Լրահոս
2023-04-20
-
Հասարակական12 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:3020.04.23 -
ՀասարակականՀամազգային Ջահերով երթ՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակիցՀամազգային Ջահերով երթ՝ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակիցԱվելին11:2420.04.23 -
Արտաքին քաղաքականությունՄենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար․ ԱՄՆ կոնգրեսականԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման նպատակը մեկն է՝ կյանքն անհնար դարձնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ստիպել Արցախի էթնիկ հայերին հեռանալ իրենց հայրենիքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Քեթի Փորթերը։Ավելին11:1820.04.23 -
ՄիջազգայինԵմենում ողորմություն բաժանելու ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 78 մարդ է զոհվելԵմենի մայրաքաղաք Սանայի դպրոցներից մեկում Ռամադան ամսվա հետ կապված բարեգործական օգնություն բաժանելիս հրմշտոց է սկսվել, որի հետևանքով առնվազն 78 մարդ է զոհվել: Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:Ավելին11:1520.04.23 -
ՀասարակականՍյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ ստացող ուսուցիչ չկա. դպրոցից հերքում են ԿԳՄՍ նախարարինՍյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ ստացող ուսուցիչ չկա, «Հայլուր»-ին ասել է Խնածախի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Աբրահամյանը՝ չնայած խորհրդարանում այդ տպավորիչ թիվն էր հրապարակել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պնդելով, թե 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ատեստավորված ուսուցիչ կա Խնածախում:Ավելին11:0720.04.23 -
Մամուլի տեսությունԱրարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Ո՞ւմ մասին է խոսքը:Ավելին11:0020.04.23 -
ՍպորտՋոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՎաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ: Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։Ավելին10:5020.04.23 -
ՀասարակականԱրծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգությունՄեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ապրիլի 21-ին ժամը` 10:00-ից 16:00-ը, «Քարհանք» շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն: «Խնդրում ենք բացառել մարդկանց և ընտանի կենդանիների շարժը տվյալ տարածքում»,- նշվում է համայնքապետարանի տարածած հայտարարությունում:Ավելին10:4020.04.23 -
Հասարակական«Աղետ». պատերազմի մասին պատմող մատենաշարի 13-րդ հատորը՝ «Քաջարի» ջոկատի մասին«Աղետ» է վերնագրել արցախյան բոլոր պատերազմներով անցած Մարտիկ Բաղդասարյանը իր մատենաշարի 13-րդ հատորը, որտեղ 80-ամյա փոխգնդապետը պատմում է 44-օրյա պատերազմի «Քաջարի» ջոկատի զինվորների՝ Աբրահամի, Նարեկի, Արայիկի ու մյուս տղաների մասին։ Ականատեսների վկայության հիման վրա է գրվել գիրքը:Ավելին10:3620.04.23 -
ՄիջազգայինՉինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքներըՉինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: «ԱՄՆ-ը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ նա ոչ միայն չի մտածում իր գործողությունների մասին, այլև արևմտյան առանձին երկրների հետ միասին առանց որևէ հիմքի կեղծ տեղեկություններ է տարածում չինական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, զրպարտում է չինական ընկերություններին։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան», - նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Չինաստանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մասին՝ հակամարտության գոտիներում օգտագործելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը միշտ արդարացի դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հարցում և բոլոր ջանքերը գործադրել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար։ Առևտրի նախարարությունը նշել է, որ Չինաստանում խիստ կանոնակարգեր են գործում ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ, որոնց համաձայն՝ արտահանվող ԱԹՍ-ները պետք է ստուգում անցնեն, որ դրանք օգտագործվելու են խաղաղ նպատակներով։ Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիական անօդաչու սարքերին, գերատեսչությունում պարզաբանել են, որ դրանց համար միջազգային սահմանափակումներ չկան։ Աշխարհի երկրները և դրանց հետ կապված բազմակողմ մեխանիզմները սովորական քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը չեն ընդգրկել արտահանական վերահսկողության ոլորտում, դրանց ազատ առևտուրը թույլատրված է: «Ուկրաինայի ճգնաժամից հետո քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական մի քանի ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը հակամարտության գոտիներում, ինչն է՛լ ավելի է ապացուցել, որ արտասահմանյան ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրություններն անհիմն են և միտումնավոր վարկաբեկող», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ գերատեսչության՝ Չինաստանը կշարունակի խստացնել ԱԹՍ-ների արտահանման վերահսկողությունը և կոչ է անում շահագրգիռ կողմերին նույնն անել`«կանխելու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մարտի դաշտերում և հակամարտության գոտիներում»։Ավելին10:3020.04.23 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կան տուժածներԱպրիլի 19-ին` ժամը 22:46-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին10:2020.04.23 -
ՔաղաքականԱյսօրվա Հայաստանը հիշեցնում է «Մալաթիայի» շուկան, օրվա իշխանությունները զբաղված են «տալ-առնելով»․ Սենոր Հասրաթյան«Այսօրվա Հայաստանը հիշեցնում է Երևանի «Մալաթիայի» շուկան... Ինչպես «Մալաթիայի» առևտրականները, այնպես էլ Հայաստանի օրվա իշխանություններն զբաղված են «տալ-առնելով...» «Մալաթիայի» առևտրականներն իրենց համար նախընտրելի գնով թուրքական ապրանքն են փորձում «փաթաթել» անճաշակ գնորդների վզին, իսկ Հայաստանի իշխանությունները (ցանկացած գնով)՝ կործանվող Հայրենիքից մնացած փշրանքները՝ երկրից ու աշխարհից անտեղյակ սեփական զոմբիների վրա...Ավելին10:1520.04.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներ կհոսանքազրկվենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0020.04.23 -
ՍպորտՀայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը երկու մեդալ են նվաճելԻսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալին արժանացել է նաև մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցչի հետ: Սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում է ապրիլի 19-23-ը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների հավաքականները: Ապրիլի 19-ին և 20-ին մրցագորգերը կտրամադրվեն մեծահասակներին: Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (98+ կգ): Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են Արփինե Մնացականյանը (50 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և Մելինե Մամիկոնյանը (59 կգ): Ապրիլի 21-ին «Ռոմեմա արենայի» մրցագորգերը կտրամադրվեն երիտասարդներին, ապրիլի 22-ին՝ դեռահասներին, իսկ առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, պատանիներին: Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը:Ավելին09:4520.04.23 -
Միջազգային«Բռնվեցի՛ր». Լավրովին վախեցրել են ՎենեսուելայումՎենեսուելայի փոխնախագահը վախեցրել է Սերգեյ Լավրովին: Կարակասում հանդիպման սկզբում, երբ Դաշնության արտգործնախարարը մտել է սենյակ, Դելսի Ռոդրիգեսը, թաքնված է եղել դռան հետևում: Այնտեղից դուրս է թռել՝ ասելով «ահա, բռնվեցիր»:Ավելին09:3720.04.23 -
ՍպորտԹուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունիցԹուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը, իսկ նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը:Ավելին09:3020.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը զոհվածների ծնողներից մեծ վտանգ է տեսնում:Ավելին09:2020.04.23 -
ԱռողջապահականՋրի օպտիմալ ջերմաստիճանը լոգանք ընդունելիս. Չափազանց տաք ջուրը մաշկի առաջին թշնամին էՇատերի համար լոգանքն ամենօրյա գործընթաց է, հիգիենայի անբաժանելի մաս, բայց արդյոք լողանալիս կարևորվո՞ւմ է ջրի ճիշտ ջերմաստիճանը։ Սովորաբար մարդիկ չեն մտածում, թե լոգանքի համար ջրի որ ջերմաստիճանն է օպիտմալ համարվում: Ի վերջո, ամեն մեկն ընտրում է իր օրգանիզմին հարմար տաքություն: Բայց պարզվում է՝ խնդրի հետ կապված հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում մասնագետները եկել են եզրահանգման, որ լոգանքի համար ջրի լավագույն ջերմաստիճանը 36-37 °C-ն է, ինչը համապատասխանում է առողջ օրգանիզմի ստանդարտ ջերմաստիճանին: Տաք է համարվում 37-40 °C ջուրը, 40 °C-ից բարձրն արդեն շատ տաք է: Եվ հենց շատ տաք ջուրն է համարվում վնասակար օրգանիզմի համար: Առաջին հերթին դա վերաբերվում է մաշկին, քանի որ շատ տաք ջուրը վնասում է մաշկի հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը: Շատ տաք ջուրը վատ է անդրադառնում նաև սրտի վրա: Դրա հետևանքով կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումներ, ճնշման բարձրացում: 37 °C ջրի պայմաններում մարդն իրեն լավ է զգում, արյունատար անոթները չեն սեղմվում կամ լայնանում, արյան շրջանառությունը չի խանգարվում: Կարծիք կա նաև, որ բարձր ջերմություն ունենալու ժամանակ տաք ցնցուղի տակ կանգնելը հակացուցված է: Մասնավորապես, եթե ջերմությունը հասնում է 38-38,5 °C-ի, ապա ջրային պրոցեդուրաները ցանկալի չեն, քանի որ կարող է տեղի ունենալ ջերմակարգավորման խանգարում:Ավելին00:0020.04.23
2023-04-19
-
ՏարածաշրջանՕդեսային իրանական ԱԹՍ-ներով հարվածելու ուկրաինական մեղադրանքին Մոսկվան չի արձագանքել«Անցած գիշեր ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա»,- հայտարարել է Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը իրանական անօդաչուներով թիրախավորել է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները, բայց Ուկրաինայի պաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանց մեծ մասը: Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։Ավելին23:5419.04.23 -
Իրավական«Կրակի բռնկումից առաջ անհայտ բան է կատարվել». նոր մանրամասներ՝ զինվորական կացարանում հրդեհի գործովԱզատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները ողբերգության նոր հանգամանքներ են բացահայտել, ինչից բարկացած փակել էին Երևան-Սևան մայրուղին: Զոհված Արամ Մանուկյանի պապը այսօր «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանին ասել է, որ հրդեհված կացարանի նոր լուսանկարներ ունեն ձեռքի տակ, որոնք ավելի են խճճում գործը ու հերթական անգամ հերքում Փաշինյանին, թե պարզից էլ պարզ է եղելությունը:Ավելին23:4519.04.23