Լրահոս
2023-04-19
-
ԱրցախՀՀ իշխանությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում է նրա ինքնորոշման իրավունքից․ հայտարարությունԱրցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել,որում ասվում է․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»: Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել է միանշանակ և ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի պահանջներին համապատասխան՝ առաջնորդվելով բացառապես ժողովրդավարության սկզբունքներով։ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ: Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը: Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։ Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը: Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք. • Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։ • Աշխարհասփյուռ հայությանը` հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամեն գնով կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։ • Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը: • Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների: • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները: Ստեփանակերտ 19. 04. 2023 թ. «Ազատ հայրենիք» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։Ավելին19:1519.04.23 -
ՍպորտԸմբիշ Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը երկար սպասված է համարումՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը չեմպիոնական տիտղոսը երկար սպասված է համարում: «Շատ ուրախ եմ նվաճածս մեդալի համար, քանի որ այն երկար սպասված էր: Նաև պատճառն այն է, որ 2019 թվականից ի վեր ինձ չէր հաջողվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թևանյանի խոսքերը փոխանցում է միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ազատ ոճի ըմբիշի կարծիքով՝ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճած մեդալն այլ արժեք ունի: «Նպատակս Օլիմպիական խաղերն են և աշխարհի չեմպիոն դառնալը»,-ասել է նա: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը նախօրեին դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցեց Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթեց մրցակցին 12:1 հաշվով: 23-ամյա Թևանյանը մինչ այս դարձել է աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող, ինչպես նաև մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:Ավելին19:0019.04.23 -
ԱշխարհԿիմ Չեն Ընը հանձնարարել է այս ամիս ռազմական հետախուզական արբանյակ արձակել ուղեծիրՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանձնարարել է ապրիլին պատրաստվել առաջին ռազմական հետախուզական արբանյակի արձակմանը, ինչպես և պլանավորված էր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интефакс» գործակալությունից: Անցած երեքշաբթի օրը տիեզերական զարգացման գործակալություն կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ընդգծել էր տիեզերքի յուրացման կարևորությունը որպես «առանցքային» գործոն, որը երկիրը համաշխարհային մակարդակով առաջատար կդարձնի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, գիտությունը և տեխնոլոգիաները: Ինչպես նշում է Կորեայի պետական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընը կարևորել է հետախուզական արբանյակի պլանավորված արձակումն ու շահագործումը որպես «առաջնահերթություն»՝ հաշվի առնելով անվտանգության բնագավառում տիրող իրադրությունը։ Անցյալ տարվա դեկտեմբերին Փհենյանը հայտարարել էր, որ անցկացրել է ռազմական հետախուզական արբանյակի մշակման գծով փորձարկումների «վերջնական փուլը», և որ այն ուղեծիր դուրս կբերվի ապրիլին: Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան նշել է արբանյակների մշակման համար պատասխանատու Ավիատիեզերական զարգացման ազգային վարչության հիմնադրման 10-ամյակը:Ավելին18:4519.04.23 -
ԱշխարհFox News-ը 787,5 մլն դոլար կվճարի 2020 թ.-ի ընտրությունների վերաբերյալ անհիմն պնդումների համարԱմերիկյան Fox News հեռուստաալիքը և քվեարկության մեքենաներ արտադրող Dominion Voting Systems կանադական ընկերությունը դատական լսումների մեկնարկից անմիջապես առաջ հաշտության համաձայնության են եկել: Fox News-ը Dominion-ին 787,5 միլիոն դոլար կվճարի որպես փոխհատուցում այն հայտարարությունների համար, թե քվեարկության մեքենաներն օգտագործվել են 2020 թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքները Ջո Բայդենի օգտին կեղծելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը: Հաշտության համաձայնագրի կնքման մասին հայտարարությունն արվել է ապրիլի 18-ին՝ լսումների հենց սկզբում և անակնկալ է դարձել. Dominion-ի փաստաբանները կարծում էին, որ Fox-ը կփորձի պաշտպանել իր իրավացիությունը դատական լսումների ժամանակ։ Ձեռք բերված պայմանավորվածությունը Fox-ին թույլ կտա խուսափել 6-շաբաթյա դատական գործընթացից, իսկ Fox News-ի ղեկավարները և մեկնաբանները ստիպված չեն լինի 2020 թ.-ի ընտրությունների իրենց լուսաբանման հետ կապված վկայություններ տալ: Dominion-ի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ Fox-ը ստիպված չի լինի եթերում խոստովանել, որ կեղծ լուրեր է տարածել ընկերության մասին: Ի սկզբանե Dominion-ը պահանջում էր 1,6 մլն դոլարի փոխհատուցում: 2020 թ.-ի նոյեմբերին Fox News-ը, որն ավանդաբար աջակցում է հանրապետականներին և այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփին, կասկածի տակ էր դրել ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ ենթադրություններ հայտնելով, թե Dominion-ի արտադրության քվեարկության մեքենաները կարող էին օգտագործվել քվեարկության արդյունքները խեղաթյուրելու համար: Dominion-ը այս պնդումները համարել է զրպարտություն և դիմել դատարան։ Գրեթե 800 միլիոն դոլարի չափով փոխհատուցման գումարը կազմել է Fox News-ի տարեկան եկամտի շուրջ քառորդ մասը՝ հարկերը պահելուց առաջ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ԶԼՄ-ների կողմից զրպարտության համար վճարվող ամենախոշոր տույժն է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թ.-ին, երբ դատարանը ABC հեռուստաալիքին պարտավորեցրել էր 177 միլիոն դոլար վճարել Հարավային Դակոտայի մսի վերամշակման գործարանին այն պնդումների համար, թե գործարանի արտադրանքը նման է «վարդագույն լորձի»:Ավելին18:3019.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Օսկանյանը պայթեցնում է Փաշինյանի սուտը. Արցախը հնարավոր է պահել հայկականԱվելին18:3019.04.23 -
ՍպորտՄարմնամարզիկներն աշխարհի գավաթին կմասնակցեն 4 մարզիկովՀայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 4 մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան: Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը: Մրցավարների շարքում կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։Ավելին18:1519.04.23 -
ԱշխարհՈստիկանությունը մտել է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք և արգելափակել շենքերըՈւկրաինական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ մտել են Կիև-Պեչորյան մայրավանքի տարածք: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Վանքի տարածք է եկել ոստիկանությունը, փակում է շենքերի մուտքը», - նշել է Ուղղափառ լրագրողների միությունը (ՈՒԼՄ) Telegram ալիքում տարածած հաղորդագրության մեջ։ Միության տեղեկատվությամբ՝ Կիևի Պեչորյան շրջանային դատարանը ոստիկանությանն իրավունք է տվել մուտք գործելու Կիև-Պեչորյան մայրավանքի օբյեկտներ։ Նշվում է, որ ոստիկանության հետ միասին մայրավանքի օբյեկտներ պետք է մտնեին մշակույթի նախարարության աշխատակիցները։ Իր հերթին Ukrinform լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտնել է մայրավանքի տարածքում փորձագետների կողմից իրականացվող ստուգումների մասին: Ուսումնասիրվող շենքերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ըստ Տկաչենկոյի՝ մասնագետները ստիպված են եղել ուժով մտնել նշված շենքեր, քանի որ դռները կողպված են եղել: Իրադրությունը Կիև-Պեչորյան մայրավանքի շուրջ խիստ սրվել է մարտի վերջին: Ուկրաինայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Կիև-Պեչորյան մայրավանքի վարձակալության պայմանագիրը կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) հետ և վանականներից պահանջել են լքել մենաստանը։ ՈՒՈՒԵ-ի վանականները հրաժարվել են կատարել այդ պահանջները, երկու կողմերն էլ դիմել են դատարան: Ապրիլի 1-ին Կիև-Պեչորյան մայրավանքի կառավարիչ, ՈՒՈՒԵ-ի միտրոպոլիտ Պավելին մեղադրանք է առաջադրվել կրոնական թշնամանքի հրահրման և Ռուսաստանի գործողությունների արդարացման համար. նա տնային կալանքի տակ է:Ավելին18:0019.04.23 -
ՏարածաշրջանՌուսաստանից Վրաստան հեղուկացված գազի ներմուծումը առաջին եռամսյակում ավելացել է 87 %-ովՌուսաստանից Վրաստան մատակարարվող հեղուկացված գազի ծավալը 2023 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 87,7 %-ով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «2023 թվականի հունվարից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում հեղուկացված գազի ներմուծումը կազմել է 11,6 հազար տոննա, ինչը 5,42 հազար տոննայով, այսինքն՝ 87,7 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից», - ասված է Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ամբողջ ներկրված հեղուկացված գազի 99,7%-ը, այսինքն՝ 11,56 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից։ Բացի այդ, կազմակերպության տվյալներով՝ նավթային բիտումի ներմուծումը տարվա առաջին երեք ամիսներին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 144,7%-ով՝ կազմելով 25,2 հազար տոննա։ Բիտում ամենից շատ մատակարարվել է Ռուսաստանից՝ 56,7%։ Երկրորդ տեղում է Իրաքը (20,2%), երրորդ տեղում`Թուրքիան (18,3%), որին հաջորդում է Ադրբեջանը (4,8%):Ավելին17:4519.04.23 -
ԱշխարհՊեկինի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 29-իՊեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Կրակը բռնկվել է երեքշաբթի ուշ երեկոյան: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերի՝ բազմահարկ շենքում ծուղակում հայտնված մարդիկ, ըստ երևույթին, սավաններն իրար կապելով ճոպաններ են պատրաստել և դուրս մագլցել պատուհաններից: Մյուսները կարողացել են կառչել շենքի արտաքին օդորակիչներից: Արտակարգ ծառայություններին հաջողվել է մարել կրակը, առնվազն 71 հիվանդ տարհանվել է: Ըստ տեղի իշխանությունների խոսնակի՝ զոհերից 26-ը եղել են հիվանդանոցի բուժառուներ: Իշխանությունները փակել են մուտքը դեպի հիվանդանոց՝ հայտարարելով, որ կատարվում է միջադեպի հետաքննություն: Դեպքի առնչությամբ կատարվել են ձերբակալություններ:Ավելին17:3019.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայ-հնդկական ռազմական համագործակցությունն են քննարկել ՊՆ-ումՀայ-հնդկական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: «Պաշտպանության բնագավառում համագործակցությունը զարգացման նոր փուլ է մտել»,- ասել է Պապիկյանը:Ավելին17:1519.04.23 -
ՀասարակականԱպրիլի 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԱպրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։ Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։Ավելին17:0019.04.23 -
Արտաքին քաղաքականությունՊուտինի խոսնակն արձագանքել է Փաշինյանի ու Ալիևի հայտարարություններին«Մոսկվան պատրաստ է ողջունել Երևանի ու Բաքվի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- անդրադառնալով երեքշաբթի Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունները հարաբերությունների կարգավորման ամենաիրատեսական հիմքն են։Ավելին16:4519.04.23 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 75 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենք կրելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի և սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին16:3019.04.23 -
ՀասարակականՏավուշում եղբայրը քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ՝ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են զարհուրելի դեպք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ: Պարզվել է նաեւ, որ ստահակը իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, նրա կամքը անտեսելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է:Ավելին16:1719.04.23 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1386 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 10-ից 17-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 15 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 70-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին16:1519.04.23 -
ՀասարակականՏեղում ադրբեջանցիների հետ մարտի ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել ենՏեղ գյուղում ադրբեջանցիների հետ արյունալի փոխհրաձգության ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, լեյտենանտներ Արթուր Սահակյանը, Հենրիկ Քոչարյանը և կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ «Արիության մեդալ»-ներով:Ավելին16:0019.04.23 -
ԱշխարհՀնդկաստանի բնակչությունը 2023 թ.-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿՀնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի բնակչությանը, որը կկազմի 1,4257 միլիարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր տարածված զեկույցում։ Զեկույցում ներկայացված են տվյալներ ՄԱԿ-ի գնահատումներով մինչև 2023 թվականի կեսերը բնակչության թվաքանակի դինամիկայի մասին։ Ըստ զեկույցի՝ մոլորակի բնակչության թիվը տարվա կեսերին կհասնի 8,045 միլիարդի: «Նշել այն օրը, թե երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, չի ստացվի, քանի որ ճշգրիտ ժամանակը չի կարող հայտնի լինել»,- ТАСС-ին այս տվյալները մեկնաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթը: Այս տարվա սկզբի պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության թիվն անցյալ տարի կրճատվել է՝ 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ:Ավելին15:4519.04.23 -
ՀասարակականԵրևանում անչափահասը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտնինՀաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված Երևան քաղաքի բնակչին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն: Իրականացված քննչական և վարութային՝ մարտավարական առումով արդյունավետ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Երևան քաղաքի 42-ամյա վերոնշյալ բնակչի և 44-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես՝ հնչեցվել են հայոհոյանքներ, որի ընթացքում 42-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է։ Դրանից հետո 44-ամյա տղամարդու քրոջ որդին՝ 2006թ. ծնված անչափահասը, «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան վարել է 42-ամյա տղամարդու ուղղությամբ, որոշ տարածք հետապնդել և դիտավորյալ վրաերթի ենթարկելով՝ ապօրինաբար կյանքից զրկել նրան։ Ապա, ավտոմեքենան թողնելով մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա, փախել է դեպքի վայրից։ Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթները միացվել են իրար, որով հետագա քննության իրականացումը փոխանցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնին։ Քրեական վարույթով կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և չկրակված փամփուշտներ։ Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում 17-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5մլն դրամի չափով և տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին15:3019.04.23 -
ՔաղաքականՋահերով երթ՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում. Արտակ Զաքարյան* Արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, * առաջնորդվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ, * վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, * հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, * դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը, Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև: Վերահաստատում ենք հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Շնորհակալություն ենք հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը: Հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնա հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար, Կոչ ենք անում հայորդիների սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի, աշխարհասփյուռ հայության համախմբման և հայության նվիրական նպատակների իրականացման: Հ.Գ. Մեջբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրից:Ավելին15:1519.04.23