Լրահոս
Քաղաքական
22:45
21.04.23
191

Թագուհի Թովմասյանի դեմ գործընթաց է սկսվել.ընդդիմադիր պատգամավորը դիմել է իրավապահ բոլոր կառույցներին

Ազգային ժողովի կին պատգամավորին մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներով Ազգային ժողովի ամբիոնից հեռացնելու օպերացիայից հետո խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում: ՔՊ-ական պատգամավորները անվստահության գործընթաց են սկսել Թագուհի Թովմասյանի դեմ, Թովմասյանը որոշել է բռնի ուժ կիրառածներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել իրավապահներին: 

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները այսօր հրավիրած հրատապ ասուլիսում վստահեցրել են, որ թույլ չեն տալու, ֆիզիկական ուժ գործադրելով, ստիպել իրենց գլուխը կախ լսել իշխանականների ստերը: