Լրահոս
Քաղաքական
21:30
19.04.23
162

Հայաստան զենքով մտած ադրբեջանցիներին հնարավոր է արտահանձնեն խաղաղությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը, Ալիևի երեկվա ծավալուն հարցազրույցը լսելով, արձանագրում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով հանցագործություններ է կազմակերպում Հայաստանում: Ըստ արտաքին գերատեսչության՝ կալանավորված ադրբեջանցիների Հայաստան ներխուժումն ու 56-ամյա սյունեցու սպանությունը այդ հանցագործությունների մի դրվագն են: Այսօր ՔՊ-ական պատգամավորը բացառել է, որ ադրբեջանցիներին հիմա կարտահանձնեն Ադրբեջանին: 

Սակայն ընդդիմությունը նախադեպ է հիշեցնում, թե ինչպես հայ տղայի սպանած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2020-ի դեկտեմբերին վերադարձվեցին Բաքու, իբր  հայ գերիների դիմաց: Երկու տարի անց միայն, պաշտոնական տվյալով, Բաքվում 33 հայ ռազմագերի կա: