Լրահոս
2023-03-17
-
ԱշխարհՄղձավանջ՝ Ֆրանսիայում. թեժ բախումների ֆոնին կառավարությունը շրջանցել է Ազգային ժողովըՖրանսիայում զանգվածային բողոքի ալիքը բախումների է վերաճել: Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, իրավապահները ցույցերը ցրելու համար ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել: Սրան զուգահեռ՝ Ֆրանսիայի կառավարությունը առանց խորհրդարանի ընդունել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծը, ինչի դեմ պայքարելու համար են ֆրանսիացիները փողոց դուրս եկել:Ավելին17:4517.03.23 -
ԱշխարհԻսրայելում կանայք ցույցի են դուրս եկել «Աղախնի պատմությունը» գրքի և սերիալի հերոսուհու կերպարներովԻսրայելում վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության առաջարկած դատական բարեփոխումների դեմ ցույցին տասնյակ կանայք մասնակցել են՝ կրելով կարմիր թիկնոցներ և սպիտակ գլխարկներ, գլխահակ և ձեռքերը սեղմած իրար: Նրանք հագնվել են Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» հակաուտոպիկ վեպի և համանուն հեռուստասերիալի հերոսուհիների նման: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24 պարբերականից: Գրքում նկարագրվող աղախինների կերպարով կանայք նշել են, որ իրենց բողոքն են արտահայտում այն «մռայլ ապագայի» դեմ, որին կհանգեցնեն կառավարության առաջարկած դատական բարեփոխումները: Իսրայելում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում հունվարից: Ցուցարարները բողոքում են կառավարության ներկայացրած օրինագծի դեմ, որն, ըստ ընդդիմադիրների, թուլացնում է Գերագույն դատարանը, սահմանափակում դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև խարխլում է Իսրայելի զսպման և հավասարակշռման համակարգը՝ այն տանելով դեպի ավտոկրատիա:Ավելին17:3017.03.23 -
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեցԵրևանի քաղաքապետարանի հրավիրած գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման ու զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։Ավելին17:2617.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարըԹուրքիայում փետրվարյան երկրաշարժերի վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները: Նշենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 49 000-ի, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը հույս է հայտնել, որ բարեկամ երկրների օգնության շնորհիվ Թուրքիան կկարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները։Ավելին17:1517.03.23 -
ԻրավականՏաքսու վարորդը հափշտակել է իրեն վստահված 5000 դոլարը և պահանջներ ներկայացրել վերադարձնելու համարՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից իրեն վստահված գումարը հափշտակելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում 46-ամյա տղամարդը տաքսի ծառայության ավտոմեքենայի 24-ամյա վարորդին է փոխանցել 5.000 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ գումար՝ 5.000 ԱՄՆ դոլարը Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող համալիրներից մեկում գտնվող իր ընկերոջը փոխանցելու, իսկ 68.000 ՀՀ դրամը՝ իր անունից «Ֆեդեքս» համակարգով վճարում կատարելու նպատակով: Սակայն 24-ամյա երիտասարդն իրեն վստահված և փաստացի իր տիրապետության տակ գտնվող՝ 46-ամյա տղամարդուն պատկանող խոշոր չափի գումարները հափշտակելու դիտավորությամբ, դրանք չի փոխանցել վերջինիս կողմից նշված անձին, ինչպես նաև որևէ վճարում չկատարելով, հափշտակել է դրանք՝ տղամարդուն պատճառելով խոշոր չափերի հասնող՝ 2.105.650 ՀՀ դրամի գույքային վնաս։ Բացի այդ, 24-ամյա երիտասարդը, ուրիշի գույքը շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, իրեն վստահված հիշյալ գումարը հափշտակելուց հետո «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել 46-ամյա տղամարդու հետ և պահանջել, որպեսզի վերջինս ոստիկանությունից հետ վերցնի իր բողոքը, ինչպես նաև՝ 10.000 ՀՀ դրամ՝ սպառնալով, որ չտրամադրելու դեպքում իր տրամադրության տակ գտնվող գումարները հետ չի վերադարձնի։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա 24-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 258-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:1117.03.23 -
ԱշխարհՍպանված ուսանողների արյան համար պիտի պատասխան տան. նախարարի հրաժարականը հույներին չի բավարարումՉեն լռում բողոքի ձայները նաև Հունաստանում: Փողոց դուրս եկած մարդիկ արդար քննություն են պահանջում այդ երկրի երկաթուղային ամենաողբերգական վթարի գործով: Այս ամսվա սկզբին ճակատ ճակատի բախված գնացքների վթարից 57 մարդ էր զոհվել: Ցուցարարներին չի բավարարում այն, որ տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել, մեկ մարդ՝ կալանավորվել:Ավելին17:0017.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանական զինուժի ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում. ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահՀայ-ադրբեջանական սահմանի ու Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով՝ ադրբեջանական զինուժի ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում, խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԻՊ հանձնաժողովի նախագահը: Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին: Ըստ նրա՝ ադրբեջանական տեխնիկայի տեղաշարժերի մասին իրեն ահազանգում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու զինվորականները:Ավելին16:4517.03.23 -
ՍպորտՆախնական տվյալներով Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանըՆախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը: Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:Ավելին16:3017.03.23 -
ՏարածաշրջանԲաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ. Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը երկխոսություն է վարում Արցախի բնակիչների հետ և արդեն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում»։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նա նաև ասել է, որ Ադրբեջանն արդեն քայլեր է ձեռնարկում «իր տարածքում ապրող» (չակերտները՝ Tert.am) հայ բնակիչներին «վերաինտեգրելու» (չակերտները՝ Tert.am) ուղղությամբ: «Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես բարի կամքի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Հայկական կողմը, ընդհակառակը, ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի երկխոսության առաջարկը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, և վարում է երկերեսանի քաղաքականություն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Այսպես նա արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախօրեին հրապարակած հայտարարության, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում: «Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը: Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը: Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։ Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»,-ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։Ավելին16:2217.03.23 -
ՔաղաքականՈ՞վ կնշանակվի Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նա 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։ Թեեւ նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել: Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի նոյեմբերի 25-ի համարում, Արթուր Դավթյանն աշխատանքի կանցնի Արցախում։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։ Քաղաքական որոշումն արդեն կայացվել է»:Ավելին16:1517.03.23 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանն ու Լավրովը Մոսկվայում քննարկելու են Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումըԵրեք օր հետո Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դիվանագետները հնարավոր է քննարկեն նաև մեր երկրի տարածքում Եվրամիության դիտորդների տեղակայումը: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը: Նա հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումը, որ Ռուսաստանը զգայուն է վերաբերվել դիտորդների տեղակայմանը՝ դա ընկալելով իր դեմ արված քայլ:Ավելին16:0017.03.23 -
ԻրավականՋրվեժում 49-ամյա բնակչին կյանքից զրկելու դեպքով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՊարզվել են օրեր առաջ Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք էական հանգամանքեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Վերջինս Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: 2023թ․ մարտի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 1-ին` ժամը 23:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Ջրվեժ համայնքի 49-ամյա մի բնակիչ: Վերջինս գիտակցության չգալով, ավելի ուշ մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության են ենթարկվել Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, խանութի դիմաց կայանված «GAZ» մակնիշի ավտոմեքենայի աջ և ձախ կողային հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք: Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին, ժամը 21:20-ի սահմաններում 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին հիշյալ խանութ սրահի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու և մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձևափոխման հարցի շուրջ։ Այդ ընթացքում վերոնշյալ անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերած և իր մոտ պահվող հրազենից, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել է փախուստի: Հսկող դատախազի կողմից Երևան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ քրեական հետապնդման ենթարկվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և ապացուցողական միջոցները դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4517.03.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Սուտ և զրպարտություն. Ադրբեջանի ԱԳՆ նոր հարձակումը՝ Հայաստանի վրաԱվելին15:3017.03.23 -
ԻրավականԳրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի․ «News.am»News.am-ը գրում է․ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը: Նա ասաց, որ դատարանի որոշմանն իրենք ծանոթացել են. «Առնազն ապօրինի եւ անհիմն որոշում է: Պատրաստվում ենք Վռճաբեկ բողոք ներկայացնել»:Ավելին15:3017.03.23 -
ՔաղաքականՈստիկանների IQ-ն չի գնահատում ՆԳ նախարարի տեղակալըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը չի ցանկանում ոստիկանների՝ «կարողությունների և IQ-ի հետ կապված» գնահատական տալ: Խոսակցությունը տեղի է ունեցել խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ այդ օրինագծի՝ բռնարարի ոտքին կամ ձեռքին շղթա պետք է ամրացվի: Կառավարությունն արդեն մոտ 200 ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար գրեթե 560 միլիոն դրամ է ծախսել:Ավելին15:2217.03.23 -
ՀասարակականՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 40, 41, 42, 44 շենքեր, Ոսկանյան, Մեծարենց փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արղության փ. 8/3 շենք և 8 առանձնատուն, Նորք Մարաշ՝ Նորք 4, 5, 7, 8, 10, 13, 17 փողոցների առանձնատներ, Նորք 12 և 13 փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Գ. Հովսեփյան և Ս․ Խանզադյան փողոցներին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պոդ․ 34, 36, 36/1 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբ․ 21, 38ա շենքեր, Ե․Թադևոսյան փ․ 12, 12/1, 12/2, 12/3, 12/5, 12/6, 12/7, 16, 18, 20, 22 շենքեր, «Նիկ» ՍՊԸ, սեփականատեր «Նորայր Մովսիսյան», թիվ 18 և 161 դպրոցներ, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքի առանձնատներ, Արարատյան փ․ 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Ավանեսովի 1փ. 8/3 շենք, Նոր Արեշ 35փ. 127/1, 127/2, 127/3 շենքեր, 11:00-17:00 Իսահակյան փ. 28 շենք, Կորյունի փ. 19ա, 23 շենքեր, Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25, Տերյան փ. 62 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաշեն գյուղ՝ 1 փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների; 2 փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ջրաշեն գյուղ՝ 1փ. 72-105 և 2փ. 39-61 առանձնատներ, այգեգործական ընկերություն, Արմավիրի մարզ` 11:00-12:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր, 11:00-12:30 Էջմիածին քաղաք` Չարենց թաղամաս մասնակի, Խորոնք, Արտիմետ գյուղեր, 11:00-17:00 Մարգարա, Արազափ, Արգավանդ և Տանձուտ գյուղեր, 13:00-14:00 Տարոնիկ գյուղ, Արարատի մարզ` 10։00-12։00 Գետափնյա գյուղ մասնակի, 11։00-16։00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի, 12։00-14։00 Այգեստան, Բերդիկ և Հնաբերդ գյուղեր մասնակի, Կոտայքի մարզ` 10։00-12։00 Չարենցավան համայնք` 1-ին թաղ. 1-11; 2-րդ թաղ. 1-14; 3-րդ թաղ. 1-11; 6-րդ թաղ. 24, 26 շենքեր, №1 ավագ դպրոց, կենցաղի տուն, Ալափարս, Բջնի համայնքներ, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի, Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս, Գեղարքունիքի մարզ՝ 09։00-10:00 Գեղհովիտ գյուղ, Մարտունի քաղաք՝ Զ. Անդրանիկի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00–11:00 Մարտունի քաղաք՝ Գետափնյա փողոց, Վանքի թաղամաս ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ազատան, Բենիամին, Գետք, Երազգավորս և Բայանդուր գյուղեր, Սյունիքի մարզ՝ 09:20-11:00 Քաջարան քաղաք՝ Շիրվանզադեի փ. 4, 5 շենք: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին15:1517.03.23 -
ՏարածաշրջանՈւկրաինայում հրադադարը կնշանակի ընդունել Ռուսաստանի տարածքային նվաճումները. Սպիտակ տան խոսնակ«Ուկրաինայում հրադադարը կնշանակի ընդունել Ռուսաստանի տարածքային նվաճումները, իսկ դա կխախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: Ջոն Քիրբին այս հայտարարությամբ անդրադարձել է Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին, որով կոչ է արվում անմիջապես դադարեցնել պատերազմը:Ավելին15:0717.03.23 -
ՀասարակականՍպասվում է անձրևՔամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 16-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:Ավելին15:0017.03.23 -
ՍպորտՀայտնի են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներըՖուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի մասնակից բոլոր թիմերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Սպորտինգ»-ը, «Սևիլիա»-ն, «Բայեր»-ը, «Յուվենթուս»-ը, «Ռոմա»-ն, «Ֆեյենորդ»-ը, «Ռոյալ Յունիոն»-ը։ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին:Ավելին14:4517.03.23 -
ՄիջազգայինՌուսաստանը, Իրանն ու Չինաստանը մեծ զորավարժություն են սկսել ծովումՉինաստանը, Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել Օմանի ծոցում։ «Ծովային անվտանգության գոտի» կոչվող զորավարժությունների նպատակն է խորացնել 3 երկրների ռազմածովային ուժերի համագործակցությունը: Զորախաղերի համար Ռուսաստանը ծով է դուրս բերել իր 454 ֆրեգատը, Իրանը՝ Պե 235 դասի արագ հարձակման նավը, իսկ Չինաստանը ցուցադրել է իր կործանիչները:Ավելին14:3017.03.23