Լրահոս

2023-03-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
    Հանրապետության տարածքում մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    00:15
    21.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատարները երկկողմանի փակել են Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհը
    Մարտի 20-ին՝ ժամը 22:22-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու բեռնատար․ ճանապարհը երկկողմանի փակ է։
    00:05
    21.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 1, 2, 17, 20, 22, 23, 24, 41, 42, 43, 44, 45, 46 շենքեր, Սվաճյան փ. 56, 60, 62 շենքեր, Շերամի փ. 115 շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 65 շենք, Ս․Տարոնցի փ․ 3/1, 7, 7/1, 7/2, 7/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կիևյան փ. 12, 12Ա, 14, 14Ա շենքեր, Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128Ա, 128/2 շենքեր, Սարկավագի 4-րդ նրբ․ 26-30; 5-րդ նրբ․ 3-126 առանձնատներ, Սարկավագի 3-րդ փակ. 62-66 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 29/3, 33, 34Ա, 35/1, 35/2, 35/20, 33/2, 37 շենքեր, Աճառյան փ. 6, 89/4, 95 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 1, 4, 5, 11 փողոցների առանձնատներ, Նորք 2-րդ փողոցի առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 5-րդ փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Սերո Խանզադյան փողոց 2-րդ նրբանցքի և Ա․ Արմենակյան փողոցի առանձնատներ, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների առանձնատներ, «Էլեկտրոն» պանսիոնատ, թիվ 53 և 55 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 53, 55, 59 շենքեր, Կորյունի փ. 1, 3 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փ. 2-րդ նրբանցք, Նուբարաշեն 2-րդ հարթակ, Արմավիրի մարզ` 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նալբանդյան և Նոր Ամասիա գյուղեր, Կոտայքի մարզ` 10։00-16։00 Պտղնի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ մասնակի, 11:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի և Բագրևանդ թաղամաս, 11:00-16։30 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, թիվ 4 դպրոց և թիվ 7 մանկապարտեզ, Արարատի մարզ` 10:00-12:00 Արարատ քաղաք` Սերոբ Աղբյուրի փողոց մասնակի, 11:00-12:00 Նորաբաց և Դարակերտ գյուղեր մասնակի, 12:00-14:00 Շահումյան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 10:30-12:30 Վայք քաղաք՝ Շին գրասենյակին կից տարածք, 11:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի, Նարեկացու, Շահումյան, Գևորգյան և Վայքի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղի մասնակի, Լոռու մարզ՝ 10:00-16:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, Շիրակի մարզ՝ 10:00-15:00 Արթիկի տարածաշրջան` Գեղանիստ գյուղի գերեզմանատան հարակից թաղամաս, Սյունիքի մարզ՝ 10:00-12:30 Հարթաշեն գյուղ մասնակի, 14:00-16:30 Հարթաշեն գյուղ մասնակի:
    00:00
    21.03.23
    Ավելին
2023-03-20
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսական սահմանի մոտ ամերիկյան ռմբակոծիչներ են հայտնաբերվել
    Ռուսական սահմանների մոտ ամերիկյան երկու ռազմավարական ռմբակոծիչներ են հայտնաբերվել
    23:54
    20.03.23
    Ավելին
  • Տնտեսական
    Թունաքիմիկատները հասել են Հայաստան, բայց չեն մաքսազերծվել. ՍԱՏՄ-ում «տեղում չեն» կամ «զբաղված են»
    Թունաքիմիկատներ ներմուծողներն այսօր նորից բողոքի ակցիա են արել սննդի անվտանգության տեսչական մարմնի շենքի մոտ: Նրանց խոստացել էին ուսումնասիրել ներկրողների պահանջը, վերանայել անցած տարվա որոշումը, ըստ որի՝ թունաքիմիկատ կարելի է ներկրել միայն այն երկրից, որտեղ արտադրվում են դրանք: Ներկրողներն ահազանգում են քիմիկատների թանկացման մասին:
    23:52
    20.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պուտինի «հարգելի ընկերը» Մոսկվայում է. Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանից
    Եռօրյա այցով Մոսկվայում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ շուքով են դիմավորել Չինաստանի նախագահին: Կիևյան մայրուղով անցնելից Ծինփինին չինարեն ցուցանակով ջերմորեն ողջունել են մի քանի տասնյակ ռուսներ: «Իմ հարգելի ընկեր». Ծինփինը այդպես է դիմել Պուտինին այսօր ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Վաղը արդեն չինական ու ռուսական պատվիրակությունները ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն:
    23:45
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են․ ԱՀ պետնախարար
    ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումներ, որոնց ընթացքում ի հայտ բերված խախտումների կապակցությամբ հարուցվում են տասնյակ վարչական վարույթներ: Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Բացի մանրածախ վաճառք իրականացնողներից, միջոցներ են ձեռնարկվում նաև գնաճի հանգեցնող առավել խոշոր ձեռնարկատերերին բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում այսօր հայտնաբերվել է նման հերթական դեպքը, հարուցվել է վարչական վարույթ, հայտնաբերված ապրանքները վերցվել են պետական եկամուտների կոմիտեի տիրապետության տակ: Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, անկախ պետական մարմինների հանդեպ դրանից ծնվող արհեստական ու ուղղորդված դժգոհությունից, անկախ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններից: Անընդունելի եմ համարում պետական մարմինների ծանրագույն աշխատանքը թերագնահատելն ու նսեմացնելը: Հանրությունը պետք է աջակցի պետական մարմիններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն չունեն, ավելի լավ է չխանգարեն»,- գրել է Ներսիսյանը:
    23:37
    20.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ինչո՞ւ է լկտիացել Ալիևը. մի հայտարարված աղետի պատմություն
    Տելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածում, որոնք, ըստ օգտատերերի, վկայում են Վարդենիսի սահմանին ադրբեջանական զորքի շարժի մասին: Իշխանությունը հերքում է կուտակումների և զորաշարժերի մասին լուրերը, բայց չի բացառում էսկալացիան: Հավանաբար նոր հարձակման համար հող նախապատրաստող Բաքուն ակտիվորեն կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր հայերը կրակում են ադրբեջանական դիրքերի վրա: Հայաստանի ընդդիմությունը շարունակում է պնդել՝ քանի դեռ փաշինյանական ռեժիմն է իշխանության, Ադրբեջանը ռազմական գործողությամբ է սպառնալու հայկական երկու պետություններին՝ անկախ նրանից, սահմանին կուտակումներ կան, թե ոչ:
    23:30
    20.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Սերբիա-Կոսովո՝ բանավոր ըմբռնում. Արևմուտքը կապիտուլյացիա՞ է պարտադրում սերբերին
    12 ժամ բանակցությունից հետո Եվրամիությունը վստահեցնում է, որ Սերբիան ու Կոսովոն համաձայնել են կարգավորել հարաբերությունները: Չնայած Ժոզեպ Բորելը վստահեցրել է, որ Սերբիան ու Կոսովոն կշահեն այդ համաձայնությունից՝ Բելգրադն ու Պրիշտինան դեռ չեն ստորագրել բանավոր ձեռքբերված պայմանավորվածությունը: Սերբիայի նախագահը հայտնել է, որ համաձայնագրում եղած շատ բանի հետ համաձայն չէ: Կոսովոյի վարչապետը համաձայնագրին իրավական ուժ տվող մեխանիզմ է ակնկալում Եվրամիությունից:
    23:22
    20.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Առանց իմպրովիզների». Ռուսաստանն ասում է՝ որտեղ է «բոլոր խնդիրների լուծման բանալին»
    Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունների տապալումից երեք ամիս անց Արարատ Միրզոյանը Մոսկվայում է: Ռուս գործնկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ասել է, թե Հայաստանն ակնկալում Է Ռուսաստանի աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում: Նա նաև բողոքել է, որ Բաքուն արդեն հավակնում է բոլոր հայկական հողերին՝ դրանք անվանելով ադրբեջանական։
    23:15
    20.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ուշադիր նայեք երկնքին». Ռուսաստանը սպառնում է Հաագայի դատարանին
    Վլադիմիր Պուտինը իրեն ռազմական հանցագործության համար կասկածող Արևմուտքին մեղադրում է խաղաղություն հաստատելուն խոչընդոտելու համար: Ղրիմ ու Մարիուպոլ այցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր էր Դոնբասի հարցը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն Արևմուտքը Կիևին զինելով պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմի:
    23:07
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էդուարդ Սպերցյանն անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անհամբերությամբ է սպասում Թուրքիայի դեմ խաղին: «Անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի դեմ խաղին և լուրջ ենք նախապատրաստվում: Յուրաքանչյուր մարզիչ իր պահանջներն ունի և նորմալ է, որ այժմ ինչ որ բան փոխվում է հավաքականում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սպերցյանը: Կիսապաշտպանն անդրադարձավ նաև հավաքականի նորեկներին` շեշտելով, որ թիմին նոր միացած ֆուտբոլիստները առաջին հերթին լավ տղաներն են: Նա ծանոթ է Նաիրի Տիկնիզյանին և Գեորգի Հարությունյանին, իսկ Հրանտ-Լեոն Ռամոսի «Բավարիա-2»-ի ֆուտբոլիստ լինելը մեծ բան է ասում:
    23:00
    20.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Սա իշխանության զավթում է». բախումներ և Մակրոնի կառավարությանն անվստահության հայտնելու բանաձևեր
    Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ֆրանսիացիների անհնազանդության ակցիաները շարունակվել են նաև հանգստյան օրերին: Փարիզում հատուկ ռեժիմ է սահմանվել ու ժամանակավորապես արգելվել է հավաքները մայրաքաղաքի կենտրոնում: Սպասվում է, որ այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Մակրոնի կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ երկու ընդդիմադիր ուժերի ներկայացրած բանաձևերը:
    22:52
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժշկական հոդվածներն ու ախտորոշումները համացանցում. Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից
    Հաճախ կարելի է նկատել, որ որոշ ախտանշաններ նկատելիս կամ հիվանդության ախտորոշումը ստանալուց հետո, հիվանդները ձգտում են հավելյալ ինֆորմացիա փնտրել նաև համացանցն ու տարբեր բժշկական կայքեր «փորփրելով»։ Երևույթը հաճախ կարող է ունենալ բացասական ազդեցություն հիվանդի հոգեֆիզիոլոգիական վիճակի վրա։ Բժիշկները խորհուրդ են տալիս չկարդալ այնպիսի կայքեր և հոդվածներ, որոնց հասանելիություն ունեն գրեթե բոլորը և որտեղ կարող են լինել իրարամերժ կարծիքներ՝ դժվարացնելով հավաստի տվյալները չստուգված ու պոտենցիալ վտանգավորներից տարբերակելու գործընթացը: Այսօր բժշկության մեջ երկու տարբեր մոտեցում կա, և դրանցից մեկն աստիճանաբար դուրս է մղում մյուսին: Հարյուրամյակների ընթացքում բժշկության առաջընթացի հիմքում առանձին գիտնականների նվաճումներն էին: Միևնույն ժամանակ, մի գիտնականի կարծիքը կարող էր արմատապես տարբերվել այլ մասնագետի կարծիքից: Այսօր, բժշկության զարգացմանը զուգընթաց, պարզ դարձավ, որ հավաստի տվյալների հիմնական աղբյուրը միջազգային հետազոտություններն են, և դրանց օգտագործումը լավագույն ձևն է՝ ապացուցելու բուժման այս կամ այն մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը: Այս մոտեցումն անվանեցին «ապացուցողական բժշկություն»: Ըստ ապացուցողական բժշկության սկզբունքների, ախտորոշման և բուժման մեջ կիրառվում են միայն այն մեթոդները, որոնք հետազոտությունների ընթացքում ճանաչվել են արդյունավետ ու անվտանգ: Այս գիտական տվյալների հիման վրա կազմվում են մշտապես թարմացվող ուղեցույցներ բժիշկների համար, որտեղ բերվում են ախտորոշման և բուժման նախընտրելի սխեմաները: Տարածված կարծիքին հակառակ, ապացուցողական բժշկությունը բոլորովին չի բացառում բժշկի անձնական կարծիքը բուժման ընտրության գործընթացում: Այն պարզապես հակված է այն մոտեցմանը, որ եթե որևէ խնդրի շուրջ կան մեծ հետազոտություններից ստացված հավաստի տվյալներ, օպտիմալ կլինի հենց դրանց օգտագործումը: Շատ հիվանդների մոտ ցանկություն է առաջանում իմանալ իրենց հիվանդության և նշանակված բուժման մասին ավելին, քան հասցնում է հայտնել բժիշկը այցի ընթացքում: Հիվանդը, ով ուզում է ավելին իմանալ իրեն անհանգստացնող ախտանիշերի, հիվանդության ախտորոշման կամ բուժման մեթոդի մասին, որը նշանակել է բժիշկը, սկզբում կարող է դիմել հանրագիտարան-կայքերի օգնությանը: Եթե խոսքը գնում է հազվադեպ հանդիպող հիվանդության մասին, ամենաթարմ ու հավաստի ինֆորմացիան գտնելու լավագույն ձևը համապատասխան հիվանդության պացիենտների կազմակերպության կայքում առկա հոդվածներն ուսումնասիրելն է: Այս դեպքում, իհարկե, միջազգային ասոցիացիաների կայքերը ավելի մեծ վստահություն են ներշնչում: Ինչ վերաբերում է «Վիքիպեդիային», մասնագենտերը խորհուրդ չեն տալիս այն օգտագործել որպես բժշկական ինֆորմացիայի հիմնական աղբյուր: Վիճակագրության համաձայն` վիքիպեդիայի անգլալեզու բժշկական հոդվածներից 10-ից 9-ը անճշտություններ ու սխալներ է պարունակում: Անհրաժեշտ է հիշել, որ հիվանդությունը ճիշտ ախտորոշել և բուժել կարող է միայն համապատասխան որակավորում ունեցող բժիշկը: Իհարկե, կրթված պացինետը ավելի մեծ շանսեր ունի որակյալ բժշկական օգնություն ստանալու, սակայն չպետք է գնալ ծայրահեղությունների և կատարել ինքնօգնություն կամ ինքնախտորոշում։ Դրանք կարող են առավել սրել իրավիճակն ու հիվանդության դեպքում ՝ խանգարել բժշկի կողմից նշանակված գրագետ բուժման ընթացակարգերին։
    22:45
    20.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաներին դաժան ծեծելու համար մեղադրվում են հայր ու դուստր. Խաշթառակի ողբերգությունից 3 տարի անց
    Այս ռեպորտաժը Խաշթառակի սարսափելի ողբերգության մասին է: Քննչական կոմիտեն հայտնում է, որ մեկ երեխայի մահվան ու 5-ի թունավորման վերաբերյալ գործի քննությունը ավարտվել է: 6 տարեկան տղայի մահվան համար մեղադրանք է առաջադրվել պապին: Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում: 6 երեխաներից 4-ի մայրը կարող է 7 տարվա ազատազրկման դատապարտվել՝ իր ու եղբոր երեխաներին թունավորելու համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից հեռանալու արգելքը:
    22:30
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի կառավարությանը անվստահություն չհայտնեց խորհրդարանը
    Ֆրանսիայի կառավարությանը անվստահություն չհայտնեց խորհրդարանը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, մերժեց կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: 278 պատգամավոր է կողմ արտահայտվել, որ հրաժարական տա կենսաթոշակային աղմկոտ ռեֆորմի հեղինակ կառավարությունը: Առաջարկի ընդունման համար 9 ձայն է պակասել: Սոցհարցումների համաձայն, 4 ֆրանսիացուց երեքը կողմ էին, որ խորհրդարանն անվստահություն հայտնի կառավարությանը:
    22:22
    20.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանի վերջը տալ է խոստանում «գյուղացի տղան». վտանգավոր ու դրամատիկ ընտրություններ՝ Թուրքիայում
    Թուրքիայում հրապարակվել են նախագահական ընտրությունների վերաբերյալ ազգային վերջին հարցումները: Մասնակիցների ընդամենը 42.3 տոկոսն է ցանկացել, որ Էրդողանը 3-րդ անգամ վերընտրվի: 53.1 տոկոսը քվեարկել է Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին: «Դրամատիկ» են անվանել միջազգային պարբերականները Թուրքիայի առաջիկա ընտրությունները և հավանական համարել, որ ընտրությունների երկրորդ փուլ լինի:
    22:15
    20.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Ձեռնարկատեր» դատավորը և ՔՊ-ական «արտիլերիայի հարձակումը». Սաֆարյանի հարցը մտավ ԱԺ լիագումար նիստ
    Չնայած ՔՊ-ականներն այսօր բացասական եզրակացություն են տվել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար բարձր դատարան դիմելու մասին հարցին՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը կմտնի Ազգային ժողովի լիագումար նստաշրջան: Արծվիկ Մինասյանը փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի դիմումի հիման վրա է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը տարել խորհրդարան:
    22:00
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրի սպառազինությունն Էրդողանը դարձրել է ընտրարշավի գործիք․ Bloomberg
    Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ միջազգային մամուլը, մասնավորապես «Bloomberg» պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։ «Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ «Bloomberg»-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 տարի իշխանության ղեկին եղած Էրդողանը նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը և հույս ունի երկրի արագ սպառազինմանն ուղղված գործողություններն օգտագործել ի շահ դրան։ Ընտրություններում Էրդողանի ունեցած կարգավիճակի մասին «Bloomberg» պարբերականը տվել է հետևյալ գնահատականը. «Նա դիմակայում է ընդդիմադիր ուժերի մինչ այս պահը ձևավորված ամենամեծ դաշինքին, որի ճնշումները գնալով ավելանում են»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։
    21:45
    20.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    11 տարվա դադարից հետո Չավուշօղլուն մեկնել է Եգիպտոս
    Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 11 տարվա դադարից հետո առաջին անգամ մարտի 18-ին մեկնել է Եգիպտոս։ Այնտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ անկեղծ ու բաց հանդիպում են ունեցել և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից հարաբերությունները բարձրացնել դեսպանների մակարդակի։ Նա նաև ավելացրել է, որ եգիպտացի գործընկերոջը հրավիրել է Անկարա։
    21:30
    20.03.23
    Ավելին