Լրահոս
Առողջապահական
00:00
20.04.23
169

Ջրի օպտիմալ ջերմաստիճանը լոգանք ընդունելիս. Չափազանց տաք ջուրը մաշկի առաջին թշնամին է

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ շատերի համար լոգանքն ամենօրյա գործընթաց է, հիգիենայի անբաժանելի մաս, բայց արդյոք լողանալիս կարևորվո՞ւմ է ջրի ճիշտ ջերմաստիճանը։

Սովորաբար մարդիկ չեն մտածում, թե լոգանքի համար ջրի որ ջերմաստիճանն է օպիտմալ համարվում: Ի վերջո, ամեն մեկն ընտրում է իր օրգանիզմին հարմար տաքություն: Բայց պարզվում է՝ խնդրի հետ կապված հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում մասնագետները եկել են եզրահանգման, որ լոգանքի համար ջրի լավագույն ջերմաստիճանը 36-37 °C-ն է, ինչը համապատասխանում է առողջ օրգանիզմի ստանդարտ ջերմաստիճանին:

Տաք է համարվում 37-40 °C ջուրը, 40 °C-ից բարձրն արդեն շատ տաք է: Եվ հենց շատ տաք ջուրն է համարվում վնասակար օրգանիզմի համար: Առաջին հերթին դա վերաբերվում է մաշկին, քանի որ շատ տաք ջուրը վնասում է մաշկի հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:

Շատ տաք ջուրը վատ է անդրադառնում նաև սրտի վրա: Դրա հետևանքով կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումներ, ճնշման բարձրացում:

37 °C ջրի պայմաններում մարդն իրեն լավ է զգում, արյունատար անոթները չեն սեղմվում կամ լայնանում, արյան շրջանառությունը չի խանգարվում:

Կարծիք կա նաև, որ բարձր ջերմություն ունենալու ժամանակ տաք ցնցուղի տակ կանգնելը հակացուցված է: Մասնավորապես, եթե ջերմությունը հասնում է 38-38,5 °C-ի, ապա ջրային պրոցեդուրաները ցանկալի չեն, քանի որ կարող է տեղի ունենալ ջերմակարգավորման խանգարում: