Լրահոս
Տարածաշրջան
23:54
19.04.23
195

Օդեսային իրանական ԱԹՍ-ներով հարվածելու ուկրաինական մեղադրանքին Մոսկվան չի արձագանքել

«Անցած գիշեր ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա»,- հայտարարել է Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։ 

Նրա խոսքով՝ ռուսական բանակը իրանական անօդաչուներով թիրախավորել է ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները, բայց Ուկրաինայի պաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել դրանց մեծ մասը: Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։