Լրահոս

2023-02-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր
    Ս․թ․ փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք։
    10:50
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանձնարարել է Աշոտյանին մեկուսացնել․ «Փաստ»
    Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթի՝ Արմեն Աշոտյանի կողմից հրապարակայնացնելը բուռն քննարկումների առարկա է դարձել հատկապես իշխանական ու մերձիշխանական շրջանակներում: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գաղտնազերծումը սարսափելի նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին, ու չնայած Աշոտյանն ակնարկում է, որ փաստաթուղթն իրեն է փոխանցվել Բրյուսելից, այդուամենայնիվ, Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից:
    10:40
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փլուզվել է բետոնե կամրջակը․ «Mitsubishi Montero»-ն արգելափակվել է
    Փետրվարի 24-ին՝ ժամը 19։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի մոտակա ավտոտնակի մուտքի բետոնե հատվածը մասամբ փլուզվել է, ավտոմեքենան արգելափակվել է փլուզված հատվածում․ առկա է Գետառը ընկնելու վտանգ։
    10:30
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ
    Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
    10:25
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Օպելի» վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Փետրվարի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կանգ» նշանի մոտ կանգնած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «Օպելի» 49-ամյա վարորդ Սիրակ Զալինյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն։
    10:15
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կանաչ թեյը ողնուղեղը պաշտպանում է վնասվածքներից
    Կանաչ թեյի oգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ այն ունի նաև ողնուղեղը վնասվածքներից պաշտպանելու հատկություն։
    10:00
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի
    Փետրվարի քամին` փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին` հարավարևմտյան` 2-4 մ/վ:
    09:45
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՀՀ-ում խոչընդոտում են ակտիվները գրանցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փեսայի ընկերության անունով:
    09:35
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:30
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակով խփել էր համաքաղաքացի երիտասարդի դաստակին
    Փետրվարի 23-ին ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ դաստակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 52-ամյա համաքաղաքացին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Տղամարդը հայտնել է, որ երիտասարդի դաստակին խփել էր այդ դանակով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
    00:05
    25.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Դստեր երկար սպասված նվերը՝ ողբերգության պատճառ
    Դոնի Ռոստովում մայրն ու դուստրը մահացել են բնակարանում էլեկտրական սկուտերի պայթյունից հետո, իսկ ընտանիքի հայրը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ծնողները երկանիվ սկուտեր են նվիրել դստերը նախօրեին։ Սարքը լիցքավորման է դրված եղել, և ինչ-որ պահի, ըստ նախնական տվյալների, պայթյուն է հնչել, և հրդեհ է բռնկվել։ Вести-ի փոխանցմամբ՝ ընտանիքը վարձակալությամբ էր բնակվում այրված բնակարանում։ Մայրը աշխատում էր որպես հավաքարար, իսկ հայրը՝ էլեկտրիկ: Ըստ որոշ տեղեկությունների՝ էլեկտրական սկուտերը երկար սպասված նվեր է։ Ծնողներն այն նվիրել են 16-ամյա դստերը, իսկ մի քանի օր անց տեղի է ունեցել այդ սարսափելի պատմությունը։ «Հրդեհը մարելուց հետո հայտնաբերել են կնոջ և նրա 16-ամյա դստեր մարմինը՝ ջերմային այրվածքներով։ Բնակարանում գտնվող տղամարդուն տեղափոխել են բուժհաստատություն։ Փաստի առթիվ Ռոստովի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել»,– հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից։
    00:00
    25.02.23
    Ավելին
2023-02-24
  • Հասարակական
    «Իմ խելքը չի կտրի, ես մեծ կնիկ եմ». թոշակառուների մեծ մասը «բոնուս» չի ստացել
    Կենսաթոշակային քարտերով քեշբեքերը, որը վարչապետը համարում է բոնուս, ոչ բոլոր թոշակառուներին է հասանելի: Անկանխիկ առևտրի առավելություններից օգտվում է քարտապան թոշակառուների ընդամենը 15 տոկոսը: Բայց արդյունքը գոհացնում է կառավարությանը: Գործադիրում համարում են, որ բոնուսների հաշվին ոչ թե 3, այլ 6 հազարով են բարձրացրել թոշակները:
    23:50
    24.02.23
    Ավելին
  • Հասարակական
    «Հովոյի մեդալները տարել են». գողություն՝ ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչների վրանում
    Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված քաղաքացիներն այսօր երկրորդ վրանն են տեղադրել: Անտուն մնացած քաղաքացիները «Հայլուրի» թղթակցին վստահեցրել են՝ ոստիկանությունը թույլատրել է վրանի տեղադրումը: Նրանք չեն պատրաստվում հեռանալ տարածքից:
    23:45
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «BMW»-ն և «Infinity»-ն․ վերջինս կողաշրջվել է
    Փետրվարի 24-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է․ առկա է բենզինի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Փրկարարները, տեղի ուժերի հետ համատեղ, ուղղել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և օգնել քարշակմանը։
    23:30
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր
    Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին: Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի: Մահացածները Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն են:
    23:25
    24.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի զենքերը տեսել է Հայաստանի ներկայացուցիչը. նորագույն զինտեխնիկայի մեծ ցուցադրություն
    5 օր աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Աբու Դաբիի վրա, որտեղ ապագայի զենքերն են ցուցադրել Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան ու ևս 62 երկիր: Համաշխարհային ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ռուսական ՀՕՊ համակարգերի և թուրքական նոր մոդելի Բայրաքթարների կողքին Հայաստանը ներկայացրել է իր ԱԹՍ-ները: Ադրբեջանը ցուցադրության է հանել սովետական զենքեր՝ աննշան փոփոխություններով:
    23:22
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսմանը։
    23:15
    24.02.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանցիներին կոշտ հակահարված են տվել հայ պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ում
    Արցախի 30 հազար երեխաներ զրկված են կրթության իրավունքից, 75 օր է՝ թերի են սնվում, իսկ ադրբեջանցի պատգամավորները շարունակում են ստել, թե փակ չէ կյանքի ճանապարհը: Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները Բաքվի հերթական կեղծիքն են բացահայտել: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում նրանք կոչ են արել եվրոպացի գործընկերներին նույնքան ուշադիր լինել արցախյան ճգնաժամի նկատմամբ, որքան՝ ուկրաինական պատերազմի:
    23:07
    24.02.23
    Ավելին
  • Արցախ
    Նարեն մթնոլորտ է փոխել շրջափակված Արցախում. մանկապարտեզները վերաբացվել են, 287 երեխա է ծնվել
    Արցախում մանկապարտեզներն այսօրվանից բացվել են, քանի որ վերականգնվել է գազամատակարարումը: Կարգավորվել է նաև սննդի մատակարարումը մանկապարտեզներ: 2,5 ամիս շրջափակված Արցախում 287 երեխա է ծնվել: Նրանցից մեկն էլ Նարեն է՝ Ադրբեջանին հանձնված Աղավնոյի նախկին գյուղապետի 6-րդ երեխան ու երկրորդ աղջիկը:
    23:00
    24.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը
    Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի կայքէջը, համազեկոցողները ընդգծել են, որ իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»- նշել են համազեկուցողները։ Բացի այդ, ըստ ԵԽԽՎ համազեկուցողների, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել ։ «Հիշեցնում ենք Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի մեր համատեղ հայտարարությունը, որում կոչ էր արվում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» անվտանգ երթևեկությունն ապահովելու համար, մասնավորապես՝ «բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդ մարդկանց և ճանապարհին դժվար կացության մեջ հայտնված այլ մարդկանց»։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։ Մենք հրավիրում ենք Վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը անհապաղ դադարեցնելու մեր կոչին»,- նշում են համազեկուցողները։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ԵԽԽՎ համազեկուցողները ուսումնասիրել են Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ «Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։ Նրանք բարձր են գնահատում սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ծավալումը ՝ նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի արդյունքները լարվածության նվազեցման գործում։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։ Համազեկուցողներն իրենց այցի ընթացքում այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և հարակից տարածքներ, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքը հայկական կողմից: Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ ։
    22:52
    24.02.23
    Ավելին