ հղիությունը դառնա ասթմայի պատճառ, եթե կինը մինչև հղիանալն ասթմա չի ունեցել։ Սակայն այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա հղիությունը ասթմայի վրա, նախապես դժվար կամ անհնար է կանխատեսելը։ Ծանր ասթմայով որոշ կանանց մոտ կարող է զարգանալ արյան բարձր ճնշում, իսկ եթե հղի են՝ պրեէկլամպսիա։ Չվերահսկվող ասթման կարող է հանգեցնել նաև վաղաժամ ծննդաբերության և անհաս (ցածր քաշով) երեխայի ծննդի։ Եթե հղիության ընթացքում կինը կարողանում է շարունակել ֆիզիկական ակտիվ կյանք վարել (օրինակ՝ վարժանքներ կատարել) կամ աշխատավայր այցելել, ապա կան որոշ քայլեր, որոնք կարող են կանխարգելել հղիության ընթացքում ասթմայի սրացումը՝ հրաժարվեք ծխախոտից, խուսափեք ալերգիայի նախադրյալներից հսկեք առկա ալերգիկ ռինիտը (հարբուխ) հակահիստամինային դեղերով՝ նախապես բժշկից ճշտելով հղիության ժամանակ ամենաանվտանգ դեղը, խուսափեք սովորական ալերգիկ ռինիտի դրդապատճառներից։ Հղիության ընթացքում ասթմայի սրացումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝ հազ, որը սաստկանում է գիշերային ժամերին, վաղ առավոտյան կամ ֆիզիկական որևէ գործ կատարելիս, շնչառությանն ուղեկցող խզզոցներ, շնչարգելության զգացում և հևոց, կրծքավանդակի լարվածության զգացում։Ավելին22:4524.02.23 -
Արտաքին քաղաքականությունԱրցախի ճանաչման պրոցես սկսելու շատ հիմքեր կան. Բաքուն չի կատարում Հաագայի դատարանի պահանջըԱրցախի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունն իսկապես հետաքրքրված է Արցախ-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ, պետք է ճանաչի Արցախի ժողովրդի օրինական ընտրությունը՝ անկախությունը: Քաղաքագետների կարծիքով՝ Արցախի ճանաչման գործընթացը կարելի է սկսել Միացյալ Նահանգներից, որը Հայաստանից բացի միակ երկիրն է, որ ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին:Ավելին22:3024.02.23 -
ՏարածաշրջանԱրնաքամ անող պատերազմի 1 տարին. ՄԱԿ-ը Պուտինից պահանջում է հանել զորքը, Չինաստանն առաջարկում է 12 կետՌուս-ուկրաինական պատերազմի տարելիցն է այսօր: Մեկ տարի առաջ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում ռազմական օպերացիա սկսելու մասին: Ամիսներ անց Դոնբասի ու Լուգանսկի շրջաններում հանրաքվե անցկացվեց Ռուսաստանին միանալու համար: Մեկ տարի անց Դոնբասում դեռ թեժ մարտերը շարունակվում են: Մոսկվան շարունակում է պահանջել, որ ապառազմականացվի Ուկրաինան: Արևմուտքը շարունակում է զինել Ուկրաինան:Ավելին22:2224.02.23 -
ԱռողջապահականՕրգանիզմի ջրազրկման հիմնական պատճառներըՄեր օրգանիզմի մոտ 60 %-ը ջուր է, և միևնույն է, այն երբեմն ջրազրկվում և պաշարների ավելացման կարիք է զգում: Դեհիդրատացիայի հետևյալ հինգ պատճառներին ուշադրությամբ հետևելու դեպքում, կարել է ժամանակին կանխել խնդիրը՝ Դիաբետ Չախտորոշված շաքարային դիաբետի կամ դիաբետի ոչ ադեկվատ բուժման հետևանքով արյան մեջ գլյուկոզի պարունակությունը բարձր է լինում: Օրգանիզմը փորձում է միզարձակության հաճախացման շնորհիվ ազատվել հավելյալ գլյուկոզից, ինչն էլ մարդուն ջրազրկման վտանգին է ենթարկում: Այս պարագայում անհրաժեշտ է խոսել համապատասխան բժշկի կամ էնդիկրինոլոգի հետ։ Ալկոհոլ Խմելը դիուրետիկ էֆեկտ ունի, ստիպում է արագ կորցնել հեղուկը, միևնույն ժամանակ անկարող դարձնելով ընկալել, որ ջրազրկվում եք, ինչն իրավիճակն ավելի է բարդացնում: Մեծ բարձրություն Մեծ բարձրություններում ավելի արագ ենք ջրազրկվում: Պատճառն այն է, որ օրգանիզմը փորձում է հարմարվել նոր միջավայրին, բարձրացնելով հեղուկների էքսկրեցիան ու հաճախացնելով շնչառությունը (ինչի հետևանքով ավելի շատ գոլորշի ենք արտաշնչում): Հղիություն Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններից են նաև շրջանառվող արյան ծավալի ու սրտի արտամղման մեծացումը: Դրանք նույնպես բարձրացնում են ջրի պահանջը: Սթրես Երկարատև սթրեսը սպառում է մակերիկամները (որոնք արտազատում են սթրեսի հորմոնները): Դա բացասական է ազդում օրգանիզմում հեղուկների մակարդակի կառավարման վրա՝ հանգեցնելով Էլեկտրոլիտների մակարդակի նվազման ու ջրազրկման։Ավելին22:1524.02.23 -
ՔաղաքականԱրցախը հայկական պահելու ճանապարհ կա. նախկին ԱԳ նախարարը տարբերակներ է ներկայացնում«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան է պղտորված, որ չի կարելի թույլ տալ, որ այդ պղտոր ջրում Ադրբեջանը կարողանա որսալ մեր արցախյան ոսկե ձկնիկը»: Երևանում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա կոչ է արել Փաշինյանի կառավարությանը ոչ մի դեպքում Բաքվի հետ որևէ փաստաթուղթ չստորագրել հիմա: 1994-ից ղարաբաղյան կարգավորման բանակցություններին ծանոթ դիվանագետը վստահ է՝ Ադրբեջանը բանակցում է իր ավարը օրինականցնելու համար և ոչ թե խաղաղության:Ավելին22:0024.02.23 -
Արտաքին քաղաքականությունԲրյուսել են կանչում Փաշինյանին ու Ալիևին. Արևմուտքը խլում է նախաձեռնությունը ՄոսկվայիցԱյն, որ Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, արդեն երկու օր է՝ պնդում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը: Նա, իհարկե, նկատում է, որ կողմերը պետք է որոշեն՝ գնա՞լ Բրյուսել, թե՞ ոչ: Հավանաբար Երևանին ու Բաքվին համոզելու համար է տարածաշրջանային վերջին այցից մեկ ամիս անց Երևան եկել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:Ավելին21:5224.02.23 -
ԱշխարհՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի օգնությունն ավելացնելու մասինՆԱՏՕ-ն ավելացնում է օգնությունն Ուկրաինային և կշարունակի դա անել այնքան, որքան պահանջվի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարությունն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 1 տարվա կապակցությամբ։ «Մենք այսուհետ Էլ կշարունակենք Ուկրաինայի քաղաքական և գործնական աջակցությունը, մինչ այն պաշտպանվում է Ռուսաստանի ներխուժումից, և կպահպանենք մեր աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է՝ օգնելու Ուկրաինային , որ հաղթի: Այս համատեքստում ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համակարգումը համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵՄ-ի, ինչպես նաև համախոհ երկրների հետ», - ասված է հայտարարության մեջ։ ՆԱՏՕ-ի երկրները նաև ընդգծում են, որ «նախկինի նման լի են վճռականությամբ՝ պահպանելու համակարգված միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա»: Փաստաթղթում ասվում է, որ «ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդում է զսպման և պաշտպանության իր դիրքերը և նախկինի պես պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը»: Հայտարարությունում նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր ,բաց դռների քաղաքականությանըե: «Մեր հանձնառությունը Վաշինգտոնի պայմանագրին, ներառյալ՝ 5-րդ հոդվածին, անխախտ է: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ: Մենք ողջունել ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությունը՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամներ և վերահաստատել ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը», - ընդգծում է դաշինքը: Հայտարարությունում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ամրապնդել իր գործընկերությունն Ուկրաինայի հետ՝ նրա եվրաատլանտյան ձգտումներին զուգահեռ: «Մենք նաև ամրապնդում ենք մեր մյուս գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ օգնելով այն երկրներին, որոնք առավել մեծ չափով են ենթարկված Ռուսաստանի կործանարար ազդեցությանը», - նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում:Ավելին21:4524.02.23 -
ՏարածաշրջանՎրաստանից ամենաշատն այցելել են Թուրքիա և ՌուսաստանՎրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը, փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի տվյալների համաձայն, Վրաստանից ճանապարհորդությունների մեծ մասը կատարվել է Թուրքիա՝ 941,4 հազար և Ռուսաստանի Դաշնություն՝ 247,4 հազար: 2022 թվականին Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների, ըստ այցելած երկրների թվի, հետևյալ տեսքն ունի. Թուրքիա՝ 54,1 տոկոս, Ռուսաստանի Դաշնություն՝ 14,2 տոկոս, ԵՄ անդամ երկրներ՝ 10,9 տոկոս, Հայաստան՝ 7 տոկոս, Ադրբեջան՝ 1,2 տոկոս, Այլ երկրներ՝ 12,6 տոկոս:Ավելին21:3024.02.23 -
ԻրավականՓայտանյութով բարձված «ԳԱԶելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքՓետրվարի 20-ի առավոտյան Արագածոտնի մարզի պարեկները Հարթավան գյուղում ստուգել են «ԳԱԶ» մակնիշի մի մեքենա, որը բարձված էր փայտանյութով։ Պարզվել է, որ Տավուշի մարզում բնակվող վարորդը փայտանյութը, վաճառելու նպատակով, ձեռք էր բերել հունվարի 31-ին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսությունից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։Ավելին21:1524.02.23 -
ԻրավականԶինծառայող Հ.Պ -ին կյանքից զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է երկու զինծառայող․ ՀՀ ՔԿՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, և որոշում է կայացվել նախաքննություն կատարելու համար քննչական խումբ ստեղծելու մասին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։ Վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ, հարցաքննվել են զինծառայող Հ.Պ.-ի հետ մարտական դիրքում ծառայության նշանակված բոլոր զինծառայողները: Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև` Հ.Պ.-ին, ենթարկել են ծաղրուծանակի, որոշ դեպքերում ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին։ Նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ և միացվել զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), իսկ Հ․Ա․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարան միջնորդություններ են ներկայացվել՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0024.02.23 -
Աշխարհ«Ցեխի տակ մարդկանց մարմիններ են». Բրազիլիայում մահաբեր ջրհեղեղ էՕվկիանոսի մյուս կողմում առատ տեղումներն են մարդկանց մահվան պատճառ դարձել: Մահաբեր ջրհեղեղը Բրազիլիայում մոտ 50 մարդու կյանք է խլել: Սողանքների տակ մարմիններ կան: 6 բնակավայրում արտակարգ դրություն է հայտարարվել:Ավելին20:4524.02.23 -
Հասարակական12 ժամ ջուր չի լինելու Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Գրիգոր Լուսավորիչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցների, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-10, Ագաթանգեղոսի 1-6, Քրիստափորի 1-17, Իսրայելյան 21, 34, 37, 39 համարների, Արշակունյաց 1-36 համարների՝ իր նրբանցքներով, Խորենացու 2-րդ նրբանցքի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու, Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի և Կաշեգործների փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին20:3024.02.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Մահ, ավեր ու միջուկային տագնապ. ուկրաինական պատերազմից 1 տարի անցԱվելին20:3024.02.23 -
ԻրավականԴատախազությունը բողոք է ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմԴատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել էր: Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։Ավելին20:1524.02.23 -
ԻրավականՏավուշի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՓետրվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Նորքի 69-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տեղեկությունները՝ նրանք Նորաշեն բնակավայրի տարածքում տղամարդուն հայտնաբերել են, ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տավուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխունայի նմանվող զանգված: Ձերբակալվածը հայտնել է, որ այն թմրանյութ է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0024.02.23 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի պահանջը չկատարելու խնդիրըՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չկատարելու խնդրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից, ներկայացնելով Դատարանի որոշումը` պատգամավորը հղում է արել Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածին, որի համաձայն` Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար եւ միայն տվյալ գործով, ինչպես նաեւ 60-րդ հոդվածին, որի համաձայն` Որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները: Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը` շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրատապ գրություն է ուղարկել միջազգային իր բոլոր գործընկերներին` ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ խնդրելով իրենց մանդատի շրջանակներում նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը, ինչպես նաեւ ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը:Ավելին19:4524.02.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժը հանգիստ չի թողնում թուրքերին. Սիրիայում «մայրերն արյուն են լացում»Երկրաշարժից 18 օր անց դեռ ցնցվում է Թուրքիան: Սիրիայում նույնպես հետցնցումներ են լինում, դրա ահից շատերը գիշերում են փողոցներում:Ավելին19:3024.02.23 -
ՍպորտԱՄՆ աթլետիկայի հավաքականի նախկին անդամը Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացելՏարբեր տարածությունների վազորդ Ալիսոն Հալվերսոնը պաշտոնապես Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը շեշտեց, որ Հալվերսոնը Հայաստանի քաղաքացիություն ստացել էր դեռևս 2019 թվականին, սակայն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, նա չէր կարող փոխել քաղաքացիությունը և անմիջապես ներկայացնել տվյալ երկիրը: Նա պարտավոր էր սպասել 2 տարի, քանի որ ժամանակին հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում: «Հալվերսոնն ինքն էր առաջարկել Ռոբերտ Էմմիյանին ներկայացնել Հայաստանը: Տարիներ առաջ նա ուզում էր մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Դեռևս հստակեցում չկա, թե որ ձևերում նա հանդես կգա»,-ասաց Շահբազյանը: Ալիսոն Հալվերսոնը 31 տարեկան է: Հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում:Ավելին19:1524.02.23 -
ԻրավականԳերեզմանատանը թմրամիջոցներ տեղադրած երիտասարդը ձերբակալվել էՓետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ մի երիտասարդ մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, իրավապահներն օպերատիվորեն իրացրին ստացված տվյալները։ Նրանք Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ հայտնաբերեցին «Հոնդա» մակնիշի մի մեքենա։ Վարորդը, նկատելով իրավապահներին, փորձեց փախչել՝ այդ ընթացքում մեքենայից նետելով թմրամիջոցով փաթեթներ։ Քրեական հետախույզները ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին 24-ամյա երևանցուն։ Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Ձերբակալման պահին փողոց նետած ընդհանուր 60 գրամից ավելի քաշով թմրամիջոցով 31 փաթեթները հայտնաբերվել են։ Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել գերեզմանատան տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրած 7 փաթեթ՝ մարիխուանայի և մեթամֆետամինի զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0024.02.23 -
ՔաղաքականԱմուլսարը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն ՔՊ-ն ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե Ամուլսարի հանքը շուտով կշահագործվի։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո հենց նրա եւ թիմակիցների կողմից Ամուլսարի հանքի շահագործման մասին եղել են տարբեր եւ հակասական հայտարարություններ: Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։ Վերհիշենք նախորդ հայտարարությունները. 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Ամուլսարի մասին ի՞նչ ենք ասում. մեզ պետք է փաստ եւ փաստարկ, որ Սեւանի համար այդտեղ վտանգներ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, փաստաթղթերին: Սեւանի հարցը Ղարաբաղի նման հարց է, չի կարելի ուղղակի փակ աչքերով գնալ այդտեղ»: Ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2021 թվականի օգոստոսի 23-ին ասում էր. «Հանքարդյունաբերությունը չպետք է շարունակել երկրում, եւ նախկինում էլ այնպիսի հանքարդյունաբերություն, որ վնասում էր բնապահպանությանը եւ մեր բնակիչների առողջությանը, պետք է բերվեն միջազգային ստանդարտներին: Պետք է դադարեցնել եւ չսպասարկել զարգացած երկրների շահերը»: Տարօրինակ է, թերեւս, ՔՊ-ական նախկին բնապահպան-ակտիվիստների քար լռությունը, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքի շահագործման վտանգների մասին: Նույն Լենա Նազարյանը, որ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ պայքարում էր հանքի շահագործման դեմ, բնապահպանական ակցիաների էր մասնակցում, ճանապարհներ էր փակում, խոսում էր հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին, հիմա, սակայն, տարօրինակ կերպով լռում է»:Ավելին18:4524.02.23