Լրահոս
Տարածաշրջան
23:15
21.04.23
189

Եթե էրդողանը պարտվի, Ադրբեջանը ռազմական օգնություն չի ստանա. Բաքուն անհանգստացել է

Թուրքիայի նախագահը իր նախընտրական քարոզարշավի թեմա է դարձրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Քաղաքացիներին ուզում է համոզել, որ իր չընտրվելու դեպքում կթուլանա Անկարա-Բաքու կապը, Ադրբեջանը մենակ կմնա Հայաստանի դեմ: 

Թեև որոշ սոցիոլոգիական հարցումներով՝ նրա մրցակից Քըլըչդարօղլուն 10 տոկոսով ավելի շատ ձայն է ստանում, բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ մայիսի 14-ին Թուրքիայում իշխանափոխություն չի լինի: