Լրահոս
21:52
19.04.23
149

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված և խոչընդոտել երթևեկությանը

Img default alt hy

Ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։