Լրահոս
Սպորտ
09:30
20.04.23
96

Թուրքիան կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից

Թուրքիան կարող է զրկվել այս տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու հնարավորությունից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը, իսկ նման վարկած է առաջ քաշել բրիտանական հայտնի «Independent» պարբերականը:

Նշվում է, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայանալու են համապետական ընտրություններ և դրանց արդյունքները կարող են քաոսային իրավիճակ ստեղծել երկրում, ինչն էլ վտանգի տակ կդնի եզրափակիչ մրցապայքարի անցկացման հարցը:

Առայժմ UEFA-ն որևէ կերպ չի մեկնաբանել բրիտանական պարբերականի հրապարակումը: Նաև նշվում է, որ կուլիսներում խոսում են եզրփակիչն այլ երկրում անցկացնելու հնարավորության մասին:

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին: