Լրահոս

2023-03-17
  • Img default alt hy
    Աշխարհ
    12-ամյա աղջկա են սպանել
    Երեկ երեկոյան Թբիլիսիում՝ Դիդի Դիգոմիի բնակելի թաղամասում, սպանվել է 12-ամյա մի աղջիկ, որի դին հայտնաբերվել է Իոանե Պետրիցի փողոցի ավտոտնակների հետևում։ Հսկայական թվով ոստիկաններ են մոբիլիզացվել, ամբողջ տարածքը հետազոտվում է։ Նախաքննությունը կատարվում է 109 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն՝ ծանրացնող հանգամանքներով։ Թբիլիսիում սկսեցին լուրեր տարածվել մոլագարի մասին։ Սոցցանցերում բոլորը խորհուրդներ են տալիս՝ թույլ չտալ երեխաներին մենակ դուրս գալ երեկոյան ժամերին։
    22:15
    17.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Բռնկումներ և ազգամիջյան կսմիթներ՝ Հայաստանի Ազգային ժողովում
    Փոքրամասնությունների համար նոր Հայաստանում ապագա կա՞: Այս հարցն է այսօր կռիվ գցել խորհրդարանում: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից միակ ընդդիմադիր Զեմֆիրա Միրզոևայի պնդումներին, թե վերջին տարիներին Հայաստանում ազգային փոքրամասնությունների պաշտպանության առաջընթաց չկա, հակադարձել են ՔՊ-ական գործընկերները՝ ֆիլմերից մեջբերումներ անելով:
    22:00
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել է 6 մեքենա
    Այսօր՝ մարտի 17-ին, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի, 25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երեւանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
    21:45
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
    Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ տեղեկագրի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
    21:30
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին։ Ինչ վերաբերվում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Էրդողանը նշել է, որ դա կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից։
    21:15
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ ՌԴ ԱԳՆ
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր «Տելեգրամ»-ի ալիքում: «Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում ՝ իրավական տեսանկյունից", — ընդգծել է Զախարովան։ Ռուսաստանը, որը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից չէ, դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։
    21:00
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
    ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաեւ միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը` նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը եւ առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով: Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետեւանքները նախեւառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների եւ երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում եւ մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներեւակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչեւ հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»: Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի եւ կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների եւ հետեւանքների վկայություններից մեկն է միայն: Գործընկերնե՛ր, ագրեսիվ այլատյացության եւ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների պետական քաղաքականության նկատմամբ լռությունը կամ վճռական պատասխանի բացակայությունն այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է քարոզչական նպատակով՝ խարխլելու համար նրանց գործողությունները, ովքեր քաղաքականապես նույնքան կաշկանդված չեն, ինչպես մեր կազմակերպությունը: Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները: Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձեւը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը եւ անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որեւէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել: Այնուհետեւ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է: Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետեւանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, եւ մինչ դա տեղի է ունենում, մեզ նաեւ դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության եւ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության եւ էներգետիկ անվտանգության միջեւ: Ամենակարեւորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, այն Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է: Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ եւ իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում եւ հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաեւ միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որեւէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ եւ անվերապահ: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը:
    20:45
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր Է տվել
    Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հաագայի միջազգային քրեական դատարանը։ «Այսօր ՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում երկու անձի ՝ պարոն Վլադիմիր Պուտինի և տիկին Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման օրդեր Է տվել»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։ Ավելի վաղ, ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք արտաքսելը կարող է համարվել ռազմական հանցագործություն:
    20:30
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են Ազատ գյուղի կացարանի ողբերգական գործով սպային․ տանում են դատարան
    Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն Մուրացանի զիվորական հոսպիտալում ձերբակալել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպա Եղիշե Հակոբյանին եւ տեղափոխել Ավանի դատարան նրա կալանքի միջնորդության հարցը որոշելու: Թերթի հետ զրույցում սպա Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գնում է Ավանի դատարան։ Հիշեցնենք, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
    20:15
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Աջակցում ենք ԵՄ Խորհրդին ուղղված ԵԽ-ի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ
    Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ․ «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։ Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա: Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան: Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ: Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»։
    20:00
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վերականգնման գործընթացները։
    19:45
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել կանանց աշխարհի առաջնությունում
    Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի մեկնարկում Քոչարյանն ուժերն է չափել Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յեդինակովայի հետ և առավելության հասել 5:0 հաշվով: Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Եկատերինա Սիչևան պարտվել էր հենց մեկնարկում: Հայաստանի հավաքականն աշխարհի այս առաջնությանը մասնակցում է 6 մարզիկով:
    19:30
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ոստիկանը հարցաքննության ժամանակ շշով ծեծի է ենթարկել մեղադրյալին
    Հարցաքննության ժամանակ Սիմֆերոպոլում ոստիկանության քննիչը շշով մի քանի հարված է հասցրել ամբաստանյալի գլխին, հետաքննություն է սկսվել. հաղորդում է ՌԴ Ղրիմի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Կատարվում է դատավարական ստուգում այն ​​փաստով, որ քննիչը մարմնական վնասվածք է հասցրել քննվող անձին։ Նշվում է, որ ստուգումն իրականացվում է բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործողություններում ոստիկանի ներգրավվածության համար։ Բժիշկները ամբաստանյալի գլխի և նախաբազկի շրջանում արձանագրել են մարմնական վնասվածքներ։
    19:15
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է
    Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «թևի և թիկունքի շրջանում ծակած վերքեր» մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ: Եղեգնաձորի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ոմն Գեղամ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է երևանցի 26-ամյա մի երիտասարդ: Նա հայտնաբերվել և ձերբակալվել է: Քրեական վարույթը շարունակվում է:
    19:00
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 83-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 14-ին, ժամը 16.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի և նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 83-ամյա Երժանիկ Գևորկովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 14-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:45
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է լուսանկարում պատկերված անձը
    Լուսանկարում պատկերված անձը որոնվում է’ Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել:
    18:30
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում
    Գազ-օդ խառնուրդի հետևանոքվ պայթյուն է տեղի ունեցել Բաշկիրական Նեֆտեկամսկի բնակելի շենքում, ավելի քան 60 մարդ տարհանվել է, նախնական տվյալներով՝ զոհեր չկան. հայտնում է հանրապետության GUMCHS-ը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի մեկ սենյականոց բնակարանի խոհանոցի և սենյակի ձգվող առաստաղն ու պատերը, կենցաղային գույքը, վնասվել են ապակիները։ Միջադեպի պատճառները պարզվում են։
    18:15
    17.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Օդանավակայանում ոչ սթափ ուղևորը մտել է ինքնաթիռի ուղեբեռի խցիկ և փորձել թռչել
    «Դոմոդեդովո» օդանավակայանում ոչ սթափ ուղեւորը մտել է ինքնաթիռի ուղեբեռի խցիկ, որովհետև նրան թույլ չեն տվել թռիչք կատարել, բայց նա շատ էր ուզում թռչել։ 24-ամյա կալինինգրադցի Մաքսիմ Կ.-ն Մոսկվայից «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթով պետք է տուն թռչեր ժամը 11։30-ին։ Բայց նա իրեն չափազանց սադրիչ պահեց, և հենց մուտքի մոտ նրան արգելեցին նստել: Նա նշել է, որ կարողացել է բարձրանալ հարթակ, գտել մեկ այլ ինքնաթիռ դեպի Կալինինգրադ՝ S7-ից և բարձրացա բեռնախցիկ։ Սակայն «ճամպրուկին» արագ հայտնաբերել են ու հանձնել ոստիկանությանը։ S7-ը երկու ժամ ուշացումով կատարել էթռիչքը։
    18:00
    17.03.23
    Ավելին