Լրահոս
Իրավական
23:45
19.04.23
157

«Կրակի բռնկումից առաջ անհայտ բան է կատարվել». նոր մանրամասներ՝ զինվորական կացարանում հրդեհի գործով

 

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները ողբերգության նոր հանգամանքներ են բացահայտել, ինչից բարկացած փակել էին Երևան-Սևան մայրուղին: Զոհված Արամ Մանուկյանի պապը այսօր «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանին ասել է, որ հրդեհված կացարանի նոր լուսանկարներ ունեն ձեռքի տակ, որոնք ավելի են խճճում գործը ու հերթական անգամ հերքում Փաշինյանին, թե պարզից էլ պարզ է եղելությունը: