Լրահոս
Քաղաքական
22:30
21.04.23
168

Չարի դեմ պայքար է սկսվում՝ խաղաղության «թուրմով» կամ Փաշինյանը հեռացնում է Փաշինյանին

Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը նույն սխալը երկրորդ անգամ չկրկնելու համար: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորը հորդորել է Հայաստանի վարչապետին բացահայտել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներն ու Ադրբեջանի պահանջները, որպեսզի հետո Փաշինյանը չհայտարարի, թե պետք է ավելի պարզ խոսեր հայ ժողովրդի հետ: Այդպիսի հայտարարություն էր արել նա այս շաբաթ՝ պնդելով, թե իր միակ մեղքն այն է, որ ժողովրդին չի ասել՝ սա ավարտված խաղ է:

Չարի դեմ պայքարելու, բարին սփռելու քարոզը տեղ հասցնելու համար ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը դիմել է ֆրանսիացի փիլիսոփա Ալբեր Քամյուի օգնությանը՝ օգտագործելով նրա, իր բառերով, «Չարակամության ինստիտուցիա» ձևակերպումը, որի դեմ պայքարելու առաքելություն է ստանձնել Բադալյանը: