Լրահոս
2023-04-21
-
ԻրավականԿաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, 2023 թվականի մարտի 7-ին միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և նույն օրը իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում: Միջնորդներից տեղեկանալով ՊՆ պաշտոնատար անձի պահանջած կաշառքի գումարի չափի մասին՝ զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին: 21.04.2023 թ.-ին ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են: Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի, Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1521.04.23 -
ԻրավականՊարանոցը կտրելով մորն առերևույթ կյանքից զրկելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոց և համար վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը։ Ապա, հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վնասվածքներով հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է կատարված հանցագործության ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0021.04.23 -
ԱրցախՆշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ. ԱՀ ոստիկանությունԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել: «Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։ ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով»,-ասվում է հաղորդագրությունում:Ավելին19:4521.04.23 -
Կրթություն և գիտությունՍնայպերով կարող ա սպանի՝ կավիճը ձեռքին ուսուցչին. «450 000 դրամ» ստացող ուսուցիչը՝ Խնածախից«Աննախադեպիզմի» սիրահար Հայաստանի իշխանության այս շաբաթ արած մի հայտարարության հետևից է գնացել «Հայլուրը»: ԿԳՄՍ նախարարը խորհրդարանում հավատացրել էր, թե Սյունիքի սահմանամերձ դարձած Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, ինչը իրենց կրթական բարեփոխումների շնորհիվ է: «Հայլուր»-ը խոսել է Խնածախի դպրոցի ամենաբարձր վարձատրվող ուսուցչի հետ ու պարզել, որ նա ԿԳՄՍ նախարարի հայտարարած թվից 155 հազար դրամ պակաս աշխատավարձ է ստանում:Ավելին19:3021.04.23 -
ԻրավականՔննիչի կողմից առերևույթ կաշառք տալու վերաբերյալ տվյալներ են ստացվելՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեում ներքին վերահսկողական գործիքակազմի անշեղ իրականացման արդյունքում քրեական մի վարույթի շրջանակներում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՔԿ-ում ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող անձն այցելել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննիչի աշխատասենյակ։ Հետաքրքրվելով վարույթի ընթացքով՝ նա վերջինիս խնդրել է իր կողմից մատնանշած անձի օգտին որոշակի գործողություններ կատարել։ Մասնավորապես՝ նա խնդրել է քննությամբ հերքել ավտովթարի ձևացում տեղի ունեցած լինելու վերաբերյալ ձեռք բերված տվյալները: Վարույթի նման ելքի՝ ավտովթարն իրականում տեղի ունեցած լինելու հանգամանքը հաստատվելու և քրեական վարույթը կարճվելու դեպքում նա խոստացել է իր ներկայացրած անձի կողմից ապահովագրական ընկերությունից որպես պատճառված վնասի փոխհատուցում ստանալուց հետո այդ դրամական միջոցներից որպես կաշառք տալ վարույթն իրականացնող քննիչին: Նկատի ունենալով, որ վկայակոչված տվյալներն առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալու հանցավոր արարք կատարված լինելու մասին՝ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:Ավելին19:1521.04.23 -
ԱշխարհԹափառող շունը հարձակվել է չորս դպրոցականների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹՉիտայում թափառող շունը հարձակվել է չորս դպրոցականների վրա: Նրանց օգնության է հասել անցնող վարորդը. գրում են տեղական լրատվամիջոցները։ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է սկսել, երեխաների վիճակի մասին չի հաղորդվում։ Այս շաբաթ Չիտայում կենդանիների պատճառով մի տղա ևս վիրավորվել էր: Երեկ Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը հանդես է եկել ագրեսիվ թափառող կենդանիներին էվթանիզիայի ենթարկելու առաջարկով: Տեսանյութը՝ այստեղԱվելին19:0021.04.23 -
ՏարածաշրջանՎրաստանը կուժեղացնի աշխատանքը միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտումՎրաստանի Խորհրդարանը քննարկում է «Վրաստանում միջուկային և ռադիացիոն անվտանգության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնարարականներին համապատասխան: Օրենսդիր մարմնում ելույթի ժամանակ նման հայտարարություն է արել շրջակա միջավայրի պահպանման և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Շամուգիայի խոսքով՝ հիմնական նպատակը միջուկային և ռադիացիոն անվտանգության ազգային համակարգերի հզորացումն է։ «Այս առաջընթացը ճանաչվել է ինչպես մեր միջազգային գործընկերների, այնպես էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից: ԵՄ-ի աջակցությամբ մենք կրկին համակարգային քայլեր ենք ձեռնարկում ռադիոակտիվ թափոնների կառավարման ուղղությամբ», - հայտարարել է Շամուգիան: Վրաստանում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության մասին» օրենքն ընդունվել է 2012թ.-ին: Օրենքն արգելում է ռադիոակտիվ թափոնների տարանցումը Վրաստանի տարածքով, ինչպես նաև դրանց ներմուծումը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն թույլատրելի է միայն պետական հատուկ թույլտվության հիման վրա։ «Ռադիացիոն վթարի դեպքում, որը կարող է ռադիացիոն աղտոտման վտանգ առաջացնել Վրաստանի սահմաններից դուրս, կառավարությունը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ 2015 թ. դեկտեմբերին միջուկային անվտանգության շուրջ Հաագայի գագաթնաժողովի 2014 թվականի մարտի 25-ին ընդունված կոմյունիկեի հիման վրա Վրաստանը Ռուսաստանին է վերադարձրել բարձր հարստացված ուրան։ Այժմ երկիրն իր տարածքում չունի բարձր հարստացված ուրանի պաշարներ։ Ավելի վաղ Վրաստանում իրենց աշխատանքում ուրանն օգտագործել են Թբիլիսիի Իզոտոպների ինստիտուտը և Վրաստանի Գիտությունների ակադեմիայի` մայրաքաղաքի արվարձանում գտնվող հետազոտական միջուկային ռեակտորը։ Ռեակտորի աշխատանքը դադարեցվել է 1990 թվականին։Ավելին18:4521.04.23 -
ՄիջազգայինՀայտնի է՝ երբ Բայդենը կհայտարարի երկրորդ ժամկետով վերընտրվելու իր մտադրության մասինԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է նախագահական ընտրարշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից։ «Բայդենի մերձավոր խորհրդականների և դաշնակիցների նեղ շրջանակը երեքշաբթի օրը պատրաստվում է տեսահայտարարության, որը կհամընկնի 2019 թ.-ին Բայդենի կողմից քարոզարշավի մասին հայտարարության օրվա հետ», - հաղորդում է CNN-ը` վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրների: CNN-ի տվյալներով՝ «սենտիմենտալ և տարեդարձներ սիրող Բայդենը» հավանություն է տվել պլանին՝ իր մտադրությունները պաշտոնական դարձնել արդեն ապրիլի 25-ին. 4 տարի առաջ հենց այդ օրն էր նա մեկնարկել իր քարոզարշավը: Խորհրդականները զգուշացնում են, որ հայտարարության ժամկետը կարող է փոխվել անկանխատեսելի իրադարձությունների պատճառով, սակայն, ըստ դեմոկրատների բարձրաստիճան ներկայացուցչի, որոշում է ընդունվել, որ «ժամանակն է հայտարարելու ակնհայտը՝ նա առաջադրվում է»: Լրատվամիջոցը նշում է, որ պաշտոնական հայտարարությունից հետո կսկսվի պայքար՝ համոզելու հանրությանը, որ Բայդենն ի վիճակի է 80 տարեկանից հետո էլ շարունակել ծառայությունը: Ըստ աղբյուրների՝ Բայդենի քարոզարշավի կենտրոնակայանը կլինի նրա ծննդավայրում՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ.-ին: Մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն կանցկացնի ներքին ընտրություններ՝ փրայմերիզ, որի ժամանակ կորոշի իր թեկնածուին։ Առայժմ միայն ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը և գրող Մարիաննա Ուիլյամսոնն են հայտ ներկայացրել Դեմոկրատական կուսակցության նախագահական փրայմերիզին մասնակցելու համար։ Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:Ավելին18:3021.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Փաշինյանը նորից խորհրդարանի ամբիոնի մոտ է. նոր մանևրումներԱվելին18:3021.04.23 -
ԱշխարհՈղջ Գերմանիայում երկաթուղայինները գործադուլ են անցկացնում՝ աշխատավարձերի բարձրացման պահանջովԳերմանիայում երկաթուղային հաղորդակցությունն այսօր առավոտյան կաթվածահար է եղել երկաթուղիների և տրանսպորտի ոլորտի աշխատողների EVG արհմիության կողմից հայտարարված նախազգուշական գործադուլի պատճառով։ EVG-ի ներկայացուցչի պնդմամբ՝ երկրի շուրջ 50 երկաթուղային ընկերությունների աշխատակիցներ ժամը 03:00-ից միացել են պայքարին, որի նպատակն է հասնել աշխատանքի պայմանների բարելավման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Deutsche Bahn (DB) երկաթուղային ընկերության հեռընթաց գնացքների երթևեկությունը պետք է վերսկսվի տեղի ժամանակով ժամը 13:00-ին, սակայն DB-ն նախապես զգուշացրել է հնարավոր ընդհատումների մասին՝ ընդհուպ մինչև երեկո։ Տեղական գնացքների գործադուլը կավարտվի ավելի վաղ՝ ժամը 11:00-ին։ Միաժամանակ, Ver.di ծառայությունների ոլորտի աշխատողների արհմիությունը շարունակում է Համբուրգի, Քյոլն-Բոննի և Դյուսելդորֆի օդանավակայաններում նախօրյակին սկսված գործադուլը, իսկ այսօրվանից նրանց միացել են նաև Շտուտգարտի և Կարլսրուե Բադեն-Բադենի օդանավակայանները։ EVG միությունը պահանջում է գերմանական երկաթուղու աշխատողների աշխատավարձը բարձրացնել 12 %-ով, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս: Ver.di-ն գիշերային ժամերին, հանգստյան և տոնական օրերին աշխատանքի համար պահանջում է հավելավճարների ավելացում օդանավակայանների աշխատողների համար, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի վճարումների բարձրացում: Ապրիլի 11-ին և 12-ին անցկացված բանակցություններում չի հաջողվել համաձայնության հասնել: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է ապրիլի 27-28-ը։ Գերմանիայի տրանսպորտի աշխատողների նախորդ խոշոր գործադուլն անցկացվել է մարտի վերջին։Ավելին18:1521.04.23 -
ՏնտեսականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում, հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում, սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին18:0021.04.23 -
Քաղաքական«Համեմատելի չի, ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել». Լենա Նազարյանը՝ իր և Թովմասյանի ակցիաների մասինԱյսօր Aravot.am-ը ՔՊ պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանին հարցրեց՝ երեկ Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտ իրականացրած քաղաքական ակցիան եւ բռնի ուժով ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելը հիշեցրեց, որ տարիներ առաջ դուք էլ էիք Արարատ Միրզոյանի հետ նման ակցիա անում, ծխուկ էիք պայթեցնում ԱԺ-ում, հիմա ինչո՞ւ չեք հանդուրժում ակցիաները: Նա պատասխանեց. «Համեմատելի չի: Ես այն, ինչ արեցի, հեռացա, չէ՞, այնտեղ չեմ մնացել, չեմ զավթել այն, եւ մյուսները հնարավորություն են ունեցել խոսելու»: Ճշտեցինք՝ այսինքն տարբերությունն այն էր, որ Թագուհի Թովմասյանը թույլ չի տվել ամբիոնից խոսելու, դուք թո՞ւյլ եք տվել, նա պատասխանեց. «Խնդիրը դա էր, որ ոչ ոք չէր կարողանում»: Հարցին՝ եթե հիմա ընդդիմությունը ծխուկներ պայթեցնի ԱԺ-ում, ձեզ համար նորմա՞լ կդիտվի այդ ակցիան, ընդհանրապես ընդդիմության նկատմամբ բռնության միջադեպերին ո՞նց եք վերաբերվում, նա պատասխանեց. «Չեմ ուզում հարցազրույց տալ, պարտավո՞ր եմ պատասխանել, չեմ ուզում պատասխանել»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/04/21/1336556/?fbclid=IwAR274TO9-nxFZMd2VlYU0NK9qcsGZ4MG2eB0IHaZ5e2m5xrCFF499CkI3Jo © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր ՀայաստանիցԱվելին17:4921.04.23 -
ՍպորտԵվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի. Ավստրիայի հավաքականի մարզիչԱվստրիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իսկական սպորտային տոն է համարում: «Մինչ օրս միայն դրական արձագանքներ եմ ստանում Երևանում ընթացող այս առաջնության վերաբերյալ, ոչ միայն իմ թիմի, այլ բոլոր երկրների մասնակիցներից: Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Վերջինս ընդգծեց, որ մարզումային դահլիճը, բուն մրցումային համալիրը տպավորել են մասնակիցներին և կազմակերպվածությունն էլ ամենաբարձր մակարդակի վրա է: Կամավորների աշխատանքն առավել ևս բարձրակարգ է, քանի որ միշտ պատրաստակամ են աջակցելու ամեն հարցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:Ավելին17:4521.04.23 -
ԱշխարհՍուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ըՍուդանում բախումների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 413-ի, ավելի քան 3500 մարդ տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը Ժնևում անցկացված ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցում։ «Ցավոք, Սուդանում մարտական գործողությունների զոհերի թիվը, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աճել է: Այսօրվա դրությամբ 413 մարդ զոհվել է, 3551-ը՝ վիրավորվել», - նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։ Սուդանի «Արագ աջակցության ուժերի» (ԱԱՈւ) և կանոնավոր բանակի միջև մարտերն սկսվել են ապրիլի 15-ին՝ այն բանից հետո, երբ ԱԱՈւ-ն իր ստորաբաժանումները տեղակայեց երկրի հյուսիսում գտնվող Մերոե քաղաքում: Դրա հետ մեկտեղ հատուկ նշանակության ջոկատայինները զինվորականներին մեղադրում են իրենց բազայի վրա հարձակվելու մեջ, իսկ բանակում պնդում են, որ առաջինը գրոհել են «Արագ աջակցության ուժերը»։ Բացի այդ, Սուդանի բանակը հերքում է հայտարարությունն այն մասին, թե ԱԱՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել նախագահական պալատը և Խարթումի միջազգային օդանավակայանը: Երկու կողմերն էլ ապրիլի 18-ին և 19-ին հայտարարել են հրադադարի մասին, սակայն Խարթումում և նրա հարակից քաղաքներում, միևնույնն է, հնչել են կրակոցներ։ Այսօր առավոտից 72 ժամով հրադադար է հայտարարվել, սակայն ականատեսները հայտնում են մայրաքաղաքի օդանավակայանի շրջանում բախումների մասին։Ավելին17:3021.04.23 -
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները:Ավելին17:2721.04.23 -
ՀասարակականՎթար Երևանում․ քաղաքացին տեղում մահացել էԱյսօր՝ ապրիլի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Վարուժան Ազիզյանը, Մհեր Հակոբյանը, Արտակ Սաֆարյանը, որպեսզի հետարքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։ Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։ Ու եթե հետիոտնը անցներ վերգետնյա անցումով, ապա ողբերգական վարերթը տեղի չէր ունենա։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին17:1521.04.23 -
ՀասարակականՋահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակիցՋահերով երթը այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին՝ Հանրապետության հրապարակից։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ ջահերով երթի խորագիրն է` «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ` պայքար»:Ավելին17:0721.04.23 -
ՄիջազգայինԲրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել բուլիինգի մեղադրանքների պատճառովՄեծ Բրիտանիայի փոխվարչապետ և Արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու մեղադրանքների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը Ռաաբը տեղադրել է Twitter-ի իր էջում: Ռաաբը գրում է, որ խոստացել էր հրաժարական տալ, եթե հետաքննությունը ցույց տար իր կողմից թույլ տրված բուլիինգի (խմբ.՝ որևէ անձի կողմից շարունակաբար ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրում այլ անձի նկատմամբ) վկայություններ: «Կարծում եմ՝ կարևոր է պահել խոստումը», - գրում է նա: Բրիտանիայի փոխվարչապետը նշում է, որ իր դեմ բոլոր պնդումները հերքվել են՝ բացի երկուսից: Միաժամանակ Ռաաբը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ և դրանք անվանում է «սխալ»՝ նշելով, որ սա վտանգավոր նախադեպ է ստեղծում։ «Պրն. Թոլլին (խմբ.՝ փաստաբան Ադամ Թոլլի) պարզել է, որ չորս ու կես տարվա ընթացքում ես ոչ մի անգամ չեմ հայհոյել կամ գոռացել ինչ-որ մեկի վրա, առավել ևս՝ ինչ-որ բան չեմ նետել կամ այլ կերպ ֆիզիկապես չեմ վախեցրել որևէ մեկին, ոչ էլ միտումնավոր կերպով ցանկացել եմ նվաստացնել որևէ մեկին: Ես անկեղծորեն ցավում եմ, եթե չկանխամտածված սթրեսի եմ ենթարկել պաշտոնյաներից որևէ մեկին», - գրում է Ռաաբը՝ նշելով, որ բուլիինգի համար այդքան ցածր շեմ սահմանելով՝ այս հետաքննությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ խրախուսում է տարբեր կեղծ գանգատներ նախարարների դեմ: Իր հայտարարության վերջում Դոմինիկ Ռաաբը վստահեցրել է, որ շարունակում է աջակցել երկրի կառավարությանն ու վարչապետ Ռիշի Սունակին։ Ռաաբի դեմ մեղադրանքներ էին հնչել դեռ նոյեմբերին: Նախկին աշխատողները պնդում էին, որ նա վախի մթնոլորտ է ստեղծել իրենց բաժանմունքներում: Ռաաբը հերքել էր մեղադրանքները և պահանջել հետաքննություն անցկացնել: Ըստ The Guardian-ի աղբյուրների՝ Բրիտանիայի փոխվարչապետ և Արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբի դեմ բողոք է ներկայացրել առնվազն 24 պետական աշխատող:Ավելին17:0021.04.23 -
ԱշխարհՄասկը մեկ օրում գրեթե 13 մլրդ դոլար է կորցրելTesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 12,6 միլիարդ դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։ Bloomberg Millionaires ինդեքսի համաձայն՝ գործարարի կրած վնասները ռեկորդային են դարձել 2023 թվականի սկզբից ի վեր։ Միլիարդատիրոջ կարողության նման զգալի նվազման պատճառ են դարձել Tesla-ի բաժնետոմսերի 9,75 %-ով անկումը, որի ցուցանիշները տարվա առաջին եռամսյակում չարդարացրեցին սպասելիքները, ինչպես նաև Starship-ի հրթիռի նախատիպի պայթյունը արձակումից 4 րոպե անց: Հրթիռն արձակվել էր ապրիլի 20-ի առավոտյան Տեխասի Բոկա Չիկա տիեզերակայանից։ Իսկ Twitter-ում, ինչպես Մասկը խոստացել էր շաբաթներ առաջ, բազմաթիվ օգտատերեր զրկվել են իրենց կապույտ նշանից, քանի որ նախընտրել են դրա համար չվճարել ամսական սահմանված 8 դոլարը։ Այս պահին 51-ամյա ձեռներեցն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին։ Մասկի կարողությունը գնահատվում է 164 միլիարդ դոլար: 2022 թ.-ի հոկտեմբերի 27-ին Մասկը գործարք էր կնքել՝ 44 միլիարդ դոլարով գնելով Twitter ընկերությունը: Գնման մասին հայտարարությունից հետո գործարարի կարողությունը նվազել էր 29 միլիարդ դոլարով: 2022 թ.-ի վերջին միլիարդատերը սահմանել է յուրատեսակ ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ միակ մարդը, որը կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար:Ավելին16:4521.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկել է ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկելՀայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն Ադրբեջանի հետ սահման ուղարկելը, ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։ Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն կոնկրետ ինչ և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է եղել, ՀԱՊԿ-ից չեն բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։Ավելին16:3721.04.23