Լրահոս
Հասարակական
11:07
20.04.23
162

Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ ստացող ուսուցիչ չկա. դպրոցից հերքում են ԿԳՄՍ նախարարին

Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ ստացող ուսուցիչ չկա, «Հայլուր»-ին ասել է Խնածախի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Աբրահամյանը՝ չնայած խորհրդարանում այդ տպավորիչ թիվն էր հրապարակել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պնդելով, թե 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ատեստավորված ուսուցիչ կա Խնածախում: