Լրահոս
2023-04-14
-
ԻրավականՔԿ պարզաբանումը Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի մասնակիցների պահանջի վերաբերյալՀՀ Քննչական կոմիտռն պարզաբանում է տարածել Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջի մասին։ Նշվում է, որ պահանջ ներկայացնողները հստակ չեն ձևակերպել իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ։ Այս կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։ Նշված անձանց կողմից մինչ այսօր ներկայացված՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ նախկին բազմաթիվ դիմումները ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից (որոշ դեպքերում՝ միասին) կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։ Դրանց ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։ Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։ Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է։ Վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։ Վերջինս հիմնավորվում է նաև նրանով, որ տուժող ճանաչված անձինք հերթական հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեցին հետայսու առերեսում քննչական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ միջադեպին մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Բացի այդ, Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից։ Հաշվի առնելով վերջիններիս զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ լինելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափել է քննչական գործողության մասնակցելու համար նրանց հարկադրաբար ներկայացնելուն ուղղված միջոց ձեռնարկելուց։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում մյուս ծնողներին բացատրվել է նախաքննության ամբողջականությունն ապահովելու առումով այդ անձանց մասնակցության կարևորությունը։ Եվ չնայած ներկաները վստահեցրել են, որ այդ հարցում կաջակցեն վարույթն իրականացնող մարմնին, սակայն առ այսօր ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել։ Զուգահեռաբար ակցիա իրականացնող անձինք նախընտրել են, առանց անգամ վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների բավարարությունը հաշվի առնելու և դրանցից բավարար չափով տեղյակ լինելու, նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։ Բացի այն, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են, նաև ավելորդ անգամ փաստում են, որ նշված անձանցից ոմանց իրական նպատակը օբյեկտիվ իրականության բացահայտմանը նպաստելը և այդ նպատակով վարույթն իրականացնող մարմնին աջակցելը չէ։ ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում, անկախ համագործակցությունից նշված անձանց հրաժարվելու իրողությունից, վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով։Ավելին13:0014.04.23 -
ԵրևանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 50, 52 շենքեր, Բ-1 թաղ․ 1, 1/1, 1/2, 5/1, 6, 8, 23, 25/1, 27/1, 29/1, 3/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ. 9, 11, 13, 33 շենքեր, Գյուրջյան փ. 1/2, 3, 5, 9, 11, 16, 18 շենքեր, թիվ 257 մսուր-մանկապարտեզ, Գայի պող. 10/7, 10/20, 10/17, 10/16, 10/18, 10/13 հասցենեում գտնվող ոչ բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 57 շենք, Մամիկոնյանց փ. 23, 23/1, 25 շենքեր, Ն․Տիգրանյան փ. 6, 6/1 շենքեր, Արաբկիր 19փ. 2, 4, 6; 21փ. 1, 2, 6; 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 2/4, 9 շենքեր, Արաբկիր 21փ․ 10, 1-26 առանձնատներ, Արաբկիր 19 և 23 փողոցների առանձնատներ, Հր․Քոչարի փ. 147/1 շենք, Ռիգայի փ. 126/4 շենք, Բաղրամյան 1փ. 5, 14 շենք, Սարյան փ. 4 շենք, Մոսկովյան փ. 36, 40 (Թումանյանի Տուն Թանգարան) շենքեր, Վ Դավթյան փ. 29, 1-43 առանձնատներ, Խանջյան փ. 7, 7ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ` 11:00-13:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր, Արագածոտնի մարզ` 11:00-16:00 Աշտարակ քաղաք` Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Աշտարակեցու, Աբովյան, Րաֆֆու, Արարատյան փողոցներ և Բագավան թաղամաս, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Դարակերտ գյուղ մասնակի, 10:00-13:00 Վեդի քաղաք` Արարատյան, Խանջյան, Մարատ Խաչատրյան, Կամոյի փողոցներ մասնակի, Ոսկետափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Մրգավան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:30-12:30 Վայք քաղաք՝ Մյասնիկյան, Վարդաձոր, Շահումյան, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղի մասնակի, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11:00-14:00 Նոր Գեղիի Բանավան թաղամաս, Բանավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Լուսակերտի Հարություն» թռչնաբուծական ֆաբրիկա, Զինմաս, Ճգնաժամային Կառավարման պետական ակադեմիա, «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային կայան, «Երկրաբան» և «Արմբազալտ» ՓԲԸ-ներ, Բանավան խանութ թաղամաս, «Խ․ Նազարյան» ԱՁ, և Բանավանի դպրոց, 11։00-16։00 Պտղնի գյուղ մասնակի, Ակունք գյուղ և հարակից տարածքներ, Տավուշի մարզ՝ 11:00-10:30 Հաղարծին գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:4514.04.23 -
ԱշխարհՄետրոյում՝ հարբած ուղևորը սպառնացել է սպանել ամուսնական զույգինՄոսկվայի մետրոյում հարբած տղամարդը զույգին առաջարկել է նկարվել, իսկ երբ նրանք մերժել են, նա հանել է դանակն ու սկսել սպանությամբ սպառնալ` հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել «Վոյկովսկայա» կայարանում, նախարարությունը չի նշել, թե կոնկրետ երբ: «Ամուսինները պատմել են, որ հարթակի վրա իրենց է մոտեցել մի տղամարդ և խնդրել միասին լուսանկարվել։ Մերժումից հետո անծանոթը սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել, դանակը հանել և սպառնալ նրանց, իսկ կարճ հետապնդումից հետո նա անմիջապես նահանջել է։ Արձագանքելով՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել և բերման են ենթարկել հարձակվողին, պարզվել է, որ մերձմոսկովյան շրջանի 27-ամյա բնակիչ է, ով ոչ սթափ վիճակում է եղել»,- ասվում է հաղորդագրությունում։ Բերման ենթարկվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:Ավելին12:3014.04.23 -
ՔաղաքականԿրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը ՀՀ-ում իր դեսպանատան միջոցով վերջերս հարցում է իրականացրել Հայաստանում, որը, մեղմ ասած, խայտառակ արդյունքներ է գրանցել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի հարցում։ Եթե մինչեւ 2018-ի հեղափոխությունը հայաստանցիների ավելի քան 70 տոկոսը դրական վերաբերմունք ուներ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է եւ մոտավորապես 40 տոկոս է կազմում։ Կրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, բայց առայժմ չգիտեն ինչ անել եւ չեն պատրաստվում կտրուկ միջոցների դիմել, քանի որ հընթացս փորձել են ճշտել նաեւ Արեւմուտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը եւ հանգստացել են, երբ տեսել են, որ այստեղ շեշտակի աճ չի գրանցվել: Փոխարենը, ըստ հարցումների, ավելացել է ՀՀ քաղաքացիների` Իրանի նկատմամբ վստահության ցուցանիշը»:Ավելին12:1514.04.23 -
ՔաղաքականՓաշինյանին Գերմանիայում շատ կոշտ զգուշացրել են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանին արեւմտյան գործընկերները շատ կոշտ զգուշացրել են, որ փակի դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները ու չօգնի Ռուսաստանին` հաղթահարելու արեւմտյան տնտեսական սանկցիաների ծանր բեռը: Մեր աղբյուրներն ասում են, որ նա շատ է ազդվել այդ խոսակցությունից եւ վերադառնալով Հայաստան` իր մոտ է հրավիրել ԿԲ նախագահին, կառավարության անդամների ու ՊԵԿ ղեկավարին եւ հանձնարարել է խստիվ փակել այդ խողովակները: Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից: Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է: Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»:Ավելին12:0014.04.23 -
ՔաղաքականՀայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքները. Թադևոս ԱվետիսյանՌուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները 2022 թվականին ապահովել են տնտեսական բարձր աճ։ Այս արտաքին պատահական գործոնով պայմանավորված՝ իներցիոն դրական արձանագրում է եղել ներդրումային որոշ ցուցանիշների գծով։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիյանը: Նա նաեւ նշել է. «Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։ Սակայն փաստ է, որ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված տնտեսական բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված տնտեսության իրական հատվածում։ Մասնավորապես․ 1․ Արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, իսկ գյուղատնտեսությունը 2020-2021 թվականների կրճատումից հետո՝ 2022 թվականին արձանագրել է զրոյական աճ։ 2․ 2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական հատվածում ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։ 3․ 2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել է ՀՆԱ-ի 17,5 տոկոսը։ Ի դեպ, այս իշխանությունը պարբերաբար խոստանում էր միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ։ 2026 թվականին կառավարության ծրագրային խոստումը՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի այս և հաջորդ երեք տարիներին համախառն ներդրումներն ավելացնել տարեկան առնվազն 25 տոկոսով։ Սա հերթական սուտ խոստումն է, որն ի սկզբանե անիրատեսական էր` հաշվի առնելով նախորդ չորս տարիների միտումները (աճի ցուցանիշը եղել է շուրջ 4 անգամ պակաս) և առկա օբյեկտիվ պայմանները (անվտանգային ավելացող սպառնալիքներ և ներդրումային ռիսկերի աճ)։ 4․ Առավել հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ 2022 թվականին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով կամ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի որոշակի առաջանցիկ աճն էլ հիմնականում պայմանավորված է էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում նախապես ծրագրված և պարբերական բնույթ ունեցող ներդրումներով։ 5․ 2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։ 6․ Տնտեսական և ներդրումային իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «խաղաղության» կեղծ օրակարգի և դրանից բխող տարածաշրջանային «ապաշրջափակման» քողի տակ։ Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքներն ու դրանց պարբերական դրսևորումները։ Օրվա իշխանությունն էլ շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին։Ավելին11:4514.04.23 -
ՔաղաքականԻշխանության հանցավոր անգործություն է եղել. Տիգրան Աբրահամյան․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ` երբ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին, ունենալով համապատասխան քաղաքական որոշում, լոկացիայի փոփոխության եւ նոր բնագծերի ձեւավորման առումով, ՀՀ իշխանություններն անհրաժեշտ գործողություններ եւ միջոցառումներ չեն իրականացրել: - Դրա հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ: Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է: Զինված ուժերն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից մինչեւ մարտական խնդրի լուծում: — Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Ի՞նչ կասեք այս մասին: — Որեւէ մեկը տեղյակ չէ` ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետեւանքով է ազատվել տվյալ զինվորականը: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր, թե, ըստ էության, իրենք նախատեսել էին, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել եւ բերել է այսպիսի ծանր հետեւանքների: Երբ քաղաքական որոշումներ են լինում, դրանք պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը: Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել եւ ասել` խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք, դրանով որեւէ խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում: — Ամեն դեպքում, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք դրսից էլ, հնարավոր է, կառավարվում են, ու չի բացառվում, որ գործակալներ են... — Սա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին: Այդ գործով որեւէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը` պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը` ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու: Պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ` սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի, բնականաբար, ընդունելի չէ: Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում»:Ավելին11:3014.04.23 -
Գետափ-Մարտունի ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:1514.04.23 -
ԵրևանՊուշկինի թունելը ժամանակավորապես կհոսանքազրկվի«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ժամը՝ 11:00 – ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։Ավելին11:0014.04.23 -
Հասարակական«Mini Cooper»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել էԱպրիլի 14-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։Ավելին10:4514.04.23 -
Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզումԱպրիլի 14-ին, ժամը 09:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։Ավելին10:3714.04.23 -
ՀասարակականՄի եղեք մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ․ զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունըԱրցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշեն անցկացրել են Քննչական կոմիտեի դիմաց։ «Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ Պատկերացնու՞մ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի… Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտե-ում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։ Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով…. Մենք այստեղ ենք գիշերել… Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։Ավելին10:3014.04.23 -
ԻրավականԱնահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետԱպրիլի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Տիկին Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։ Պարոն Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը:Ավելին10:2214.04.23 -
ՔաղաքականՆիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում․ Արտակ ԶաքարյանՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում: Ակնհայտ է, որ իրավիճակը սադրել ու մարտական գործողություն են սկսել ադրբեջանցիները, որը դադարեցրել են մեր ԶՈւ արձակած կրակի ճնշման ներքո: Իսկ որտեղի՞ց(ո՞ւմ կողմից և հրահանգով) է եղել առաջին դիպուկահար կրակոցը: Արտատարածաշրջանային ո՞ր կենտրոնն է ցանկացել օգտագործել Ադրբեջանին և կողմերին տանել նոր պատերազմի, որն անշուշտ ընդլայնվելու և ներքաշելու էր ամբողջ տարածաշրջանը: Եվ ո՞ր կենտրոնի միջամտության արդյունքում է դադարեցվել դիրքային մարտերը: Տարածաշրջանային զարգացումների հակիրճ վերլուծությունից Հասկանալի է լինում, թե ու՞մ է ձեռնտու նոր լայնածաված պատերազմն ու նոր ճակատի բացումը: Սա էլ Նիկոլի դավադիր քաղաքականության հերթական հետևանքները: Սրա մասին ենք անընդհատ բարձրաձայնում: Սա է նշանակում նոր էսկալացիայի վտանգ: Նիկոլի իշխանությունը պահելը մեր ժողովրդի վրա արյուն ու մահեր է արժենում: Նիկոլի շնորհիվ, մենք անընդհատ պատերազմների ու կորուստների ցիկլի մեջ ենք մտնել, որն իրականացվում է բացառապես ուրիշների շահերից ելնելով: Հ.Գ. Շատ փակագծեր չբացեմ, որովհետև Նիկոլի ընտրազանգվածը միևնույն է չի հասկանալու: Շարունակ կրկնելու է «նախկիններն են մեղավոր» ապուշ թեզը և քայլ առ քայլ կործանելու է երկիրը»։Ավելին10:1514.04.23 -
ԱրցախԲռնապետ Ալիևը ասել է՝ Բալկանների տարբերակը լավ օրինակ է կովկասյան հակամարտության կարգավորման համարԲռնապետ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին ասել է, որ Բալկաններում ընդունված տարբերակը կարող է լավ օրինակ լինել նաև կովկասյան հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։Ավելին10:0014.04.23 -
ՀասարակականԱրտակարգ դեպք` հրդեհի բռնկմամբ. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել էԱպրիլի 14-ին, ժամը 00:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ նկատվում է ծուխ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում, «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Ք., ծնված 1990 թ․) տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ իջել մոտակա ձորակը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է սրահը՝ մասամբ: Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։Ավելին09:4514.04.23 -
Իրավական«Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկանԱպրիլի 12-ին, ժամը 13.50-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։Ավելին09:3014.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Ադրբեջանցին մինչ բռնվելը լայվ էր մտել և սպառնացել հայերին: «Ժողովուրդ» ԳՇ պետն ընդունել է՝ Տեղ գյուղի միջադեպը հայկական կողմի բացթողումն է: «Հրապարակ» Ռուսաստանի նկատմամբ վստահության ցուցանիշը նվազել է, իսկ Իրանի նկատմամբ՝ ավելացել: «Ժողովուրդ» Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի եւ պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից: «Հրապարակ» Եվրոպայի պահանջով Փաշինյանը փակել է դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ:Ավելին09:2014.04.23