Լրահոս
Արցախ
20:45
19.04.23
342

Արցախի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում ադրբեջանցիները խախտել են հրադադարը

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։