Լրահոս

2023-04-19
  • Աշխարհ
    Հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ. բախումները շարունակվում են Սուդանում
    Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի միջև զինված բախումների զոհերի թիվը հասել է 270-ի: Վիրավորվել է ավելի քան 2600 մարդ: Զոհերի և վիրավորների մեջ կան արտասահմանցիներ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից։ Տվյալներ կան նաև իր նստավայրում Եվրամիության դեսպանի վրա հարձակման և Միացյալ Նահանգների դեսպանատան մեքենաների գնդակոծման մասին։
    15:07
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ալիևի հայտարարությունները ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
    2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։ Իլհամ Ալիևն իր այս հայտարարություններով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ, այդ թվում՝ և´ Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման, և´ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ։ Ավելին, Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ ժողովրդի նկատմամբ հնչեցված ատելության խոսքն ակնհայտորեն միտված է խորացնել ադրբեջանական հանրության շրջանում հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականությունը և ատելությունը, ինչի հետևանք են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները, դրանք իրականացնող անձանց իսկ կողմից դրանց տեսանկարահանումը և տարածումը՝ իբրև հպարտության առարկա։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայտարարություններից ոգեշնչված է նաև այն, որ օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողն ապօրինաբար ներխուժել է ՀՀ տարածք և կանխամտածված կերպով դաժան սպանության ենթարկել ՀՀ քաղաքացուն և փորձել այդ մասին, ինչպես նաև բազմաթիվ այլ հայերի՝ քաղաքացիական անձանց, սպանելու իր մտադրության մասին տեղեկացնել ադրբեջանական կողմին։ Համոզված ենք, որ Ադրբեջանի նախագահի նշյալ հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել այս և վերոնշյալ հանցագործությունների՝ պետական մակարդակով կազմակերպված լինելու հանգամանքը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգի համար նման գործելաոճի վտանգների վրա։
    15:05
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 անձ
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 11 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 337 հիվանդ։
    15:00
    19.04.23
    Ավելին
  • Միջազգային
    «Ամբողջ աշխարհն ատում է Ամերիկան». Թուրքիայի ներքին գործերի նախարարը խառնվում է արտաքին գործերին
    «Ամբողջ աշխարհն ատում է Ամերիկան»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ նշելով, որ Վաշինգտոնը շարունակում է կորցնել իր հեղինակությունը: Եվրոպային Թուրքիայի ներքին գործերի նախարարը ամերիկյան գրավատուն է անվանել։
    14:52
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորած Ադրբեջանի երկու քաղաքացիներին
    ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորած Ադրբեջանի երկու քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն՝ հղում անելով ԿԽՄԿ-ին: Անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ՝ նամակների միջոցով։
    14:45
    19.04.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հակասում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը
    «Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորմանը»,- կարդում ենք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում: Այսպես ՀՀԿ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարություններին:
    14:37
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կանխվել է Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհի տարածումը
    Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկակար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Հրդեհը չի տարածվել հարակից անտառածածկ հատված, տուժածներ չկան։
    14:30
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի 1 ներկայացուցիչ
    Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 71 կգ կանայք և 81 կգ տղամարդիկ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմից մեդալների համար կպայքարի 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին: Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրեց 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
    14:15
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարբեր խցերում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
    Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023թ․ ապրիլի 18-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ չնախատեսված խուզարկություններ են իրականացրել նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում։ Արդյունքում 4-րդ մասնաշենքի խցերից մեկում կալանավորված անձ Գ․ Ս․-ի կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, ձախ գրպանից վայր է ընկել 1 ապակյա սրվակ, որում առկա են եղել թղթով փաթեթավորված 0․3 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող սպիտակ, բյուրեղանման և 0․2 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգվածներ։ Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել նաև 3 մլ տարողությամբ երեք ներարկիչ, որոնցից երկուսը լցված են եղել անգույն հեղուկով, 1 մլ տարողությամբ 1 ներարկիչ, մեկ ասեղ՝ իր պատյանով, 2 դեղահաբ, 14 USB լար, 10 լիցքավորիչ, արգելված իրերի փոխանցման համար նախատեսված ինքնաշեն 2 պարան, 6 ականջակալ, 1 կապ խաղաքարտ, սուր, ծակող 1 առարկա և 2 բջջային հեռախոս։
    14:00
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Tik Tok հավելվածի դրական և բացասական կողմերը
    Ամենաշատ բեռնվող հավելվածների հնգյակում երիտասարդների ուշադրությունը գրաված Տիկ Տոկն է։ Համաշխարհային ռեյտինգում այն չորրորդն է` իր տեղը զիջելով Whatsapp-ին, Facebook-ին և Facebook Messenger-ին։ Չինաստանում հայտնի Douin անվանումով հավելվածը նախատեսված է 15վ հոլովակների ստեղծման, խմբագրման և տարածման համար։ Համացանցում անցկացնելով հարցում` պարզեցինք, թե մարդիկ ինչ կարծիք ունեն այս հավելվածի վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 232 մարդ։ Արդյունքը ներկայացնենք տոկոսային համակարգով։ Այն հարցին, թե որոնք են TT-ի դրական կողմերը, մասնակիցների 72,4%-ը պատասխանել է, որ ապահովում է հետաքրքիր ժամանց։ Սակայն դրան զուգահեռ այս հավելվածի միջոցով կարող ես ձեռք բերել հայտնիություն և, ինչու ոչ, նաև նոր գիտելիքներ։ Նշեցինք նաև որ Տիկ Տոկ-ը հնարավորություն է տալիս ձեռք բերել հայտնիություն։ Սակայն հայտնի դառնալու մի քանի տարբերակներ կան։ Նախ` ապահովել հետաքրքիր կոնտենտ, հետևել թրենդներին կամ անիմաստ հոլովակներ նկարել։ Հարցման արդյունքում պարզվեց, որ քվեարկողների 53%-ը հետևում է հետաքրքիր կոնտենտ ունեցողների էջերին։ Անդրադարձանք նաև վերջինիս բացասական կողմերին։ Չնայած նրան, որ մասնակիցների 72,2%-ի կարծիքով անչափահասների համար ոչ ընկալելի հոլովակները շատ են, TT-ում շատ է նաև ապատեղեկատվությունը։ Դա ապացուցում է այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած և գրեթե 2 ամիս տևած արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում որոշ ժամանակով Հայաստանում փակվեց հավելվածը։ Այսօր TT-ում գրանցված են տարիքային գրեթե բոլոր խմբերը։ Սակայն հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քվեարկողների 60,7%-ը գերակշռող մաս է համարում 6-18 տարեկաններին։ TT-ն համաշխարհային ճանաչում գտած հավելված է, սակայն այն հարցին` արդյոք Տիկ Տոկը Հայաստանում ընկալվում է այնպես, ինչպես արտասահմանում, պատասխանը ոչ էր։ Քվեարկողների 62,1%-ի կարծիքով մեր երկիրը դեռ չի հասել այդ գիտակցական մակարդակին։ Խոսելով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ`վերջինս նշեց, որ չնայած տեղակտվություն ստանալու համար Տիկ Տոկը մշտական աղբյուր չէ, սակայն լրագրողների և փորձագետների համար կարևոր հարթակ է։ Փորձագետը հավելեց, որ մարդիկ ավելի շատ տեսնում են այն, ինչ TT-ի համար կարևոր է և հետաքրքիր։ Հետևաբար դժվար է վերահսկել այն ամենը, ինչ կարող ես տեսնել հավելվածում։ Մեդիափորձագետի աչքերով այն լավ հարթակ է օրինակ երգիչների համար, քանի որ հնարավորություն է տալիս առանց պրոդյուսերի օժանդակության դառնալ հայտնի։ Սակայն դրական ազդեցության հետ մեկտեղ այն ունի նաև բավականին վտանգավոր կողմեր. oրինակ` չելենջները։ Դրանք շատ դեպքերում մարդկանց մահվան կամ հաշմանդամության պատճառ են դառնում, ինչպես նաև կախում են առաջացնում. Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավելի երկար ժամանակ են անցկացնում TT-ում, քան այլ սոցիալական հարթակում։ Մենք փորձել ենք հասկանալ նաև, թե ինչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ այս հարթակը։ Մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով Տիկտոկը կտրում է իրականությունից, ժամանակը դարձնում աննկատ: «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Տիկտոկում օգտվողները օրական միջինը մոտ մեկ ժամ ծախսում են ծրագրի վրա: Սա նշանակում է, որ մարդիկ օգտագործում են այն՝ որպես անձնական մեդիա՝ իրենց կարճ տեսանյութերը ստեղծելու և կիսելու, հավելվածում վերբեռնված տեսանյութերի առկա բազմությունը դիտելու համար: Օրական 1-2 ժամ Տիկտոկի դիմաց նստելը արժեհամակարգային բազում փոխակերպումների պատճառ է հանդիսանում, հատկապես դեռահասների մոտ»,-նշեց մեդիահոգեբանը։ Վերջինս հավելեց նաև, որ մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հայաստանյան իրականությունում տվյալ հարթակում մարդիկ ներկայանում են առանց բարդույթների, երբեմն ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ՝ փորձելով հավատարիմ մնալ իրենց իրական Ես-ին: Նմանօրինակ անցումներ քիչ չեն նաև վաղ պատանեկության շրջանի սպառողների մոտ: Իրականում այն բազում մարտահրավերներ ունի, քանի որ շատերի համար հանդիսանում է վարքային մոդելի կրկնօրինակման աղբյուր: Մենք խոսեցինք նաև TT-ում 191.7K(հազար) հետևորդ ունեցող Միլ Սահակյանի հետ։ Փորձեցինք հասկանալ` ինչ են մտածում TT-ի մասին հենց տիկտոկերները, և ինչ պետք է անել այսքան հետևորդ ունենալու համար։ Միլին նշեց, որ դիտողը քեզ պետք է տեսնի իրական` այնպիսին ինչպիսին կաս, պետք է լինել կրեատիվ ու վիդեոներ տեղադրել ամեն ոլորտից։ Ըստ նրա՝ հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս նոր բաներ սովորել, տեղեկացված լինել, գովազդատուներին՝ իրենց ապրանքը տարածել, մնացածին՝ գումար աշխատել, և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նշեց նաև, որ կան շատ տգետ մարդիկ, ովքեր ավելի քան անիմաստ վիդեոներ են տեղադրում, իսկ Տիկ տոկ հարթակում երեխաներ շատ կան, որը բացասական է ազդում իրենց վրա։ Միլիի կարծիքով՝ հայկական Տիկ տոկին շատ բան է պակասում. ազատ մտածելակերպից մինչև ադեկվատություն, դիմացինի ազատ թողնել իր մտքերի ցանկությունների մեջ, այս արտահայտությունը դժվար են ընկալում հայկական տիկ տոկում։ Դե իսկ պատճառը դիմացինին քննադատելու կարևորությունն ու պահանջն է հայերի մեջ։ Մենք փորձեցինք հասկանալ նաև, թե ինչ են մտածում հենց իրենք` հետևորդները։ Սոֆին Գյոզալյանի կարծիքով Տիկ Տոկ-ը ամենաժամանակակից հավելվածն է։ Ըստ նրա՝ հետաքրքիր, գիտելիքաբեր և նոր ընկերներ ձեռք բերելու հավելված է։ Սակայն հաճելի չէ, երբ տեսնումն է անհարգո բառերով, 18+ վիդեոներ, որոնք ազդում են յուրաքանչյուրի հոգեվիճակի վրա։ Վիդեոներ նկարում են փոքր երեխաները, որոնք նայելով մեծահասակների «վատ» վիդեոները, դառնում են հաճախ ագրեսիվ։ «Լավ հավելված է, ուղակի ճիշտ օգտագործել է պետք։ Միայն կանոններ է պետք ավելացնել, որոնցից կարող է առաջնայինը լինել՝ չհրապարակել 18+ վիդեոներ»,- ամփոփեց Սոֆին։ Չնայած հավելվածի դրական և բացասական կողմերին` այն շարունակում է մնալ երիտասարդների ուշադրության կենտրոնում` փորձելով զարգացնել Տիկ Տոկը Հայաստանում։ Մարիամ Թեյմուրազյան
    13:45
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրում տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ. մահացել էր 9 մարդ
    2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ: 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ): Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և հատուկ թուլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչև 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը, սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով՝ ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս: Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ և, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր «մեթիլ» սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ և որպես ալկոհոլային խմիչք՝ վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ և 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս: 2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) և 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի և այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ և իրացմամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և աղբյուրից, ապօրինի ձեռք է բերել և պահել թունավոր նյութ՝ «մեթիլ» սպիրտ, որից պատրաստված` մեթանոլի թույլատրելի սահմանային չափը գերազանցող՝ 21,8%-26,33% պարունակությամբ, 1000 լիտր ծավալով եռակոմպոնենտ խառնուրդը, 2020 թվականի օգոստոսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի վաճառել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ին, իսկ 600 լիտրը, թաքցնելու նպատակով, տեղափոխել և պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում: 2023 թվականի մարտի 29-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): 2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
    13:30
    19.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Այրված զինվորների հարազատներին համաձա՞յն են ընդունել Փաշինյանն ու Պապիկյանը
    Գեղարքունիքի մարզպետը խոստացել է այսօր պատասխանել Ազատ գյուղում հրդեհից մահացած զինվորների ծնողներին՝ արդյո՞ք վարչապետն ու պաշտպանության նախարարը համաձայնե՞լ են նրանց ընդունել: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է ծնողների փաստաբանը: Փաշինյանի ու Պապիկյանի հետ հանդիպման պահանջով՝ ծնողները երեկ փակել էին Երևան-Սևան մայրուղին, պնդել, որ ուզում են ճշմարտությունն իմանալ:
    13:22
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա Կիևին ռազմամթերք փոխանցել
    Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիայի կողմից թույլտվություն կստանա համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, այդ թվում՝ Gepard զենիթային ինքնագնաց կայանքների (ԶԻԿ) համար ռազմամթերքն Ուկրաինային մատակարարելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
    13:15
    19.04.23
    Ավելին
  • Արցախ
    Ռուս խաղաղապահները հայտնում են Արցախում հրադադարի խախտման երկու դեպքի մասին
    Արցախում հրադադարի ռեժիմի խախտման միանգամից երկու դեպքի մասին է հայտնել ռուսական խաղաղապահ զորախումբը: Տարածած հաղորդագրությունում նշված է՝ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանում, տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի մասնակցությամբ քննություն է անցկացնում։
    13:07
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դոլարը, եվրոն էժանացել են. փոխարժեքն` այսօր
    ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.14 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 389 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, իսկ վաճառքը՝ 388 դրամ։ Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 416.25 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 426 դրամ է։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 422 դրամ է, վաճառքը՝ 428-426.50 դրամ։ Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 4.60 դրամ, վաճառքը՝ 4.80 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.70 դրամ, վաճառքը՝ 4.76 դրամ։
    13:00
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ժամանակավորապես ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 139, 163, 180, 185, 188, 192, 196, 198 համարների՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Մազմանյան 5, 5/1, 5/9 համարների, Կոտայքի մարզի Զովունի գյուղի՝ 21-39 փողոցների, Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:45
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիայում վարժանքների ժամանակ ինքնաթիռ է կործանվել
    Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող անձնակազմի երկու անդամները վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են տեղի հիվանդանոցներից մեկում։
    12:30
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:15
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աննուն էր հիշատակում։ Yerevan.Today-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին դիմեց՝ արձագանքի խնդրանքով։ Բագրատ Միկոյանն մեզ հետ զրույցում ասաց հետևյալը․ «Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»:
    12:07
    19.04.23
    Ավելին