Լրահոս
Հասարակական
22:12
21.04.23
299

Թբիլիսիում ապրիլքսանչորսյան միջոցառումների պատճառով հարձակվել են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցչի վրա

Img default alt hy

Թբիլիսիում ապրիլքսանչորսյան միջոցառումների պատճառով հարձակվել են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։

Հանցագործները հարձակվել, գետին են տապալել Վրաստանում տարբեր խաղաղ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Միրզոյանին, կոտրել վերջինիս հեռախոսը։

Yerkir.am-ի հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ այս հարձակումը կապում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։