Լրահոս
2023-03-21
-
ԱռողջապահականՆախատեսվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետովԱռողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Ավելին15:2021.03.23 -
ԱրցախԱռաջիկայում կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը․ գնաճի հեղինակ սուբյեկտները զրկվելու են դրանից․ ԱՀ պետնախարարԱռաջիկա օրերին կընդունվի Արցախի տնտեսական շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին 2023թ. փետրվար ամսվա համար պետական աջակցություն ցուցաբերելու մասին կառավարության որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։Ավելին15:1021.03.23 -
ՄիջազգայինԹուրքիան 1 միլիարդ եվրո կստանա Եվրոպայից«Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո կտա թուրքերին, որ վերացնեն երկրաշարժի հետևանքները»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահն Էրդողանի հետ տեսակապով զրուցելիս: Ուրսուլա Ֆոն Դեր-Լեյենը Թուրքիայի նախագահին օգնության լրացուցիչ փաթեթ է խոստացել, իսկ Էրդողանը հայտնել է, որ երկրաշարժը իր երկրին 104 միլիարդ դոլարի վնաս է հասցրել:Ավելին15:0421.03.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներԱրցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ:Ավելին15:0021.03.23 -
ԻրավականՀայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակըՄարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ ժամը 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկի տարածքում 31-ամյա մի երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել դեռ չպարզված անձանց հասցեին, փորձել է գործադրել նռնականման առարկա, ինչը կանխել են ներկաները:Ավելին14:4821.03.23 -
Արտաքին քաղաքականությունԱդամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»:Ավելին14:4521.03.23 -
ՄիջազգայինՌուսաստանը «խորանում է» ԱֆրիկայումՌուսաստանը խորացնում է տնտեսական հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ։ Երկուշաբթի Մոսկվայում սկսված «Ռուսաստան-Աֆրիկա՝ բազմաբևեռ աշխարհում» միջազգային խորհրդարանական համաժողովի ժամանակ աֆրիկյան երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց վստահելի գործընկերն է:Ավելին14:3521.03.23 -
ԱրցախՄԻՊ-ի նոր զեկույցը՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասինԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:Ավելին14:3021.03.23 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելԿատարվում է նախաքննություն։Ավելին14:1521.03.23 -
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետը չհայտարարված այցով մեկնել է ԿիևՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այցով մեկնել է Ուկրաինա: G7-ում նախագահող Ճապոնիայի ղեկավարը Մեծ յոթնյակի միակ երկրի ղեկավարն է, որ մինչ այժմ չի այցելել Կիև։Ավելին14:1021.03.23 -
ՄիջազգայինՌուսաստանը կանխել է ամերիկյան կործանիչների՝ սահմանը խախտելու փորձըՄոսկվան հայտնում է, որ ռուսական Су-35-ը կանխել է ամերիկյան ռմբակոծիչների՝ սահմանը խախտելու փորձը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի՝ երկուշաբթի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի B-52H տեսակի երկու ռմբակոծիչ փորձել է անցնել պետական սահմանը Բալթիկ ծովով: Արևմտյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն են հայտնաբերել օդային թիրախները:Ավելին14:0621.03.23 -
ԻրավականԱրշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն (Արշակ Հակոբյան-խմբ) պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետևանքով թաքցրել և խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին14:0021.03.23 -
ՄիջազգայինՄԱԿ-ը Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների նոր թիվ է հրապարակելՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թարմացրել է ուկրաինական պատերազմի զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում: ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին ավելի քան մեկ տարում Ուկրաինայում զոհվել է 8317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազար մարդ վիրավորվել է: Հաղորդագրությունում նշված է, որ զոհերի թիվն իրականում ավելի մեծ է: Ինտենսիվ մարտեր են որոշ շրջաններում, իսկ դա խանգարում է թիվը ճշգրտելուն:Ավելին13:5521.03.23 -
ՍփյուռքԻսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակԻսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից:Ավելին13:5021.03.23 -
ԻրավականՄեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։Ավելին13:4021.03.23 -
ՀասարակականՎերջին երեք տարում Հայաստանում 309 մարդ համարվում է անհետ կորած309 մարդ Հայաստանից անետ կորած է համարվում հայ-ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թվականների ու 2022-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով։ Այս մասին գրված է Կարմիր խաչի տարեկան ամփոփիչ զեկույցում: Միայն անցած տարի 62 ընտանիք է դիմել կոմիտեին իրենց անհետ կորած հարազատի ճակատագիրը պարզելու և որոնման հայտեր բացելու խնդրանքով։ 63 ընտանիք պարզել է իր հարազատի ճակատագիրը։Ավելին13:3521.03.23 -
ՄիջազգայինԱԹՍ-ների հարձակում կամ պայթյուն Ջանկոյում. ռուսական և ուկրաինական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ղրիմում տեղի ունեցածըՂրիմի Ջանկոյ քաղաքում տեղային մակարդակի արտակարգ դրություն է մտցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Իվինը հայտնել է, որ քաղաքում մարտի 20-ի երեկոյան անօդաչու թռչող սարքեր են խոցվել, մեկ մարդ վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նաև վնասվել են էլեկտրացանցերի մի քանի օբյեկտներ: Իվինը հայտնել է, որ Ջանկոյի երկու փողոցներում հայտնաբերվել են ԱԹՍ-ների բեկորներ:Ավելին13:3021.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանը ցեղասպան է, բայց ՔՊ-ն չի ուզում դատապարտել. ԱԺ-ն հայտարարությունը չընդունեցԼաչինի միջանցքի փակմանը վերաբերող հայտարարությունը չի ներառվել Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում: Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունել: ՔՊ-ականները ձեռնպահ են քվեարկել հայտարարության նախագծին: Իշխանական Մարիա Կարապետյանն ասել է՝ իրենք համաձայն են ընդդիմադիրների հետ, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, բայց համաձայն չեն, որ Հայաստանի իշխանությունը Պրահայում «թևեր է տվել» Ալիևին: ՔՊ-ականները դարձյալ առիթը բաց չեն թողել ՀԱՊԿ-ից դժգոհելու համար:Ավելին13:1821.03.23 -
ՔաղաքականՀորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին, հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը. Գերագույն Հոգևոր ԽորհուրդԳերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:Ավելին13:1521.03.23 -
ԻրավականԾառի տակ հայտնաբերված նորածնի դին մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ նախաձեռնվել է քրեական վարույթ2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:Ավելին13:0921.03.23