Լրահոս
Քաղաքական
10:15
20.04.23
180

Այսօրվա Հայաստանը հիշեցնում է «Մալաթիայի» շուկան, օրվա իշխանությունները զբաղված են «տալ-առնելով»․ Սենոր Հասրաթյան

Img default alt hy

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօրվա Հայաստանը հիշեցնում է Երևանի «Մալաթիայի» շուկան... Ինչպես «Մալաթիայի» առևտրականները, այնպես էլ Հայաստանի օրվա իշխանություններն զբաղված են «տալ-առնելով...» «Մալաթիայի» առևտրականներն իրենց համար նախընտրելի գնով թուրքական ապրանքն են փորձում «փաթաթել» անճաշակ գնորդների վզին, իսկ Հայաստանի իշխանությունները (ցանկացած գնով)՝ կործանվող Հայրենիքից մնացած փշրանքները՝ երկրից ու աշխարհից անտեղյակ սեփական զոմբիների վրա...

Ամենացավալին այն է, որ երկու դեպքում էլ գլխավոր շահողը թուրք-ադրբեջանական տանդեմն է..․»։