Լրահոս

2023-03-18
2023-03-17
  • Սպորտ
    Թուրքերի դեմ՝ ուկրաինացու գլխավորությամբ. Պետրակովը չի քաղաքականացնում ֆուտբոլը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն այսօր իր առաջին ասուլիսի ժամանակ ասել է, որ ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է վերադառնալ հավաքական: Թուրքիայի դեմ խաղի՝ Հայաստանի 26 հոգանոց հայտացուցակում նրա անունը չկա:
    23:55
    17.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Երևանը չի ներում Ավինյանին. հուսահատության գազելներով՝ դեպի ապագա
    «Ուշ-ուշ են գալիս ու ուշացած» Երևանի երթուղային գազելները: «Հայլուր»-ի տեսախցիկը առավոտյան ու երեկոյան գրեթե 5 ժամ նկարահանման ընթացքում միայն մեկ ավտոբուս է ֆիքսել, որտեղ մեկ-երկու ազատ նստատեղ է եղել: Հայաստանի վարչապետը խոստանում է, որ շուտով հուսահատության գազելներից միայն արձան կմնա Երևանում: Իսկ թե երբ գիծ դուրս կգան «ժապավենը՝ վրան» 237 ավտոբուսները, «Հայլուր»-ին ճշտել չի հաջողվել:
    23:52
    17.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ջերմացրեց ու գնաց. խոսքը փոխանցվում է Տիգրան Ավինյանին
    Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից, բայց ոչ քաղաքական թիմից: Սարգսյանը իր հրաժարականը բացատրել է նրանով, որ ավագանու ընտրությունները մոտ են, իսկ ինքը Կառավարություն-քաղաքապետարան խզումը վերացնելու իր առաքելությունը արդեն կատարել է: Չնայած մամուլում լուրեր կան, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է նրան ստիպել հրաժարական տալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
    23:45
    17.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լավրովին համոզելու է գնում Միրզոյանը. ԵՄ դիտորդները հանուն Հայաստանի են, ոչ թե ընդդեմ Ռուսաստանի
    Հայաստանի իշխանությունը եվրադիտորդներին Հայաստան բերելուց հետո Իրանին ու Ռուսաստանին համոզում է, որ եվրոպացիները չեն եկել տարածաշրջան որևէ մեկի դերը նվազեցնելու համար: Սա ենք հասկանում Հայաստանի փոխարտգործնախարարի՝ խորհրդարանում արած հայտարարություններից: Պարույր Հովհաննիսյանի կարծիքով՝ Իրանն արդեն հասկացել է, որ եվրոպացի դիտորդների՝ Հայաստանում լինելը վտանգավոր չէ, իսկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ այդ թեմայով հնարավոր է զրուցի Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում՝ մարտի 20-ի հանդիպման ժամանակ:
    23:30
    17.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի, իսկ հակառա՞կը. Տասմագամբետովի առաքելությունը
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը ընդամենը պրոտոկոլային է համարում Հայաստանի իշխանությունը: Քաղաքագետները նկատում են՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունից հետո, թե «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից», Իմանգալի Տասմագամբետովի այցը նոր երանգ է ստանում: ՀԱՊԿ-ն ուզում է ասել, որ Հայաստանում է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին արդեն ընդունել են Հայաստանի վարչապետը, արտաքին գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը:
    23:15
    17.03.23
    Ավելին
  • Իրավական
    «Օնիկ Գասպարյանն է նախաձեռնել Փաշինյանի հրաժարականի պահանջը». գեներալ Տիրան Խաչատրյանը վախեցած չէ
    44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից ու նրա հասցեին ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի շռայլած գովասանքի խոսքերից հետո մտահոգություններ կան, որ իշխանությունն ուզում է քաղաքական դաշտ տանել գեներալ-լեյտենանտին: Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետի հետ ավելի քան 6 ժամ տևած հարցաքննությունից հետո հեռախոսով մոտ 10 րոպե զրուցել է նրա նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Լիլիթ Խալաթյանն է պատմում, թե ինչ է նրան հաջողվել պարզել հարցաքննության մասին:
    23:00
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes-Benz»-ը բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել. կան տուժածներ
    Մարտի 17-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։53-ին, մարվել՝ 22։11-ին։
    22:53
    17.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյան-Ալիև՝ փոխադարձության սկզբունք. գնալ-գալ են կարգադրում
    Ադրբեջանի նախագահը թյուրքական պետությունների ղեկավարներին Թուրքիայում էր հավաքել՝ ասելու, որ պատրաստվում է միջազգային մեխանիզմ գործարկել ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր՝ «Արևմտյան Ադրբեջան» ուղարկելու համար: «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ալիևը նկատի է ունեցել Հայաստանը, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում ու հորդորել է չխախտել Սոչիում ու Պրահայում ստանձնած պարտավորությունները: Սրանից անկախ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր թափ է ստանում փախստականների վերադարձի թեման: Ալիևը պատրաստվում է իրավական ուժ տալ դրան, Հայաստանի վարչապետը հանձնարարել է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցել:
    22:45
    17.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանին պատերազմական հանցագործության համար են մեղադրում ՄԱԿ-ում. Կիևին կործանիչներ են խոստանում
    ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ըստ Կրեմլի, մեծացնում են իրենց ներգրավվածությունը ռուս-ուկրաինական պատերազմում: Այս պնդումը Մոսկվան արել է Լեհաստանի նախագահի հայտարարությունից հետո, թե պատրաստ են ՄԻԳ-29 կործանիչներ տրամադրել Ուկրաինային: Այս ֆոնին՝ ՄԱԿ-ը պատերազմական հանցագործությունների համար մեղադրել է Ռուսաստանին:
    22:30
    17.03.23
    Ավելին