Լրահոս
Քաղաքական
23:30
21.04.23
283

Ամերիկայից ավտո բերելը անհնար կարող է դառնալ. հակառուսական պատժամիջոցները չշրջանցելու զգուշացում

Հայաստանի որոշ ընկերություններ, ինչպես Վահան Քերոբյանն է ասել, ձեռքի մատների վրա հաշված, հայտնվել են արևմտյան սանկցիաների տակ: Ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների դեպարտամենտի՝ Հայաստանը մեկն է այն 4 երկրներից, որոնց միջոցով ԱՄՆ-ից ու Եվրոպայից, սանկցիաները շրջանցելով` ապրանքներ են մտնում Ռուսաստան:  

Տնտեսագետները կարծում են, որ Արևմուտքը կարող է լուրջ սանկցիաների տակ գցել նաև Հայաստանը՝ հատկապես, որ ընդամենը 10 օր առաջ Վաշինգտոն այցելած  Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նորից հորդորել են չշրջանցել սանկցիաները: