Լրահոս
2023-04-19
-
Արտաքին քաղաքականությունԲաքվին Տեղից հանելու քայլեր. թեժ վիճաբանություն՝ յուրայինների միջև և կոշտ բանակցություն՝ թշնամու հետՈ՞րն է եղել Տեղ գյուղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի ծեծի պատճառը: Իշխանությունը հերքում է, թե գյուղի պաշտպանությունը կազմակերպելու պատճառով է վեճ եղել: ՔՊ-ական սյունեցի պատգամավորի խոսքով՝ գյուղում բոլորը զենք ունեն ու գիտեն պետք եղած դեպքում որտեղից այն վերցնել: Ընդդիմությունն ասում է՝ գյուղացիներից շատերը զենքը ոչ թե զինապահեստում, այլ տանը՝ բարձի տակ են ուզում ունենալ, որովհետև վստահ չեն, թե իշխանությունը պատրաստ է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը:Ավելին23:3019.04.23 -
Քաղաքական«Փաշինյանը պասը տվեց, Ալիևը վերցրեց». դատավորը հայ ժողովուրդն էՆիկոլ Փաշինյանը շարունակում է խոստովանությունների շարքը: Երեքշաբթի խորհրդարանում նրա մեկ ժամանոց ելույթից ու ավելի քան 4 ժամ տևած հարց ու պատասխանից հետո ընդդիմությունը արձանագրում է, որ Փաշինյանը դրել է Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթացի հիմքը: Վարչապետը երեկ հայտարարել է, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ ընդդիմության՝ հանցագործության մասին հաղորդում է տվել Փաշինյանը: Բայց իր հայտարարությունների հետ վարչապետը միայնակ չէ: Ազգային ժողովի նախագահն ասել է ստորագրում է Փաշինյանի ամեն ասածի տակ:Ավելին23:1519.04.23 -
ՏարածաշրջանԹուրքական առաջին անօդաչու ինքնաթիռի փորձարկումներն ավարտվել ենԹուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը(Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու շրջանում: Անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ: «Baykar» ընկերությունը ինքնաթիռի սերիական արտադրությունը ծրագրում է սկսել 2024-ին։ Իսկ առաջին թռիչքը թուրքական ամենամեծ ռազմանավից (ТCG Anadol) նախատեսվում է իրականացվել 2025-ին:Ավելին23:0019.04.23 -
Աշխարհ«Ցանկացած պահի կարող ենք մեռնել». զոհերին հարյուրներով են հաշվում ՍուդանումԱռնվազն 39 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը Սուդանում: Մոտ մեկ տասնյակ բժշկական կենտրոն հրթիռակոծվել է: Մայրաքաղաք Խարթումում ընթացող քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը ամեն րոպե ավելանում է: Հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է, մեկ օրում 30 մարդ է մահացել:Ավելին22:4519.04.23 -
ՏարածաշրջանԷրդողանին չեն աջակցում դաշնակիցները. Արևմուտքը «փոխում է» Թուրքիայի նախագահինՆախագահական մրցապայքարում Էրդողանը մնացել է առանց դաշնակից պետությունների աջակցության: Մայիսի 14-ի ընտրություններից առաջ ընդդիմության միասնական թեկնածուն է վայելում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հովանավորությունը: Դա հունից հանում է էրդողանականներին, որոնք անթաքույց ատելությամբ են խոսում Արևմուտքի հասցեին:Ավելին22:3019.04.23 -
ԻրավականԿոտայքի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտելԱպրիլի 17-ին՝ ժամը 00.15-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել: Ժամը 01.18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. աբովյանցի երիտասարդը «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել այդ բժշկական կենտրոն: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 16-ի ժամը 23.05-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իջել էր ավտոմեքենայից, և այդ պահին երեք անծանոթ անձինք հարձակվել և ծեծի էին ենթարկել նրան, ապա հափշտակելով նրա այֆոն-14 բջջային հեռախոսը և 100 000 դրամը՝ դիմել էին փախուստի: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 18-ին Կոտայքի բաժին են ներկայացել 30-ամյա, 33-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, երկուսը՝ Երևանի բնակիչ: Բաժնում նրանք խոստովանել են, որ նշված հանցանքը կատարել են իրենք: Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:1519.04.23 -
ՍպորտԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամը պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց միայն 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը միայն 4-րդն էր: Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է: Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրեց 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:Ավելին22:0019.04.23 -
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված և խոչընդոտել երթևեկությանըԱպրիլի 19-ին, ժամը 19։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։Ավելին21:5219.04.23 -
ԱշխարհՍուդանում վերջին 5 օրերի բախումների զոհերի թիվը հասել է 300-իԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» (հատուկ նշանակության ջոկատների) միջև բախումների սկզբից ի վեր՝ վերջին 5 օրերի ընթացքում, երկրում զոհվել է 300 մարդ, ավելի քան 2600-ը վիրավորվել է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է NBC News պարբերականից: Ըստ ԱՀԿ-ի՝ զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ շարունակվող բախումների պատճառով շատերի մարմինները մնացել են փողոցում: Սուդանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում արդեն հինգ օր է՝ շարունակվում են բախումները՝ ավիացիայի և հրետանու կիրառմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, երեկ Սուդանում 24-ժամյա հրադադար էր հայտարարվել, սակայն դրա ուժի մեջ մտնելուց կարճ ժամանակ անց բախումները վերսկսվել են: Կողմերը հրադադարը չհարգելու մեջ մեղադրել են մեկը մյուսին:Ավելին21:4519.04.23 -
ՔաղաքականՀայաստան զենքով մտած ադրբեջանցիներին հնարավոր է արտահանձնեն խաղաղությամբՀայաստանի արտգործնախարարությունը, Ալիևի երեկվա ծավալուն հարցազրույցը լսելով, արձանագրում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով հանցագործություններ է կազմակերպում Հայաստանում: Ըստ արտաքին գերատեսչության՝ կալանավորված ադրբեջանցիների Հայաստան ներխուժումն ու 56-ամյա սյունեցու սպանությունը այդ հանցագործությունների մի դրվագն են: Այսօր ՔՊ-ական պատգամավորը բացառել է, որ ադրբեջանցիներին հիմա կարտահանձնեն Ադրբեջանին: Սակայն ընդդիմությունը նախադեպ է հիշեցնում, թե ինչպես հայ տղայի սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2020-ի դեկտեմբերին վերադարձվեցին Բաքու, իբր հայ գերիների դիմաց: Երկու տարի անց միայն, պաշտոնական տվյալով, Բաքվում 33 հայ ռազմագերի կա:Ավելին21:3019.04.23 -
ՔաղաքականՕսկանյանը պատրաստ է խոսել Փաշինյանի հետ, «եթե նա ցանկանա»Վարդան Օսկանյանը շարունակում է վստահեցնել, որ այսօր էլ հնարավոր է առանց պատերազմի Արցախը պահել հայկական և ինքը պատրաստ է այդ հարցով խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա ցանկանա:Ավելին21:1519.04.23 -
ԻրավականՈստիկանները զննությամբ 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերելԱպրիլի 16-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Նուբարաշենի 2-րդ փողոց տանող ճանապարհին նկատել են, որ մեքենաներից մեկի վարորդը ինչ-որ բան է փնտրում։ Բացատրական աշխատանքի շնորհիվ վարորդը պարեկներին հայտնել է, որ նշված վայրում տեղադրված թմրամիջոցն է փնտրում: 23-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Քրեական հետախույզները զննությամբ Նուբարաշենի 2-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 150 գրամից ավելի քաշով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին21:0019.04.23 -
ՍպորտԸմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոնԱզատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել և կարիերայում երրրոդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ։ Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 3:2 հաշվով հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչը:Ավելին20:5119.04.23 -
ԱրցախԱրցախի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում ադրբեջանցիները խախտել են հրադադարըՌուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։Ավելին20:4519.04.23 -
ՔաղաքականԷդ հարկերով ի՞նչն եք շենացնում․ չասեք, թե իբր տնտեսական աճ եք ապահովել․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Էսօր հարկ վճարողների օրն է, ու ՊԵԿ-ը բոլոր քաղաքացիներին SMS հաղորդագրություն է ուղարկում՝ շնորհավորելով ու գրելով, թե «վճարելով հարկերը՝ դուք շենացնում եք Հայաստանի Հանրապետությունը»։ Քաղաքացին, այո, հարկ է վճարում, որ շենացնի Հայաստանի Հանրապետությունը։ Էդ հարկերը գնում են պետական բյուջե կոչված ընդհանուր կաթսա։ Ինչ-որ բաներ, այո, շենացվում են էդ հարկերով, բայց արդյո՞ք դա պետությունն է։ Իմ պատկերացմամբ, էդ հարկերով գնվում է նոր ավտոպարկ՝ քաղաքացու դեմքին փողոցում թքող Ալեն Սիմոնյանի համար։ Այդ քաղաքացու ձեռքերը ոլորող (որ Ալենի բերնին չտա) անվտանգության աշխատակիցներին աշխատավարձ ու վստահ եմ՝ պարգևավճար է տրվում։ Էդ հարկերով տներ, դաչաներ են առնում ՔՊ-ական հարստացող պաշտոնյաները, պահվում է վարչապետ կոչվածը՝ դաչաներ, մեքենաների հսկա շարասյուն, իր անվտանգությունը, հսկող ու անվերապահ ապահովող անվտանգության համակարգի բոլոր-բոլոր աշխատակիցները՝ աշխատավարձ ու պաարգևավճարով։ Այդ հարկերից է, որ Տիգրան Ավինյանը սակուրա և այլ քարոզչական ծախսեր է անում, որ կարողանա մի քիչ գոնե ճանաչելի լինի ընտրությունների ժամանակ։ Էդ հարկերից է, որ անիմաստ ու անկապ նախագահ հանդես եկող, Գրզոյի նախկին աշխատողը պետական ինքնաթիռով թռչում է էս երկիր, էն երկիր շրջագայելու (կարծես Գրզոն փող չուներ՝ իր միջոցներով ուղարկեր)։ Էդ հարկերով ի՞նչն եք շենացնում։ Չասեք, թե իբր տնտեսական աճ եք ապահովել։ Տնտեսական աճի համար գնացեք Ղուրբան եղեք Պուտինին, որ հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, ընկավ սանկցիաների տակ, ռուսներ եկան Հայաստան։ Ասենք շնորհակալույթուն, որ ինքնաթիռներն ընդունել եք Զվարթնոց օդանավակայանո՞ւմ։ Ի՞նչ եք արել դուք հարկատուների գումարները հանուն պետության շենացման ծախսելու ուղղությամբ։Ավելին20:3019.04.23 -
ԱրցախԲարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ․ «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում: Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Ուստի առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»։Ավելին20:1519.04.23 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0019.04.23 -
ՔաղաքականՍա առաջին անգամ եմ ասում. պատերազմից հետո հանդիպել եմ Փաշինյանի հետ. Վարդան ՕսկանյանԱվելին19:4519.04.23 -
ԻրավականԱրամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. դատախազը գործն ուղարկել է դատարանՏ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպության շենքի հարևանությամբ: «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին շինարարական կապալի պայմանագիր է կնքել համապատասխան լիցենզիա ունեցող «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության հետ, որը նշված տարածքում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքները: Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս: Քրեական գործի (վարույթի) շրջանակում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն): «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը): ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը 2023 թվականի մարտի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3019.04.23