Լրահոս
Քաղաքական
23:15
19.04.23
166

«Փաշինյանը պասը տվեց, Ալիևը վերցրեց». դատավորը հայ ժողովուրդն է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոստովանությունների շարքը: Երեքշաբթի խորհրդարանում նրա մեկ ժամանոց ելույթից ու ավելի քան 4 ժամ տևած հարց ու պատասխանից հետո ընդդիմությունը արձանագրում է, որ Փաշինյանը դրել է Հայաստանի Հանրապետության լուծարման գործընթացի հիմքը: 

Վարչապետը երեկ հայտարարել է, թե Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ ընդդիմության՝ հանցագործության մասին հաղորդում է տվել Փաշինյանը: Բայց իր հայտարարությունների հետ վարչապետը միայնակ չէ: Ազգային ժողովի նախագահն ասել է ստորագրում է Փաշինյանի ամեն ասածի տակ: