Լրահոս
Իրավական
22:15
19.04.23
175

Կոտայքի ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Img default alt hy

Ապրիլի 17-ին՝ ժամը 00.15-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ ծեծի է ենթարկվել: Ժամը 01.18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. աբովյանցի երիտասարդը «ԳՈՒՎ, պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել այդ բժշկական կենտրոն:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 16-ի ժամը 23.05-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը իջել էր ավտոմեքենայից, և այդ պահին երեք անծանոթ անձինք հարձակվել և ծեծի էին ենթարկել նրան, ապա հափշտակելով նրա այֆոն-14 բջջային հեռախոսը և 100 000 դրամը՝ դիմել էին փախուստի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 18-ին Կոտայքի բաժին են ներկայացել 30-ամյա, 33-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, երկուսը՝ Երևանի բնակիչ: Բաժնում նրանք խոստովանել են, որ նշված հանցանքը կատարել են իրենք:
Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: