Լրահոս
2023-02-24
-
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ի բանաձևով Ռուսաստանից պահանջում են հանել զորքն Ուկրաինայի տարածքից. Հայաստանը ձեռնպահ էԱյսօր լրանում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցը: Դրան ընդառաջ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկօրյա քննարկումից հետո ընդունել է արևմտյան երկրների նախապատրաստած հակառուսական բանաձև Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության մասին: Բանաձևին կողմ են քվեարկել 141 պետություն, դեմ՝ 7-ը, 32-ը ձեռնպահ են մնացել։ Ի դեպ, Հայաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և էլի մի քանի երկիր ձեռնպահ են քվեարկել:Ավելին15:0024.02.23 -
Արտաքին քաղաքականությունԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցի «բնապահպաններին» գործակալներ է անվանել Լիլիթ ԳալստյանըԼաչինի միջանցքը փակած կեղծ «էկոակտիվիստներին» Ադրբեջանի իշխանությունների գործակալներ է անվանել մեր խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը եվրոպացի պատվիրակներին հորդորել է չկենտրոնանալ միայն ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած խնդիրների վրա և աչքաթող անել այլ տարածաշրջաններում ապրող մարդկանց իրավունքների ոտնահարումները:Ավելին14:4524.02.23 -
ՀասարակականԲեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհըՓետրվարի 24-ին, ժամը 09։03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ծիլքար գյուղի սկզբնամասում ուղղել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ս․)․ ճանապարհը դարձել է երկողմանի երթևեկելի։Ավելին14:3024.02.23 -
ԻրավականԵրիտասարդը հրել գցել է 49-ամյա տղամարդուն. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվելՓետրվարի 22-ին, ժամը 03.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Խնձորեսկ գյուղի տներից մեկը՝ բուժօգնություն ցույց տալու 49-ամյա տղամարդուն, սակայն նա եղել է մահացած: Բաժնից նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Տան անդամները հայտնել են, որ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա հանկարծամահ է եղել: Փաստով Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 22-ի ժամը 17.00-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքի անասնագոմում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա տղամարդն ու 23-ամյա խնձորեսկցի երիտասարդը: Երիտասարդը հրել գցել է 49-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով նա գլխի հետևի մասով հարվածել է բետոնե ախոռին: Տղամարդն այնուհետև գնացել է տուն, որտեղ էլ ժամեր անց գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով մահացել է: 23-ամյա երիտասարդը տարվել է ոստիկանության Գորիսի բաժին և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել կատարվածն ու ներկայացրել դիմում-մեղայական: Նա ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:Ավելին14:1524.02.23 -
Աշխարհ23 մարդ Է անհետ կորել արևադարձային ցիկլոնի ժամանակՆոր Զելանդիայի ոստիկանությունը չի կարողացել պարզել արևադարձային «Գաբրիել» ցիկլոնի պատճառած ամպրոպների և հեղեղումների ժամանակ 23 անհետ կորածների գտնվելու վայրը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից։ «Ոստիկանության համար առաջնահերթություն է մնում 23 անհետ կորածների հետ կապի հաստատումը, և մենք աշխատում ենք հնարավորինս արագ՝ օգտագործելով զանազան մեթոդներ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։ «Անցած օրվա ընթացքում ոստիկանությունն իրականացրել Է 443 կանխարգելիչ միջոցառումներ: Այդ ընթացքում ստացել ենք 526 կանչ, այդ թվում՝ 15 հաղորդումներ գողության և 2-ը՝ ավտոմեքենաների հափշտակման մասին, տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է 13 անձ», – մանրամասնում են իրավապահները։ «Գաբրիելը» ցիկլոնը, որն օրեր առաջ մոլեգնում էր Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել կղզու կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններում։ Զոհվել է 11 մարդ, ևս 23-ը անհետ կորել Է։ Հեղեղված բնակավայրերից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ, որոշ բնակավայրեր զրկվել են տարբեր ծառայությունների հասանելիությունից, կղզու մոտ 250 հազար բնակիչ մի քանի օր մնացել է առանց էլեկտրականության և կապի:Ավելին14:0024.02.23 -
Քաղաքական«Լաչինի միջանցքի բացման բանակցություններում Հայաստանը չի ներքաշվելու». ՀՀ ԱԽ քարտուղար«Հայաստանը չի մտնում քննարկումների մեջ, թե Լաչինի միջանցքը ինչպես ու երբ պետք է բացվի»: Այս մասին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել Factor tv-ի եթերում: Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն:Ավելին13:4524.02.23 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը խոսել է պաշտոնանկությունից հետոՊաշտոնանկությունից հետո առաջին հայտարարությունն է արել Ռուբեն Վարդանյանը: Արցախի արդեն նախկին պետնախարարն այսօր հեռավար մասնակցել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով երևայան համաժողովին, որի ընթացքում Վարդանյանն ասել է՝ այսօր Արցախի սուբյեկտայնության ու անվտանգության խնդիր կա: Դա լուծելու համար պետք է դադարենք ապրել մեր ամենօրյա կյանքով ու պետք է տարբեր ճամբարներ անցած մարդիկ ուժ գտնեն, միավորվեն Արցախի շուրջ:Ավելին13:3024.02.23 -
ՔաղաքականՊետնախարարի պաշտոնից ազատում, հանդիպումներ, մանկապարտեզների վերաբացումԱյսօր լրանում է Արցախի շրջափակման 75-րդ օրը: Շրջափակման պատճառով տևական ժամանակ փակ լինելուց հետո փետրվարի 23-ից բացվել են Արցախի մանկապարտեզները Փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) վերսկսվել է ուսումնադաստիարակչական գործընթացը՝ հաշվի առնելով գազամատակարարման հերթական վերականգնումը և այդ հաստատությունների սննդի մատակարարման խնդիրների որոշակի լուծումը: Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով Արցախի երկարօրյա ուսումնական հաստատություններում շարունակում են դադարեցված մնալ երկարօրյա կրթական ծրագրերը։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Նիստի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով: Նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովում մասնակցել է Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ և ԱՀ նախկին արտգործնախարարների հետ Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, Արցախի սուբյեկտայնության բարձրացմանն առնչվող հարցեր:Ավելին13:1524.02.23 -
ՀասարակականԱվտովթար՝ Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում. կա տուժածՓետրվարի 24-ին, ժամը 11:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն․ Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford Wagon» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) և «Kia Forte» (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները։Ավելին13:0024.02.23 -
ՔաղաքականՄԻՊ թեկնածու հնարավոր է առաջադրեն ՔՊ պատգամավորներից մեկին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը շարունակում է գլխացավանք մնալ իշխող խմբակցության համար: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ եթե սահմանված 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում. մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենն ընտրված լինի: ԱԺ հանձաժողովից տեղեկացանք, որ առաջադրման երրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թեկնածու այդպես էլ չի նշմարվում. ո՛չ իշխող ֆրակցիան, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու չեն գտնում: ՔՊ-ականները դժգոհում են, թե ում առաջարկում են առաջադրվել այդ պաշտոնում, չի ցանկանում: Ընդդիմությունն էլ թեկնածու չի առաջադրում, քանի որ վստահ է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, իշխող ֆրակցիան չի ընտրելու: Ստացվում է՝ իշխող ֆրակցիան ո՛չ ինքն ունի թեկնածու, ո՛չ էլ ցանկանում է ընդդիմության թեկնածուի շուրջ համաձայնության գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խմբակցության նիստերից մեկի ժամանակ տեսակետ են գեներացրել, որ թեկնածու չգտնելու դեպքում մտադիր են ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց իրենց խմբակցության պատգամավորներից մեկին. հակված են՝ կին թեկնածու լինի: Թեեւ ՔՊ-ականները իրենք էլ դեմ են այս պաշտոնում առաջադրվելու գաղափարին (քանի որ ՄԻՊ-ը պետք է լինի անկուսակցական), սակայն ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, չեն կարող հակադրվել»:Ավելին12:4524.02.23 -
Փրկարարները մարել են Հովտաշատ գյուղում բռնկված հրդեհըՓետրվարի 23-ին, ժամը 15:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի սկզբնամասում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի 1-ին և 2-րդ փողոցների տարբեր փակուղիներում այրվում են երկու անասնագոմ և բուսածածկույթ: 2-րդ օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 17։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված, մոտ 3000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածը։ 1-ին օջախում հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել են անասնագոմի բաղդադե տանիքը (24 քմ) և մոտ 500 քմ խոտածածակույթ:Ավելին12:3024.02.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել. Սիրիայում մարդիկ վախից տուն չեն գնումԱվելին12:3024.02.23 -
ԱրցախԱրցախի ԱԳՆ-ն ողջունել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին որոշումըԱրցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ: Դրանում ասված է. «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։ Տվյալ վճիռը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին դատարանի կողմից ընդունված նախորդ ժամանակավոր միջոցների տրամաբանական շարունակությունն է, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում են կանխել ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական կառույցների կողմից։ Կարևոր ենք համարում, այն որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը գործի քննարկման ժամանակ նշել է, որ Արցախի շրջափակումը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտում։ Դատարանի եզրակացությունը թույլ է տալիս Արցախի շարունակվող շրջափակումը բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։ Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Դատարանի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը պարունակում է Արցախի ժողովրդի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու իրական և անխուսափելի վտանգ։ Այսպիսով, Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելով՝ Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։ Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։ Համոզված ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրավասության և վերահսկողության ճանաչման մասին ցանկացած քննարկում հավասարազոր է Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության խրախուսմանը»։Ավելին12:1524.02.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ ՓրայսԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել տրանսպորտային ուղիներ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների ազատ հոսքի համար: Նման կոչ է հնչել անցյալ շաբաթվա վերջին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ զրույցների ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Նա (խմբ.՝ ԱՄՆ պետքարտուղարը) ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները հարթելու պարտավորությունը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրումն այն մարդկանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն», - ասել է Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնն իր դիվանագիտական ջանքերը կկենտրոնացնի՝ փորձելով հասնել դրան: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ԱՄՆ-ն իր խոսքով և գործով հստակ է դարձրել, որ պատրաստ է և կարող է հնարավոր բոլոր միջոցներով օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջընթաց գրանցել այս շատ բարդ հարցերում»։ «Մենք դա արել ենք երկկողմանի, մենք դա արել ենք եռակողմ ձևաչափով՝ կողմերի հետ, այդ թվում, երբ պետքարտուղար Բլինքենը Մյունխենում զրուցեց իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք աշխատում ենք և աշխատել ենք մեր գործընկերների հետ և նրանց միջոցով», - ասել է դիվանագետը:Ավելին12:0024.02.23 -
Հասարակական«ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ, որից հետո 2 քաղաքացու վրաերթի են ենթարկելԵրեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացիներից, րոպեների տարբերությամբ, ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։ «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։ Պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։ Նաև պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։ Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող Opel մակինշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել, այդ ընթացքում վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե, այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։ Վրաերթի ենթարկվածները հարսանեկան արարողության մասնակիցներից են եղել։Ավելին11:4524.02.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ու Ադրբեջանը Բրյուսելում բանակցություններ անցկացնելու հրավեր են ստացել Շառլ ՄիշելիցԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում», - ասել է Նեդ Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, կողմերին հրավեր է ուղարկվել և հնարավորություն է տրվել Բրյուսելում հանդիպում անցկացնելու համար: «Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանն իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - ասել է Փրայսը՝ պատասխանելով հանդիպման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին: Փրայսը հավելել է, որ խնդրին համապարփակ լուծում գտնելուն ուղղված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին:Ավելին11:3724.02.23 -
ԻրավականՊԵԿ-Ը կանխել է ՀՀ-ից ՌԴ անօրինական ճանապարհով ծխախոտի խմբաքանակի արտահանումըՕրերս ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Ստացված տեղեկությունների իրականացնման նպատակով տեսազննման է ենթարկվել վերոնշյալ բեռնատարը: Տեսազննման արդյունքում պարզվել է, որ մաքսային մարմինների կողմից դրված ապահովման միջոցը վնասված չի եղել: Հետագա հսկողությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղարկվել է ռենտգեն զննման: Ռենտգեն հսկողությունից խախտման հատկանիշներ չհայտնաբերվելուց հետո, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար: Արդյունքում պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, ինչը ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոց է: Զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ: Իրավախախտման օբյեկտ համարվող ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն: Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի հատկանիշներ: «Մաքսային կարգավորման մասին» տվյալ հոդվածը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով: Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:Ավելին11:3024.02.23 -
ՀասարակականԱրցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան«Ուզում եմ բոլորիդ փոխանցել Վեհափառ Հայրապետի ջերմ գնահատանքը, սերը և օրհնությունը այս նախաձեռնության առիթով բոլոր նախաձեռնողներին, կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ կտոր մտահոգություն ունեն իրենց սրտերում, մտքերում և ընդհանրապես կյանքի առաքելություն են դարձրել։ Այս ամբողջ ժամանակահատվածում գիտեք, որ Վեհափառ Հայրապետը, Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին, բազմաթիվ առիթներով անդրադարձ է կատարել այսօրվա իրականությանը, որոնք մենք, ընդհանուր առմամբ, բնորոշում ենք որպես՝ գողացված ուրախության իրականություն, խոցված իրականութուն և, միևնույ ժամանակ, մեզ համար այն մնում է՝ վերականգնումի ճանապարհ և իրականություն»,- այս մասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կազմակերպված գիտագործնական համաժողովին հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։Ավելին11:2224.02.23 -
ՀասարակականՃՏՊ՝ Այրում քաղաքի մոտակայքում․ կան տուժածներՓետրվարի 24-ին, ժամը 07:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1990 թ.) և «Honda Insight» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1981 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից: Շ. Ս․-ն և Գ. Կ․-ն հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին11:1524.02.23