Լրահոս
2023-03-20
-
Արտաքին քաղաքականությունԼավրովը շատ հագեցած է որակել Միրզոյանի հետ բանակցություններըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունները որակել է շատ հագեցած։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Լավրովը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը բոլոր ոլորտներում։ «Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային, միջազգային խնդիրներին և նախանշվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները: Առանցքային ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, բիզնես առաքելությունների փոխանակմանը և այլ նախագծերին»,- ասել է Լավրովը։ Լավրովը նշել է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցերը։ Լավրովը կարևորել է նաև քաղաքական սերտ շփումները՝ նշելով, որ դրանք շարունակական են լինելու։Ավելին16:3720.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի Իսքենդերուն քաղաքում հեղեղումներ են եղել ծովի մակարդակի բարձրացման հետևանքովՄարտի 19-ի լույս 20-ի գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքի մի շարք փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ է դարձել: Նշվում է, որ ջրի կուտակումների պատճառը ծովի մակարդակի բարձրացումն է եղել: Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղեղումներից տուժել են մի շարք տների ու հասարակական շինությունների առաջին և նկուղային հարկեր: Ջրերի կուտակումները զգալի են հատկապես քաղաքի Չայ թաղամասում, որի փողոցներում դադարեցվել է ավտոմեքենաների երթևեկությունը: Հիշեցնենք, որ Իսքենդերունը Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկն է:Ավելին16:3020.03.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:1520.03.23 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյան-Լավրով. հանդիպում՝ ՄոսկվայումՄեկ ժամ առաջ Մոսկվայում սկսվել է Միրզոյան-Լավրով հանդիպումը: Բաց մասում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը՝ նշելով, որ Բաքուն նաև ռազմական սադրանքներ է անում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի նկատմամբ: Հայաստանի գլխավոր դիվանագետը կրկնել է, որ Լաչինի միջանցքի փակումը Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու նպատակ ունի:Ավելին16:0720.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվելԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: «Քահրամանմարաշ նահանգի Էկինեզյու շրջանում ժամը 12:57-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է AFAD-ը։Ավելին16:0020.03.23 -
ԱրցախԱլիևից պահանջում ենք ապահովել հայ փախստականների վերադարձն իրենց պատմական հողեր. ԼՂ-ից տեղահանվածներԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Հայտարարության մեջ ասված է. «Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով և քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով նաև նրա՝ որպես հայտարարությունը ստորագրած պետության ղեկավար հանդիսանալու և, դրանով իսկ՝ հայտարարության պահանջների ի կատար ածման երաշխավոր լինելու հանգամանքը: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով: Միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը։ Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ: «ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ Սարո Սարյան «Մայրություն» ՀԿ - Հասմիկ Միքայելյան «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Հարությունյան «Կանանց և երեխաների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսա Ասրյան «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ – Անժելա Թամրազյան «Փախստական կանանց ասոցիացիա» ՀԿ – Ռուզաննա Ավագյան «Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասյան «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ – Մերի Դավթյան «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռա Թամրազյան»։Ավելին15:5220.03.23 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Էջմիածնում․ հայտնաբերվել է 29-ամյա կնոջ կախված դիԱյսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։ Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի: Մինչ տեղում աշխատում է քննչական խումբը` Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները` բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի և բաժանմունքի պետի տեղեկալա Ա. Ավագյանի գլխավորությամբ օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին15:4520.03.23 -
ԱշխարհԴպրոցականներով ավտոբուսը վթարի է ենթարկվելՆիժնի Նովգորոդի մարզում երեխաներով ավտոբուսը բախվել է բեռնատար «Գազելին», երեխաները չեն տուժել. հայտնում է ՆԳՆ մարզային վարչությունը։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի, Նիժնի Նովգորոդի արևելյան մուտքի 1-ին կիլոմետրում (Կանաչ քաղաքի մոտ)։ «Գազելի վարորդը Կստովո քաղաքից շարժվելով դեպի Նիժնի Նովգորոդ, ճանապարհը չի զիջել երեխաներին տեղափոխող PAZ ավտոբուսին և բախվել է դրան։ Վթարի հետևանքով տուժել է բեռնատարի վարորդը։ Քսան երեխա, վթարի պահին եղել են ավտոբուսում, չեն տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանության ծառայողները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։Ավելին15:3020.03.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ադրբեջանը սրում է իրավիճակը. Միրզոյանը գանգատվում է Լավրովի մոտԱվելին15:3020.03.23 -
ԻրավականՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցն է քննարկվումԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու մասին հարցը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հիմքում փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումն է։ Դիմումում նշված է, որ Սեդա Սաֆարյանն օրենք է խախտել, բարձրագույն դատարանի դատավորի պաշտոնին անհամատեղելի քայլ է արել, ՍԴ դատավորի աշխատանքը համատեղել է ձեռնակատիրական գործունեության հետ:Ավելին15:2220.03.23 -
ՍպորտԵրիտասարդ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճելՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմայիլ Կոչուկսոլակին: Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։Ավելին15:1520.03.23 -
ՄիջազգայինԻսրայելի վարչապետը զանգել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի հարցովԻսրայելի վարչապետը կիրակի զանգել է Միացյալ Նահանգների նախագահին, բողոքել, թե իրանական սպառնալիքը Իսրայելի հանդեպ մեծանում է: Զանգի մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը: Նեթանյահուն Բայդենին ասել է, թե Թել Ավիվը շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել՝ ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։Ավելին15:0720.03.23 -
Փլուզում՝ Գյումրի քաղաքումՄարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։Ավելին15:0020.03.23 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն զորավարժություն է սկսում Լատվիայում՝ հարվածային ուղղաթիռներովՆԱՏՕ-ն այսօրվանից զորավարժություններ է սկսում Լատվիայում: «Բյուրեղյա նետ» կոչվող վարժանքները կազմակերպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի մոտոհրաձգային բրիգադը։ Զորախաղերին մասնակցում են մոտ 3000 զինվորականներ Լատվիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից։ Զորավարժություններին ներգրավված են նաև հարվածային ուղղաթիռներ։Ավելին14:5220.03.23 -
ԻրավականԽաշթառակում ծեծի ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվելՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ «2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից: Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք: Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին: Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին: Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով: 2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։Ավելին14:4520.03.23 -
Միջազգային12 ժամ բանակցությունների արդյունքում Սերբիան ու Կոսովոն պայմանավորվել ենՍերբիան և Կոսովոն պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել Եվրամիության առաջարկած ծրագրով, սակայն փաստաթուղթը կողմերը դեռ չեն ստորագրել: Համաձայնությունը ձեռք է բերվել շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահի, Կոսովոյի վարչապետի և Եվրամիության պաշտոնյաների՝ 12 ժամ տևած եռակողմ բանակցությունների արդյունքում:Ավելին14:3720.03.23 -
ԻրավականՏղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվելՀանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին14:3020.03.23 -
ԻրավականՏղամարդու մոտ հայտնաբերվել է «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտովՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 17-ին Ազատամարտիկների փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 51-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «ՌՅՈՄ» գրառմամբ գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1520.03.23 -
ԱշխարհՆերխուժում՝ Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ ԲրիտանիայինՀնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ինչպես այսօր հայտնում Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։ «Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Լոնդոնում Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ ակցիան կազմակերպել են Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում անկախ սիկհական պետության՝ Խալիստանի ստեղծման կողմնակիցները. Փենջաբի բնակչության մեծամասնությունը կազմում են սիկհիզմի հետևորդները: Սիկհ համայնքի որոշ ներկայացուցիչների հակահնդկական ելույթները Մեծ Բրիտանիայում սկսվել են այն բանից հետո, երբ հնդկական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է սկսել «Վարիս Փենջաբ Դե» («Փենջաբի ժառանգներ») խալիստանամետ խմբավորման և դրա առաջնորդ Ամրիթպալ Սինգհի դեմ: Ինչպես այսօր հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ խմբավորման տասնյակ կողմնակիցներ են ձերբակալվել անցած հանգստյան օրերին: Ըստ այդ տեղեկատվության՝ Սինգհը թաքնվում է:Ավելին14:0020.03.23